Рубрика: Անգլերեն

Englesh homework 31.03.2016թ.

 

Ex. 17

 

Cinderella liked the dance very much.

 

Suddenly the clock began to strike twelve.

 

Soon the clock finished to strike twelve.

 

Poor Cinderella walked home and started work again.

 

Cinderella put on the shoe.

 

The Prince married her and they were happy.

 

Ex. 18

 

She was very beautiful and the Prince danced only with her.

She ran down to the coach.

Soon the clock finished to strike twelve, the coach became a pumpkin.

The Prince ran after Cinderella.

The Prince found one of her glass shoes on the steps.

The ugly sisters tried the shoe.

The Prince married her and they were happy.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Реклама
Рубрика: Խորեն Աբրահամյան

Խորեն Աբրահամյան

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանը:

 

Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ՝ Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա՝ նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:Դերասանը հաճույքով էր պատմում, որ իրենց բակն ապրում էր համերաշխ ընտանիքի պես’ տարբեր կենցաղի մարդկանց միավորելով-համախմբելով: Այդ բակում էին ապրում Գավառի թատրոնից եկած Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները, որոնց որդիներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հետ մանկությունից ընկերություն էր անում Խորեն Աբրահամյանը: Այստեղ էր ապրում իր համեստ նկարագրով, փոքր-ինչ արտառոց արտաքինով Հարություն Բաբաջանյանը, որի որդին՝  Առնոն, չնայած փոքր-ինչ մեծ լինելով բակի տղաներից, նրանց հետ ընկերություն էր անում: Այստեղ էր նաև Գաբրիելյանների ընտանիքը, որի ավագ որդին՝  Էմիլը նույնպես Խորեն Աբրահամյանի և մյուսների մանկության ընկերն էր: Միջավայրը չէր կարող իր ազդեցությունները չթողնել Խորեն Աբրահամյանի վրա, ուստի դեռ պատանությունից նա ներկայացնում էր յուրատեսակ ծայրահեղությունները՝  կյանքային, ակտիվ, երբեմն կռվազան էությանը համադրելով բարձր ինտելեկտուալիզմը:— Նրա կյանքի ակունքներում, կամ ինչպես ընդունված է ասել, նրա օրոցքի մոտ, կանգնած չեն եղել մտքի տիրակալներ և որոտաձայն մարգարեներ: Մայրը՝ տիկին Գոհարը, հեռավոր ընդհանրություններ ուներ արվեստի հետ, ավագ քույրը ուսումնասիրում էր օտար լեզուներ: Հոր վաղաժամ մահը, պատերազմական տարիների դժվարին մանկությունը և բռնցքամարտիկի ու վոլեյբոլիստի պատանեկությունը…անհետևանք չանցան ապագա դերասանի համար: Անհավանական իրադարձությունների մեջ էր ընկնում, պատահում էր նաև, որ կռվում էր, բայց որպես օրենք նա միշտ հաղթող էր: Սա մանրուք չէ կենսագրության մեջ: Սա դիրքորոշում է, սա սկզբունք է,- գրել է կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը:

Պատանության տարիներին Խորեն Աբրահամյանը թատրոնով հրապուրված չէր, չնայած երբեմն-երբեմն ընկերների հետ գնում էր Սունդուկյանի անվան թատրոն: Նրա ու ընկերների սիրած վայրը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որի էկրանին հայտնվող ֆիլմերը նայում էին մի քանի անգամ: Անգիր գիտեր համաշխարհային կինոյի բոլոր մեծերին, որոնց մասնակցությամբ ֆիմերը ցուցադրվում էին Հայաստանում: Պաշտում էր Չապլինին, ում մասին միշտ խոսում էր մեծագույն զարմանքով և հիացմունքով: Արտասահմանյան մարտաֆիլմերը նրան մղում էին դեպի ուժի արվեստը՝  սպորտը: Դպրոցական տարիներին Խորեն Աբրահամյանը միանգամից զբաղվում է երկու մարզաձևով՝ վոլեյբոլ և բռնցքամարտ: Եվ ավարտելով միջնակարգ դպրոցը, արդեն որոշել էր կյանքի ճանապարհը. պիտի մարզիկ դառնար: Սակայն անսպասելիորեն Աբրահամյանն անհաջողության է մատնվում Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ և ընկերների հորդորով ու նաև «մարզական հետաքրքրությամբ»’ դիմում Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Դերասանը հետագայում պատմում էր, որ իր ցանկությունն էր ընդամենը մեկ տարի այստեղ սովորելուց հետո’ նորից դիմել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Շատերի և իր համար անսպասելի’ թատերականում ընդունելության քննությունները հանձնեց գերազանց: Բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, մեծ աչքերը, հաճելի բարիտոնը այն նախադրյալներն էին, որոնք էլ հրապուրեցին քննական հանձնաժողովի անդամներին: Իսկ հանձնաժողովը գլխավորում էր խստապահանջ Արմեն Գուլակյանը, ով երբեք ուսանող չէր ընտրում միայն «արտաքին նշաններով»: Ընդունվելով Արմեն Գուլակյանի դասարան՝ Խորեն Աբրահամյանն իսկապես երջանիկ էր: Արմեն Գուլակյանը տարբերվում էր թատերական ինստիտուտի բոլոր մանկավարժներից իր սեփական դպրոցով, ուսուցման յուրօրինակ և արդյունավոր մեթոդաբանությամբ: Նա կարողացել էր հետաքրքիր ընտրություն կատարել ուսանողների շրջանում, իր արվեստանոց բերել մարդկանց, որոնցից շատերն հետագայում ընդգծված անհատականություններ դարձան. Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Խոստիկյան, ուրիշներ: 1950-1951 թթ. ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքներն առանձնացան իրենց հասուն, ինքնատիպ ու հետաքրքիր դերասանական կատարումներով, թարմություն պարունակող մեկնաբանություններով: Արմեն Գուլակյանն ընտրել էր Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները: Երեք բեմադրությունում էլ Խորեն Աբրահամյանը ստացել էր այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս նրան բացահայտելու իր դերասանական հմտությունները, ի ցույց դնելու ուսումնառության ընթացքում կուտակածը: Եվ այդ բոլոր դերակատարումների համար էլ Աբրահամյանը «գերազանց» գնահատական ստացավ’ պատահական ընտրությունը դարձնելով ճակատագրական: Ուշագրավ է, որ արդեն առաջին կուրսի ավարտին Աբրահամյանը փոխել էր իր մտադրությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտ տեղափոխվելու. նրան իրապես հրապուրել էր թատերական աշխարհը: Գուլակյանը հիմնովին փոխել էր նրա մտադրությունները’ ապացուցելով, որ ճշմարիտ ընտրությունն արդեն կատարված էր:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Առաջադրանքներ՝

  1. Ո՞ւմ էր պաշտում մեծ դերասանը. փոքրիկ տեղեկություն նրա մասին:                                           Խորեն Աբրահամյանը պաշտում էր Չարլիին:
  2. Կարմիրով նշիր դերասանին նկարագրող արտահայտությունները:
  3. Ինչպե՞ս ընդունվեց Խորեն Աբրահամյանը թատերական ինստիտուտ:                                           Նա որոշել էր ընդունվել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, բայց քանի որ նա չկարողացավ ընդունվել ինստիտուտ, իր ընկերների խորհրդով գնաց Թատերական ինստիտուտ: 
  4. Ո՞ր պիեսներում խաղաց Խորեն Աբրահամյանը. չմոռանաս դնել չակերտները:                           Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները: 
  5. Դուրս գրիր հատուկ անունները:                                                                                                              Խորեն Աբրահամյան, Ֆրունզե Դովլաթյան, Հարություն Բաբաջանյան, Առնո Բաբաջանյան, Էմիլ Գաբրիելյան, Վաղինակ և Անահիտ Դովլաթյաններ, Չապլինին, Ազիզբեկովի հրապարակ, Մոսկվա, Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Գուլակյան,. Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները:
Рубрика: Երաժշտություն

Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստուս

Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստուս

Թագվորահոր օրհնութհյունով,

Թագվորամոր օրհնութհյունով,

Հայրապետաց օրհնութհյունով,

Վարդապետաց օրհնութհյունով,

Քահանայից օրհնութհյունով:

 

Օրհնայլ ծառը նոր կագնեցավ,

Խաչն էլ գլխին արդ բազմեցավ,

Քախցր պտղով զարդ արվեցավ,

Անմահության հոտ բուրեցավ,

Սուր օրհնություն տարածվեցավ,

Թշնամու սրիրտը քախցրացավ:

 

Բարի հրամեք թագավորներ,

Բարի հրամեք կնքահայրեր:

Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստուս,

Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստուս:

 

Рубрика: Երաժշտություն

Ղարզաբերդը բլիր է

 

Սարերը կանաչ հոտով, յաման յար,

Սիրտս լիքն է կարոտով, յաման յար:

Յարս ընձնից բեզարած, յաման յար,

Տուն կուգա հանդի մոտով, յաման յար:

 

Ղարսա բերդը բլիլ է, յաման յար,

Յարս տակին քնիլ է, յաման յար:

Սարերը կանաչ խոտով, յաման յար,

Սիրտս լիքն է գարունով, յաման յար:

Рубрика: Երաժշտություն

Կաքավն եկավ

Կաքավն եկավ,

Արտըս մընաց հերկելու,

Քունըս տարավ,

Յարըս մընաց գըրկելու:

Այ օրոն օրոն ծաղիկ:

Կաքավն եկավ,

Արտըս մընաց հերկելու,

Կարմիր ու տորոն ծաղիկ,

Քունըս տարավ,

Յարըս մընաց գըրկելու

Հարսն ու աղջիկ եմ կիտել,

Գան քեզի գովան, ծաղիկ:

Սարերի ալվան ծաղիկ,

Կարմիր ու դեղին ծաղիկ:

Յարիս ձեր մեջը առեք,

Վըրեն դուք միտիկ արեք:

Рубрика: Երաժշտություն

Թագվոր քո ձիու

Թագվոր քո ձիու

Թագվորն քո ձիուն

Թամքն էր ոսկի

Թագվորն քո ձիուն

Հոլան էր ուսկի

Թագվորն քո ձիուն

Ղազաններ ոսկի

Թագվորն քո ձիուն

Զանգին էր ոսկի

Рубрика: Երաժշտություն

Դինգ-դոնգ

Դինգ-դոնգ ձռան երկնքում,

Դինգ-դոնգ աստղերն են ժպտում

Դինգ-դոնգ-դինգ,  երկինքն է աստղալից,

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ-դինգ երկինքն է աստղալից,

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ դե զնգա մեր զանգ

Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք

Դինգ-դոնգ-դինգ,  ինչ լավն է եղևնին

Ու զանգերն  իր թևերին..

Դինգ-դոնգ-դինգ ինչ լավն է եղևնին

Ու զանգերն  իր թևերին..

Դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

Դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

Դինգ,դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

Դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

Դինգ,դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ

Դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ

Դինգ-դոնգ-դինգ , երկինքն է աստղալից

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ-դինգ երկինքն է աստղալից

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

 

Рубрика: Երաժշտություն

Արևը այնե կեսօր

 

Ղղղղղ ,Արևը այնե կեսօր,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Իմ յարը կուգա էսօր,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Իմ յարի գալած ճամփեն,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Կըցանեմ կարմիր մասոր,                                  

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն:

 

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

 

 Ջա՜ն, յարո, բարով եկար,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն.

Ո՞ր արտով, քարով եկար,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Ես մեկ օր չէի տեսել,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Ա՜խ, կարծես տարով չեկար,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն:

 

 

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

 

Մեր բաղում կա չինարի,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Ե՛կ երթանք, ինձ հետ արի՛,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Ես՝ սոխակ, դու՝ վարդենի,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Տա՜ղ ասա, թփի թառին,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն:

 

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

 

Рубрика: Երաժշտություն

Աբարանը քրոտ ա, Մարե, Մարե, Աման, աման, Դերիկո յար

Աբարանը քրոտ ա

  1. Աբարանը քարոտ ա

Վայ, լե, լե, լե, վայ, լո ջան,

Քարի տակը արոտ ա,

Իմ մայրիկ ջան, իմ քույրիկ ջան:

 

  1. Թամամ օխտը տարի ա,

Վայ, լե, լե, լե, վայ, լո ջան,

Քիրն ախպորը կարոտ ա:

Իմ մայրիկ ջան, իմ քույրիկ ջան:

 

  1. Բաղչի միջի ալ վարդ ես,

Վայ, լե, լե, լե, վայ, լո ջան,

Լավերը քեզի կուզեն:

Իմ մայրիկ ջան, իմ քույրիկ ջան:

 

  1. Բլբուլ լեզուդ լալ մնաց,

Վայ, լե, լե, լե, վայ, լո ջան,

Վարդերդ անքաղ մնաց:

Իմ մայրիկ ջան, իմ քույրիկ ջան:

 

  1. Նշանածդ չինար է,

Վայ, լե, լե, լե, վայ, լո ջան,

Չինար ու բարդի ծառ է:

Իմ մայրիկ ջան, իմ քույրիկ ջան:

 

  1. Բերդի բոլոր կամար է,

Վայ, լե, լե, լե, վայ, լո ջան,

Աղջիկ տղի համար է:

Իմ մայրիկ ջան, իմ քույրիկ ջան:

 

Մարե, Մարե

  1. Մարե, Մարե,

Գընա, գընա, հետդ եմ,

Ջանե, ջանե,

Ալ խնձոր եմ, ջեբդ եմ:

Մարե ջան, մարե ջան,

Ալ խնձոր եմ, ջեբդ եմ,

Ջանե ջան, ջանե ջան,

Չալ խնձոր եմ, ջեբդ եմ:

 

  1. Մարե, Մարե,

Սիրել եմ սերն էրեսին,

Ջանե, ջանե,

Անթառամ թերն էրեսին:

Մարե ջան, մարե ջան,

Սիրել եմ սերն էրեսին,

Ջանե ջան, ջանե ջան,

Անթառամ թերն էրեսին:

 

  1. Մարե, Մարե,

Նստել ես հատիկ, պատիկ,

Ջանե, ջանե,

Աչքերդ՝ նռան հատիկ:

Մարե ջան, մարե ջան,

Նստել ես հատիկ, պատիկ,

Ջանե ջան, ջանե ջան,

Աչքերդ՝ նռան հատիկ:

 

  1. Մարե, Մարե,

Կաքավը կայնե քարին,

Ջանե, ջանե,

Խաղով կըկանչե յարին:

Մարե ջան, մարե ջան,

Կաքավը կայնե քարին,

Ջանե ջան, ջանե ջան,

Խաղով կըկանչե յարին:

 

 

Աման, աման, Դերիկո յար

  1. Էրնեկ ես ծառ եղնեի,

Էրնեկ ես ծառ եղնեի,

Ձեր դռանը բուսնեի,

Ձեր դռանը բուսնեի,

Աման, աման, Դերիկո յար:

 

  1. Սարեն անցան հավքերը,

Սարեն անցան հավքերը,

Կիսատ չի մնա սերդ,

Կիսատ չի մնա սերդ,

Աման, աման, Դերիկո յար:

 

  1. Բոյը երկան ու սիրուն,

Բոյը երկան ու սիրուն,

Հազար էրնակ քու տիրուն,

Հազար էրնակ քու տիրուն,

Աման, աման, Դերիկո յար:

 

  1. Սուն ու գերան քար է պետք,

Սուն ու գերան քար է պետք,

Սրտով սիրած յար է պետք,

Սրտով սիրած յար է պետք,

Աման, աման, Դերիկո յար:

 

  1. Երկան արտը գարի է,

Երկան արտը գարի է,

Նշանվելու տարի է,

Նշանվելու տարի է,

Աման, աման, Դերիկո յար:

 

Ղարսա բերդը բլիլ է

Սարերը կանաչ հոտով, յաման յար,
Սիրտս լիքն է կարոտով, յաման յար:
Յարըս ընձնից բեզարած, յաման յար,
Տուն կուգա հանդի մոտով, յաման յար:

Ղարսա բերդը բլիլ է, յաման յար,
Յարըս տակին քնիլ է, յաման յար:
Սարերը կանաչ խոտով, յաման յար,
Սիրտըս լիքն է գարունով, յաման յար:

 

Рубрика: Ռուսերեն

Домашняя робота 30.03.2016թ.

Прочитайте притчу,переведите.

Притча о дружбе

Два друга шли по пустыне.  Они поспорили и один из них дал пощёчину другому. Последний, чувствуя боль, но ничего не говоря, написал на песке: «Сегодня мой самый лучший друг дал мне пощёчину». Они продолжали идти и нашли оазис, в котором решили искупаться. Тот, который получил пощёчину, едва не утонул, и его друг его спас. Когда он пришел в себя, он написал на камне: «Сегодня мой самый лучший друг спас мне жизнь»…

Երկու ընկեր գնում էին անապատով: Նրանք վիճեցին և մեկը մյուսին ապտակեց: Նա զգաց ցավը, բայց ոչինչ չասելով, գրեց ավազին. <<Այսօր իմ ամենալավ ընկերը ապտակեց ինձ>>: Իրանք շարունակեցին ճանապարհը և գտան օազիս, որոում որոշեցին լողանալ:Ապտակ ստացողը քիչ էր մնում խորտակվեր, և իր ընկերը իրեն փրկեց: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարին <<Այսօր իմ ամենալավ ըկերը փրկեց իմ կյանքը>>…