Рубрика: Ամառային դպրոց ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամբար օր 8

Այսօր մենք ընդհանուր պարապմունքից հետո գնացինք մանկապարտեզի երեխաներին սովորեցնելու պատրաստել ութոտնուկներ:Երեխաները մեզ շատ էին սպասում: Մենք պատրաստեցինք ութոտնուկներ և մեզ մոտ շատ լավ ստացվեց: Հետո մենք գնացինք <<Անտիվիրուս Կոմիտաս 2016>>-ին երգելու: Երգեցինք, ուրախացանք, իսկ վերջում`խաղ խաղացինք:

Մենք անհամբեր սպասում ենք <<Անտիվիրուս Կոմիտաս 2016>>-ին: Այսօր մենք անցկացրեցինք շատ լավ օր:

Реклама
Рубрика: Ամառային դպրոց ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամբրա օր 7

Այսօր մենք ընդհանուր պարապմունքն արեցինք Մայր դպրոցում: Պարապեցինք <Անտիվիրուս Կոմիտաս 2016>: Վերադառնալուց հետո, մենք պատրաստվեցինք ճամփորդությանը դեպի Աշտարակի ձիարշավարան:  Այնտեղ մեզ պատմեցին ձիերի մասին , թե ինչպես որոշել ձիերի սեռը, ինչպես ճիշտ վարել, ասացին նրանց անունները և այլն: Մենք հերթականությամբ նստեցինք ձիերի վրա և նրանց վարեցինք: Ես վարեցի Բարբի անունով ձի: Մեզ պատմեցին, որ  Բարբին նկարահանվել է Իվետա Մուկուչյանի հոլովակում: Նա շատ մեծ է և ունի ձիուկ: Նրա ձիուկն այնքան լավն է, ունի երկար ոտքեր և շատ գեղեցիկ է: Միսս Անին և ընկեր Լիանան էլ վարեցին ձի:

Այնտեղ կար նաև խաղահրապարակ, որտեղ մենք շատ լավ խաղացինք: Մենք նաև կերակրեցինք ձիերին:

Վերադառնալուց մենք կանգ առանք եկեղեցու մոտ: Մեզ համար ընկեր Իվետան գնեց պաղպաղակներ: Մեր համար այս օրը անմոռանալի օր էր: Շատ-շատ-շատ լավ էր:

Рубрика: Ամառային դպրոց ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամբար օր 6

Այսօրը սկսվեց անձրևով: Մենք ընդհանուր պարապմունքը արեցինք դպրոցում: Միսս Անին ասաց, որ մենք գնանք մայր դպրոց «Անտիվիրուս Կոմիտաս 2016»-ի պատրաստվելու: Մենք երգեցինք և’ դաշնամուրով, և’ առանց դաշնամուր: Վերջացնելուց հետո միսս Անին առաջարկեց գնալ կավագործարան: Մենք համաձայնվեցին և գնացինք: Տեղավորվելուց հետո սկսեցինք մտածել, թե ինչ ենք պատրաստելու: Ես որոշեցի պատրաստել ափսե: Իմ մոտ շատ գեղեցիկ ստացվեց:

Նոր դպրոց վերադառնալուց հետո, մենք հանեցինք թղթերը, մկրատները և բաժակները` որպեսզի պատրաստենք ութոտնուկներ: Սկսեցինք կտրտել, սոսնձել, ամրացրեցինք և նկարեցինք: Վերջում ձևավորման համար պատրաստեցինք աչքեր և բերան: Ահա թե ինչպես ենք մենք պատրաստում:

Շատ-շատ լավ էր և գեղեցիք մեր օրը: Ինձ շատ դուր եկավ:

Рубрика: Ամառային դպրոց ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամբար օր 5

Այսօր մեր երկար սպասված օրն էր: Մեր ճամփորդությունը դեպի եկեղեցի-ավտոդրոմ-պաղպաղակ: Միսս Անին եկել էր ընկեր Լիաննայի խմբի հետ:  Մենք առաջին քայլը կատարեցինք դեպի եկեղեցի: Միսս Անին մեզ թույլ տվեց մի քիչ հանգստանալ: Տղաները որոշեցին ֆուտբոլ խաղալ, իսկ աղջիկները` սղարան սղան:

Քիչ հանգստանալուց հետո մենք գնացինք դեպի ավտոդրոմ: Այնտեղ մենք մեքենաներ վարեցինք: Միսս Անին և ընկեր Լիաննան էլ հետ չմնացին և նրանք էլ մեքենաներ վարեցին: Վերադառնալուց մենք ստացանք մեր երկար սպասված պաղպաղակները: Շա~տ համեղ էին:

Մենք հետո գնացինք Մայր դպրոց` մեդիաուրբաթի: Այնտեղ էլ ուրախացանք և եկանք դպրոց լողանալու: Մեր օրը անցավ շա~տ, շա~տ, շա~տ լավ:

Рубрика: Ամառային դպրոց ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամբար օր 4

Այսօր մենք արդեն պատրաստվում ենք մաթեմատիկայի ստուգումին, այդ պատճառով էլ մենք առաջին դասաժամը արեցինք մաթեմատիկա: Լավ պարապեցինք, հետո միսս Անիի հետ թարգմանեցինք երկու առակներ`  <Առականի> վերնագրով բլոգի համար: Առակներն են`  The Frog and an Ox  և Fox and the Goat:

Рубрика: Ամառային դպրոց ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամբար օր 3

Այսօր մենք շատ անհանգիստ գնացինք դպրոց, որովհետև այսօր մեր շատ սպասված մայրենիի ստուգումն էր: Մենք, ոնց միշտ, անցկացրեցինք ընդհանուր պարապմունքը և անցանք ստուգման: Մեզ բացատրեցին օրենքները: Մենք սկսեցինք աշխատել: Իմ կարծիքով առաջադրանքները շատ հեշտ էին: Ես երեք անգամ ստուգել եմ իմ գրածը: Վերջում մենք տեղադրեցինք գրավորները մեր բլոգներում  և ուղարկեցինք էլ. հասցեներով:

 

Կարինե Գոմցյան

Մեր օրը չվերջացավ: Միսս Անին ասաց, որ մենք գնում ենք Մայր դպրոց` ընկեր Նունեի մոտ|: Մենք գնացինք և շատ հարցեր տվեցինք և իմացանք պատասխանները: Ես իմացա, որ մանկական աստվածաշունչը թարգմանել է Մեսրոփ Մաշտոցը, նաև այն, որ նա է եղել առաջին թարգմանիչը:

Այսքանը: Մենք ուրախ ենք ճամբարին մասնակցել: