Рубрика: Իմ գրադարան

Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը

real-life_2

Ես կարդում եմ Օլիվեր Մունի արկածների մասին գիրքը: Օլիվեր Մունը մի փոքրիկ տղա է, ով ապրում է հրաշագործների ընտանիքում: Նրա ընտանիքի անդամներն են՝ մայրիկը, հայրիկը և Օլիվերի քույրը՝ փոքրիկ վհուկը: Նա իր դպրոցի ամենափոքր աշակերտն է: Նրա ընտանիքը մի օր, կարելի է ասել, հրաժարվում է հրաշագործ լինելուց: Նա փորձում է վերահամոզել իր ընտանիքին, բայց նա չի կարողանում: Հաջորդ օրը նա դպրոց գնալիս պատմում է այդ վատ լուրը իր ամենամտերիմ ընկերոջը: Ընկերը ասում է, թե ուշքի կգան: Բայց Օլիվերը կասկածում է այդ պատասխանին: Երբ նա դպրոց է գնում, նրա օրը սկսվում է վատ, օրինակ՝ նա իր ուսուցչին դարձնում է  ավանակ: Իսկ հետո գալիս է տնօրենը և ասում…

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է լինելու հետո, պետք է ընդամենը կարդալ այս գիրքը: Իսկապես, շատ զվարճալի և հետաքրքիր է <<Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը>> գիրքը:

Կարով եք կարդալ այստեղ

Реклама