Рубрика: Մաթեմատիկա 5

Մաթեմատիկա ձմեռային արձակուրդների աշ.

1.Քանի՞  զույգ  բնական  թիվ կա, որ մեծ է  11-ից, բայց փոքր է 31-ից:

Պատ.՝ 19 հատ
2.Առանձնացրո՛ւ  այն թվերը, որոնք ունեն գոնե երեք բաժանարար`

12, 45, 67, 190, 11, 606, 607, 608, 609, 612, 13, 31:

3.Գտի՛ր 14-ի  և  56-ի  ամենամեծ ընդհանուր  բաժանարարը:

Պատ.՝ (14, 56)=14

  1. Գտի՛ր 14-ի  և  56-ի  ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:

Պատ.՝ [14, 56]=14

5.Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛ր, որ հավասարությունը ճիշտ  լինի`

 

3424+256=3680            8730-8360=370        5x21=105

43+62=105                548-343=205             3600=3600

 

  1. Գտի՛ր ամենամեծ եռանիշ զույգ թիվը, որը բաժանվում է 3-ի առանց մնացորդի:

Պատ.՝ 996

7.Գտի՛ր  ամենափոքր քառանիշ թիվը,    որը բաժանվում է և՛ 3-ի, և 4-ի, և’ 5-ի :

Պատ.՝ 1020

8.Լրացրու՛

12կգ=12000գ

13ժ=780ր

100ց=100000գ

205կմ=205000մ

9.Ո՞ր թիվը  15-ի բաժանելիս քանորդում և մնացորդում  կստացվի 10:

Պատ.՝ 160

10.Թիվը բազմապատկեցին 10-ով և արդյունքը փոքրացրին 19 ով, ստացվեց` 81:Ո՞րն էր  սկզբնական թիվը:

Պատ.՝ 10
11.Առանձնացրու՛ այն  թվերը, որոնք  9-ի. բազմապատիկներն են`

1, 2, 3 , 24, 162, 1071, 39, 27, 31, 47, 53, 774, 4545, 678990, 31, 17, 21:

 

12.Որքանո՞վ է 1-ից 100 եղած զույգ թվերի գումարը մեծ 1-100  եղած կենտ թվերի գումարից:

Պատ.՝ 25

13..Գտի՛ր  բոլոր երկնիշ թվերի  արտադրյալի վերջին թվանշանը:

Պատ.՝ 0

  1. Գծի՛ր AB հատված:  AB հատվածի վրանշի՛ր երեք կետ:Քանի՞ հատված կառաջանա:

Պատ.՝ 4 հատված

15.Հաշվ՛ր 530x 206 + 10224: 71  արտահայտության արժեքը:

530x 206 + 10224: 71=109324

206×530=109180

10224:71=144

109180+144=109324

Рубрика: Մաթեմատիկայի ընտրություն

Մաթեմատիկա ընտրություն օլիմպյադա

Լուծում ենք  նախորդ տարիների դպրոցական օլիմպիադայի  խնդիրները:

1.Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:

 

Պատասխան՝16

2.Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք հաջորդ թիվը:

 

Պատասխան՝16

3.Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն այդ կետերից են:

 

Պատասխան՝2

4.Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
Պտասխան՝ 3ամիս
5.Գտնել նկարում պատկերված ուղղանկյան պարագիծը, եթե փոքրիկ վանդակի կողմի երկարությունը մեկ միավոր է:

Պատասխան՝22

Рубрика: Ռուսերեն 5

Домашняя робота текст и задания

Как прекрасно выглядит зимний лес и как хорошо в нем на прогулке! Все вокруг белое, покрыто мягким пушистым снегом. На ветвях могучих деревьев, особенно на широких лапах вечнозеленых елок, улеглись небольшие кучи снега, похожие на настоящие шапки. Все деревья склонились, напряженные снегом. Когда такая шапка падает с ветки, она распрямляется и будто выстреливает, стремясь к небу.

Небо голубое и чистое, словно слеза. На солнце блестит снег, переливаясь и играя в солнечных лучах скупого зимнего солнца всеми цветами радуги — даже больно смотреть на эту роскошь природы. Морозно. Снег хрумкает и скрипит под ногами. И если взять немного снега в руки и внимательно его рассмотреть, то можно увидеть отдельные снежинки, которые являются наилучшим произведением искусства замечательного мастера — самой природы.

а) озаглавить

<<Зимние дни в лесу>>

б) к словам выделенным красным цветом подобрать синонимы

Могучих-сильных

Небольшие-маленькие

Склонился-поклониться 

Роскошь-богатство

Замечательного-прекрасного

в) к словам выделенным зеленым цветом-антонимы

Прекрасно-ужасно

Мягким-жёстким

Распрямляется-скручивается

г) перевести текст

Ինչ սքանչելի է դիտվում ձմեռային անտառը և ինչ լավ է զբոսնել այնտեղ: Շուրջ բոլորը պատված է սպիտակ, փափուկ ձյունով: Հսկա ծառերի ճյուղերի վրա, հատկապես մշտադալար եղևնիների լայն թաթերի վրա, նստած են ձյան փոքրիկ կույտեր, որոնք շատ նման են իսկական գլխարկների: Ձնով ծանրաբեռնված ծառերը ճկվել էին: Երբ այդպիսի գլխարկը ընկնում է ճյուղից, նա ուղվում է, կարծես կրակում է ձգտվելով դեպի երկինք: 

Երկինքը երկնագույն և մաքուր է արցունքի նման: Արևի տակ պսպղում է ձյունը, ձմեռային թույլ արևի ճառագայթների տակ փայփլում է և խաղում է ծիածանի բոլոր գույներով: Բնության այս ճոխությունը նույնիսկ ցավով է նայել: Սառնամանիք է: Ձյունը ոտքերի տակ ճռճռում է: Եթե մի քիչ ձյուն վերցնենք ձեռքերի մեջ և ուշադիր նայենք, ապա կտեսնենք փոքրիկ փաթիլները, որոնք համարվում են արվեստի լավագույն ստեղծագործությունը հոյակապ վարպետի՝ որը բնությունն է:

Рубрика: Հայրենագիտություն

Գինեգործություն առ.

  1. Գինու հետ ի՞նչ ուտելիքներ են դրվում սեղանին:

Ձկնեղեն, մսից պատրաստված ուտելիքներ:

2. Ի՞նչ ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական տոնական օրերին:

Սովորական օրերին՝ կոտլետ, տապակած կարտոֆիլ, հավով ճաշ:

Տոնական օրերին՝ լցոնած կարտոֆիլ, տոլմա, բլինչիկ, խորոված, լցոնած հավ, տոնական <<խոզի բուդ>>, աղցաններ:

Рубрика: Բնագիտություն

Լեռներ և բլուրներ առ. և հետաքրքիր փաստ

  1. Ի՞նչ են լեռները, ինչո՞վ են դրանք տարբերվում բլուրներից:

Պատ.՝ Լեռները մակերևույթից բարձր են 200 մ-ից, ունեն լանջ, ստորոտ, գագաթ: Իսկ բլուրները 200 մ-ից ցածր են: 

2. Որո՞նք են լեռան հիմնական մասերը:

Պատ.՝ Ստորոտ, լանջ, գագաթ:

3. Լեռներն ըստ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Պատ.՝ Ցածր, միջին, բարձր:

4. Լեռներն ըստ կառուցվածքի ի՞նչ տեսակների են լինում:

Պատ.՝ Ծալքավոր, հրաբխային, ծալքաբեկորավոր:

5. Լեռներն ըստ հասակի ի՞նչ տեսակների են լինում:

Պատ.՝ Ծեր և երիտասարդ:

Հետաքրքիր փաստ

Պարզվում է, որ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը Օլիմպն է’ Մարս մոլորակի վրա: Նրա բարձրությունը 27 կմ է: Այն հանգած հրաբուխ է, որը ժայթքել է մոտ 2 միլիոն տարի առաջ: Այն իր բարձրությամբ մոտ երեք անգամ բարձր է մեր մոլորակի վրա գտնվող Հիմալայների ամենաբարձր գագաթ էվերեստից (բարձրությունը’ 8848 մ):

Рубрика: Մայրենի 5

Ծննդյան օրերից երեք օր հետո քննարկում

Մի տղա և նրա հայրը գնացին խանութ՝ Ալիսի համար դեղ գնելու: Հայրիկը տղային հրամայեց կանգնել դռան մոտ և սպասել իրեն: Խանութն ուներ երկու մուտք: Հայրը, քանի որ շատ հոգնած էր, որոշեց մի բաժակ գարեջուր խմել: Խմելուց հետո նա դուրս եկավ խանութից մյուս դռնով, հիշեց տղային, բայց, իրեն չկառավարելով, գնաց տուն: Տղան մտավ խանութ: Տղան հետաքրքրվեց, թե որտեղ է հայրիկը: Բարմենը փորձեց օգնել տղային: Ներսում հարբող մարդկանցից մի ծերուկ որոշեց նույնպես օգնել տղային: Նա տղային հարցրեց, թե որտեղ է իրենց տունը, որպեսզի նրան ուղեկցի տուն: Բայց տղան չգիտեր: Բարմենը ծերուկին հրամայեց նստել տեղը: Ծերուկը չեր լսում բարմենին և բարմենը ստիպված ծերուկին մի բաժակ անվճար գարեջուր տվեց, որպեսզի նա այլևս չխանգարի տղային սպասել իր հայրիկին: Կողքից մի քանի հոգի նույնպես հետաքրքրվեցին տղյով: Ադեն երեկո էր և տղան ուզում էր քնել: Բարմենը անկողին պատրաստեց գարեջրի տուփերից մեկի մեջ: Գիշերը եկավ, եկավ նաև գիշերային բարմենը: Բարմենը բարևեց մյուսին, տղային արթնացրեց և առաջարկեց գալ իրենց տուն: Տղան անհույս բռնեց բարմենի ձեռքը, նրանք միասին գնացին բարմենի տուն և տղան այլևս չէր լացում:

 

Իմ կարծիքով տղան այլևս չէր լաց լինի, քանի որ նա ընկել էր հոգատար մարդու ձեռքը: Ինձ շատ է դուր գալիս այս պատմությունը: Շատ հուզիչ էր այն մասը, երբ պարզվում է, որ տղայի հայրիկը լքել է իրեն: Ես ուշադրություն դարձրեցի այցելուների վրա: Նրանք շատ ուշադիր էին տղայի հանդեպ՝ ծեր մարդը, շունիկով կինը և մյուսները: Ինձ շատ դուր եկավ տղան, որովհետև նա ամբողջ այդ օրվա ընթացքում իրեն համեստ, խելոք էր պահում: Չնայած, եթե ես լինեի տղայի փոխարեն, միանգամից կսկսեի լաց լինել և ուզել հայրիկին:

Рубрика: Ռուսերեն 5

Разговор двух снежинок

Шёл снег. Зимой это обычное дело. Погода была безветренной, и большие пушистые снежинки неспешно кружили в причудливом танце, медленно приближаясь к земле.

Две снежинки, летевшие рядом, решили затеять разговор. Боясь потерять друг друга, они взялись за руки, и одна из них весело говорит:

— Как хорошо лететь, наслаждаться полётом!

— Мы не летим, мы просто падаем, — грустно отвечала вторая.

— Скоро мы встретимся с землёй и превратимся в белое пушистое покрывало!

— Нет, мы растаем и превратимся в воду,-сказала вторая.

-А если не растаем, то что?-спросила первая снежинка.

И в эту секунду они упали на землю. На земле было очень холодно. А если холодно, тогда снежинки не тают. Они начали блестеть под разноцветными фонариками и дети начали играть с ними.

Рубрика: Հայրենագիտություն, Ուսումնական ճամբորդություններ

Դեպի մատենադարան

Այսօր մենք եղանք հին գրերի, հին գրքերի, ձեռագրերի պահոցում՝ Մատենադարանում: Ճիշտն ասաց ես առաջին անգամ եմ լինում այնտեղ: Մտնելով Մատենադարանի բակ, առաջինը մենք տեսանք Մեսրոպ Մաշտոցի մեծ քանդակը, որի առջև ծնկած էր նրա աշակերտ Կորյունը: Մուտքի մոտ տեսա նաև ուրիշ քանդակներ: Տուն վերադառնալով համացանցի օգնությամբ կարողացա իմանալ ում քանդակներն էին այնտեղ դրված՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններն էին: Մուտքի մոտ ես կարդացի Աստվածաշնչից թարգմանված հայերեն տառերով առաջին նախադասությունը՝Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: Մատենադարան մտնելով ես ընկա մի կախարդական աշխարհ: Մեզ ուղեքցեց ներս գիդը, որից մենք իմացանք շատ հետաքրքիր տեղեկություններ: Առաջին ցուցափեղկի մոտ մենք տեսանք հնուց եկած ձեռագրերը: Ձեռագրերի կողքին դրված էր հայկական Այբուբենը: Գիդը մեզ ասաց, որ հնում թվերը գրում էին տառերով: Առաջին գիծը միավորներն էին, երկրորդ գծի վրա տասնավորները, երրորդ գծի վրա հայրուրավորները, իսկ չորրորդ գծի վրա հազարավորները: Երկրորդ ցուցափեղկի մոտ դրված էին առաջին տարբեր ելզուներից թարգմանված գրքերը: Նրանց մեջ էր նաև աստվածաշունչը: Երրորդ ցուցափեղկում դրված էին նկարներ, որոնք բնական ներկեր էին՝ ստացված բույսերից և որդերից: Դեղին գույնը ստանում են ոսկու փոշուց, կարմիրը ստանում են որդան կարմիրից և այլն: Չորրոդ ցուցափեղկում տեսանք հորթի կաշվից պատրաստված մագաղաթը, որի վրա գրում էին հատուկ գրիչներով: Հինգերրորդ ցուցափեղկում այբուբենով գումարումը և հանումը: Իսկ վեցերրոդ ցուցափեղկում մենք տեսանք Մշո Առաքելոց վանքից բերված ճառընտիրը, որը կշռում էր 28-կգ: Մեզ պատմեցին, որ այն երկու մասի բաժանելով, երկու կին տարբեր ուղություններով հասցրել են Թիֆլիս: Նա ունեցել է 660 թերթ, բայց կա տվյալ պահին 601 էջ: 17 վենետիկում է, 1 վիեննայում, իսկ 2 թերթը 1977 թվին գնել են Մոսկվայի Լենինի անվան գրադարանից: Հետո մենք գնացինք կողքի սրահ: Այնտեղ ցուցադրվում էին հին դեղաբույսերը, որոնցից ստանում էին դեղեր: Մենք նաև տեսանք մեծ բժշկագետ Մխիթար Հերացու <<Ջերմոց Մխիթարաց>> գիրքը, որտեղից գիտնականները կարդացել են շատ հիվանդությունների բուժմկան եղանակները:

Շատ հետաքրքիր, ուսանելի էքսկուրսիա էր: Ինչքան էլ ես լինեմ Մատենադարանում, միշտ էլ սովորելու բան կունենամ:

Рубрика: Մաթեմատիկա 5

Մաթեմատիկա ինքնաստուգում 6

  1. Գրիր բաժ. հայտանիշները:

2 թվի կանոնը -Որպեսզի թիվը բաժանվի 2-ի, թիվը պետք է լինի զույգ:

Օրինակ՝ 20, 36

3 թվի կանոնը-Որպեսզի թիվը բաժանվի 3-ի, պետք է թվի թվանշանների գումարը բաժանվի 3-ի:

Օրինակ՝30, 33

4 թվի կանոնը-Որպեսզի թիվը բաժանվի 4-ի, պետք է թվի վերջիօն երկու թվանշանների կազմված թիվը բաժանվի 4-ի:

Օրինակ՝ 3424, 5004

5 թվի կանոնը-Որպեսզի թիվը բաժանվի 5-ի, պետք է թվի վերջին թվանշանը լինի 0 կամ 5:

Օրինակ՝ 750, 885

9 թվի կանոնը-Որպեսզի թիվը բաժանվի 9-ի, պետք է թվի թվանշանների գումրը բաժանվի 9-ի:

Օրինակ՝ 9999, 36

Рубрика: Ստեղծագործում ենք

Ձյու՜ն է, ձյուն… երկրորդ օր

Առավոտյան, երբ ես արթնացա, միանգամից նայեցի պատուհանից դուրս: Եվ…, և ինչ տեսնեմ… գեղեցկություն, հրաշալիք, անհնարին մի բան: Ծառերի վրա տերևների փոխարեն ձյուն է: Թփերի տեղը` սպիտակ խոտեր: Գետնի փոխարեն` սպիտակ, երկար գորգ: Անհնարին է…, անհնարին… Ինձ մի պահ թվաց, թե ես ընկել եմ ձյունե թագավորություն: Բայց հետո հասկացա, որ ես Երկիր մոլորակի, Հայաստան երկրի, Երևան քաղաքի իմ տանն եմ: Արագորեն հագնվեցի, պայուսակս վերցրեցի և իջա բակ: Բակում ձնով խաղալուց հետո վազեցի դեպի դպրոց, քանի որ կուշանայի ընդհանուր պարապմունքից: Ինչպես որ մեզ խոստացել էր ընկեր Իվետան, պետք է գնայինք Մատենադարան: Ուռա՜աա, շատ լավ է: Ավտոբուսից իջնելուց իմ ոտքերը խրվեցին ձյան մեջ: Նայեցի շուրջս և տեսա սպիտակության աշխարհ: Վազեցի այս կողմ, վազեցի այն կողմ, ձնագնդիկ խաղացինք, երգեցինք ձյան հետ, պարեցինք ձյան հետ, մտանք Մատենադարան և նոր բաներ սովորեցինք: Հետո եկանք դպրոց, և ինչ ասի ընկեր Անահիտը, որ լավ լինի.

-Հիմա իջնում ենք բակ, որպեսզի սահնակ քշենք:

Ամբողջ մեր դասարանով լցվեցինք բակ` սահնակ քշելու: Սահնակը քշեցինք, խաղացինք: Հետո քայլարշավ կազմակերպեցինք և դպրոցի բակով սկսեցինք քայլել: Ձյունը` սպիտա՜կ: Չես ուզում կեղտոտել այդ մաքուր, սպիտակ ձյունը: Նույնիսկ չես ուզում խոսել, չես ուզում խաբել, չես ուզում աչքերդ թարթել: Մեր ոտքերի տակ ճռճռում էր ձյունը, փայլուն ձյունը… Մենք ծիծաղով թավալ էինք գալիս ձյան մեջ: Դասարան բարձրանալով` մեր մեջ այնքան արտահայտելու բան կար, և մենք սկսեցինք գրել տպավորությունները: Երկարացված օրվա ընթացքում ընկեր Աննայի հետ դուրս եկանք ներքին բակ: Ներքին բակում ձնագնդիկ էինք խաղում, նկարվում սպիտակ, փայլուն ձյան ֆոնի վրա: Օրը անցավ շատ լավ և շատ հետաքրքիր, երանի ձմռան բոլոր օրերին այսպիսի ձյուն գար: