Рубрика: Ամանոր

Deck the halls եգի բառերը և երգ

Deck the halls with boughs of holly-Украшайте залы веточками остролиста,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Tis the season to be jolly-Это время для веселья,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Don we now our gay apparel-Наденем самую яркую одежду,

Fa la la, fa la la, la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Troll the ancient Yuletide carol-Пропоём по очереди гимн Рождеству,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

See the blazing Yule before us-Взгляни на сияющее Рождество,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Strike the harp and join the chorus-Сыграй на губной гармошке и присоединяйся к хору,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Follow me in merry measure-Подпевай за мной радостную мелодию,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

While I tell of Yuletide treasure-Пока я говорю о рождественских сокровищах,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Fast away the old year passes-Уходит с быстротой прошедший год,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Hail the new, ye lads and lasses-Приветствуйте новый, мальчики и девочки,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

 

Sing we joyous, all together-Поём мы счастливо, все вместе,

Fa la la, fa la la, la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

Heedless of the wind and weather-Не волнуясь о ветре и погоде,

Fa la la la la, la la la la-Фа-ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла

 

Реклама
Рубрика: Մուշեղ Գալշոյան

Մամփրե Արքան 3 մաս և առ.

Եվ գարնան հետ Մամփրեն հայտնվեց գյուղում։
Մամփրեն պատերազմից, կռվի դաշտից էր եկել, Մամփրեն ղարիպությունից էր եկել, Մամփրեն սահմանն անցել-գնացել էր էրգիր և ահա եկավ։ Գյուղի հավաքատեղիում այդպես դիմավորեցին նրանք, որ նստոտած էին քարերին, ոտքի ելան, նրանք, որ ոտքի էին՝ ընդառաջ գնացին, ձեռքսեղմում, նույնիսկ ողջագուրություն, և Մամփրեն թև ու թևատակն ազատելու համար թղթերը խցկեց գրպանները։ (Ճանապարհին ինչքան թուղթ ու թերթի կտոր էր հանդիպել, հավաքել էր, հայհոյել էր թափթփողներին ու հավաքել թևի տակ): Թղթերը խցկեց գրպանները, ձեռքվեց ու կարոտած նստեց իր քարին։
Եվ եղավ իմաստուն մի լռություն։
Գյուղի հավաքատեղիում այդպիսի խորհրդավոր մի լռություն մեկ էլ տարիներ առաջ էր եղել. երբ լուր հասավ, թե ռուս մի տղա, տոհմանունով Գագարին, Տիեզերք է թռել– դեպի աստված։
Եվ ինչպես այն ժամանակ, հիմա նույնպես, լռությունը խախտեց տարեկիցներից ամենաանհոգը Անդարդ Ավեն:
— Է, Մամփրե, բարի տեսանք։ Քու չարչարանքն՝ ապաշխարանք։
Այ, հենց դա չէր ուզում Մամփրեն։ Հայացքը գարնանագոլ դետնին, Մամփրեն մտածեց, այնուամենայնիվ, լռությունը խախտողը Ավեն չպետք է լիներ. ցավի, ուրախության և խոսքի կշիռը չիմացող Անդարդ Ավեն չպետք է լիներ խորհրդավոր լռության խախտողը։
— Տառերն թամամ սովորեցի՞ր, Մամփրե։
Մշեցի Խալոն, նեղսրտած, ձեռնափայտը դեմ արեց Ավեին.
— Համբերե։ Քանց երեխա ինչո՞ւ կթռվռաս։
Մշեցի Խաչոն, որ Մամփրեին ուսնկից էր, վերականգնեց պահին վայել լռությունը, քղքաց-հասկացրեց, որ մեջ ընկնող–խանգարող չլինի, հարմարվեց իր քարին և ձեռքը հանդարտիկ դրեց Մամփրեի ծնկին։
— Օղորմի քու անուշ ծնողաց, Մամփրե։ Մարաթուկ վկա, քու արածն, քու արածն, Մամփրե, մեծ մարդու արած էր, մեծ բան էր։— Եվ խիստ բարձրացրեց ձեռնափայտն ու շեփ–հայացք նետեց Ավեի կողմ։— Ու ամեն մարդու բան չի։ Օղորմի քու անուշ ծնողաց։— Կրկնեց մշեցի Խաչոն և շարունակեց բորբոք ու ներշնչված։
Եվ ասաց, թե ճշմարիտ է, որ ինքը աշնանից մինչև այսօր չի գնացել Մամփրեի տան, Մամփրեին չի երևացել՝ պարզապես չի կամեցել խանգարել, բայց զօր ու գիշեր, մտոք, Մամփրեի հետ է եղել և աղոթել է, որ Մամփրեի ուխտը ի կատար ածվի։ Ինքն էլ փորձեց, ախր, հոգի ունի տալու և պետք է խոստովանի, ինքն էլ փորձեց սովորել սուրբ Մաշտոցի գրերը։ Երբ լուր առավ, թե Մամփրեն այդպիսի սուրբ ուխտ է կապել, ինքն էլ գոտեպնդվեց։ Բայց որդին խանգարեց, որդին աղջկա ձեռքից գիրքը վերցրեց-շպրաեց մի կողմ, թե պապիդ իզուր մի չարչարիր։ Հա փորձեց, հա որդին դեմ կանգնեց, ինքը համառեց, և որդին համառեց. ինքը մշեցի էր, իսկ որդին մշեցու որդի՝ ավելի հաստկող և որդին ի չիք դարձրեց Խաչոյի ուխտը և… և մինչև այսօր, աշունքվանից մինչև հիմա Խաչոն որդու հետ ոչ հաշտ է, ոչ խռով։ Բայց Մամփրեն, Մամփրեն իր ուխտն ու պայմանը կատար ածեց։ Քիչ բան չէ. օր ծերություն, սուրբ Մարաթուկը Մամփրեին թող երկար կյանք տա, Մամփրեն երկար ապրելու իրավունք ունի, բայց օր ծերության մարդը ելնի ու սովորի գրերը, հաշվիր, թե այդ մարդը ոչ թե սովորել է, այլ, մեղա սուրբ Մաշտոց, մեղա, այլ՝ ինքն է հորինել։ Հա, Մարաթուկ վկա, այդպես է։ Ու հիմա, հիմա տարոնցի Խաչոն, Մաշտոցի հայրենակից Խաչոն ավելի շուտ Մամփրեի իմացած հայոց գրին է հավատում, քան իր որդու, քան իր թոռների։
— Օղորմի քու անուշ մոր, Մամփրե, սուրբ Մաշտոցի գրերն ի՞նչ տեսք ունեն, ու ի՞նչ բնույթ ունեն։ Մեկ-երկու նմուշ պատկերե, Մամփրե։
Մամփրեն, որ գլուխկախ լսում էր Խաչոյին (փառք աստծո, ուրեմն գյուղում բոլորը չէ, որ իր արածը ընդունել են խենթություն), հիմա շտկվեց և ձեռքը տարավ գրպանը, որ ճամփից հավաքած թերթերից ընտրի գլխատառ գիրը և բացատրի, բայց միտքը փոխեց, գտավ մի կտոր ճիպոտ և ուղիղ մի գիծ քաշեց խոնավ գետնին։
— Էս ի՞նչ է, Խաչո։
Մշեցի Խաչոն երկմտեց, իսկ Անդարդ Ավեն ելավ-կանգնեց գծի գլխին և շտապեց՝
— Գիծ է։ Հիմա ես էլ գծեմ ու իմ պապի պապն էլ գա ու գծե։
— Համբերե,– Խաչոն ձեռնափայտով քշեց Ավեին։— Նստիր քու տեղն ու մեր արևն մի ծրարե։
— Հաշվենք, թե՝ առու է, Խաչո։ Առվակ։— Մամփրեն գիծը խորացրեց։— Առվակ է ու ոչ թե դաշտի առվակ, սարից իջվարող առվակ է՝ շիտակ ու բարակ ու զուլալ։ Մեկ ուրիշ նմանատիպ առվակ կողքն ի հետ կիջվարե՝ շիտակ ու բարակ ու զուլալ։— Եվ զուգահեռ գծեց։— Ու էս ջուխտակ զուլալ առվակներն սարից կիջվարեն ու կհանդիպեն ու կմիանան մեկ ավելի պստիկ առվակի՝ լանջն ի հետ գնացող։ Էս է։ — Մամփրեն ճիպոտով զուգահեռ առվակները միացրեց։ — Միացա՞ն… թե միացան, թե առվակներն զարկվան իրար, ուրեմն ջուրն կշատանա, ուրեմն առվակներն կլցվեն ափեափ, ուրեմն հարկ է, որ մի տեղից ջուրն ճոթ տա… էս է։ Ուրեմն ճոթ կտա, քչիկ մի կերթա ու… ո՞ւր պետք է էրթա, Խաչո, սար է, չէ՛, ուրեմն կդառնա ու էսպե՜ս կիջվորե։ Էս էղավ, ուրեմն, սուրբ Մաշտոցի առաջին տառն ու մեծ տառն՝ Ա։
Պատի տակ նստոտածները՝ բոլորը համերկրացիներ (շատ չէին մնացել, եթե Անդարդ Ավեին էլ հաշվեին, ճամփորդ հինգ ծերունի), բոլորը տառերին անծանոթ, լուռ նայում էին Մամփրեի գծած տառին և սպասում, թե Մամփրեն էլի ինչ կասի։
— Գրերից մի քանիսն շիփ-շիտակ առվակների պատկերից փոխս են։ Էն էլ թե ինչո՞ւ, սուրբ Մաշտոցի կամքն է։ Մեկ-երկուսն էլ կան, որ… որ, մեղա, մեղա, սուրբ Մաշտոց… էդ մեկ-երկուսն, Խաչո, իմ սրտին դուր չեն գա։
Եվ գծեց Թ-ն ու կտիչը կտրեց։
— Կտիչ է, օձի կտիչ է, ու իմ սրտին դուր չի գա։
Այս մեկ։
Մյուսը։ Եվ գծեց Ք-ն: Այ, մեծ առու է։ Առու է, թե գետ է՝ մեծ է. քանզի մի տեղ լիճ է կազմել։ Ահա։ Ապա մի առվակ (առվակ, թե գետակ) գալիս է, թափով գալիս– զարկում-կտրում է այդ մեծ առուն (թե գետը)։ Զարկում-կտրում-անցնում է։ Կտրելը՝ կտրում է, բայց, չգիտես ինչու, չի ձգվում, չի երկարում՝ այ, այսպես… Եվ հատիչը՝ Ք-ի պոչը հատող գիծը, ձգեց ու տարավ, քանի ձեռքր երկարում էր և քանի ճիպոտը տանում էր՝ ձգեց։
— Այ, Էսպես, աստված քու տուն սարքե, ինչո՞ւ ես առվակի դեմն առե,— դիտողություն արեց Մաշտոցին և ներողություն խնդրեց։— Մեղա, սուրբ Մաշտոց, մեղա։ Հըմը իմ կարճ խելքով, Խաչո, էն առվակն, էն գետակն, որ մեծ առու ու գետ կկտրի, էդ առվակի ճամփեն հարկ է, որ էղնի երկար ու երկար։
Էլի լռություն եղավ… Մամփրեն այդ ո՞ր աշխարհն է հասել, ո՞ր աշխարհից է գալիս, ո՞ր աշխարհի մասին է այսպես ճարտար պատմում… Օր ծերություն Մամփրեն ելավ ու զարկեց (Դավթի հրեղեն թո՞ւրն էր Մամփրեի ձեռքին), զարկեց և պարիսպներ խորտակեց, և հորիզոններ բացեց իր համար, երկրից հասավ մինչև երկինք և սուրբ Մաշտոցի հետ վեճի մեջ է։ Իսկ իրենք… իրենք մնացին իրենց քարերին կպած՝ քարի ոստի պես։
Նույնիսկ Անդարդ Ավեն էր անծպտուն ու բերանբաց նայում Մամվւրեի գծած հրաշք տառին, որ տառ չէր, այլ գետ ու գետակի հանդիպում ու հատում։ Մամփրեն է ասում։
— Ուրեմն, Խաչո, հայոց գրերն գետերի ու գետակների, սարն ի վար իջվարող ու սարն ի հետ գնացող առվակների՝ շիտակ ու զուլալ ու կանաչափ առվակների հոսք է, կցվնոնք է ու հատոնք։ Էդպես պատկերացրու։
Ուշադիր ու լուրջ լսում էին (հաճելի էր ու շոյող) և Մամփրեն որոշեց հասկացածը մինչև վերջ բացատրել տարեկիցներին:
Ուրեմն՝ այդպես։ Բայց կան նաև տառեր, որ դաշտի, հարթավայրի առվակների պատկերն ունեն. ահա՝ ծայր առան, ոլորվեցին ու տեղն ու տեղը սուզվեցին, ահա ոլորվեցին ու լճացան։ Տառերից մի քանիսն էլ, ուրեմն, դաշտային առվակի պատկերն ունեն։ Բայց այդ պատկերներով տառերը քիչ են։ Ինչո՞ւ։ Քանզի հայոց աշխարհը լեռնային է և գրերի շատը, ուզի-չուզի, լեռնային գետակների, առուների ու առվակների պատկերը պետք է ունենային։ Այս էլ՝ այսպես։
Սակայն տարօրինակն ու զարմանալին, անչափ զարմանալի հայոց գրերից վերջին գիրն է՝ ֆ-ն։ Ահա պատկերը։
— Սարեն էսպե՜ս,— և ճիպոտով գծեց,— մեկ գետակ, թե մեկ առվակ է ուղիղ կիջնի ու… ու, սուրբ Մարաթուկ, ու մեկ Վիշապ, էսպե՜ս. փաթաթվել է սարից իջվարող զուլալ ու շիտակ գետակին… էսպես փաթաթվել է՝ գլուխն գետակի ակունքին ու կծոծած պոչն՝ գետակի վերջին։ Էսպե՜ս փաթաթվել ու կֆշշա ու կֆշշա։ Ֆ,— հնչեղ արտասանեց Մամփրեն,– ֆ,– կրկնեց,– վիշապի ֆշշոց կլսի՞ք… էդ է։ Փաթաթվել է շիտակ ու զուլալ գետակին ու կֆշշա ու կֆշշա ու կֆշշա…
Այս ի՞նչ փորձանք է, այս ի՞նչ արմանք-զարմանք բան է և ինչպե՞ս հասկանալ։ Գուցե Մաշտո՞ցն է սխալվել, մեղա՜, մեղա. տառապանքից, հոգնածությունից, ուրախությունից, որ վերջին գրին է հասել, սխալվե՞լ է։ Հազիվ թե։ Տարոնցի սուրբ Մաշտոցն անսխալական է։ Եվ Մամփրեն իր կարճ խելքռվ ահա թե ինչ է մտածում.
— Վայ թե,— և թափով խփեց ծնկին,— վայ թե, Խաչո, սուրբ Մաշտոցն իր արարած տառերի ճակատագիրն է գուշակե։ Հա՜, Մարաթուկ վկա։
Տառերն արարելիս, վայ թե, վերջին տառի պատկերն այդպես է հայտնվել աչքի դիմաց՝ զուլալ գետակ ու գետակին փաթաթված վիշապ։ Այդ պատկերն է ցոլացել աչքի դիմաց, և սուրբ Մաշտոցն գողացել է նոր-նոր լուսաշխարհ բերած իր գրերի ճակատագրի համար, սորսոփել է ու ցավից տնքացել, արմանք-զարմանք քար կտրել և դրա համար էլ նախավերջին տառը, որ Օ-ն է, զարմանք ու ցավով բացված շուրթերի պատկերն ունի՝ Օ։
— Մարաթուկ վկա, էդպես է էղե, Խաչո:
Իհարկե, Մաշտոցը կարող էր տեսիլքը չընդունել. կարող էր այդ չարկամ պատկերը շպրտել Եփրատն ու իր գրերի վերջին գիրը արարեր այլապատկեր, բայց չի կամեցել ոչ իրեն խաբել, ոչ ժողովրդին հայոց և, ցավն ի սիրտ, տեսիլքը ընդունել է ի ցույց և ի զգուշացում…
— Մարաթուկ վկա, էդպես է էղե, Խաչո։
Եվ Մամփրեն զուլալ գետակին փաթաթված վիշապը ջնջեց, ապա ձեռքը տարավ գրպանը և հիշեց.
— Գրերն սովորելուց թոռնիկն ստիպեց, թե ջղարեն թող։ Ու ես թարկեցի։ Հըմը էսօր իմ սիրտն ծխել շատ կուզե։ Եվ Խաչոյի վառած ծխախոտն առավ ու հակվեց ծնկներին։
Ահագին ժամանակ լուռ էին։
Հարցեր և առաջադրանքներ`
1. Երկար բացակայությունից հետո ինչպես ընդունեցին Մամփրեին գյուղում:

Մամփրեին գյուղում ընդունեցին հարգանքով, այսինքն խորհրդավոր և իմաստուն լռությանբ:

2. Մամփրեի այբուբենը. նկարագրիր տառերը` ըստ Մամփրեի:

Մամփրեն տառերը նկարագրում է որպես մերև հայրենիքը պաշտպանող, բարությունը պատպանող, արդարությունը պատպանող և խաղաղությունը պաշտպանող:

3. Ինչպես է նկարագրում Մամփրեն Ք, Ֆ, Օ տառերը:

Մամփրեն Ք տառը նկարագրում է որպես երկար առվակ որը դառնում է լիճ, իսկ ներգևի երկու մասերից գետը դուրս է գալիս և շարունակվում: Մամփրեն Ֆ տառը նկարագրում է որպես երկար առվակ որի վրա փաթաթվում է մի վիշապ: Իսկ Օ տառը նա մտածում էր, որ Մեսրոփ Մաշտոցի աչքի դիմաց երբ հայտնվել էր Ֆ տառը, նա զարմացել էր և բերանը կլոր բացել էր, և այդ տեղից նա որոշել է միանջև Ֆ տառը գրելը, գրել Օ տառը:

4. Ինչպես ես հասկանում` իմաստուն լռություն, խորհրդավոր լռություն մակդիրները:

Խորհդավոր լռությունը և իմաստուն լռություն մակդիրները ես հասկանում եմ այնպիսի լռություն, երբ մարդիկ լռում են՝ սպասելով հետաքրքիր, անսպասելի, զարմանալի խոսքի:

5. Բացատրիր բառազույգերի առանձին բառերը և կազմիր դրանցով նախադասություններ:

ուխտ- ուղտ, ախտ- աղտ

Ուխտ դա երդումն է, իսկ ուղտը դա կենդանի ուղդն է:

Ախտը դա հիվանդությունն է, իսկ աղտ դա աղպն է:

Рубрика: Մուշեղ Գալշոյան

Մամփրե Արքա 2 մաս և առ.

Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել:
Ով լսում էր, հանկարծակիի եկած, Մամփրեի տան կողմն էր նայում. այնպես թե տունը հրդեհվել է, հետո տեսնում էր՝ տունը խաղաղ ծխում է, դառնում ծիծաղում էր,— խելռել է Մամփրեն։
Իսկ ով մուտք ու ելք ուներ Մամփրեի տունը, գնում-տեսնում էր. Մամփրեն՝ խելքը տեղը, շատ լուրջ, շատ զգաստ և շատ գործնական կուրծքն ի վար մեկնված է հատակին, դիմացը՝ այբբենարանը, դիմացը՝ տետրեր, ձեռքին կարմիր մատիտ և գլխավերևում, որպես ուսուցիչ թոռնուհին։
— Ասա ա։
— Ա՜յբ:
— Դմբո, այբ չէ, ա՜,— և խփում է գլխին։
— Աղջի, կամաց զարկ, իմ գլուխն է կցավա։ Ա՜:
— Մեծատառ Ա։
— Մեծտառ Ա։
— Մեծտառ չէ, դմբո, մեծատառ,— և խփում է գլխին։
— Կամաց զարկ, ձգուկ։ Մեծատառ Ա։
— Դե գրիր մեծատառ Ա։
Եվ Մամփրեն մատիտը երկար թքոտում է։
— Դմբո, մատիտը մի թքոտիր։
— Թող արա թրջեմ, որ գիրն լավ երևա, ձգուկ։
— Դրա համար էլ, ասում եմ, սև մատիտով գրիր։
— Չէ, ձգուկ, սուրբ Մաշտոցի գրերն հարկ է որ գրվեն կարմիրով։ Ասա ինչո՞ւ, քանզի սուրբ Մաշտոցը գրերն իր սրտից է հանել ի լույս։
— Լռությո՛ւն։
— Համբերե զիմ խոսքն ավարտիմ, ձգուկ, համբերե։ Ուրեմ, սուրբ Մաշտոցի գրեր կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Իմացա՞ր։
— Ուսուցիչը ե՞ս եմ, թե դու։ Դե գրիր մեծատառ Ա։ Հո չե՞ս մոռացել։
— Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա։ Պատկերն իմ աչաց դեմն է, հըմը…
— Էլ ի՞նչ հըմը, գրիր։
— Մի զարկե, ձգուկ, համբերե, համբերե, քու դալար թևերն են իմ ուսերին, համբերե։
— Ոչ մի համբերել, վատ եմ նշանակում։
— Կխնդրեմ համբերես, ձգուկ, կգրեմ։ Կգրեմ, ձգուկ, հըմը մատիտն է փոքրիկ։ Մատիտն է փոքրիկ, ու իմ մատներն էս պստիկ-պստլիկ մատիտ չեն բռնի։ Քու հորն ասա, թող մեծ ու հաստ մատիտ բերի։ Մեծ ու հաստ ու կարմիր։
— Հիմա գրո՞ւմ ես, թե՞ վատ նշանակեմ։
— Կգրեմ, ձգուկ, կգրեմ։— Եվ Մամփրեն նորից ու երկար թքոտում է մատիտը և, կուրծքն ի վար մեկնված հատակին, լարված սկսում է։— Ըըը՜… էսպես…
— Շատ մի երկարիր։
— Թող երկար էղնի, ձգուկ, մեծտառ է։ Մեծատառ է ու… ու առուն ինչքան երկար, էնքան աղեկ ու էնքան գեղեցիկ ու բարին մեծ։ Աայ՜յ, էսպես։
— Լավ։ Երեք եմ նշանակում։ Կկրկնես, կարգին կսովորես մինչև գամ։ Զանգը տրված է։
Եվ թոռնուհին զանգուլակը ծլնգացնում է պապի գլխին, իսկ Մամփրեն տնքալով ոտքի է ելնում։
Յա՜… Հարևանը, ժպիտը դեմքին, անկյունում նստած է։ Ե՞րբ է հայտնվել: Ինչո՞ւ է եկել և ինչ է ուզում։
— Գրասենյակ չերթա՞նք, Մամփրե։
— Չէ, ջանմ… Գրասենյակ։
Մամփրեի խելքն էր շատ, որ աշունքվանից-գարուն գրասենյակից դուրս չէր գալիս։ Պրծա՜վ։ Այլևս՝ ոչ մի գրասենյակ։ Թող պարապ-սարապները գնան՝ ծխեն ու դատարկ խոսեն, խոսեն ու ծխեն և խեղդվեն իրենց ծխի մեջ։ Մամփրեն կարևոր գործ ունի, նպատակ ունի, Մարաթուկին տված ուխտ ու պայման ունի Մամփրեն. մինչև սուրբ Մաշտոցի գրերը չսովորի, ոտք չի դնի գյուղամեջ։ Վերջ։ Եվ… և խնդրում է, որ չխանգարեն իրեն։ Այդքան բան։
Բայց էլի գալիս էին, երբեմն նաև նրանք, ովքեր ընդհանրապես մուտք ու ելք չէին ունեցել Մամփրեի տանը։ Պարզապես հետաքրքիր էր. Մամփրեն ինչպե՞ս է սերտում ու գրում տառերը, ասում են միշտ կուրծքն ի վար մեկնված է, ոչ թե սեղանի մոտ նստած, այլ հատակին պառկած, և թոռնուհին հա խփում է գլխին ու սովորեցնում։ Եվ գալիս էին ի տես։
Բայց մի օր Մամփրեն կատաղեց։ Սի ջահել էր եկել և սուսուփուս, աննկատ նստել անկյունում, իսկ Մամփրեն այդ օրը սովորում էր մի տառ, որը իրեն դուր չէր գալիս։ Պետք է սովորեր ճիշտ արտասանել և վարժ գրել Թ-ն։ Իսկ տառը նրան դուր չէր գալիս, հատկապես Թ-ի կտիչը։ Այն, որ այդ տառը շիտակ առվակների սկզբունքից, կարծես, դուրս է. կարճ ու երկար, բայց միշտ շիտակ ու գեղեցիկ առուների պատկերը կարծես խախտում է. դա դեռ ոչինչ, պատահում է նաև առու, որ մի տեղ լճանում է, բայց -Թ-ի կտիչը ուղղակի կատաղեցնում էր նրան։ Եվ սկզբում, նույնիսկ այդ տառը սովորելուց ուզեց հրաժարվել. այդքան տառերի մեջ մեկն էլ թող չիմանա։ Բայց թոռնուհին հարցը կտրուկ դրեց՝ կամ պետք է սովորի, կամ ինքը ընդհանրապես հրաժարվելու է ուսուցչությունից։ Եվ Մամփրեն համաձայնեց գրել Թ-ն, բայց առանց կտիչի։ Իսկ թոռնուհին բամփում ու ստիպում էր։ Իսկ երբ Մամփրեն աչքերը մոտիկ-մոտիկացրեց այբբենարանի Թ-ի էջին, զննեց և նկատեց, որ… օհո՜ո, Մամփրեն նկատեց, որ այբբենարանում Թ-ի գլխին նկարված է նաև Դ-ն և… և, ի՞նչ, Սասունցի Դավթի նկարը… Այո, այո՝ Սասունցի Դավիթը։ Ահա՝ հեծած է Քուռկիկ Ջալալին և Կայծակ թուրը թափով ետ է բերել ու թռցրել Թ-ի կտիչը։ Հենց այդպես։ Նկատեց և շուռ եկավ ու, առը-հա, թոռանը, աշակերտած շաբաթների ընթացքում՝ առաջին անգամ։ Բամփեց և թոռնուհու աչքն ու ճակատը բերեց-կպցրեց այբբենարանի բաց էջին.
— Քու աչքերն լեն բաց ու տես, տես՝ Դավիթն, Սասնո Դավիթն նմանապես էդ չարանուն տառի կտիչի հետ համաձայն չէ։ Համաձայն չէ ու, տես-տես, Թուրկեծակին քաշել ու, առը-հա, կտիչին։ Տես, տես։
— Դմբո,— թոռը պոկվեց պապի ձեռքից և սովոր թաթով բամփեց։— Դմբո, դա նկար է։
— Նկար է, հըմը ո՞ւմ նկարն է։ Տես, տես։— Եվ թոռան գլուխը նորից կպցրեց այբբենարանի բաց էջին։— Տես։
Այս ծեծկռտուքի վրա անկյունում նստած ջահելը փռթկաց, և Մամփրեն հերսոտ ոտքի ելավ…
Ո՞ւմ տղան էր, ո՞ւմ՝ թոռն էր, Մամփրեն չիմացավ, բայց ձեռնափայտով հասցրեց արանքը ճղող ջահելի թիկունքին և հայհոյելով ու ձեռնափայտը թափ տալով՝ դուրս ելավ։
Ուշ աշնան թուխպ օր էր, էլի անձրև էր մաղում, և բակը թաց էր։
Մամփրեն ձեռնափայտը թափ տվեց ջահելի ետևից և դարձավ, հայհոյելով (ջահելը կարծում էր, թե Մամփրե պապը իրեն է հայհոյում), հայհոյելով ցեխի մեջ գծեց անդուր տառը, կտիչր երկար քաշեց և տրորեց,— քու կտիչ…,— տրորեց, հայհոյեց ու տրորեց։ Մամփրեն ցեխի մեջ գծեց տառը, կտիչը երկար քաշեց և կայծակ թուրը, որ ձեռնափայտն էր, վրա բերեց,— քու կտիչ…,— և թռցրեց կտիչը, Մամփրեն ցեխերի մեջ նկարեց տառը և տրորեց կտիչը և զարկեց–թռցրեց կտիչը և հայհոյեց և հայհոյեց և հայհոյեց…
Ջահելը ճամփեզրին կանգնած նայում էր փրփրած ծերունուն և արդեն գիտեր, որ նրա հերսն ու հայհոյանքը իր հետ կապ չունեն։ Եվ այնքան վարակիչ էր ծերունու կիրքը, որ ջահելը որոշեց գնալ և նրա հետ ոտքի տակ առնել տառի կտիչը:
Բայց Մամփրեն ձեռնափայտով նորից քշեց նրան։
Այդ օրն ի հետ, այլևս ոչ մեկը չայցելեց Մամփրեին։
Եվ կամաց-կամաց, ձմռան հետ, մոռացան նրան։ Թե հարսանիքների ժամանակ կամ տխրության (այդ ձմռան Մամփրեի համերկրացի Փողփուչ Մելոն վախճանվեց) հիշեցին, հիշեցին ժպտալով,— ձմեռ է. փոթորիկ է մտել Մամփրեի գլուխը, գարնան հետ դուրս կգա։
 Հարցեր և առաջադրանքներ`
  1. Ինչպե՞ս էր նկարագրում Մամփրեն Ա տառը:

Մամփրեն Ա տառը նկարագրում էր որպես երկու գետ, որոնք միանում են իրար և աջ կողմից ծնում երրորդ գետը:

  1. Ո՞ր տառը չէր սիրում Մամփրեն. ինչո՞ւ:

Մամփրեն չեր սիրում Թ տառը, որովհետև նրա կտիչը ոլոր-մոլոր էր:

2. Պատմիր քո սիրած և չսիրած տառերի մասին:

Իմ սիրած տառը Մ տառն է, որովհետև նա ունի ձիգ մարմին, գեղեցիկ գլուխ և գեղեցիկ պոչ: Իսկ իմ չսիրած տառը Չ տառն է, որովհետև չ տառը ամեն ինչ մերժում է և մեկ աջ մեկ ձախ գծեր ունի:

3. Դուրս գրիր հատուկ անունները:

Սասունցի Դավիթ, Թուրկեծակին, Քուռկիկ Ջալալին, Կայծակ թուր, Տեր Հարություն:

4. Դուրս գրիր 6 հատ բաղադրյալ բառ` նշելով բառի տեսակը:

Հայհոյել-հայ-հոյ-ել-բարդ ածանցավոր

Ձեռնափայտ-ձեռ-նա-փայտ-բարդ

Չարանուն-չար-անուն-բարդ

Ճամփեզր-ճամփ (ճանապարհ)-եզր-բարդ

Գյուղամեջ-գյուղ-ա-մեջ

Գեղեցիկ-գեղ-եցիկ-ածանցավոր

Рубрика: Մաթեմատիկա 5

Մաթեմատիկա տնային աշ.

Վարժ. 904

30, 200, 730, 1020:

Վարժ. 905

Դասի վերջում աշ. հանձնեցին տն. աշ. տետրը և դաս. աշ. տետրը:

Միասին- 53 տետր

Արդյոք բոլոր աշ. հանձնել 2 տետր:

Լուծում

Քանի որ 53 թիվը չի բաժ. 2-ի, ոչ բոլոր աշ. հանձնել 2 տետր:

Պատ.՝ ոչ բոլոր աշակերտները:

Վարժ. 906

3, 2, 5, 6, 30, 1:

Վարժ. 907

1 և 2 թվերն են, որ միաժամանակ 18 և 96 բաժանարարներն են:

Վարժ. 915

Ճամփորդ-հեծանվով-12 ժամում

Մեքենա-2 անգամ արագ հեծանիվից

Որքան ժամանակ կանցնի, եթե ճամփորդը գնա մեքենայով:

Լուծում

12:2=6 ժամ

Պատ.՝ 6 ժամ

Վարժ. 922

12, 129, 6534, 5355: