Рубрика: Ստեղծագործում ենք

Ձյու՜ն է, ձյուն… երկրորդ օր

Առավոտյան, երբ ես արթնացա, միանգամից նայեցի պատուհանից դուրս: Եվ…, և ինչ տեսնեմ… գեղեցկություն, հրաշալիք, անհնարին մի բան: Ծառերի վրա տերևների փոխարեն ձյուն է: Թփերի տեղը` սպիտակ խոտեր: Գետնի փոխարեն` սպիտակ, երկար գորգ: Անհնարին է…, անհնարին… Ինձ մի պահ թվաց, թե ես ընկել եմ ձյունե թագավորություն: Բայց հետո հասկացա, որ ես Երկիր մոլորակի, Հայաստան երկրի, Երևան քաղաքի իմ տանն եմ: Արագորեն հագնվեցի, պայուսակս վերցրեցի և իջա բակ: Բակում ձնով խաղալուց հետո վազեցի դեպի դպրոց, քանի որ կուշանայի ընդհանուր պարապմունքից: Ինչպես որ մեզ խոստացել էր ընկեր Իվետան, պետք է գնայինք Մատենադարան: Ուռա՜աա, շատ լավ է: Ավտոբուսից իջնելուց իմ ոտքերը խրվեցին ձյան մեջ: Նայեցի շուրջս և տեսա սպիտակության աշխարհ: Վազեցի այս կողմ, վազեցի այն կողմ, ձնագնդիկ խաղացինք, երգեցինք ձյան հետ, պարեցինք ձյան հետ, մտանք Մատենադարան և նոր բաներ սովորեցինք: Հետո եկանք դպրոց, և ինչ ասի ընկեր Անահիտը, որ լավ լինի.

-Հիմա իջնում ենք բակ, որպեսզի սահնակ քշենք:

Ամբողջ մեր դասարանով լցվեցինք բակ` սահնակ քշելու: Սահնակը քշեցինք, խաղացինք: Հետո քայլարշավ կազմակերպեցինք և դպրոցի բակով սկսեցինք քայլել: Ձյունը` սպիտա՜կ: Չես ուզում կեղտոտել այդ մաքուր, սպիտակ ձյունը: Նույնիսկ չես ուզում խոսել, չես ուզում խաբել, չես ուզում աչքերդ թարթել: Մեր ոտքերի տակ ճռճռում էր ձյունը, փայլուն ձյունը… Մենք ծիծաղով թավալ էինք գալիս ձյան մեջ: Դասարան բարձրանալով` մեր մեջ այնքան արտահայտելու բան կար, և մենք սկսեցինք գրել տպավորությունները: Երկարացված օրվա ընթացքում ընկեր Աննայի հետ դուրս եկանք ներքին բակ: Ներքին բակում ձնագնդիկ էինք խաղում, նկարվում սպիտակ, փայլուն ձյան ֆոնի վրա: Օրը անցավ շատ լավ և շատ հետաքրքիր, երանի ձմռան բոլոր օրերին այսպիսի ձյուն գար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s