Рубрика: Ռուսերեն 5

Колобок

Реклама
Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Ոսկեհանդերձ եկար և միգասքող…

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ի՞նչ ձայնի տպավորություն է ստեղծվում բանաստեղծությունը կարդալիս: Ինչպե՞ս է ստեղծվում այդ ձայնը /ուշադրություն դարձրու որոշ բառերի հնչյուններին/:
  3. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխող՝ գույնը, թե՞ ձայնը. պատասխանդ պատճառաբանիր:
  4. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:
  5. Բնութագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը/:
Рубрика: Ուսումնական ձմեռ

Անգլերեն ուսումնական ձմեռ առ.

Complete the story with the correct tense of the verbs in brackets.

Last night I (sleep)-sleeped very badly. I (have)-had a very strange dream. I was in a restaurant. I (sit)-saw alone and (read)-read a newspaper. Suddenly I (look)-looked up and (see)-saw a man (stare)-stared at me. I (look)-looked around and (see)-saw a lot of other people (sit)-sat at tables near him. They (laugh)-laughed and (smile)-smiled about something. The waiter (come)came over to me. He (begin)began to smile. I (ask)-asked him why he (smile)-smiled. The other people (begin)-began to laugh even louder. The waiter (point)-pointed to my legs. Then I (understand)-understanded why everybody (laugh)-laughed. I (not wear)-didn’t wear any trousers.

Put in the right preposition on, to, at, in.

 Something you sit on a chair:

Something you look at a picture:

Something you listen to a radio:

Something you keep clothes in a wordrobe:

Something you sleep on a bed:

Something you put food in a table:

 Which is the right adjective?

1. All my friends know English better than me. a) better b) good c) best

2. One of my friends is the worst student in the class. He doesn’t like to study. a) bad b) worse c) worst

3. My school bag is heavier than my friend’s bag. a) heavy b) heavier c) heaviest

4. I am the worst dancer in the world. a) bad b) worse c) worst

5. My grandfather has a lot of books. But he has less books than we have in our school library. a) little b) less c) least

6. I am good at the many school subjects. a) many b)more c) most

Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Գարնանամուտ և առ.

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր: 

Քնքշաբույր ծաղիկներ-քնքուշ բույր ունեցող ծաղիկներ

Հրեղեն խաղ-մարտական խաղ

Պայծառ աչքեր-երջանիկ, հույս ունեցող աչքեր

2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:

Գարունը եկել է քնքուշաբույր ծաղիկներով, արևի պայծառ ճառագայթներով, ձյունը հալվել է և քչքչալով հոսում է ձորակներով: Գարունը զուգել է ամենուրեք, և ամեն տեղ նոր կյանք է սկսվել: Անգամ բանաստեղծի տխուր հոգում վառվել է նոր սեր: Բանաստեղծը պատրաստ է նոր կյանքը երգել նորովին:

3. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-…, գույն-…, բույր-….: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

Ողջույն-ողջունել, գույն-գունել, բույր-բուրել:

Գոյականները դառել են բայեր, յ տառը բայ դառնալուց սղվել է:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային Վիքիդեպիա

Այսօր մենք Վիքիդեպիայի սեմինարի ժամանակ թարգմանեցինք մեր ընտրած հոդվածները: Իմ ընտրած հոդվածը մի մարդու մասին էր, որի անունը Կիզիտո Միհիգո է: Նա երգահան է և ապրում է Ռավենայում: Նա իր ընտանիքի 3-րդ զականն է: Ես նրա մասին շատ բան իմացա: Նաև նոր անգլերեն բառեր, որոնք շատ հաճախ էին ինձ հանդիպում: Իմ ընկերուհիները՝ Շուշանը, Ալինան և Արթենին թարգմանում էին ուրիշ բաներ: Օրինակ, Արթենին թարգմանում էր շինշիլաների մասին, իսկ Ալինան և Շուշանը երգիչների մասին: Վաղը մեր թարգմանությունները Արմանը և Սիրուշիկը ստուգելու են և մեզ կսովորեցնեն, թե ինչպես տեղադրել հոդվածները Վիքիպեդիայում:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային Վիքիպեդիա

Այսօր մենք եղանք Վիքիպեդիայի սեմինարին, որը լինելու է ամբողջ շաբաթ՝ ամեն օր, ժամը 11:00-ից-12:00-ը: Մեզ բացատրում էր Արման Մարտիրոսյանը: Նա ցույց տվեց, թե ինչպես գրանցվել Վիքիպեդիա հանրագիտարանում, դնել նրա մեջ թարգմանություններ և ուրիշ տարբեր նյութեր: Պարզվում է, որ Արմանը մասնակցել է Վիքիպեդիա մրցույթին, որտեղ հաղթել է և մրցանակ ստացել: Իմացանք, որ Վիքիպեդիա հանրագիտարանում տեղադրվում են տարբեր տեղեկություններ,այնուհետև տեղեկությունները թարգմանվում են տարբեր լեզուներով: Նաև իմացանք, որ գրանցված մարդիկ կարող են ստուգել մյուս  մարդկանք գրածները և ուղղել մյուսների սխալները:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային 10-օր

Այսօրը անցավ շատ խառը և լարված: Մի քանի անգամ այցելեցինք Մայր դպրոց՝ Կլոր սեղանի, համերգի, Մեդիա ուրբաթի: Կլոր սեղանը պետք է լիներ ժամը 13:30` մեր դպրոցում, բայց Միսս Անին ասաց, որ Կլոր սեղանը տեղափոխվել է Մայր դպրոց՝ժամը  10:00-ին: Արդեն ժամը 09:40 էր: Մենք շտապեցինք, որպեսզի հասցնենք: Կլոր սեղանից հետո վազեցինք դպրոց՝ 13:15-ի համերգին հագնվելու: Հագնվեցինք, կրկնեցինք մեր երգը և արագ Մայր դպրոց: Երգեցինք, լսեցինք մյուսների համերգը: Շատ լավ էր, շատ գեղեցիկ: Եկանք դպրոց, այնուհետև արագ դեպի 15:00-ի Մեդիա ուրբաթին: Մեդիա ուրբաթին երգեցինք մեր Նոր ռադիոի երգը: Շատ լավ էր: Այսպես վերջացավ մեր ճամբարային 10-րդ օրը:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային 9-րդ օր

Այսօր մենք առավոտյան պարապմունքից հետո ընկեր Մարինեի հետ պարապեցինք ուրբաթ օրվա համերգի համար երգը: Կեսից եկավ տիար Բլեյանը և մենք սկսեցինք առավոտյան ֆլեշմոբը:

Այնուհետև գնացինք ընկեր Իրինայի կազմակերպված խաղարկային դատարանին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցում: Ավելի մանրամասն կարող եք լսել այստեղ: Այնուհետև վերադառցանք դպրոց և միսս Անիի հետ կրկնում էինք վաղվա կլոր սեղանի նյութը, որը տեղի կունենա մեր դպրոցում՝ թատրոնի սենյակում, ժամը 13:30: Ցանկացողները կարող են մասնակցել: