Рубрика: Նախագծային ուսումնական շաբաթ

Ամառային ճամբար երրորդ օր

dsc_0323

Այսօրը սկսեց ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք դասարաններով: Շարունակեցինք Կանաչ դաշտի ձայնագրումը: Կանաչ դաշտից հետո չորսերը սկսեցինք պատրաստվել իրենց վաղվա քնությանը: Այդքանից հետո բոլորը սկսեցին պատրաստվել Անտիվիրուս Կոմիտասին: Հետո եկան ընկեր Գայանեն և ընկեր Լիանան: Մենք նրանց հետ գնացինք Սբ. Երրորդություն եկեղեցի, որից հետո գնացինք ավտոդրոմ: Ավտոդրոմից հետո վերադարձանք եկեղեցու մոտ պաղպաղակ ուտելու: Իմ եղբայր` Արսենը որոշեց չիփս ուտել և շահեց նույն չիփսից մեկ տուփ: Բոլորս այնքան էինք ուրախացել, որ անհամբեր սպասում ենք այդ մրցանակին: Իսկ երբ վերադարձանք դպրոց` սկսեցինք լողանալ լողավազանում: Այսպիսով մեր օրը շատ հետաքրքիր անցավ:

Реклама
Рубрика: Նախագծային ուսումնական շաբաթ

Ամառային ճամբար երկրորդ օր

img_20170530_130355

Այսօրը սկսեց ընդհանուր պարապմունքով: Հետո մենք անցանք մեր դասարաններով: Սկզբում մենք շարունակեցինք ձայնագրել Կանաչ դաշտը պատմվածքը: Հետո որոշեցինք մեր ճամփորդությունների օրերը, ժամը և այլն: Ձայնագրությունից հետո Գայանե Փարվանյանի հետ ձայնագրվեցինք այսօրվա ռադիոն: Ի դեպ ասեմ, որ այսօրվա ռադիոն շատ հետաքրքիր է, խորհուրդ կտամ լսել: Դուք կարող եք լսել այստեղ: Այդքանից հետո ընկեր Հարությունյանի հետ գնացինք կավագործության: Այնտեղ ես որոշեցի պատրաստել մեր «Կանաչ դաշտի» պատմության մեջի մայր ձիուն, որն ընկած էր գետնին: Շատ գեղեցիկ ստացվեց իմ մոտ: Երբ վերադարձանք մտանք լողավազան: Դրանով մեր օրը եզրափակվեց:

Рубрика: Նախագծային ուսումնական շաբաթ

Ամառային ճամբար 2017 առաջին օր

img_20170530_132157

Այսօրվա օրը սկսվեց ինչպես միշտ` ընդհանուր պարապմունքով, բայց այն անսովոր էր, քանի որ բոլոր երեխաները կանգնած էին իրենց ջոկատներով: Ընդհանուր պարապմունքից հետո մենք` բոլոր չորսերով և հինգերով, գնացինք Մայր դպրոց կամ Խառնարան` մեր հունիսի 12-ի համերգը փորձելու: Փորձից հետո ընկեր Մարինեի հետ՝ մի քանի հոգով, գնացինք ձայնագրման: Ձայնագրությունը հաջող ստացվեց, բայց շատ էինք հոգնել: Ճանապարհին ընկեր Իվետան եկավ մյուս հինգերորդ դասարանցիների հետ և մենք նորից ձայնագրվեցինք: Արդեն շատ էինք հոգնել, բայց ձայնագրությունը բավականին լավ ստացվեց: Երբ վերադարձանք մեր դպրոց՝ ընկեր Մարգարիտի մոտ, շարունակեցինք ձայնագրվել Կանաչ դաշտի երկրորդ հատվածը: Վերջացնելուց հետո ձայնագրվեցինք ճամբարային առաջին օրվա ռադիոն և տեղադրեցինք Արևելյան դպրոցի կայքում: Մոնտաժի ընթացքը ես սովորեցրեցի նաև չորրորդցիներին, որպեսզի հաջորդ տարի նրանք կարողանան մեզ փոխարինել: Նշեմ, որ մեր ջոկատի անունը Լրագրող-հայրենագիտական ջոկատ է: Կարող եք մեր ռադիոն լսել այստեղ:

Рубрика: Ռուսերեն 5

Домашняя робота тема “Экология”

Посмотрите мультфильм “Мальчик и Земля”

Ответьте на вопросы:

  • О чем жалуется планета Земля?

Она жалуется о том что её не кто не бережёт.

  • Как можно помочь планете Земля?

Надо беречь воду, бумаги, надо беречь энергию, надо сажать много деревьев и не рубить лиса.

  • Какие вы знаете правила поведения в природе?

 В природе не надо кинуть мусор, не надо сорвать цветки и листья.

  1. Назовите основные источники загрязнения атмосферы.

Основные источники загрязнения атмосферы это грязный воздух, автомобили и так.

2. Каковы последствия загрязнения воды?

Если загрязнять воду, то растения заболят и мы будем ест больные фрукты и овощи.

3. Что должен делать человек, чтобы сохранить исчезающие виды животных и растений?

Надо не убить животных, не рубить леса чтобы им было места где жить.

4. Что такое «Красная книга»?

Красная книга где пишут тех животных и растений которые изчезают.

5. Назвать несколько исчезающих видов растений или животных.

chernomorskaya_afalina_1dayrskiy_ezh_1 (1)morzhi_1

Черноморская афалина                   даурский еж                                               моржи           

vudra_1 

выдра

429_tyulpan690_nezabudka754_prostrel

Тюльпан                                    Незабудка                               Прострел

937_myshinyy-giatsint

Мышиный гиацинт

Рубрика: Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների բնորոշ հայտկանիշները և նրանց կապը շրջակա միջավայրի հետ

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների րնթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարեանները, բարեկամները և րնկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:
  2. Ի՞նչ է էկոլոգիան:
  3. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:
Рубрика: Բնագիտություն

Բույսերի կառուցվածքը և կեսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլն: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ես բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  5. Դիտարկհք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում
Рубрика: Բնագիտություն

Բույսերի բազմացումն ու տարածումը

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոները: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմերը: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմը կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերը, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերը միասին անվանում են ֆլորա:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։
  2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:
  3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:
  4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:
  5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:
  6. Ի՞նչ է ֆլորան:
  7. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:
  8. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

Գտեք հանելուկների պատասխաները

Կանգնած են դաշտում քույրիկներ

Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով: (Երիցուկ)

 

Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.

Հյութալի ե րնդարձակ ու շատ կլոր,

Ամռանր դեռ կանաչ, իսկ աշնանր շատ կարմիր: (Լոլիկ)

 

Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,

Ինձ սիրում են մեծերր ե փոքրիկ երեխաներր: (Խնձոր)

Рубрика: Բնագիտություն

Կենսոլորտ, նրա բաղադրիչները

կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական Էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Рубрика: Ստեղծագործում ենք

Հեքիաթային գեղեցկությամբ անձրև

Это слайд-шоу требует JavaScript.

Մայրենիի դասաժամից հետո մենք լսեցինք խշշոց, որը գալիս էր պատուհանի ետևից: Երբ ես մոտեցա պատուհանին տեսա, որ գալիս է անձրև՝ հեքիաթային գեղեցկությամբ անձրև: Այսպիսի անձրև ես չէի տեսել: Այն աննկարագրելի էր: Հազիվ եմ գտնում բառեր ձեզ պատմելու այդ անձրևի մասին: Այն գալիս էր շատ մանր կաթիլներով, բայց այնքան արագ, որ չես հասցնում տեսնել նրա մեկ փոքրիկ կաթիլը: Ես անձրևին նայում էի շատ երկար ժամանակ: Երբ եկավ երկար դասամիջոցը ես գնացի դուրս և զգացի այնպիսի բուրմունք, որը չունի ոչ մի ծաղիկ այս աշխարհում: Ասեմ ավելին, նա գույն չունի, բայց նրա բուրմունքից ես զգացի, որ նրա գույնը դեղինն է: Չեմ կարող բացատրել, թե ինչու հենց դեղին, բայց մի բան գիտեմ հաստատ, որ այդ գույնը նա է ինձ հուշել: Երբ անձրևը վերջացավ, ես դուրս եկա դուրս, անձրևի բույրը դեռևս կար և այն նույնպես հրաշալի էր: Հիմա այսքանը պատմելուց իմ մոտ մի հարց է ծագում, հետաքրքիր է անձրևը լսու՞մ է ինձ, կամ նա կուրախանա, երբ ինանա, որ նրա մասին այսքան լավ բաներ են գրում, պատմում:

Рубрика: Русский язык 6

Домашняя робота

Упр. 1

Начать-закончить, выключить-включить, вырубать деревья-посадить деревья, похолодание-потепление, родиться-умереть, выйти-войти, из-под воды-над водой.

На дверях написано войти-выйти.

Учительница сказала Антону.

-Включи мозги.

2. 1. Первоклассник Ваня был человек серьёзный.

2. Учёные говорят, что от всего этого загрязнения Земля может оледенеть.

3. Ваня на следующее утро пришёл в класс и положил на учительский стол свой ранец.

4. Если каждый человек посадит одно  дерево, получится огромный лес.