Рубрика: Նախագծային ուսումնական շաբաթ

Ամառային ճամբար հինգերորդ օր

img_20170530_132157

Այսօրվա մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Այն անցավ շատ հետաքրքիր և ուրախ: Պարապմունքից հետո մենք գնացինք Մայր դպրոց սպորտլանդիայի: Սկզբում խաղում էին միայն տղաները, բայց երկրորդ փուլից աղջիկները միացան, որովհետև տղաները պարան թռնել չգիտեին: Ես առաջինն էի կանգնած: Ասեմ նաև, որ ամենալավ թռնողը ես էի: Այսպիսով մենք վերջացրեցինք նաև երրորդ փուլը: Իսկ չորրորդ փուլը պետք է բռով ջուրը մի ամանից լցնես մյուսը: Այս փուլում բոլոր մասնակիցները դաղալություն էին անում, այդ պատճառով էլ մենք նույնպես դաղալություն արեցինք: Իսկ ամենավերջում մենք հաղթեցինք: Հետո մենք ընկեր Գոհարի հետ շրջեցինք մեր ապագա դասարաններով: Ասեմ, որ շատ հետաքրքիր դասարաններ էին: Ամեն դասարանում մեկ ուսուցչուհի մեզ ինչ-որ բան սովորեցրեց: Շատ հետաքրքիր էր: Հետո վերադարձանք դպրոց, և օրը վերջացավ, բայց մեդիա ուրբաթին մենք իտալերեն պար պետք է պարեինք: Այսքանով օրը վերջացավ հրաշալի:

Реклама