Рубрика: Ստեղծագործում ենք

Ուսուցչուհի, որ փոխեց մտքերս, կյանքս…

picture-135
Ես իմ կյանքում շատ ուսուցչուհիներ եմ ունեցել: Նրանք եղել են շատ տարբեր և’ բնավորությամբ, և’ մտածելակերպով: Բայց նրանց մեջ եղել է մեկը, որը փոխել է իմ մտածելակերպը, կյանքս, ապագաս: Ես ուզում եմ սկսել իմ դպրոցական պատմությունը ամենասկզբից:
Քանի որ, իմ մայրիկը Կապանից է, իսկ Հայրիկը` Գյումրիից, ես իմ դպրոցները շատ անգամ եմ փոխել: Բախտի բերմամբ իմ հայրիկը բանակ գնաց Կապանում և մենք ստիպված 2 տարի մնացինք այնտեղ: Ես մանկապարտեզ գնացել եմ Կապանում: Իմ 1-ին դասարանը ես սկսել եմ նույնպես Կապանում: Այնտեղ ամեն ինչ շատ լավ էր, բայց ես չէի կարողանում ընկերուհիներ ունենալ: Մեր դասարանում աղջիկները ունեին իրենց խումբը, տղաները իրենց խումբը և ոչ ոք չէր ուզում իմ հետ ընկերություն անել: Ես այդ ժամանակ դեռ շատ փոքր էի և փխրուն: Ինձ շատ հեշտությամբ կարելի էր նեղացնել, լացացնել: Բայց այդ դպրոցում ես մինջև 1-ին դասարանի վերջ չմնացի: Այնուհետև մենք տեղափոխվեցինք Երևան, մեր տուն: Ես այստեղ գնացի մեր տան դիմացի դպրոցը: Արդեն պարզ էր, որ իմ բնավորության համաձայն, ինձ հարկավոր է մեղմ դպրոց, որտեղ ես կունենամ շատ ընկերուհիներ և լավ ուսուցչուհի: Բայց այդ դպրոցում ամեն ինչ հակառակն էր: Ուսուցչուհին այդքան էլ լավը չէր, իսկ իմ ընկերուհիները շատ նախանձ էին: Բայց ես այդ դպրոցի օրենքով պետք է կիսամյակս վերջացնեի: Կիսամյակը վերջացնելուց հետո ես հայտնվեցի (Մխիթար Սեբաստացու) անվան կրթահամալիրում, որտեղ ես գտա իմ ուսուցչուհուն, որը փոխեց իմ մտածելակերպը, կյանքը և ապագան: Նրա անունը ընկեր Սաթենիկ էր: Ես նրան հարմարվեցի շատ հեշտությամ, որովհետև նա ուներ ինձ նման բնավորություն: Նա ինձ և’ սովորեցրեց, և’ դաստիարակեց, և’ սիրեց: Մինջև հիմա ես նրա հետ շփվում եմ և նրան նույնպես սիրում և հարգում: Ես ուզում եմ ասել ընկեր Սաթենիկին, որ հիմա ես նրա տված խորհուրդներով եմ շարժվում առաջ և հիշում նրա ամեն մի բառը և նախադասությունը:
Սիրով`ուսուցչուհի ընկեր Սաթենիկին իր աշակերտ Կարինեից…
Դուք եք այն ուսուցչուհին, որը փոխել է իմ մտքերս, կյանքս և ապագան…

Реклама
Рубрика: Русский язык 6

Русская лета задание 5-6 класс

Посмотрите истории, расскажите (сделайте аудио-, видеоматериалы), что нового и интересного вы узнали о народах, проживающих в России и рядом с ней, какие традиции есть у этих народов, есть ли у них что-то общее с армянскими традициями и обычаями.

Рубрика: Ստեղծագործում ենք

Իմ առավոտը սկսվեց…

WP_000419

Իմ առավոտը սկսվում է, երբ ես տեսնում եմ արևի հմայիչ, մեղմ տաքացնող շողը: Հետո ես դուրս եմ գալիս պատշգամբ և նայում եմ այգում նոր բացված ծաղիկներին, ծառերին, որոնք նայում են իրար և թույլ քամուց ճոճորվում են միասին: Արևի շողերն ընկնում են սարերի, ձորերի վրա և արթնացնում են բնությունը: Խուստուփից իջնող գետի ալիքները արևի շողերից ավելի ուրախ և զվարթ իջնում: Խուստուփի սարի գագաթը երևում է խիտ ծառերի միջից: Այն փայլում է, շողում է արևի լույսի տակ և, հենց նրան նայելով, ես հասկանում, որ նոր օրը արդեն սկսվել է…

Իմ առավոտը սկսվեց…

Рубрика: Մաթեմատիկա 6

6-րդ դասարանի

  1. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16 ։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

    ա) 20      բ)  24      գ)  26      դ)  28
  2. Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։
    1) 2400 դոլար      2)  հնարավոր չէ որոշել      3)  2000 դոլար      4)  2200 դոլար
  3. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
    Պատ.`5 թիվ-10001, 10010, 10100, 11000, 20000, 
  4. Հինգ արկղերում միասին կա 77 կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15 կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35 կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40 կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32 կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:
    Պատ.`10, 5, 30, 10, 22
  5. Տիկին Ասլանյանը տանից մինչև ամառանոց ճանապարհի կեսը քշեց 45 կմ/ժ արագությամբ, իսկ մյուս կեսը՝ 90 կմ/ժ արագությամբ։ Նա ամբողջ ճանապարհի վրա ծախսեց 3 ժամ։ Քանի՞ կիլոմետր է տանից մինչև ամառանոց հեռավորությունը։
    Պատ.`180 կմ
  6. Երբ Վարդանը գնացքով անցավ ամբողջ ճանապարհի կեսը, պառկեց քնելու։ Երբ արթնացավ նկատեց, որ մնացել է այն ճանապարհի կեսի չափ ճանապարհ, որը նա անցել է քնած։ Այն ճանապարհը, որը Վարդանը անցել է քնած, քանի՞ անգամ է փոքր ամբողջ ճանահարհից։
    Պատ.`3 անգամ է փոքր:
  7. 10 -ից մինչև 100 բնական թվերը գրելիս քանի՞ անգամ է օգտագործվում 4 թվանշանը։
    Պատ.`10 անգամ
  8. Երեք պահեստ միասին ստացան ինչ-որ քանակի կարտոֆիլ։ Առաջին և երկրորդ պահեստները միասին ստացան 400 տ, երկրորդ և երրորդ պահեստները միասին՝ 300 տ, իսկ առաջինն ու երրորդը միասին՝ 440 տ: Քանի՞ տոննա կարտոֆիլ ստացավ յուրաքանչյուր պահեստը։
    Պատ.`270տ, 130տ, 170տ
  9. 4 եղբայր միասին ունեն 45 ընկույզ։ Եթե առաջին եղբոր ընկույզների քանակն ավելացնենք 2 -ով, երկրորդինը՝ փոքրացնենք 2 -ով, երրորդինը՝ մեծացնենք 2 անգամ և չորրորդինը փոքրացնենք 2 անգամ, ապա բոլորի ունեցած ընկույզների քանակը կհավասարվի։ Քանի՞ ընկույզ ուներ եղբայրներից յուրաքանչյուրն ի սկզբանե։
    Պատ.`
  10. Նարնջագույն ներկ ստանալու համար անհրաժեշտ է վերցնել 6 մաս դեղին և 2 մաս կարմիր ներկեր։ 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկերից, քանի՞ կգ նարնջագույն ներկ կարելի է ստանալ։
    Պատ.`4 կգ
Рубрика: Մաթեմատիկա 5

Մաթեմատիկական ամառ 2017

Մաթեմատիկա 5

86

1.Գտի°ր այն թիվը, որը համապատասխանում է 4 հազարյակ + 9 տասնյակ + 5 միավոր կարգային գումարելիների գումարին.

1) 4905 2) 4950 3) 4095 4) 4059

2.Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը:

1) 1000-ով 2) 4000-ով 3) 1000 անգամ 4) 4000 անգամ

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին ու հանելին միաժամանակ մեծացնենք 17-ով:

1) կփոքրանա 34-ով 2) կմեծանա 17-ով 3) կփոքրանա 17-ով 4) կմնա անփոփոխ

4.Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 5 կմ 60 դմ > 5 կմ * մ

1) 5  2) 6  3) 7   4) 8

5.Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

1) 2626, 3519, 84287, 64362

2) 2626, 3519, 64362, 84287

3) 84287, 64362, 2626, 3519

4) 84287, 64362, 3519, 2626

 

6.Թվի 1 /3 մասը հավասար է 285-ի: Ինչի՞ է հավասար այդ թիվը:

1) 95 2) 570 3) 855 4) 190

  1. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 տ 3 ց 7 կգը կիլոգրամներով:
  2. 1) 5370 կգ 2) 5307 կգ 3) 5703 կգ 4) 5730 կգ

8.Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 4 ժ 25 րն րոպեներով:

1) 425 ր 2) 265 ր 3) 225 ր 4) 122 ր

  1. Հավասար կողմեր ունեցող եռանկյան պարագիծը 72 սմ է: Գտի՛ր եռանկյան կողմի երկարությունը:

1) 18 սմ 2) 36 սմ 3) 24 սմ 4) 12 սմ

  1. 58-ը փոքրացրո՛ւ 17-ով և արդյունքը մեծացրո՛ւ 5 անգամ: Կազմի՛ր արտահայտություն և հաշվի՛ր դրա արժեքը:
    (58-17)x5=205
  2. Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի ճշմարիտ հավասարություն:

    (4800 : 600) – 30x 7 – 210 = 8

 

12.Հաշվի°ր 530x 26 + (5621–875): 7  արտահայտության արժեքը:
Պատ.`14.458

 

13.Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:

4, 4, 8, 24, 96, 480, … 2880

  1. Ուղղանկյան երկարությունը 84 մ է, որը 4 անգամ մեծ է լայնությունից: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:
    Պատ.`1764սմ2

15.Երկու նավահանգիստներից, որոնց հեռավորությունը 231 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին ջերմանավն ու մոտորանավակը և հանդիպեցին 3 ժամ հետո: Ջերմանավի արագությունը 48 կմ/ժ է: Գտի՛ր մոտորանավակի արագությունը:
Պատ.`135 կմ /ժ
Читать далее «Մաթեմատիկական ամառ 2017»