Рубрика: Անգլերեն 6

Homework

  1. Find in the text all sentences written in  Present perfect and all signal words used in these sentences. Write down also all irregular verbs, which you can find in text.
    I have already told you told you. It is not a good idea.
    He has travelled a lot.
    Just because of his hobby he has come to the planet Earth.
    Zardak has got little silver horns on his head.
    So Zardak just looks at Mr. Kirk.
    He has been here since Thursday.
    He has been here for two days.
    I have never been here before.
    I have been there three times, you know.
    I have never heard of that.
Реклама
Рубрика: Русский язык 6

Домашняя робота

  • Прочитать и подготовить пересказ истории  «Ангелина встречает Рождество».
  • Выпишите незнакомые слова, найдите их значения. Составьте с ними предложения.
    Венок-ձախկեպսակ
    К рождеству все уже повесили свой рождественский венок на двер.
    тротуар-մայթ
    К дому Маши очень много тротуаров.
Рубрика: Հայոց լեզու 6

Մայրենի

1. Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել:-Տասերորդ օրն է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:-Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:-Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:-Քաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:-Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:-Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է:-Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:-Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:

2. Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակը չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մա­սին կարող ես գրել):

Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:

Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սի­րում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):

Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ին­չո՞ւ:

Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ու ուրիշների կարծիքը:

Իմ սենյակը

Իմ սենյակը 4 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ տարածք է: Այնտեղ կա 2 մահճակալ սենյակի երկու անկյուններում, մեծ պահարան սենյակի ծայրում, սեղան մահճակալի տակ և խաղալիքների նստարան-պահարանը մյուս մահճակալի տակը: Իմ սեղանի վերևվը կան դարակներ, որտեղ ես պահում եմ իմ փոքրիկ, փափուկ խաղալիքների, գրքերս, առձանիկներ, դրամարկղեր: Մահճակալների վրա մենք դնում են փափուկ, մեծ խաղալիքներ: Վարագույրը, ջահը, պատերը կանաչ ֆոն ունեն: Սեղանի վրա ունեմ շատ գրիչներ, նկարներ, տուփիկ մատանիների և ականջօղերի համար և հայելի: Իմ մոտ գրիչներից ամեն մեկը ունի իր գործը: Սպիտակը մայրենիի տեքստ գրելու համար է, մանուշակագույնը մաթեմատիկայի, իսկ կապույտը սևագրի: Իմ սենյակում չկա այնպիսի իր, որին ես չսիրեմ: Մի քանի օր առաջ ես իմ խաղալիքների կեսը տվեցի իմ մորաքրոջ աղջիկներին, որոնց անուններն են Մերի և Սաթինե: Նրանք ինձանից փոքր են` Մերին 3 տարեկան է, իսկ Սաթեինեն 6: Իհարկե ես նրանց շատ եմ սիրում, բայց ինձ համար նաև շատ դժվար էր բաժանվել խաղալիքներից: Ես այդ քայլին դիմեցի այն պատճառով, որ չեմ հասցնում խաղալ նրանցով և ըստ իս նրանք նեղանում են ինձանից: Ես վստահ եմ, որ իմ փոքրիկ քույրերը լավ կպահեն այդ խաղալիքները: Իմ ընկերուհիները ասում են, որ իմ սենյակը շատ գեղեցիկ է և հավաքված, բայց այն ոչ միշտ է այդքան հավաքված: Ես և իմ եղբայրը շատ հաճախ ենք այն կեղտոտում և թափռտում: Ես շատ եմ սիրում իմ սենյակը…:

Рубрика: Պատմություն 6

Պատմություն տն. աշ.

Ժամկետ`Նոյեմբեր ամիս

  1. Կազմել Հին Արևելքի պետությունների հզորության վարկանիշային աղյուսակ (պատասխանը հիմնավորել);
    1. Եգիպտոս
    2. Չինաստան
    3. Բաբելոն
    Եգիպտոսը առաջինն է, որովհետ այնտեղ է ամենաշուտը ձևավորվել պետությունը և մշակույթը: Երկրորդը ես գրել եմ Չինաստանը, որովհետև Չինաստանը նույնպես ուներ հարուստ մշակույթ և հարուստ արվեստ, հատկապես գիրը, հերոգլիֆները, հնարել են թուղթը, թղթադրամը, ճենապակին և կառուցել են Մեծ Պարիսպ, որը պատկանում է հին հուշարձաների շարքին: Ես երրորդն եմ գրել Բաբելոնը, որովհետև այն առաջինն է, ով ստեղծեց օրենսգիրք և պահպանեց օրենքներ:
  2. Սահմանել «Հին Արևելք» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն:
    Հին Արևելքը տարացք է, որտեղ ձևավորվել, զարգացել ու կործանվել են մարդկության պատմության մեջ ստեղծված առաջին պետությունները, որոնցից շատերը վերացել են պատմության ասպարեզից, որոշ մասը նվաճողական պատերազմերի ու իրենց զարգացմանշնորհիվ անցնելով պատմության թո ու բոհի միջով հասել են մեր օրեր և դարձել են աշխարհի հզոր պետություններ:
    1.Եգիպտոս- Եգիպտոսի Արաբական Հանրապետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում: Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինյան ինքնավարությանը, Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերիջրերով։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։

    2.Բուրգեր-Եգիպտոսում գտնվող եռանկյունաձև շինություններ, որոնց փառավոնները կառուցել են տվել իրենց համար:
    3.Մարդուկ Աստծո տաճարը-Բաբելոնի գլխավոր Աստծուն նվիրված տաճար:
    4.Ասորեստան-Ասորեստանը ստրկատիրական պետություն Առաջավոր Ասիայում։ Ասորեստանը նախապես գբաղեցրել է Տիգրիսի միջին հոսանքի շրջանը՝ տարածվելով հյուսիս-արևելքում մինչև Զագրոսի լեռները, հարավ-արևելքում՝ Զավ գետը, արևմուտքում՝ Միջագետքի անապատները։
    5.Փյունիքիա-Փյունիկիան հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան ափին։ Փյունիկիայում բնակվել են փյունիկեցիներ, որոնք այնտեղ են եկել Էրիթրեական ծովի ափերից։
    6.Հնդկական Կաստա-Հասարակական խավի դասավորություն Հնդկաստանում:
    7.Չինական պարիսպ-Չինական մեծ պարիսպը ճարտարապետական հուշարձան Չինաստանում։ Անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է:
    8.Փարավոն-Եգիպտոսի տիրակալներին անվանում են փարավոն: Նրանց համար է ստեղծվել բուրգերը:
    9.Միջագետք-Եփրատ և Տիգրիս գետերի միջև գտնվող տարածքը անվանում էին Միջագետք:
    10.Շումեր, Աքքադ-Շումերները և Աքքադներրը դրանք հնագույն ժողովուրդներ էին, որոնք ապրում էին Միջագետքում:
  3. Համեմատել դասագրքի և այլ աղբյուրների տվյալներն արիացիների մասին:
    Դասագրքում չի գրված, թե որտեղից են եկել Արիները: Այլ աղբյուրներում նույնպես շատ քիչ տեղեկություն կա Արիների մասին: Լեզվաբանության մեջ Արիական է կոչվել Հնդիրանական լեզուները թեև նրանց կրողները չունեն ընդհանւր հատկանիշներ և առանձին ցեղ չեն կազմում: Գրքում նշված է հիմնական Արիների զբաղմունքը, արարքը և գրավումը և ոչ մի տեղեկություն, որ Հնդկաստանի հյուսիսային մասը կոչվում էր Արիավարտա, կամ նվաճողների Արիաների երկիր: Այնտեղ նաև նշված չէ, որ Արիվարտան բաղկացած էր Ինդոսի և Գանգեսի արգավանդ հովիտներից: Դասագրքում չկա նաև այս տեղեկությունը` Գիտական գրականության մեջ արիացիներ եզրույթին համապատասխանում է հնդիրանցիներ, հնդիրանական ժողովուրդներ հասկացությունը։ Հնդիրանցիները Ք. ա. 2-րդից 1-ին հազարամյակների սահմագծին հնդեվրոպական լեզվաընտանիքից անջատված և դեպի հարավ ու արևելք տեղաշարժված այն ցեղերի են, որոնք Ք. ա. II-I հազ. սկզբին բնակություն են հաստատում Իրանական բարձրավանդակում ու Հյուսիսային Հնդկաստանի հարթավայրերում և որոշ ժամանակ անց լիովին փոխում տարածաշրջանի էթնոլեզվական և կրոնամշակութային պատկերը, իսկ ինձ համար կոնկերտ այս հատվածը հետաքրքիր է թվում: Դասագրքում չկա նաև գրված Արիացիների անունի բացատրությունը:  Արիացիները այդքան մեծ ցեղ չեն եղել: Նրանց յուրահատկություն է տալիս այն փաստը, որ նրանք շատ ռազմատենչ ցեղ են եղել և ինձ թվում է, որ այդ պատռով նրանց մյուս գործերը, յուրահատկությունները չեն ուսումնասիրվել: 
  4. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Խեթական տերության արտաքին քաղաքականությունը», «Փյունիկյան քաղաքակրթություն», «Առևտուրն Առաջավոր Ասիայի ժողովուրդների կյանքում», «Արիական քաղաքակրթություն», «Աշոկա. զարմանալի արքա», «Ցին կայսրության հաջողությունները և ձախողումները», «Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները», «Կորեական քաղաքակրթության առանձնահատկությունները»:
    «Խեթական տերության արտաքին քաղաքականությունը»
    Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Խաթթուսասը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։Խեթական պետության արտաքին քաղաքականությունը հիմնականում զավթողական էր։ Ունենալով, այն ժամանակվա համար, բավականին հզոր բանակ և մարտակառքեր, նրանք, իրենց գերիշխանությունն էին հաստատել Անատոլական բարձրավանդակում, և ծաղկման շրջանում սահմանակցում էին Եգիպտոսի, Ասորիքի ու Հին Հունաստանի հետ, ինչպես նաև, արևելքից՝ Հայասայի։Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները զգալիորեն ընդլայնել են տերության սահմանները, սակայն, հայտնի են մի շարք պայմանագրեր, որոնք խեթական արքաները կնքել են հարևան պետությունների հետ, ինչպես օրինակ՝ Սուպիլուլիումա թագավորը, որը կործանում է Միտանի պետությունը, հաշտություն է կնքում Հայասայի հետ, իսկ որպես դաշինքի ամրապնդում Հայասայի թագավոր Խուկաննան ամուսնանում է Սուպիլուլիումայի դստեր հետ։ Մ․թ․ա․ 1258 թվականին Եգիպտոսի Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։

    Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ խեթերն արտաքին հարաբերություններում, հավասարապես հմտորեն բանեցնում էին թե՛ ռազմական ունակություններն իրենց բանակի, թե՛ դիվանագիտությունը։

    Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։ Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները։ Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտեսական պարտույթ կամ զինծառայություն։ Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին։

    Այս նյութերը ես վերցրել եմ` Նազենի Սանոնյանի և Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի մեջից:

Рубрика: Պատմություն 6

Պատմություն

  1. Թվարկեք Վանի թագավորության հզորացման պատճառները;
    1. Ք. ս. ա. IX դարի վերջից Վանի թագավորության դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը և գերիշխող դիրք է ձեռք բերում մյուս պետությունների նկատմամաբ:
    2. Վանի թագավորության հզորացումը պայմանավորված էր նրա ներքին սոցյա-տնտեսական կյանքի զարգացման:
    3. Հզոր և աշխարհական Ասորեստանի ժամանակավոր թուլացմամբ:
    4. Ասորեստանի ներքին խռովությունների հետևանքով ի վիճակի չէր Վանի թագավորության հզորացմանը:
    5. Մենուա թագավորի օրոք խոշոռ նվաճումները:
    6. Արարատյան դաշտի խոշոռ տնտեսական նշանակությունը Վանի թագավորության հզորացման համար:
  2. Պատմեք Վանի թագավորության հիմնադրման մասին;
  3. Համեմատեք Իշպուինի, Մենուա և Արգիշտի I արքաների գործունեությունները;
    Մենուա արքան ունեցավ ներդրում տնտեսական առաջընթացի մեջ, բայց Իշպուինի արքան իր ներդրումը ուներ ռազմական բարեփոխումների մեջ, իսկ ինձ համար ավելի կարևոր է ռազմական բարեփոխումները, որովհետև ավելի լավ է ժողովուրդն ավելի պաշտպանված լինի թշնամուց, քան ունենա ավելի մեծ տնտեսություն: Իշպուինի թագավորը ստեղծեց տեղական սեպագիր, իսկ Արգիշտի I-ինը մեծացրեց սահմանները և ստեղծեց նոր մայրաքաղաքներ: Ըստ իս այդ երկու ձեռքբերումներից ավելի կարևորն էր տեղական սեպագիրը, որովհետև մինչև սեպագրի ստեղծումը նրանք գրում էին թշնամու սեպագրով, իսկ ստեղծումից հետո սկսեցին գրել իրենց սեփականով: Արգիշտի I-ինը ավելի մեծ ներդրում է ունեցել Վանի թագավորության մեջ, քան Մենուա արքան: Նա մեծացրել է Վանի թագավորության սահմանները, ստեղծել նոր բնակավայրեր և նոր մայրաքաղաքներ:
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Տուշպա (Վան) քաղաքի հիմնադրման մասին:
    Տուշպա, կամ Վան քաղաքի հիմնադիրը համարվում է Սարդուրի I-ին արքան: Նա Վանա ծովակի արևելյան ափին հիմնադրում է Տուշպա քաղաքը, որը Բիայնիլ անվան փոփոխված ձևով կոչվել է Վան: Այն Վանա լճի շրջանում կազմավորված և Հայկական լեռնաշխարհում ձևավորված հնագույն պետության Ուրարտուի մայրաքաղաքն էր: Բայց այս քաղաքը նաև համարում են քաղաք-փարոս, որի վրա աշխատում էին բոլոր Ուրարտացիները: Բոլոր մարդիկ, բոլոր կողմերից եկել են և 7 օր աշխատելով հեռացել: Այդ միտքը արքային տվել էր արքայի դպիրը, որը ասել էր.
    -Բիայնիլի երկրի բոլոր բնակիչների միասնական քրտինքով պետք է կառուցվի քաղաքը: Այն պիտի դառնա մշտական փարոս, որ հայրենիքի հզորության լույսը տեսանելի լինի բոլոր անկյուններում ապրող մարդկանց, որպիսզի նրանք ուժ առնեն այդ լույսից, միայնակ չզգան իրենց և թշնամու առջև ոչ մի դարպաս չբացեն:
    Եվ այդպես Վան քաղաքի շուրջը կառուցվեցին ամրոցներ, ապարանքներ և Վանը դարձավ հզոր քաղաք: Չնայած թագավորի խրատին մատնությամբ բացվեցին Վանի դրպասները, բանալին հանձնեցին թշնամուն և Ուրարտու կոչվող պետությունը կործանվեց, որովհետև կառուցվել էր բռնի ուժով հավաքված ժողովուրդներից:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 42-51

Ուսումնական ֆիլմ. «Վանի թագավորությունը. Բիայնիլի, Ուրարտու, Արարատ»

Рубрика: Հայոց լեզու 6, Ստեղծագործում ենք

Պահ, որին սպասում ես ու սպասում…

20170913_111701

Բոլոր մարդիկ ունեն այնպիսի օր, որին սպասում են, անընդհատ սպասում: Այդպիսի օրերը լինում են շատ հիշվող: Այդպիսինն են` տարեդարձը, հարսանիքը և այլն: Սպասվող օրը կարող է լինել նաև սովորական մի օր, որտեղ դու քայլում ես քո ընկերուհիների կամ ընկերների հետ, որտեղ ծիծաղում ես կամ լացում…, մի խոսքով այն բոլոր պահերը, երբ դու երջանիկ ես: Իրականում դու չգիտես ինչի ես սպասում կամ ում ես սպասում, բայց դու անընդհատ սպասում ես և սպասում: Սպասում ես երջանկության պահերին, որոնք կարող են ամեն մի պահ գալ քեզ մոտ, բայց պետք է ուշադիր լինես, որպեսզի բաց չթողնես այն պահը, որին սպասում էիր…:

Рубрика: Русский язык 6

Классная робота

Повторение:

  1. Мы не унываем, не плачем, не скучаем, не дремлем, не тоскуем, времени не тратим, отправляемся в путешествие, заправляем машину, приглашаем с собой, изучаем карту, чертим маршрут, намечаем остановки, наметем привал, готовим обед, гонимся за акулами, гоняемся за медузами, боремся с ленью, не останавливаемся, где-то остановимся, причалим к берегу, обнаружим сокровища, поделимся с друзьями, исполним желания, подарим радость.
  2. Спанч боб не печалится, не сожалеет, играет, танцует, не обижается, никого не обидит, не гонится за счастьем, не зависит от других, прыгает, крутится, вертится, кружится, развеет печаль, сдержит обещание, соскучится, заскучает, удивится, удивляет, улыбается, верит в себя, ненавидит ложь, любит общаться, слушает других, слышит музыку, надеется на успех, получит награду, поделится радостью, обнаружит выход.
  3. Определите род существительных, пользуйтесь словарем в случае затруднения, составьте с ними словосочетания. Пример: черный рояль

1.Рояль-большой
2.Полотенце-красное
3.Простыня-белая
4.Конфета-жевательная
5.Солнце-яркое
6.Корабль-великий
7.Фамилия-длинная 
8.Село-маленькое
9.Впечатление-большое
10.Путь-длинный 
11.Время-долгое 
12.Радость-большая

Рубрика: Հայոց լեզու 6

Մայրենի

Դինո Բուցատի: Ճագարներ լուսնի տակ

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: 
Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անակնկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր բնության պատկերներ, որոնք, քո կարծիքով, առավել հաջողված են:
    Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում:
  2. Ցույց տուր հակադրություններ, որոնք առկա են ստեղծագործության մեջ:
    Խաղաղ երեկո և որսորդներ,
  3. Ո՞րն է հակադրությունների դերը:
    Ըստ իս հակադիրները այս պատմության մեջ են, որպեսզի պատմությունը ավելի հետաքրքիր և ավելի համեմատական լինի:
  4. Պատճառաբանիր բնության պատկերների անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:
    Նրանք ավելի գեղեցկացնում են, ավելացնում են տրամադրություն պատմություն մեջ:
  5. Ստեղծագործությունը պայմանականորեն բաժանիր երեք համեմատաբար առանձնացող մասերի:
    1.Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի:
    2. Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում:
    3.  Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր:
  6. Դուրս գրիր տողեր, որտեղ արտահայտված է ստեղծագործության գլխավոր ասելիքը:
    Սպասում ենք, սպասում:
    Նրանք այդ մասին չգիտեն:
  7. Բնութագրիր այս ստեղծագործության պատմող-հերոսին:
    Պատմող-հերոսը ըստ իս որսորդ է, որը ներկա էր այդ գեղեցիկ տեսարանին ճագարների հետ լուսնի տակ: Նա չէր կարող այդքան գեղեցիկ պատմել, եթե գոնե նմանատիպ մի պատմություն նրա հետ տեղի չունենար իսկականից: 
  8. Գրիր խոհեր՝ կապված ստեղծագործության հետ:
    Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունները, նրա պատկերները, տեսարանները: Պատմությունը կարդալիս դու տեսնում ես և’ մինչև այդ տեղի ունեցածը, և’ այդ պահը, և’ ապագայում կատարվող գործը: Այդպիսի զգացողություններ կարելի է զգալ միայն շատ հետաքրքիր, որակով գրված պատմվածքների մեջ: Ես նորից եմ շեշտում` շատ գեղեցիկ և որակով պատմություն է: