Рубрика: Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

Խնդիր 1
Այսօր Տոնոյանների ընտանիքն Ամանորին ընդառաջ զարդարում է տոնածառը։ Առաջին խաղալիքը կախեց Արամը` ընտանիքի  փոքրիկը։ Արդյունքում,  տոնածառին մայրիկը 20 խաղալիք կախեց, իսկ Նարեկը` մայրիկից 60%-ով քիչ։ Բայց Արամը գերազանցեց եղբորն ու կախեց Նարեկից 50%-ով ավելի խաղալիք։ Հետո նրանք որոշեցին սպասել ու շարունակել տոնածառի ծեսը Հայրիկի  հետ։ Քանի խաղալիք են նրանք արդեն օգտագործել։
Լուծում
20×60:100=12 խաղալիք
12×50:100=5 խաղալիք 
12+5=17 խաղալիք
12+17+20+1=51 խաղալիք 
Պատ.`51 խաղալիք
Խնդիր 2
Մենք 2014 թվականին կախեցինք 46 խաղալիք։ Ամեն տարի ավելացնում ենք նախորդ տարվանից 7 անգամ ավելի խաղալիք։ Քանի խաղալիք է անհրաժեշտ այս տարի տոնածառը զարդարելու համար։
Լուծում
46×7=222
222+46=268
268×7=1876
268+1876=2144
2144×7=15008
15008+2144=17152
17152×7=120064
120064+17152=173216
Պատ.`173216
Խնդիր 3
Իտալական նավը ուղևորվեց Իսպանիա Նոր տարին նշելու համար։ Ճանապարհին հանկարծ գտնան սպանվածի դին։ Նավում գտնվողները  կանչեցին ոստիկանություն, ովքեր անմիջապես ժամանեցին և հարցաքննեցին բոլորին. պարզեցին` ով ինչով էր զբաղված սպանություն ժամանակ։ Խոհարարը ձուկ էր պատրաստում ճաշի համար։ Իսկ թագավորը նկատել էր, որ դրոշակը` 8 նշանի տեսքով, թարս է ու բարձրացել էր շրջելու։ Թագավորի օգնականը քնած էր, իսկ թագավորի որդին նավն էր կառավարում։ Ոստիկաններն անմիջապես գտան մեղավորին։  Ինչ եք կարծում` ով է նա։
Պատ.`Թագավորը, որովհետև 8 նշանը ինչպես փոխես նույննա մնում
Խնդիր 4
Արտաշը տոնածառին կախեց 30 հատ խաղալիք։ Նարեկը կախեց Արտաշի 50%-ի չափով, իսկ հայրիկը` այդ երկուսի 20%-ը։ Կբավարարի արդյոք խաղալիքները տոնածառին, եթե տոնածառը զարդարելու համար անհրաժեշտ է 55 խաղալիք։
Լուծում
30×50:100=15
30+15=45
45×20:100=8
45+8=53
Պատ.`Այո, կհերիքի
Խնդիր 5
Սարգսյանները որոշեցին այս  տարի հետեւել իտալական ավանդույթներին և կոտրել հին տոնածառի մաշված խաղալիքները։ Մայրիկը նկուղից բերեց 46 խաղալիք ու սկսեցին կոտրել։ Մինչ մայրիկը տեսանկարահանում էր նախատոնական ծեսը, Սոնան կոտրեց 5 խաղալիք, իսկ Մերին` նրանից 40%-ով ավելի։ Հայրիկն էլ միացավ ու կոտրեց արդեն կոտրվածների  7/3 մասը։ Քանի խաղալք մնաց մայրիկին։
Լուծում
5×40:100=2
5+2=7
5+7=12
12/1×7/3=84/3=28/1=28
46-28=
Խնդիր 6
Ձմեռ պապն տեղեկացավ Սարգսյանների նոր ավանդույթի մասին ու որոշեց Ամանորին ընդառաջ  նվիրել նրանց խաղալիքներ եղեւնին զարդարելու համար։ Նա պարկում մայրիկի համար ավելացնեց 6 խաղալիք, հայրիկի համար` մայրիկի խաղալիքների 3/2 մասը, իսկ երեխաներին` Մայրիկի և հայրիկի խաղալիքերի 5/3 մասը։ Քանի խաղալիք է պատրաստվում նվիրել Սարգսյաններին  Ձմեռ պապը։
Խնդիր 7
Առաջին օրը խանութ բերեցին 155 եղևնի։ Երկրորդը օրը առաջին օրվա 20%։ Իսկ երրորդ օրը Այդ երկուսի 4/6 մասը։ Ինչքան եղևնի բերեցին այդ երեք օրերին։
Խնդիր 8
Տարբեր երկրներից 4 հատ նվերներով լի կառք ժամանեց Երևան։ Առաջինում կար 50 նվեր, երկրորդում առաջինի 20%-ը,  երրորդում` այդ երկուսի նվերների 30%-ը։ Չորորդում երրորդի 5/3 մասը։ Քանի նվեր բերեցին բոլոր 4 կառքերը
Խնդիր 9
Առաջին արկղում կար 7 խաղալիք, երկրորդ արկղում` 183 անգամ շատ, իսկ երրորդում` 248 անգամ շատ։ Քանի խաղալիք կա երեք արկղերում միասին։Հեղինակ՝ Կարեն Խադիսյան

Реклама
Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձև, Ուսումնական ճամբորդություններ

«Կենդանագիտություն+մաթեմատիկա առանց բանաձև»

Քանի որ մենք ընկեր Հասմիկի հետ ունեինք նախագիծ, որը անվանել ենք «Կենդանագիտություն+մաթեմատիկա առանց բանաձև», որտեղ մենք կազմում էինք խնդիրներ, որոնք հետո լուծում են մեր դասընկերները: Դրանք բոլորը կենդանիների մասին են և ներառում են իրենց մեջ իսկական թվանշաններ`փաստեր: Մեր մոտ եկան «Լույս բարի» հաղորդումից մի քանի հոգի, որպեսզի նկարեն մեզ և ցույց տան իրենց հաղորդման մեջ: Մենք ինչպես միշտ արեցինք մեր դասարանային աշխատանքը: Մի քանի հոգի կարդացին իրենց հետաքրքիր խնդիրները և ասացին իրենց կարծիքը այդպիսի խնդիրներ կազմելու ժամանակ: Ինձ համար այս նախագիծը շատ լավն էր և հաջողված, քանի որ այդ նախծագծի ժամանակ բոլոր երեխաները հասկանում են, թե ինչ դժվար է կազմել խնդիրները: Նրանք միացնում են իրենց տրամաբանությունը և փորձում ճիշտ ձևակերպել բառերը, որպեսզի խնդիրը հասկանալի լինի: Նաև շատ կարևոր նշանակություն ունի ճիշտ թվերը ընտրելը: Եվ այսպես մենք դպրոցում նկարահանվելուց հետո գնացինք ագարակ, որտեղ ընկեր Մովսեսի հետ քննարկեցինք շատ հարցեր և’ ձիերի, և’ մյուս կենդանիների մասին: Օրինակ` ես իմացա, որ ձիուն անպայման պետք է օրը 1 անգամ հանել և կատարել վարժություններ, թե չէ նրա մեջ էներգիա կկուտակվի և նա կդարնա ավելի շարժունակ: Օրինակ` չի լսի քեզ, կանի այն ինչ ուզում է և այլն: Իսկ վերջում մենք բոլորս քշեցինք Ջենի անունով (ռուսական ծանրաքաշ) մի ձիու, որը 5 տարեկան էր, բայց չափսերով մեզանից 3 անգամ խոշոռ էր: Շատ լավ անցավ այդ ամենը և հետաքրքիր: Ես շատ կուզենամ, որպեսզի այդպիսի նախագծեր շատ հաճախ լինեն:

Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձև

Մաթեմատիկա առանց բանաձև

Շնաձկան խնդիր
Մի օվկիանոսում կար 346 շնաձուկ: Այդ շնաձկներից 75-ը լողացին և գնացին որսի, 3-ը սատկեցին, 5-ը իրենց ճանապարհը կորցրեցին, իսկ 9-ը հետ վերադարձան: Հարց. քանի՞ շնաձուկ մնաց օվկիանոսում:
Պատ.`343

Ռուբեն Մովսիսյան 

Անտառում երեք հովազ ​որս են անում և օրվա վերջում հաջողվում է միասին որսալ 12 եղնիկ, որոնցից 7 -ը ձագ է, իսկ 5-ը մեծ եղնիկ: Առաջին հովազը օրական ուտում է ​եղնիկների 1/6 մասը, իսկ երկրորդը առաջինից 3 անգամ շատ: Երրորդ հովազը քանի՞ եղնիկ է ուտում:  Ո՞ր հովազն է ամենաշատը ուտում:  Ի՞նչ կարող ես ասել ամենաշատ կերած հովազի մասին:
Լուծում
1/6×3/1=3/6
1/6+3/6=4/6
6/6-4/6=2/6
Պատ.`երրորդ հովազը ուտում է 2/6, ամենաշատը ուտում է առաջին հովազը: Ես կարող եմ ասել, որ նա ամենաշատակերն է և ամենաժլատը:

Իսկ հիմա այցելում ենք Կարինե Գոմցյանի և Կարեն Խադիշյանի բլոգները և փորձում լուծել իրենց կազմած խնդիրները:

Քանի որ Կարինե Գոմցյանը հենց ես եմ և գիտեմ իմ խնդիրների պատասխանները ձեզ խորհուրդ եմ տալիս լուծել դրանք, քանի որ շատ հետաքրքիր և հեշտ են: Իսկ ես կլուծեմ իմ դասընկեր` Կարեն Խադիշյանի խնդիրները:

Խնդիր 1
Մեր ագարակի եվրոպական փասիանը ուտում է 17 օրում 1870գ կեր։ Եվրոպական փասիանը իր կյանքի ընթացքում քանի գրամ կեր է կերել, եթե եվրոպական փասիանը  15  տարեկան է։

Խնդիր 2
Պեկինյան բադը ուտում է օրեկան 215գ կեր։ Պեկինյան բադը ապրում է 10-12 տարի։  Հիմա իննը տարեկանն է։ Վեց տարի հետո քանի գրամ  կեր կուտի։

Պատ.` 215գրամ

Խնդիր 3
Սև մեծ լաբրադորը ուտում է 1կգ աղացած միս, օրը մեկ անգամ։ Կյանքի տևողությունը 17 տարի է։ Հնարավոր է օրը երեք անգամ ուտի աղացած միս։

Պատ.`Ոչ

Խնդիր 4
Սիրամարգը ուտում է 250գ կեր։  Պեկինյան բադը ուտում է սիրամարգի կերի  90%-ը։ Իսկ սև մեծ լաբրադորը 4 անգամ ավելի շատ կեր քան սիրամարգը։ Գտնել նրանք միասին ինչքան գրամ կեր են ուտում։

Լուծում

250×90:100=225գ

250×4=600գ

250+225+600=1075գ

Պատ.`1075գ

Խնդիր 5
Սպիտակ լայկայի կյանքի տևողությունը 16-17 տարի։ Ջուրը խմում է անսահմանափակ։ Ուտում է օրը մեկ անգամ 2 կիլոգրամ աղացած միս։  Մեկ տարվա ընթացքում քանի կիլոգրամ աղացած միս կուտի և ինչքան ջուր կխմի։

Լուծում

265×2=430կգ

Պատ.`անսահմանափակ ջուր և 430կգ

Խնդիր 6
Եվրոպական փասիան ուտում է հացահատիկ, իսկ  շնաձուկը մսեղիկ։ Երկուսի կերը մի տարում կազմում են 67525գ կեր։ Եվրոպական փասիան ուտում է օրական 125 գրամ կեր։ Շնաձկանը օրվա մեջ կերակրում են երկու անգամ ամեն մի ուտելուց 30 գրամ։ Գտնել թե քանի գրամ կեր է ուտում եվրոպական փասին մեկ տարում։

Լուծում

125×365=45625գ

Պատ.`45625գ

Խնդիր 7
Ձիերը ջուր խմում են ամռանը մոտ 90 լիտր, գարնանը՝ մոտ 49 լիտր, աշնանը՝ դարձյալ 49 լիտր, իսկ ձմռանը մինչև 50 լիտր: Իսկ հիմա գարուն է։ Քանի լիտր ջուր կխմի մեկ տարվա ընթացքում։

Լուծում

49+90+49+50=238լիտր

Պատ.`238լիտր

Рубрика: Русский язык 6

Новогоднаяя сказка-дед Мороз и Лес-наоборот

Писатель-К. Гомтсян

Однажы в новогоднюю ночь дед Мороз захотел подарить подарки всем детям. Но в этом году у него случилась беда: он попал в неведанный лес, где ни один человек не был до него и про этот лес никто ничего не знал.

Храбрый дед Мороз испугался, потомучто там было очень темно. И тут его лошади тоже очень испугались и убежали в лес. Он пошел за ними, чтобы найти их. Там было очень тимно и ничего не было видно. Вдруг он наступил на хвост змеи. Он подумал, что змея сейчас его ужалит, но змея только спросила его:

-Хотите чайку?

Дед мороз сильнее испугался и говорит:

-Нет, не хочу. Вы разговариваете?

-Да я говорю, а что вы здесь делаете?

-Я хочу поймать моих лошадей,-говорит дед Мороз, а змея сразу говорит:

-Что вы говорите? Они вас сьедят.

-Как это сьедят?-испугался дед Мороз.

-Давайте, идемте за мной, я вам расскажу.

И тогда змея отвезла деда Мороза в свою избушку, где она жила с волком. Они зашли в избушку и когда дед Мороз увидел волка сразу во двор из окна вылез. Змея очень удивилась и спрашивает.

-Почему вы так испугались?

-Там волк!

-Он не мышь, который хочет вас сесть, он мой друг и живет со мной.

-Да, извините.

-Давайте обратно в дом.

Дед Мороз, не знав что делать, зашел обратно в дом и сел около окна. Волк дал ему чай с малиной, а змея приготовила ужин и говорит:

-Значет вы не знаете что лошадь может вас сьест?

-Нет, не знаю,-говорит дед Мороз.

-А, значит вы не знаете, что этот лес называется лес-наоборот,-говорит змея.

-Нет, не знаю.

-Ай, ай, ай. У нас не так как у вас. Здесь все звери разговаривают.

-Все-все говорят?,-спрошивает дед Мороз.

-Да, все-все. Здесь, у нас хищники только домашние животные, а настояшие хищники хорошие.

-По этому вы меня не ужалили?

-Да, это так!

-Но мои лошади не такие, они не говорят, и не едят людей и животных.

-О, ну давайте после ужина пойдем искать их.

Они поужинали и пошли обратно в лес. Они ехали все глубже в лес. Все больше темнело, но в этот час круглая луна явилась из туч и своими лучами дала свет на весь лес. Когда волк увидел луну сразу начал свой фирменный АУУУУУУУУУ… Дед  Мороз забыл , что волк безопасный и сразу начал опять боятся волка. Они ехали и вдруг увидели, как маленькая лягушка сьела бедного медвежонка.

-Бежим….,-сразу закричала змея.

Дед Мороз так испуганно побежал, что потерял змею и бегал-бегал пока не увидел несколько львов, корорые гуляли по лесу. Он сперва подумал, потом собрался смелости и пошел к ним и спрашивает.

-Уууууважаемые львы, мммможете вы мне ппппппомочь наййййййти моего дррррруга ззззззмею.

Львы удивились и говорят.

-Да, поможем, где ты его в последний раз видел.

-Таммммм, где ляггггушка сьела ммммедвежонка,-сказал испуганно дед Мороз.

-А, мы знаем где это, поехали с нами, а как вас зовут?,-спрашивает один лев.

-Я дддед МММороз.

-А почему вы так говорите?

-Ппппотому чта я ббббоюсь,-говорит Дед мороз.

-Чего, лягушки?

-Нннннет, ввввас.

-Нас?

-Дддда, ввввас.

-Не надо боятся нас,-говорят львы,-довайте, пойдем.

Они вместе поехали до лягушки и увидели змею с волком.

-Оооооо, это они,-обрадовался Дед мороз.

-Вот, уже не боитесь.

-Да, спасибо вам большое.

-Незачто.

Змея тоже очень обрадовалась увидев их и сразу сказала.

-У меня две новости: плохая и хорошая.

-Скажите хорошою, потом плохою.

-Я нашла вашых коней.

-Ооооо, как хорошо.,-обрадовался Дед мороз,-а плохая?

-Уже 23:50, вам нужно быстро уйти, чтобы успеть к Новому Году.

-Вам тоже нужно подготовиться. А я забыл вот вам подарки на Новый Год.

-Спасибо, а вот вам ваши кони.

И тогда волк привел деду Морозу коней. Дед  Мороз быстро собрался и пообещял вернутся. И он успел к Новому Году. Вот и моя Новогодняя сказка про деда Мороза и лес-наоборот.

Рубрика: Պատմություն 6

Պատմություն տն. աշ.

Ժամկետ`Դեկտեմբեր
1. Կազմել Հին Արևելքի կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը: Պատասխանը հիմնավորել;
1. Եգիպտոսի միասնական պետության առաջացումը-Ք. ա. XXXI դարում:
2. Քեոփս բուրգի կառուցումը-Ք. ա. 2560թ.:
3. Շումերական քաղաքների առաջացումը-Ք. ա. XXIV դարում:
4. Համմուրարպի օրենքների ստեղծումը-Ք. ա. 2000թ.
5. Ասորեստանի անկումը-Ք. ա. 612թ.

Առաջինը Եգիտոսի միացումն էր, որովհետև դա առաջին քաղաքակրթություններից էր և նա դարձավ միասնական հզոր պետություն: Երկրորդը Քեփսի բուրգն է, որովհետև փարավոնները իրենց մեծությունները ցույց տալու համար կառուցում էին հզոր դամբարաններ, որոնց անվանում էին բուրգեր: Դրանցից աշխարհի հրաշալիքներից մեկն է Քեոփսի բուրգը: Երրորդը Շումերական քաղաքների ստեծումն է, որովեհտև նրանք առաջին ջրային կառուցումներն էին սկսել դեռևս պետություն ձևավորումից առաջ: Նրանք չորացնելով ճահիճները և ջուրը չորային օրերի համար պահպանելու բարդ սիստեմ էին ստեղծել: Չորրորդը Համմուրապիի օրենքներն է, որովետև Համմուրապը առաջին էր, որ Բաբելոնը դարձրեց Միջագետքի խոշոր ու հարուստ պետություն և առաջին էր ով երկիրը կառավարում էր օրենքներով: Հինգերորդը Ասորեստանի կործանումն է, որովհետև Ք. ա. 612թ. Ասորեստանի պես հզոր պետությունը վերացավ պատմության ասպարեզից: 

  1. Համեմատել Հին Արևելքի 5 տիրակալների գործունեություները: Տիրակալների ընտրությունը պետք է հիմնավորել;
    Թութմոս III, Թիգլաթպալասար, Ցին Շի Հուանդի, Նաբուգոդոնոսոր, Կյուրոս
    Ես ընտրել եմ Թութմոս III-ին, որովհետև նա կռվել է Ասիական ցեղերի դեմ, խոշորացրել է երկիրը նվաճել է տարածքներ Ասորիքում ու Պաղեստինում և նվաճած երկրներից տարել է ավարներ:
    Ես ընտրել եմ Թիգլաթպալասարին, որովհետրև նա կրկին հզորեցրեց Ասորեստանը, հասավ մինչև Միջերկրական ծով, ուներ արհեստավարծ բանակ, վարցատրումն էր ռազմիկների և կողոպուտը բաժանում էր նրանց միջև:
    Ես ընտրել եմ Ցին Շի Հուանդիին, որովհետև նա Ցին պետության առաջին թագավորն է, որն հրչակվել է կայսր: Նա խոշոր զորամոճություններ է կատարևել, ոչնչացրել է կառավարիչների ինքնուրությունը և երկրում կատարել է վառչական բաժանում, կատարել է ռազմական բարեփոխումներ:

    Ես ընտրել եմ Նաբուգոդոնոսորին, որովհետև նա նորից վերականգնեց Բաբելոնի հզոր թագավորությունը, նա հմուտ զորավար էր, շինարար արքա էր, որը կառուցել էր շատ պալատներ: Նա կառուցեց նաև իր կնոջ համար Կախովի այգիներ: Նաև կառուցել է Մարդուկ Աստծո մեծ տաճարը:
    Ես ընտրել եմ Կյուրոսին, որովհետև նա Ք. ա. 550թ. մոտեցավ Բաբելոնին, նվաճեց այն և ստեղծեց Աքեմենյան պետությունը:

Այս բոլորի միջից ամենահզորը Ցին Շի Հուանդիին էր, որովհետև նա կատարում էր բարեփոխումներ երկրի թե տնտեսական, թե ռազմական և կառավարման գործում մտածում էր երկրի պաշտպանության մասին, մտածում էր ժողովուրդի մասին և ձկտում էր ստեղծել զարգացած քաղաքակիրթ երկիր: Ցին Շի Հուանդիին մի քիչ նման էր Համմուրապին, որովհետև նրանք երկուսն էլ ցանկանում էին օրինաստեղծ երկիր ունենալ, իսկ շինարարության որպես շինարար արքա նրան նման էր Նաբուգոդոնոսորը: Իսկ Թութմոս III-ը և Թիգլաթպարասարը իրար նման էին խոշոր բանակ ունենալով, ուշադրությունը բանակին դարձնելով, նվաճողական պատերազմներով և գրաված երկրների հաշվին իրենց երկիրը մեծացնելով:

  1. Սահմանել Վանի թագավորության պատմությանը վերաբերող 10 հասկացություն;
    1.Ուրարտր ռազմատենչ ցեղ-Անդրկովկասում ապրող ցեղ որոնք զբաղեցնում էին Վանա լճի տարածքը և զբաղվում էին անասնապահությամբ:
    2.Խալդ-Ուրարտական պետության գլխավոր Աստված:
    3.Նաիրի-նշանակում է ջրերի երկիր, գետերի երկիր: Այդպես են անվանել հայաստանը հնում:
    4.Շահմիրամի ջրանցք-Վանում կառուցված 70մ ջրանցք Մենուա արքայի կողմից:
    5.Էրեբունի ամրոց-Ք. ա. 782թ. կառուցեց Արքիշտի արքան Արին բերդ կոչվող բլրի վրա:
    6.Թեյշիբանի-Ուրարտական ռազմական Աստված
    7.Մհերի դուռ-Վանի մոտ գտնվող ժայռ, որտեղ Մենուան թողել է արձանագրություն, որտեղ նշվել է Ուրարտական Աստվածներին և նրանց մատուցած զոհերի քանակը:
    8.Մուսածիր-քաղաք, որտեղ գտնվում էր Խալդ Աստծու գլխավոր տաճարը:
    9.Թոփրակ-կալայի-Վանի մոտ գտնվող Ք. ա. VII դարում Ուրարտական թագավորների կենտրոնատեղի հասնդիսացող ամրոց:
    10.Բիայնիլի-Ուրարտական պետության կենտրոնական մաս Վան մայրաքաղաքում:
  2. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Արարատյան թագավորության արքաները», «Նախամաշտոցյան գիր», «Մուսասիր», «Արարատյան թագավորության քաղաքները», «Արարատյան թագավորության արվեստը», «Արարատյան թագավորության դիցարանը», «Արարատյան թագավորության տնտեսությունը», «Հեթանոսական կրոններ», «Ասորեստանի պատմության էջերից», «Բաբելոն. վերելք և անկում», «Աքեմենյան Իրանը որպես կայսրության տիպիկ օրինակ», «Գրի առաջացումն ու զարգացումը Հին Արևելքում», «Հին Արևելքի արվեստը», «Հին Արևելքի գիտությունը»:

    Աղբյուրները`

    Վանի թագավորություն

    Պատմական համառոտ ակնարկ: Ուրարտու

    Նախամաշտոցյան գրային համակարգեր

    Վանի թագավորության պետական կրոնը

    Ձայն Արարատի 11 Վանի հայկական թագավորություն

    Վ/Ֆ «Վանի բերդ, Խորխոր քարանձավ»

    Վ/Ֆ «Արարատ-Ուրարտու թագավորությունը»

    Բաբելոն և Ասորեստան

    Գիրը Հին Արևելքի երկրներում

    Հին Արևելքի գիրը

    Հին Արևելքի արվեստը

    Հին Արևելքի մշակույթը և գիտությունը

    Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Ասորեստանցիներ. սարսափի և պատերազմի վարպետներ»

    Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Բաբելոն»

    Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Պարսկաստան»

  3. «Հին Արևելքի գիտությունը»

Մենք արդեն գիտենք, որ ՀԻն Արևելքի երկրներն են Եգիպտոսը, Միջագետքի պետությունները`Բաբելոնը, Ասորեստանը, Շումերը, Աքադը, Փյունիքիան, Իրանը, Հին Հնդկաստանը և Հին Չինաստանը: Տարբեր ժամանակաշրջաններում այս երկրներում զարգացել է գիտությունը, որոշ երկրներում ավելի շատ, որոշ երկրներում ավելի քիչ:

Գիտությունը զարգացել էր Եգիպտոսում դեռ մ.թ.ա.: Եգիպտոսում զարգացած էր մաթեմատիկան, որի օգնությամբ նրանք ճշտությամբ կառուցել են բուրգեր, տաճարներ և օգտագործել են կճակներ և կռունկներ: Ոռոգման, հողը բաժանելու համար պետք էր գիտենենալ լավ մաթեմատիակա: Զարգացած էր աստղագիտությունը: Նրանք ստեղծեցին օրացույցը`մ. թ. ա. 4-րդ հազարամյակում: Տարիների կուտակված փորձով հասարակ գործիքներով, ուղալարով և քանոնով որոշում էին մոլորակների և աստղերի դիրքը: Նրանց խմբավորում էին համաստղերությունների մեջ: Ժամանակը չափում էին արեգակնային և ջրային ժամացույցներով: Կազմում էին պարզունակ սխեմատիկ քարտեզներ և քաղաքների հատակագծեր: Նրանք առաջինն են օգտագործել հաշվարկման տասական համակարգը և մեկ համարիչով կոտորակը: Զարգացած էր միջին թագավորության շրջանում հանրահաշիվը: Լուծում էին երկու անհայտով հավասարումներ, գիտեին հարթաչափություն, տարածաչափություն: Մումիաները պատրաստելու համար լավ ուսումնասիրել էրն մարդու կազմվածքը: Գիտեին վիրաբուժություն, սրտի, արյան շրջանառության մասին տեղեկություններ: Նրանք բուժել են ատամներ և շաղափել են գանգոսկրը: Քիմիան ևս ծագել է Եգիպտոսում (Քեմի-սև բառից): Նրանք հանքաքարից ստանում էին մետաղներ: Զարգացած էր ապակեգործությունը: Զարգացած է եղել նաև դեղագործությունը: Գիտությամբ զբաղվելը Եգիպտոսում համարվել է սուրբ գործ և եղել է արտոնյան դասի մենաշնորհը: 

Հաջորդ երկիրը դա Շումերն է: Նրանց մոտ կար ջրային կառուցումների բարդ սիստեմ: Դաշտերը ու այգիները շրջապատում էին ամբարդակներով, որ ջուրը ներս չթափանցի: Նրանք իրենց պալատները և տաճարները կառուցում էին բլուրների վրա, որպեսզի վարարման ժամանակ շենքերը չփլվեին: 

Միջագետքի հյուսիսում, որտեղ Եփրատը և Տիգրիսը մոտենում էին իրար, գտնվում էր Բաբելոնը, որը աշխարհում առաջին օրենքներ ստեղծած պետությունն էր: Բաբելոնյան գիտությունը մեծ նվաճումներ է ունեցել աշխարհագրության, մաթեմատիկայի, հատկապես աստղաբաշխության բնագավառներում: Աստղաբաշխության հետ սերտորեն կապված էր աստղագիտությունը: Նրանք գիտեին Պյութագորասի թեորեմը:

Միջագետքի Տիգրիս գետի միջին հոսանքում ապրում էին Ասորեստանցիները: Նրանք  զբաղվում էին պղնձի, երկաթի մշակումով: Այստեղ ստեղծվել է աշխարհում առաջին գրադարանը: Դրանք սեպագիր աղյուսներ էին` վերևից ներքև շարված արկղներով: Ասորեստանում զարգացած էր նաև երկրաչափությունը:

Լիբանանի լեռների մոտ գտնվում էր Փյունիքիան: Նրանք լավ ծովագնացներ էին և շփվում էին մյուս երկրների հետ ու ընդօրինակում էին մյուս երկրների մշակույթը: Նրանք ունեին իրենց գրականությունը և այբուբենը` 22 տառից:

Հին Հնդկաստանը շատ զարգացած մշակույթ ուներ: Նրանք գիտեին այբենական գիր: Գիտություններից զարգացածը համարվում էր մաթեմատիկան: Արաբական թվանշաններն արաբները Եվրոպային են հաղորդել Հնդկաստանից:

Չինաստանում լավ զարգացան այնպիսի գիտություններ, ինչպիսիք են մաթեմատիկան, աստղաբաշխությունը և բժշկությունը: Մեծ ուշադրության էր արժանի աստղաբաշխությունը: Չինական թագավորները պատռել էին տալիս օրացույցը`​ խավարման ժամանակ: Խավարումը համարվում էր վատ նախանշան: Եթե աստղաբաշխերի հանձնաժողովը ճիշտ չէին որոշում խավարման օրը` ենթարկվում էր մահապատժի: Չինացիները հնուց ի վեր գիտեին մագնիսի և մագնիսական սլաքի մասին և կառուցեցին կողմնացույցը: Նրանք հնարել են վառոդը, որը օգտագործում էին հրավառությունների ժամանակ: Արել են թղթի գյուտը, գրել են թանաքով, ստեղծել են թղթադրամը և ճենապակին:

Այսպիսով Եգիպտոսի, Միջագետքի, Չինաստանը ունեցել են բարձր զարգացած գիտություն: Չինական գիտական շատ նվաճումներ հին դարերում անցել են ուրիշ երկրներ` Հնդկաստան, Արաբիա: Հետագայում նրանք անցան նաև ԵՎրոպա, օրինակ կողմնացույցը, թուղթը և այլն: Ճանապարհորդ Մարկո Պոլոն, երբ վերադարձավ Չինաստանից և պատմեց իր տեսածենրի մասին, նրան անվանեցին Վենետիկյան Խեղկատակ` ծիծաղելով նրա ասածների վրա: Պետք եկավ երեք դարից ավելի, որ Եվրոպան ճանաչեր և օգտագործեր այն ամենը, ինչ ժամանակին ասում էր Մարկո Պոլոն` նավթի, թանաքի, թղթադրամի, թղթի, վառոդի, ճենապակու մասին, իսկ Չինական նշանագրերը դեռ օգտագործում են մինչև այժմ:

Աղբյուրները` Պրոֆ. Միշուրի <<Հին արևելք>>

Е. С. Варка, Е. П. Волкин «Всемирная история. первый тон»

Հայկական հանրագիտարան. 3-րդ հատոր

Գաթրճյան Հ.  <<Տիեզերական պատմություն>>

Տուռաև Բ. Ա. <<Հին Եգիպտոս>>

Հ. Զ. Ալեքսանյան, Հ. Գ. Մարգարյան <<Հայաստանի հանրակից երկրների պատմություն>>

Рубрика: Հայոց լեզու 6

Սուրբ ծննդյան հեքիաթ

Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում՝ Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում՝ Օբեդի որդին՝ Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե առյուծը կամ արջը ոչխար էին տանում նրա հոտից, ապա հեշտությամբ հասնում էր գազանի ետևից, ազատում կենդանուն նրա երախից ու սպանում նրան (Ա Թագ. 17:34-35): Այսպիսով, մեր Դավիթն իր ձյունաճերմակ հոտի իրապես բարի ու հավատարիմ հովիվն էր: Եվ իր հորն էլ պատվում էր՝ Աստծո կամքի համաձայն:
Նա հաճախ էր քնում դաշտում՝ երկրային լայն անկողնում, աստղալից երկնքի արծաթանախշ ծածկոցի տակ: Սակայն այն, ինչ հիմա քեզ կպատմեմ, ոչ թե դաշտում է տեղի ունեցել, այլ՝ բեթղեհեմյան մի քարանձավում:
Ամառային մի տոթ օր էր: Դավթի ոչխարները պառկել էին ձիթենիների հովանու ներքո: Արևն անխնա այրում էր, և ոչխարները մայում էին ծարավից: Դավիթն էլ էր ծարավել, ուստի մտավ քարանձավներից մեկը, որպեսզի պատսպարվի տապից ու հանգստանա: Այդ քարանձավներում ամռանը զով է լինում, իսկ ձմռանը՝ տաք: Երիտասարդ հովիվը քարանձավ մտավ, նստեց մի քարի, սակայն քունը տարավ ու գետնին պառկելով՝ քնեց: Սակայն դա երկար չտևեց. Դավիթը երազում ինչ-որ սառը բան զգաց իր մարմնին, ցնցվեց ու արթնացավ: Աչքերը բացելով՝ տեսավ, որ մի գարշելի օձ է պառկել իր կրծքին ու փաթաթվել ձեռքերի շուրջ: Օձն իր տափակ գլուխը բարձրացրեց Դավթի դեմքի մոտ ու անթարթ, չարությունից այրվող աչքերով սկսեց նրան նայել: Դավիթը սարսափից քարացավ: Պահը հուսահատական էր, կարծես թե այլևս փրկություն չկար: Բավական էր շարժվեր միայն և օձը կխայթեր նրան՝ ողջ թույնը նրա արյան մեջ տարածելով: Որքա՜ն հեշտ էր մռնչացող առյուծի կամ ահարկու արջի հետ կռվել, բայց ոչ այս լպրծուն սողունի:
Ի՞նչ անել: Եվ Դավիթը հանկարծ հիշեց դժվարությունների մեջ իր անփոխարինելի օգնականին, իր Տիրոջը և ցավով ու արցունքով լի սրտով Տեր Աստծուն խնդրեց. «Տե՛ր իմ, մի՛ լքիր ինձ: Շտապի՛ր ինձ օգնության հասնել, ի՛մ Փրկիչ»: Դեռ նոր էր արտասանել այս խոսքերը, երբ մի արտասովոր լույս փայլեց քարանձավի անկյունում: Լույսը շրջանի տեսք ուներ և մարդու հասակի էր հասնում: Դավիթն այդ լույսի կենտրոնում մի սքանչելի Պարմանուհու տեսավ՝ քնքուշ ու լուրջ դեմքով: Նա նստեց՝ գլուխը քիչ թեքելով դեպի իր գրկի Մանկիկը: Հեսսեի որդին երբևէ այդքան գեղեցիկ Մանուկ չէր տեսել: Հանկարծ Երեխան ուղղվեց Մոր գրկում և կայծակնափայլ աչքերով օձին նայեց: Նա մատով ցույց տվեց քարանձավի մուտքը՝ կարծես հրամայելով նրան անհետանալ: Դավիթը տեղից վեր թռավ ու երեսնիվայր ընկավ Պարմանուհու և շողացող Մանկան առջև: Նա ցանկացավ շնորհակալություն հայտնել անսպասելի փրկության համար, գլուխը բարձրացրեց, սակայն ոչ ոքի չտեսավ: Դրանից հետո ողջ քարայրն ինչ-որ զարմանալի անուշահոտությամբ լցվեց, որ ամենաթանկ խնկի բույրն էր հիշեցնում:

Դավիթը, մինչև իր կյանքի վերջը, չէր կարողանում մոռանալ այդ հրաշալի տեսիլքը: Նա, Տիրոջ միջոցով հովվությունից արքայական գահին բարձրացված, միշտ հիշում էր այդ հրաշքի մասին: Երբ արդեն թագավոր էր, աստվածային ներշնչանքով, սաղմոսները գրեց՝ նվիրված մարդկանց որդիներից Ամենագեղեցիկին և ոսկեհուռ զգեստներով զարդարված Թագուհուն (Սղմ. 44:3, 10): Եվ իր երուսաղեմյան ամրոցի բարձր աշտարակում նստած՝ տավիղ էր նվագում ու երգում այդ երգերը:

Իսկ դո՛ւ, փոքրի՛կ, արագ գուշակիր. դա ի՞նչ քարանձավ է, ի՞նչ է նշանակում սարսափելի օձը, ո՞վ է այդ Պարմանուհին, ո՞վ է Մանկիկը: Ես էլ քեզ ուրախալի ողջույնով կհուշեմ. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Рубрика: Հայոց լեզու 6

Բան ունեմ ասելու…

Ես այս Ամանոր ուզում եմ բոլոր մարդկանց նախևառաջ հաջողություն մաղթել, երջանկություն: Ես ցանկանում եմ, որ այս Ամանոր իսկապես բոլոր-բոլոր մարդիկ մոռանան իրենց վատ պահերը, անհաջողությունները և մտածեն միայն հաջորդ ուրախ, երջանիկ, լի հաջողություններով տարվա մասին: Իհարկե, բոլոր մարդիկ ունեն անհաջողություն, բայց դա այդքան էլ կարևոր չէ, դուք միայն ժպտացեք և հիշեք, որ ամեն մի փորձություն տրվում է ժամանակավորավես և դրանք հաղթահարելու համար են: Իսկ հիմա ես ուզում եմ դիմել Ձմեռ պապին: Ձմեռ պա’պ, սիրելի’, հարգելի’ Ձմեռ պա’պ, ամեն Ամանոր դու մտածում ես, թե ինչ նվրել երեխաներին, որպեսզի նրանք քեզանից գոհ մնան, բայց մի պահ  մտածիր, ինչ լավ կլիներ, որ դու քո կախարդանքով սովորեցնեիր բոլոր մարդկանց նվիրելու արվեստը, տալու արվեստը: Սովորեցնեիր տալ ժպիտ, ուրախություն, սեր: Այ, այդ դեպքում երեխաները կլինեն շատ երջանիկ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՆՈՒՆԴ