Рубрика: Հայոց լեզու 6

Վահան Տերյան Հորս

Реклама
Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

  1. Պատմեք մ. թ. ա. VII-IV դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Բնութագրեք Տիգրան Երվանդյանին;
    Տիգրան Երվանդյանը Երվանդ Սակավկյացի որդին էր: Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Տիգրանը աշակերտել է մի փիլիսոփայի, որը աչքի է ընկնում իր իմաստությամբ և տաղանդով: Նա բոլոր թագավորներից ամենահզորն ու ամենաքաջն էր: Նա շատ արդարադատ և հավասարասեր մարդ էր: Նա ոչ մի անգամ չէր նախանձում իրենից լավագույներին և չէր անտեսում իրենից նվաստներին: Նա այդ ամենի փոխարեն փորձում էր ամենքի վրա իր ուշադրությունը դարձնել: Այս տեղեկությունները տվել է մեզ դեռ հին ժամանակներում Մովսես Խորենացին:
  3. Թվարկեք համահայկական երկրորդ թագավորության ձևավորման պատճառները;
    1. Սկայորդին դաշնակցում է Մարերի թագավոր Կիկսարի հետ և մասնակցում է Նինվեի գրավմանը և օգնության շնորհիվ Մարաս արքան նրան ճանաչում է, որպես Հայոց թագավոր: Ըստ ենթադրութան դա Արմենի-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն է եղել և ստեղծել է առաջին հայկական միավորումը:
    2. 609թ.-ին հայկական ցեղերը Մարերի հետ դաշնակցած Տուշպան գրավելուց հետո այնտեղ հիմնում են երկրորդ թագավորությունը, որի գահին են բարձրանում` ցեղային նվաճումների ժամանակ, առաջնորդի դեր կատարած, ռազմական դիրք գրաված Երվանդունի տոհմի ռազմաստկատիրական ավագանու ներկայացուցիչները: Երվանդունիների ձեռքն է ընկնում Ուրարտական պետության զգալին մասը Տուշպա-Վանի տարածքը, որը կոչվում է Երվանդունիք: Կազմավորված պետական միավորումների մեջ ուժեղ էր հանդիսանում Հայկազյան կամ Երվանդունիների թագավորությունը: Երվանդունիները իրենց ռազմական ուժով իրենց թագավորությանն են միացնում Արմենի-Շուպրիայի թագավորությունը և Ք. ա. VI դարի կեսին առաջանում է հայկական միացյալ հնագույն պետությունը:
  4. Վերլուծեք Բեհիսթունյան արձանագրությունը:

Արձանագրության մեջ ասվում է, որ Ք. ա. 522 թ. սկսվեցին գահակալական կռիվները: Այդ կռիվները ավարտվեցին Դարեհի հաղթանակով: Այս ամենից մենք հասկանում ենք, որ Դարեհ I-ը շատ հզոր արքա է եղել դեռ այն ժամանակների համար: Դարեհ I-ը ապստամբեց շատ երկրներ, բայց Հայաստանը կարողացավ ընդունել Դարեհի գերիշխանությունը միայն հինգերորդ արշավանքից հետո: Ես այս ասացը համարում եմ ոչ այդքան ճիշտ, քանի որ այն ժամանակների համար Հայաստանը կարող էր ըստ իս գոնե դիմանալ 3 արշավանքների, բայց 5 ճակատամարտ. արդեն շատ է: Այդ արձանագրության մեջ նաև ասվում է, որ հայազգի` Արախան Խալդիտայի որդին էր ղեկավարում Դարեհի դեմ Բաբելոնում բարձրացած ապստամբությունը, որը նույնպես ճնշվել է: Այս ամենը մեզ պարզ պատկերացում է տալիս, որ այն ժամանակ երկրները ունեին բավականին վատ հարաբերություններ մյուս երկների հետ: Կարող է ոչ բոլորի համար չէ, բայց ինձ համար այո:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 60-67

Տիգրան և Աժդահակ

Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունը

Рубрика: Պատմություն 6

Կրետե-միգենյան դարաշրջան

Հունական պատմության հնագույն ժամանակաշրջանի մասին մենք տեղեկանում ենք հուշարձաններից, որոնք գտնվել են պեղումների ժամանակ-շենքերի, զենքերի, կահույքի և այլ իրերի մնացորթներից: 1870թ.-ին գերմանացի գիտնական Հայնրիխ Շիրմանը սկսեց փոքր Ասիայի մոտ Հելեսպոնտի մոտ Հսարլըդ բլրի վրա պեղումներ կատարել: Նա փնտրում էր Տրոյայի մնացորթները: Մեծ աշխատանքներից հետո Շիրմանն անցավ Բալկանյան թերակղզու Հարաֆային մասը: Նա այնտեղ տեղումներ սկսեց Միկենեյում, հույների առաջնորդ Ագամեմնոնի քաղաքում: Նա գտավ շքեղ դամբարան, արթ ու դարդով, ոսկե դիմակներ, որոնք դրվում էին մեռածների դեմքերին և գեղեցիկ կերտված զենքեր: Ակրոպոլիսի միջնաբերդի պարիսպների մնացորդները ծանրաքաշ քարերով շարված: Քարաշեն շենքեր, որոնց անվանում էին Կիկլոպյան շենքեր:  Իր գեղեկությամբ աչքի էր ընկնում մի դարպաս, որը զարդարված էր երկու առյուծների քանդակով: Գտնվեց Ատրևս գանձարանը: Այս բոլոր հուշարձանները վկայում են, որ Հունաստանը ունեցել է շատ հին կուլտուրա, որը կոչում էր Միկենյան կուլտուրա, կամ Միկենյան քաղաքակրթությունը: XX դարի սկզբին գիտնական Էվանսը գտավ Միկենյան մշակույթից ավելի հին հուշարձաններ: Հայտնաբերվեց երկու պալատ` Կնոսոսը և Փերտոսում: Այն անվանեցին մինոս արքայի պալատ: Արքան հմուտ վարպետ դեդալորցին պատվիրել էր կառուցել մեծ պալատ, որը ուներ շատ սենյակներ և դահլիճներ, որտեղ մարդը կարող էր մոլորվել: Այս պալատը կոչվում էր Լաբիրինթոս: Կրետեում գտնվեցին արհեստանոցներ, պահեստներ, շքեղ դամբարաններ փոքրիկ պալատներ: Կրետեում գտնվել են նաև գրեր, որոնց գիտնականները դեռ չեն կարողանում կարդալ: Կրետեի թագավորությունը եղել է զորեղ: Հարաբերություններ է ունեցել Արևելքի խոշոր պետությունների հետ: Թե’ նիկենյան, և թե’ Կրետեի հուշարձանները գոյություն են ունեցել Ք. ա. III-ից II-որդ հազարամյակներում: Հայտնի են Կրետտե-միկենյան քաղաքակրթություն ընդհանուր անունով: Այդ քաղաքակրթությունը եղել է այն ժամանակ, երբ գոյություն է ունեցել Եգիպտոսը և Բաբելոնը:

Рубрика: Մաթեմատիկա 6

Մայրենի

Լեզվական փոխառությունները: Հովհաննես Թումանյան

Նոր-Նախիջևանի «Լույս» շաբաթաթերթի № 10-ում պ. Ա. Մեղրյանը մի հոդված է տպել՝ «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն», որի մեջ ցավով գանգատվում է, թե «… ինչ որ հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ռուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»։ Նա վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», և այլն։ Եթե խոսքը էս կամ էն օտար բառի կամ մի շարք բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորության կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությանը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում։ Լա՜վ։ Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու էս բառերը, վարդ, վայ, վախել, նվագ, նվաստ, նունուֆար, նամ, նոր, նանիկ, նախշուն, նիստ, նշտար, նշան, նարգիզ, նավ, նուռ, նաշ, նազուկ, մեգ, միլ, մեխ, նահապետ, մոմ, մուճակ, մուր, մուկ, մոռ, ջերմ, գրավ, գրվանքա, կիր, կարիք, կերպաս, քիչ, քիմք, գոմեշ, ոչխար, դրոշակ, կկու, խոտ, խաբել, կուտ, կանթեղ, կանոն, կարապ, փուռը, գավազան, հարս, տոն, տարազ, դայակ, սապոն, սուգ ու շիվան, շողք, շվաք, գումար, շեն, շաղգամ, դաս, աշակերտ, սուր, շուշան, սամույր, սիպտակ, սեր, սանդ և այլն, և այլն, անշուշտ նա էս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր։ Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են։ Էդպես է. ճշմարիտ է։ Բայց հիմի մի ուրիշ հարց։ Դրանք եթե մեր լեզվի մեջ են մտել ու հայացել, արդյոք դրանցից հետո կա՞նգ է առել էդ պրոցեսը և էլ նոր բառեր չե՞ն մտնում ու հայանում թե՛ մեր ժողովրդական լեզվի մեջ, թե՛ գրական, ուրիշ խոսքով՝ էլ չե՞ն կատարվում ժողովրդական ու գրական լեզվի փոխառություններ։ Իհարկե, սրա պատասխանն էլ դրական է լինելու։ Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում։ Նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում, և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել դարդ, ջան, չոլ, զիլ ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ և այլն։

Ի՞նչ եք անելու։ Եվ ինչո՞ւ պիտի վշտանաք ու կռվեք, ի սեր Աստուծո։ Դուք կարծում եք միայն նրանով պիտի ճոխանաք ու բավականանաք, ինչ որ հայի միտքն ու հանճա՞րն է տալի…

Վերցնենք բառը։

Խնդրեմ ասեք, եթե մեր լեզվից հանեք ձեր հալածած «շանը», որ չինական է, թե մոնղոլական-թաթարական, ինչո՞վ կփոխարինեք։ Մի քիչ մտածեցեք, կտեսնեք մի բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համաշունչ մի այլ բառ դնել չեք կարող։ Դրա նման և շատ ուրիշ բառեր, որ մաքուր հայերեն չեն։ Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք – ինչ խոսք։ Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ անվանել, հանգ. Դամառ– Քաթիպայի նման, խավիարը ձկնկիթ կամ ֆրակը պոչազգեստ։

Ավելի ձախորդն էն է, որ Մեղրյանը օրինակ է բերում ռուսաց և եվրոպական գրականությունները, թե նրանք ինչքան մաքուր լեզվով են գրում իրենց մանուկների համար։ Ուրիշ խոսքով՝ իրենց լեզվի մեջ օտար բառեր չեն ընդունում։ Էս հո արդեն էնքան է սխալ, որ ես հերքելն ավելորդ եմ համարում։ Գրեթե ամեն մի նոր եվրոպական բառ, ինչ որ հայերը շինում են կամ թարգմանում, ռուսները նույնությամբ առնում են ու տալիս իրենց երեխաներին։

Ո՛չ. թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, դա ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։ Բավական էր. մեր երեխաներն այլևս չպետք է սարսափեն «հա՛» ասելիս, և մայրերն այլևս չպետք է մատներն սպառնալի թափ տան նրանց վրա. «հա՛» ասացի՞ր, ի՞նչպես կարելի է, ասա՛ «այո՛»։ Բավական էր, նզովքը պետք է վեր կենա «հա»–ի վրից, իբրև թե նա գռեհիկ է. դրա մեջ ոչ առողջ միտք կա և ոչ էլ ճաշակ։

Եվրոպական փոխառյալ բառեր — Հրաչյա Աճառյան   

Ջենթլմեն-Հարուստ, փառավոր և շքեղ մարդ-Անգլերենից

Рубрика: Մաթեմատիկա 6

Ռացիոնալ թվեր

Առաջադրանքներ

  1. Գրե՛ք տրված թվի հակադիր թիվը․
    %d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af-6

    Ա)6,7/10, Բ) -2,3/8, Գ)-95/99, Դ)45.2/3, Ե)0, Զ) 4/5, Է) -8,9/11, Ը)5, 13/27

  2. Ի՞նչ կոորդինատներ ունեն թվային ուղղի վրա նշված կետերը․
    %d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af-6
    Պատ.`M)-4,75, L)-4, K)-3,25, G)-1, 75, F)0, 75, A)0, 5, B)2, C)2, 5, D)3,25, E)4, 25
  3. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք տրված կետերը․
    %d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af-6
  4. Դպրոցի սովորողներից 15-ը գերազանցիկ են։ Դա ընդհանուր սովորողների 5 տոկոսն է։ Քանի սովորող կա դպրոցում։
    Լուծում
    15×100:5=300 հոգի
    Պատ.`300 հոգի
  5. Հաշվել.
    ա) 34–(–7)=41         բ) 101 – (–8)=109
    գ) 29 – (–11)=40       դ) –70 – (–14)=-56
    ե) –48–(–25)=23      զ) –17 – (–34)=17

    է) –52 – (–2)=50       ը) 82 – (–3)=85

  6. Հավասար են արդյո՞ք կոտորակները․%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af-6
    Ա)Չէ, Բ)Չէ, Գ)Չէ, Դ)Չէ, Ե)Այո, Զ)Այո, 

    Լրացուցիչ առաջադրանքներ
  7. Կառուցիր տրված պատկերների գրաֆիկները geogebra.org ծրագրի միջոցով․
    Ընձուղտ(-2;-14), (-3;-14), (-3,5;-10), (-3,5;0), (-4;2), (-7;16,5), (-8;16,5), (-11;17), (-11;17,5), (-9;18),(-7,19), (-6,5;20), (-6;19,5), (-6;19), (-5;18), (-4;13,5), (0;5), (6;3), (8;0), (6;2), (7;0), (8;-5), (9,5;-14), (8,5;-14), (7,5;-8,5), (4,5;-3,5), (0,5;-3,5), (-1;-5,5), (-1,5;-9), (-2;-14),
    Աչք՝ (-8;20).

    ընձուխտ

     

    Մուկ

    (-6;-5), (-4,5;-4,5), (-3;-3,5), (-1,5;-2), (-2;1), (-2;0), (-1,5;1), (-1;1,5), (0,2), (0,5;2), (0,5;1,5), (0,5;2,5), (1;2,5), (1;2), (1,5;2), (2,5;1,5), (2,5;1), (1,5;1), (1,5;0,5), (2;0,5), (1,5;0), (1;0),

    (0,5;-1), (0;-1,5), (1;-1,5), (0;-2), (-1,5;-2),
    Աչք՝  (1,5;1,5).

    Կարապ

    (2;12), (2;13), (3;13,5), (4;13,5), (5;13), (3;4), (8;4), (6;1), (3;1), (2;2), (2;4), (4;11), (4;12,5), (3,5;12,5), (2;11), (2;12), (3;12), и (3;3), (4;2), (6;2),  (2,5;12,5).

    Հրթիռ

    (-3;-13),(-6;-13), (-3;-5), (-3;6), (0;10), (3;6), (3;-5), (6;-13), (3;-13), (3;-8), (1;-8), (2;-13),

    (-2;-13), (-1;-8) (-3;-8), (-3;-13).

    Ինքնաթիռ

    (-7;0), (-5;2), (7;2), (9;5), (10;5), (10;1), (9;0), (-7;0),

    (0;2), (5;6), (7;6), (4;2),

    (0;1), (6;-3), (8;-3), (4;1), (0;1).

Рубрика: Պատմություն 6

Պատմություն տն. աշ.

Ժամկետ`Փետրվար ամիս

  1. Կազմել Կրետե-միկենյան քաղաքակրթության կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել;
    1.Ք. ա. XVII-XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:
    2.III հազարամյակի վերջում մինչև Ք. ա. XV դարի կեսը Կրետացիները առաջացած դիրք ունեին Հույների շրջանում: Դրա պատճառը կղզու բնական հարստություններն էին և զարգացած ծովագնացությունը:
    3. Երրորդը տոհմանյին կարքերի քայքայումն էր, դասակարգային հարաբերությունների առաջացումը և զարգացած մասերում գոյացող փոքրիկ թագավորությունների ձև ունեցող պետությունները:
    4. Ք. ա. XV դարի կեսերին Կրետեի հզորությունը փլուզվեց: Դրա պատճառը հզոր երկրաշարժն էր:
    5.III հազարամյակի վերջում ամրոց-պալատները, որտեղ ապրում էին տեղական արքայիկները միավորվեցին և Կրետեյում ձևավորվեց միասնական պետություն Կնոսսոս մայրաքաղաքով:
    6. Ք. ա. XV դարում Հունական Աքքայական ցեղերը թափանցեցին Հունաստան և ստեղծեցին մանր պետություններ: Աչքի ընկնողը Միքենքն էր:
    7. Ք. ա. XII դարում Հունաստան թափանցեցին Դորեացիները, որի արդյունքում Կրետեի տերությունը ի սպառ հեռացավ պատմության ասպարեզից: 

    Ես ընտրել եմ առաջինը հզորության մասին, որովհետև նա իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա և ստեղծեց Կրետտեի ծովապետությունը: Ես ընտրել եմ երկրորդը առաջավոր դիրքի մասին, որովհետև կղզին հարուստ էր բնական պաշարներով և ուներ զարգացած ծովագնացություն: Երրորդը թագավորությունների մասին է, որովհետև հասարակական արտադրությունը հասել էր բարձր մակարդակի: Չորրորդը փլուզման մասին է, որովհետև դրա պատճառը երկրաշարժն էր և գրե թե Կրետեն ամբողջությամբ ավիրեց: Հինգերորդը միացման մասին է, քանի որ նրանք տնտեսությամբ ու կենցաղով նման էին և սերտորեն կապված թագավորություններ էին, որոնց գլխավորում էին ազգակից դինաստիաներ: Վեցերորդը ներթափանցման մասին էր, քանի որ Աքքայացիները ժառանգել էին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարքը, այդ պատճառով այս դարաշրժանն անվանում են Կրետե-միկենյան դարաշրջան: Յոթերորդը հեռացման մասին էր, քանի որ Աքքայացիները չկարողացան դիմակայել Դորեական ցեղերի հարձակմանը:
  2. Համեմատել Հին Հունաստանի արխաիկ, հոմերոսյան և քաղաք-պետությունների դարաշրջանները;
    Արխաիկ-վաղնժական դարաշրջան
    Այս շրջանում առաջացան ինքնիշխան քաղաք-պետություններ ցեղերի միավորման շնորհիվ: Ք. ա. VIII դարում Հունաստանում ամենուրեկ տոհմային ավագանու տնտեսական ու քաղաքական տիրապետության շրջան էր: Ավագանու իշխանությունը հիմնված էր հողատիրության ու ստրկության վրա: Ցեղը (Ֆիլան) այդ շրջանում շարունակում էր ունենալ կարևոր դեր` այն միավորում էր բոլոր տոհմերը մի ընթանուր համայքի մեջ, որը ղեկավարում էր ավագանին:  Ավագանին կայացնում էր բոլոր կարևոր որոշումները: Մեծամասնությունը ազատ երկրագործներն էին: Կային պարտային ստրուկներ: Կարևոր որոշումները ընդունում էին ավագանում խորհուրդը, նրան էր ենթարկվում դատարանը և սրանք բոլորը միասին կոչվում էին Օլիգարխիա: Նրանց ընդիմությունն էր դեմոսը, որոնք VII դարում պայքարելով ստեղծեցին կառավարման նոր համակարգ`ժողովրդավարություն(դեմոկրատիա): Իշխանությունը անցավ դեմոսի առաջնորդներին, որոնց անվանում էին Տիրաններ, իսկ կառավարման ձևը Տիրանիա: Տիրանները ազատում էին Սպարտային ստրուկներին և հողեր էին տալիս հողազուրկ գյուղացիներին:
    Հոմերոսյան դարաշրջան

    Տևել է Ք. ա. XII-IX դարերում: Հունաստանում հաստատված Դորիացիները ապրում էին տոհմացեղային կենցաղով: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերը և ցեղային միավորումները: Հասարակության հիմնական խավը` ազատ գյուղացիները միաժամանակ զինվոր էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (Բացիլևս, որը զորքի հրամանատարն էր): Նրա իշխանությունը սահմանափակված էր ավագանու խորհրդով: Ավագանին հրավիրում րէ աշխարհաժողով (Ագոռա), որով որոշվում էր բոլոր հարցերը: Այս ընթացքում քայքայվեց տոհմացեղային կարգերը:
    Քաղաք-պետությունների դարաշրջան
    Պոլիս բառը թարգմանվում է քաղաք-պետություն, որով քաղաքային և գյուղական բնակավայրերում ապրող տվյալ քաղաք-պետության ամբողջ քաղաքացիների ամբողջություն էր: Նրա մեջ էր մտնում բոլոր հողերը ու հանքերը: Ինչպես նաև ամբողջ բնաքչության տնտեսական ու կրոնական կյանքի կենտրոն էր: Ստրուկը ևս պոլիսի սեփականություն էր: Քաղաքացիներին անվանում էին քաղաքի անունով: Պոլիսները լինում էին մեծ և փոքր: Նույն պոլիսում ապրողները համարվում էին արյունակիցներ: Այդ ազգակցական կապերը արտահայտում էին նրանում, որ քաղաքացիները պատկանում էին միևնույն փիլաներին ու տոներին, մասնակցում էին կրոնական ծեսերին: Քաղաքային բնակչությունը չէր ենթարկվում ավագանու տոհմային ֆիլաներին: Առաջացան նոր տերիտորյալ օկրուգներ, որոնց կազմի մեջ մտան ավագանու դեմ պայքար մղած, քաղաքացիական իրավունք ստացած, փոքր թվով ազատ բնակիչներ: Պոլիսների կառուցվածքը լինում էր օլիգարխիական և դեմոկրատական: Ամեն ուրեք պահպանվում էին կառավարման կարգը, ժողովրդական ժողովները և խորհուրդը: Թեև այդ մարմինները իար նմանվելով օլիգարխիական և դեմոկրատական պոլիսներում կատարում էին տարբեր դերեր: Ընդհանուրը այն էր, որ երկու պոլիսներն էլ ստրկատիրական էին:
    Համեմատում

    Հոմերոսյան ժամանակաշրջանում կար տոհմացեղային միավորում, իսկ արխաիկ ժամանակրջանում այն քայքայվեց: Քաղաք-պետություններում միավորվեցին ցեղերը: Արխաիկում քայքայվեցին տոհմացեղային հարաբերությունները: Հոմերոսյան ժամանակաշրջանում ցեղը ղեկավարում էր արքայիկը, իսկ Արխաիկում ձևավորվել էր մի նեղ վերնախավ, որը ուներ և’ փող, և’ հարստություն, և’ դիրք: Հոմերոսյան ժամանակաշրջանում բոլոր կարևոր հարցերը որուշում էր ավագանու խորհդով և աշխարհաժողովով, իսկ արխաիկ ժամանակաշրջանում կարևոր որոշումները ընդունում էր ավագանու վերնախավը, ինչպես նաև նրանց էր պատկանում և’ դատարանը, և’ կառավարությունը: Սրանք օլիգարխներն էին և ունին ընդիմություն: Հոմերոսյան ժամանակաշրջանում հիմնական խաղը ազատ գյուղացիներն էին, րոնք ունին փող և սեփական տնտեսություն, իսկ արխաիկ ժամանակաշրջանում առաջացան պարտային ստրուկներ և ժողովրդի մեծ մասը ազատ երկրագործներն էին, իսկ պոլիսներում կար կառավարման նոր համակարգ ժողովրդավարություն: Դեմոսի առաջնորդներին անվանում էին տիրաններ, սակայն ժամանակի ընթացքում տիրանները սկսեցին իրենց վեր դասել բոլոր օրենքներից և ժողովուրդը սկսեց պայքար նրանց դեմ: Ք. ա. VI Դարում տիրանային դարաշրջանն էլ ավարտվեց: 
  3. Սահմանել հոմերոսյան Հունաստանի 10 կարևոր հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորել;
    1.Հոմերոս-կույր երգիչ ասացող, ապրել է Ք. ա. VIII դարում, հավաքել է բոլոր հին ասքերը և ստեղծել <<Իլիական>> և <<Ոդիսական>> պոյեմները
    2. Բասիլևս-արքայիկ, ցեղախմբի ղեկավար
    3. Ագորա-աշխարհաժողով, որին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ
    4. Մինոս-Կրետեի թագավոր, որը հարկ էր դրել Աթենացիների վրա
    5. Արիադնա-Մինոս թագավորի դուստրը, որը օգնեց Թևսեսին սպանել Մինտավրոսին և դուրս գալ լաբիրինթոսից
    6. Լաբիրինթոս-Մինոսի հրամանով հմուտ վարպետ Դեդալոսը կնոսոսում կառուցել է մեծ պալատ, որի միջանցքներում հեշտությամբ կարելի էր մոլորվել, այդ պալատը կոչվում էր Լաբիրինթոս
    7. Իթակե-կղզի Հունաստանում, Ոդիսևսի հայրենիք
    8. Ցիկլոպ-մի աչքանի, հսկա, որի հայրը Պոսեյդոնն էր և, որին սպանելով Ոդիսևսը ենթակվեց շատ փորձությունների
    9. Կորնթոս-քաղաք-պետություն Հունաստանում
    10. Գաիսոն-գավազան, որը արժանապատության նշան էր

Այս բոլոր բառերը Հոմերոսյան ժամանակաշրջանի կառավարման ընթացքում և պոեմներում եղած բառերն են:

Աղբյուրները`

Եգեյան մշակույթ

Միկենյան քաղաքակրթւթյուն

Կիկլադյան քաղաքակրթություն

Կրետեի ծովապետություն

Լաբիրինթոս

Հոմերոս

Գ/Ֆ «Ոդիսևս»

Կրետե-միկենյան դարաշրջան. մշակույթ

Կրետեի ծովապետությունը և նրա կործանումը

Օլիգարխիա

Հույն-պարսկական պատերազմները

ՈՒ/Ֆ «Կրետե-միկենյան քաղաքակրթություն»

Մուլտֆիլմ «Լաբիրինթոս: Թեսևսի սխրանքները»

Գ/Ֆ «Հերակլես. լեգենդի սկիզբը»

Գ/Ֆ «Հերակլեսի սխրանքները»

Գ/Ֆ «Ոդիսևս»

Մուլտֆիլմ «Ոդիսևս»

Գ/Ֆ «Ոդիսևսի արկածները»

Սերիալ «Ոդիսևսի արկածները»

ՈՒ/Ֆ «Հին Աթենքը»

Փ/Ֆ «Սպարտայի ծաղկումը և անկումը»