Հին Արևելքի գիտությունը

Մենք արդեն գիտենք, որ Հին Արևելքի երկրներն են Եգիպտոսը, Միջագետքի պետությունները`Բաբելոնը, Ասորեստանը, Շումերը, Աքադը, Փյունիքիան, Իրանը, Հին Հնդկաստանը և Հին Չինաստանը: Տարբեր ժամանակաշրջաններում այս երկրներում զարգացել է գիտությունը, որոշ երկրներում ավելի շատ, որոշ երկրներում ավելի քիչ:

Գիտությունը զարգացել էր Եգիպտոսում դեռ մ.թ.ա.: Եգիպտոսում զարգացած էր մաթեմատիկան, որի օգնությամբ նրանք ճշտությամբ կառուցել են բուրգեր, տաճարներ և օգտագործել են կճակներ և կռունկներ: Ոռոգման, հողը բաժանելու համար պետք էր գիտենենալ լավ մաթեմատիակա: Զարգացած էր աստղագիտությունը: Նրանք ստեղծեցին օրացույցը մ. թ. ա. 4-րդ հազարամյակում: Տարիների կուտակված փորձով հասարակ գործիքներով, ուղալարով և քանոնով որոշում էին մոլորակների և աստղերի դիրքը: Նրանց խմբավորում էին համաստղերությունների մեջ: Ժամանակը չափում էին արեգակնային և ջրային ժամացույցներով: Կազմում էին պարզունակ սխեմատիկ քարտեզներ և քաղաքների հատակագծեր: Նրանք առաջինն են օգտագործել հաշվարկման տասական համակարգը և մեկ համարիչով կոտորակը: Զարգացած էր միջին թագավորության շրջանում հանրահաշիվը: Լուծում էին երկու անհայտով հավասարումներ, գիտեին հարթաչափություն, տարածաչափություն: Մումիաները պատրաստելու համար լավ ուսումնասիրել էրն մարդու կազմվածքը: Գիտեին վիրաբուժություն, սրտի, արյան շրջանառության մասին տեղեկություններ: Նրանք բուժել են ատամներ և շաղափել են գանգոսկրը: Քիմիան ևս ծագել է Եգիպտոսում (Քեմի-սև բառից): Նրանք հանքաքարից ստանում էին մետաղներ: Զարգացած էր ապակեգործությունը: Զարգացած է եղել նաև դեղագործությունը: Գիտությամբ զբաղվելը Եգիպտոսում համարվել է սուրբ գործ և եղել է արտոնյան դասի մենաշնորհը:

 

Հաջորդ երկիրը դա Շումերն է: Նրանց մոտ կար ջրային կառուցումների բարդ սիստեմ: Դաշտերը ու այգիները շրջապատում էին ամբարդակներով, որ ջուրը ներս չթափանցի: Նրանք իրենց պալատները և տաճարները կառուցում էին բլուրների վրա, որպեսզի վարարման ժամանակ շենքերը չփլվեին:

Միջագետքի հյուսիսում, որտեղ Եփրատը և Տիգրիսը մոտենում էին իրար, գտնվում էր Բաբելոնը, որը աշխարհում առաջին օրենքներ ստեղծած պետությունն էր: Բաբելոնյան գիտությունը մեծ նվաճումներ է ունեցել աշխարհագրության, մաթեմատիկայի, հատկապես աստղաբաշխության բնագավառներում: Աստղաբաշխության հետ սերտորեն կապված էր աստղագիտությունը: Նրանք գիտեին Պյութագորասի թեորեմը:

 

Միջագետքի Տիգրիս գետի միջին հոսանքում ապրում էին Ասորեստանցիները: Նրանք  զբաղվում էին պղնձի, երկաթի մշակումով: Այստեղ ստեղծվել է աշխարհում առաջին գրադարանը: Դրանք սեպագիր աղյուսներ էին` վերևից ներքև շարված արկղներով: Ասորեստանում զարգացած էր նաև երկրաչափությունը:

Լիբանանի լեռների մոտ գտնվում էր Փյունիքիան: Նրանք լավ ծովագնացներ էին և շփվում էին մյուս երկրների հետ ու ընդօրինակում էին մյուս երկրների մշակույթը: Նրանք ունեին իրենց գրականությունը և այբուբենը` 22 տառից:

Հին Հնդկաստանը շատ զարգացած մշակույթ ուներ: Նրանք գիտեին այբենական գիր: Գիտություններից զարգացածը համարվում էր մաթեմատիկան: Արաբական թվանշաններն արաբները Եվրոպային են հաղորդել Հնդկաստանից:

Չինաստանում լավ զարգացան այնպիսի գիտություններ, ինչպիսիք են մաթեմատիկան, աստղաբաշխությունը և բժշկությունը: Մեծ ուշադրության էր արժանի աստղաբաշխությունը: Չինական թագավորները պատռել էին տալիս օրացույցը`​ խավարման ժամանակ: Խավարումը համարվում էր վատ նախանշան: Եթե աստղաբաշխերի հանձնաժողովը ճիշտ չէին որոշում խավարման օրը` ենթարկվում էր մահապատժի: Չինացիները հնուց ի վեր գիտեին մագնիսի և մագնիսական սլաքի մասին և կառուցեցին կողմնացույցը: Նրանք հնարել են վառոդը, որը օգտագործում էին հրավառությունների ժամանակ: Արել են թղթի գյուտը, գրել են թանաքով, ստեղծել են թղթադրամը և ճենապակին:

Այսպիսով Եգիպտոսի, Միջագետքի, Չինաստանը ունեցել են բարձր զարգացած գիտություն: Չինական գիտական շատ նվաճումներ հին դարերում անցել են ուրիշ երկրներ` Հնդկաստան, Արաբիա: Հետագայում նրանք անցան նաև ԵՎրոպա, օրինակ կողմնացույցը, թուղթը և այլն: Ճանապարհորդ Մարկո Պոլոն, երբ վերադարձավ Չինաստանից և պատմեց իր տեսածենրի մասին, նրան անվանեցին Վենետիկյան Խեղկատակ` ծիծաղելով նրա ասածների վրա: Պետք եկավ երեք դարից ավելի, որ Եվրոպան ճանաչեր և օգտագործեր այն ամենը, ինչ ժամանակին ասում էր Մարկո Պոլոն` նավթի, թանաքի, թղթադրամի, թղթի, վառոդի, ճենապակու մասին, իսկ Չինական նշանագրերը դեռ օգտագործում են մինչև այժմ:

Աղբյուրները` Պրոֆ. Միշուրի <<Հին արևելք>> 1950թ., Երևան

Е. С. Варка, Е. П. Волкин «Всемирная история. первый том» 1956г., Москва

Հայկական հանրագիտարան. 3-րդ հատոր 1977թ,. Երևան

Գաթրճյան Հ.  <<Տիեզերական պատմություն>> 1849թ,. Վեննա

Տուռաև Բ. Ա. <<Հին Եգիպտոս>> 1922թ., Մոսկվա

Հ. Զ. Ալեքսանյան, Հ. Գ. Մարգարյան <<Հայաստանի հանրակից երկրների պատմություն>> 1992թ., Երևան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s