Рубрика: Հայոց լեզու 6, Ստեղծագործում ենք

Ինչի համար է երաժշտությունը…

 

Կան մարդիկ, որոնք ուզում են քեզ ասել ինչ-որ բան, բայց չեն կարողանում: Արդյոք հնարավոր է ասել ինչ-որ բան ուրիշ միջոցով: Այո~, կարելի է: Երաժշտությու~ն…: Ոմանք կասեն, թե ինչպես, կամ այդպիսի բան հնարավոր չէ: Բայց հնարավոր է: Ես լսում եմ մի երաժշտություն, որի ժամանակ հասկանում եմ այն, ինչը ինձ չեր կարող ասել նույնիսկ ամենաիմաստուն մեկը: Երաժշտությունը իր մեջ թաքցնում է մի այնպիսի զգացմունք, որը կարող է զգալ միայն նա, ով հասկանում է երաժշտությունը: Երաժշտությունը դա մի լեզու է, որը ունի իր բառերը, իր արտասանությունները: Կա արդյոք մի մարդ, որը իրեն տվել է այսպիսի մի հարց` ինչ է երաժշտությունը: Ես կասեմ, որ դա մի միջոց է ասել խոսք, նախադասություն, նույնիսկ միտք: Մի պահ մնացեք մենակ մի սենյակում, միացրեք ռիթմիկ երաժշտություն և փորձեք մտնել նրա մեջ, զգալ ինչ-որ զգացողություն և դուք միանգամից կհասկանաք, որ ձեր ուղեղը սկսում է հասկանալ բառեր, որոնք կազմում են նախադասություններ, ինչպես նաև արտահայտում են միտք: Իսկ հիմա դանդաղ երաժշտություն, հանգիստ, հիշում եք ձեզ ամենամոտիկ մարդկանց, փորձում հիշել ամենալավ դեպքերը նրանց հետ միասին, հետո ամենահետաքրքիր և ամենահուզիչ: Այսքանից հետո դուք կհասկանաք, թե ինչ է ուզում ձեզ ասել այս երաժշտությունը: Դուք միանգամից կզգաք սեր, երջանկություն, ուրախություն, հուզմունք, ափսոսանք, կարոտ…: Բայց այս ամենը ամենալավը կարողանում է ձեզ հասցնել դաշնամուրը և ջութակը…: Ոչ մի ուրիշ գործիք չի կարող ասել ձեզ այն ամենը ինչը ասում է դաշնամուրը և ջոթակը: Ես ամեն անգամ դաշնամուր կամ ջութակ լսելիս հոնգուր-հոնգուր լաց եմ լինում: Բոլորը ինձ սկսում են հանգստացնել, բայց իրականում նրանք ինձ խանգարում են: Ես լացի միջոցով կարողանում եմ ընկալել այն միտքը, որը ինձ տալիս է դաշնամուրը: Իսկ ջութակը կարողանում է ձեզ հասցնել ձեզ համար շատ թանկ օրերը կամ դեպքերը: Դե հիմա, այսքանից հետո դուք ասեք, թե ինչի համար է երաժշտությունը… կամ պարը, քանի որ պարն էլ է արտահայտում նույն խոսքերը, կամ միտքը: Փորձեք զգալ դա, հասկանալ, ընկալել և կպատասխանեք իմ հարցին: Ինչի համար է երաժշտությունը…:

Ըստ իմ ասած օրինակի ես խորհուրդ կտամ լսել այս երաժշտությունը`

 

Реклама
Рубрика: Հայոց լեզու 6

Փոքրիկ Մուքը: Վիլհելմ Հաուֆ

vilhelm-haufphvoqrik-u76811-1

Համառոտ պատում

Կար մի քաղաք որտեղ ապրում էր Փոքրիկ Մուքը: Փոքրիկ Մուքին բոլորը միշտ նեղացնում էին նայելով միայն նրանց հասակաին այլ ոչ, թե տարիքին, բայց մի օր մի տղա ոտքը դրեց նրա առաջ և նա ընգավ: Դրա համար այդ տղայի հայրիկը լավ ջղայնացավ նրա վրա այդ արարի համար և մի հետաքրքիր պատմություն պատմեց նրա մասին: Նա ասաց, որ Փոքրիկ Մուքը կորցրել է իր հորը և մորը դեռ շատ փոքր տարիքում: Անցնում են տարիներ այդ դեպքից հետո և նրան դուրս են շպրտում իր տնից: Նա գնում է հեռու-հեռու և հասնում մի քաղաքի, որտեղ տեսնում է մի տատիկի, որը կանչում էր իր կատուներին հաց ուտելու: Փոքրիկ Մուքը համոզեց տատիկին և մնաց իր մոտ օգնելու նրան, բայց ժամանակի ընթացքում այնտեղ մնալը դարձավ անտանբելի, քանի որ կատուները ամեն ինչ ջարդում էին և տատիկը դրա համար ջղայնանում էր Փոքրիկ Մուքի վրա: Այսպես Փոքրիկ Մուքը մի օր մտավ տատիկի սենյակ և այնտեղից գտավ մի գավաթ և մաշիկներ: Նա վերցրեց դրանք և ճամփա ընկավ: Ճանապարհին նա հագել էր մաշիկները, որպեսզի հարմար լինի, բայց երբ նա ուզում էր կանգ առնել չէր կարողանում և այդ պահին նա մի խոսք ասաց, կանգնացրեց մաշիկները, ընկավ գետնին և քնեց: Երազում տեսավ տատիկի շներից մեկին, որը նրան ասում է, որ մաշիկները կարող են նրան տանել ամեն տեղ միայն նա պեքտ է երեք անգամ կրունկների վրա պտտվի, իսկ գավազանը կարողանում է ոսկի գտնել: Նա այդ երազը տեսնելուց հետո արթնանում է, փորձում է երեք անգամ կրունկների վրա պտտվել և ուզում է հասնել հարևան քաղաք և ի հաջողություն նրան նրա ցանկությունը կատարվում է `նա հայտնվում է հարևան քաղաքում: Դրանցի հետո որոշում է գնալ և դռանալ թագավորի սուրհանդակը: Գնում է և թագավորին ասում է այդ նորությունը, ինչպես նաև ասում է, որ կարող է հաղթել ամենաարագավազ սուրհանդակին վազքի մրցույթում: Դա նրա մոտ ստացվում է և Փոքրիկ Մուքը դառնում է թագավորի գլխավոր սուրհանդակը: Մյուսները նախանձում են նրան, այդ պատճառով նա որոշում է իր գավազանով ոսկի գտնել, որպեսզի բարձրանա նրաց աչքերում: Նա գտավ շատ ոսկի թագավորի բակում և բաժանեց այդ ամբողջ պալատին: Մյուսները խափեցին թագավորին, որ նա այդ ոսկիները վերցրել է իր գանձարանից: Այսպես թագավորը մահապատիժ հրամայեց, բայց Փոքրիկ Մուքը խոստացավ ասել իր գաղտնիքները միայն թե նրան չսպանեն: Նա պատմեց մաշիկների և գավազանի մասին և թագավորը փորձարկեց մաշիկները, բայց Փոքրիկ Մուքը չէր ասել նրան թե ինչպես են կանգնում այդ մաշիկները, և այսպես թագավորը շատ երկար ժամանակ թագավորը վազում էր, մինչև նա չասեց այն խոսքը, որը կանգնեցնում էր: Թագավորը զայրացել էր նրա վրա 12 ժամ տվեց նրան, որպեսզի նա կարողանա հեռանալ իր թագավորությունից: Նա կարողացավ 8 ժամում դուրս գալ թագավորությունից և հասնել կախարդական մի անտառ, որտետի ծառերի վրա թզեր էին աճում: Նա պարզեց, որ առաջին ծառի թզերը մարդկանց վրա առաջացնում են ավանակի ականջներ և փղի կնճիթ, իսկ երկրորդ ծառի թզերը վերացնւոմ են դրանք: Նա հավաքեց այդ թզերիղ, կերպարանափոխվեց և վերադարձավ թագավորություն, որտեղ վառաճեց առաջին ծառի թզերը գլխավոր խոհարարին և սպասեց մինչև թագավորը ուտի այդ թեզերը: Այդպես էլ եղավ թագավորի գլխին աճեցին ավանակի ականջներ և փղի կնճիթ և ոչ մի բժիշկ չկարողացավ բուժել այդ հիվանդությունը, բացի մեկից (Փոքրիկ Մուքից), որը այդ պահին մտավ պալատ: Նա տվեց երկրորդ ծառի թզերը մյուս իշխաններին և իշխանուհիններին, բայց մինչև թագավորին մոտենալը, թագավորը իրեն տարավ իր գանձարան և թույլատրեց վերցնել այն գանձը, որը նրա սրտով էր: Փոքրիկ Մուքը նայեց թագավորին, վերցրեց իր մաշիկները և գավազանը, որից հետո ասաց թագավորին, թե Չա՛ր թագավոր, այսպե՞ս վարձատրեցիր դու իմ հավատարիմ ծառայությունը։ Դե ուրեմն ամբողջ կյանքումդ մնա այդպես երկարականջ այլանդակ և միշտ հիշիր Փոքրիկ Մուքին։ Եվ այս պատմությունից հետո այդ տղան այլևս չէր նեղացնում Փոքրիկ Մուքին, այլ ճանապարհ էր տալիս նրան և մեծ հարգանքով վերաբերվում:

Ստեղծագործությունը

Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Թեպետ այն ժամանակ ես դեռ երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս մի լավ ծեծ կերա։ Այն ժամանակ փոքրիկ Մուքն արդեն ծեր մարդ էր, բայց շատ կարճ հասակ ուներ։ Եվ տեսքն էլ, ընդհանրապես, շատ ծիծաղելի էր, փոքրիկ, բարալիկ մարմնի վրա տնկված էր ահագին գլուխը, որ շատ ավելի մեծ էր, քան սովորական մարդկանցը։

Փոքրիկ Մուքն ապրում էր հին, մեծ տան մեջ, բոլորովին մեն֊մենակ։ Նույնիսկ իր ճաշն ինքն էր պատրաստում։ Ամեն օր կեսօրին նրա տան գլխին թանձր ծուխ էր բարձրանում։ Եթե այդ ծուխը չլիներ, հարևանները չէին իմանա՝ ողջ֊առողջ է թզուկը, թե՞ մեռել է արդեն։ Փոքրիկ Մուքը փողոց էր դուրս գալիս ամսական միայն մեկ անգամ, այն էլ ամսվա առաջին օրը։ Բայց հաճախ երեկոները մարդիկ տեսնում էին, թե ինչպես նա զբոսնում է իր տան տափակ կտուրին։ Ներքևից այնպես էր թվում, թե տան կտուրին հենց միայն մի ահագին գլուխ է ետ ու առաջ շարժվում։ Читать далее «Փոքրիկ Մուքը: Վիլհելմ Հաուֆ»

Рубрика: Պատմություն 6

Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Մ. թ. ա. 356թ.-ին` Պելա քաղաքում: Նա մակեդոնիայի թագավոր Փիլիպ II-րդի որդին էր: Նա ստացել էր հիանալի կրթություն: Ալեքսանդրին կրթել և դաստիարակել էր փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպ II-ի ղեկավարությամբ և արդեն 16 տարեկանից մասնաքցում էր հոր բոլոր արշավանքներին: Այս երկու փաստերը, որ Ալեքսանդր Մակեդոնացին կրթվել է Արիստոտելի կողմից և ռազմական պատրաստություն է ունեցել իր հորից նրան ապագայում շատ են պետք եկել իր արշավանքներում: Նա շատ լավ գիտեր Հունական գրականություն: Նրա սիրած հերոսը Աքիլևսն էր, որին նա միշտ ձգտում էր նմանվել: Ալեքսանդրն ուներ երկար դեմք ու կտրուկ ձայն: Ալեքսանդր մակեդոնացին բարձրահասակ չէր՝ մակեդոնական չափանիշներով, բայց միևնույն ժամանակ նա ամրկազմ ու ջլոտ էր: Ալքեսանդր Մակեդոնացու աչքերը տարբեր գույնի էին՝ մեկը շագանակագույն էր, մյուսը՝ երկնագույն: Փիլիպոս II-ը ուներ մի անսանձ ձի, որին ոչ ոք չէր կարող սանձել: 12-ի ամյա Ալեքսանդրը կարողանում է սանձել ձիուն և հայրը դիմելով նրան ասում է, որ Մակեդոնիան նրա համար խիստ փոքր է կառավարելու համար, նրան պետք է մեծ և ընդարձակ պետություն: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Ալեքսանդրի ձիու անունը Բուցեֆալ էր, ինչը նշանակում է «Ցլագլուխ»: Բուցեֆալը նրա հավատարիմ ուղեկիցն էր մինչև Հնդկաստանի արշավանքը: 20-ան տարեկանում Ալեքսանդրը դառնում է թագավոր: Երբ 20-ան տարեկանում նա դառնում է թագավոր իր գլխավոր խնդիրն է համարում արշավել դեպի Պարսկաստան և գրավել Արևելքի հարստությունները: Արիստոտելը նրան հորդորում է, որ Արևելքը գրավելուց հետո ստրկացնի տեղացիներին, սակայն Ալեքսանդրը հրաժարվում է այդ ծրագրից և հակառակը ամեն բան արեց, որպեսզի Արևելցիների համակրանքը գրավի: Ըստ իս դա շատ ճիշտ արարք էր, քանի որ ապագայում Արևելքում նույնպես առաջացավ հունական կրոնից մասնիկներ և գիտություններ: Նա գիտեր գնահատել իր հակառակորդներին: Պատմում են, երբ Աքեմենյան վերջին արքա Դարեհ III-ին դավարդաբար սպանեցին նա ձեռբակալեց դավարդին, հանդես եկավ որպես մեղադրող, պահանջեց մահապատիժ, քանի որ <<նա ձեռք էր բարձրացրել իր Աստվածային տիրակալի վրա>>: Դա բարձրացնում էր նրա փառքը: Նա նաև խելացի դիվանագետ էր: Կարողանում էր տալ հստակ պատասխաններ: Երբ Դարեհի դեսպանորդները նրան առաջակում են կնքել խաղաղության դաշնագիր և նրան զիճել Եփրատից արևևմուտք ընկած տարածքները, նա պատասխանում է. <<Պետք չէ ինձ զիճել այն, ինչ արդեն գրավել եմ զենքով>>: Ալեքսանդրը չի պարտվել ոչ մի ռազմական արշավում: Սկսված Հունական պետությունների ապստամբությունները ճնշելով և Մակեդոնիային միացնելով նրանց: Մ. թ. ա. 334թ.-ին նա ուղեվորվում է Ասիա: Գրանիկոս գետակի մոտ ջախջախելով Պարսիկներին նա գնաց դեպի Հարավ Փոքր-Ասիայի ափով: Մա մեկը մյուսի հետևից իրեն հպատակեցեց Հունական քաղաքները խոստանալով նարն ազատել Պարսկական լծից: Փոքր-Ասիային տիրելուց հետո Ալեքսանդրը շարժվեց դեպի Ասորիք: Այստեղ Իսսոսի մոտ հաղթելով Պարսիկներին Նա գերեց Դարեհի ընտանիքը և հաստությունը: Ընտանիքը մեծ հարգանքով վերադարձրեց Դարեհին: Այս հաղթանակից հետո Նա պաշարեց ու գրավեց Փյունիքիայի գլխավոր քաղաք Տյուրոսը: Չընդունելով Դարեհի հաշտության առաջարկը Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը: Նա առանց դժվարության Փյունիքիայից հետո գրավեց Պաղեստին ու Եգիպտոսը: Եգիպտոսւոմ նա անխաղտ թողեց տեղկաան կարգերը և տաճարներին ձեռք չտվեց, որի համար Եգիպտական քրմերը նարն հռչակեցին արևի Աստված Ամոնի որդի: Նա Նեղոսի դելատյի Արևմտյան մասում հիմնեց Ալեքսանդրիա քաղաքը: Այսպիսով Մակեդոնիայի իշխանության տակ ընկավ Պարսկական թագավորության ամբողջ Արևմտյան մասը: Պարսկաստանը վերջնական ջախջախելու համար հարկավոր էր գրավել նաև Արևելյան մասը: Առանց արգելք անցնելով Տիգրիս և Եփրատ գետերը նա գավգամելա գյուղի մոտ մ. թ. ա. 331թ.-ի Գավգամելա գյուցի մոտ նա վերջնականապես ջախջախեց Պարսկական զորքերին: Մակեդոնական բանակը առանց դիմադրության գրավեց Պարսկական գլխավոր քաղաքները` Բաբելոնը, Սուզան, Պերսեպոլիսը և Էկբատանան: Այնուհետև շարժվելով դեպի Արևելք ցանկանում էր իր իշխանությունը հաստատել  ժամանակի հայտնի աշխարհի ամենահեռավոր սահմանները: Լսելով առասպելական լուրեր Հնդկաստանի մասին Ալեքսանդրը պատրաստվում էր նվաճել Հնդկաստանը: Շարժվելով կասպիծ ծովի Հարավային ափով Մակեդոնական բանակն անցավ Պարթևստան և գնաց դեպի այժմյան Աֆղաստան: Այնուհետև Մակեդոնացին մտավ Ամու-Դարիա և Սիր-Դարիա գետերի հովիտները: Մ. թ. ա. 327 Ալեքսանդրը ներխուժեց Հնդկաստան: Այստեղ նա առաջին անգամ ընդարկեց մարտական փղերի հետ: Մակեդոնացիները նվաճեցին Հնդագետքը: Ալեքսանդրը այստեղից ուզում էր շարժվել դեպի Գանգեսի հովիտ, բայց Հյուֆասիս գետն անցնելիս զորքերը չհնազանդվեցին նարն: Հիվանդույթունից, արևադարձային բնությունից ու փոթորիկներից հոգնած զորքը դժգոհեց և պահանջեց տուն վերադառնալ: Ալեքսանդրը վերադարձի հրաման տվեց: Զորքի մի մասը նավերով, ջրային ճանապարհով ուղեվորվեց տուն, իսկ մյուսը գետի ափով իջավ Ինդոսի գետաբերան և այնտեղից ցամաքային ճանապարհով շարժվեց դեպի Արևմուտք:Ալեքսանդրի զինվորները կիրառում էին գերթեթև ու կտորից պատրաստված, բայց ամուր զրահներ: Նա երազում էր նոր արշավանքներ սկսել դեպի Արևմուտք` նվաճել Հյուսիսային Աֆրիկան և Իտալիան, բայց այդ արշավանքների նախապատրաստության ժամանակ մ. թ. ա. 323թ.-ի ամռանընա հիվանդացավ Մալարիայի ծանր տեսակով, որին նրա շատ լարումներ ապրած օրգանիզմը չդիմացավ:Մի քանի որից հետո նա մահացավ և դրանով վերջացավ պայքարը Արևելքի հարստությունների, Արևելյան շուկաների ու հողերի համար:Աշխարհի տարբեր պատմիչներ ընդունում են, որ հենց Մակեդոնացին է պատմության ամենանշանավոր զորավարն ու զավթողը: Չնայած ասում են, որ նա մահացել է Մալարիայից, բայց կան նաև ուրիշ վարկածներ: Օրինակ`Ալեքսանդրը էպիլեպտիկ էր, ինչպես նաև Հուլիոս Կեսարը: Բացի դրանից, թե՛ Ալեսանդրը, թե՛ Հուլիոս Կեսարը ծնվել են հուլիսի: Ալեքսանդրը, ինչպես իր հայր Փիլիպը, տառապում էր պարանոցային ողերի սկալեոտիկ հիվանդությունից: Արքայի վիզն այնքան էր ծռված, որ թվում էր, թե նա անընդհատ անկյունի տակ վեր է նայում: Նրա մահից հետո նվաճաց տարածքներում առաջացան նոր պետություններ, որոնք հետին պլան էին մղում Հունաստանը, այդ թվում նաև Աթենքը: Պատմության ասպարեզից իջավ Հունաստանը և մնաց միայն ՀՈւնական լեզուն և Հունական քաղաքակրթությունը, որը Մակեդոնացու արշավանքների շնորհիվ տարածվեց Արևելքում: Խառնվելով Արևելյան մշակույթին ստեղծեց նոր մշակույթ` Հելենիստական, և չունենալով ժառանգներ պետությունը անցավ ձորավարներին, բայց նրանք չկարողանալով ընդհանուր կառավարել նրա հզոր իշխանությունը այն բաժանեցին երեք մասին:

Աղբյուրներ`
Հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին-blognews.am

Всемирная история  I том
Под редакцией Ю. П. Францева, И. М. Дьяконова, Г. Ф. Ильина, С. В. Киселева, В, В. Струве
Государственное издательство политической литературы
Москва 1956г

Ալեքսանդր Մակեդոնացի-encyclopedia.am

Հին աշխարհի պատմություն
ՀայՊետՀրատ, Երևան 1950թ.
Պրոֆեսոր Ա. Վ. Միշուլինի խմբագրությամբ

Հայ ժողովրդի պատմություն
Երևանի համալսարանի հրատարակչություն, 1961թ.
Վ. Ա. Պարսամայան, Ս. Պ. Պողոսյան

Համաշխարհայի Պատմություն
Զանգակ հրատարակչություն, Երևան, 2013թ.
Ա. Ստեփանյան, Ա. Քոսյան

Рубрика: Պատմություն 6

Պատմություն տն. աշ.

 

Կատարման ժամկետը՝ մարտ

  1. Կազմել մ. թ. ա. VII-II դարերի Հայաստանի կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել:
    1.  Մ. թ. ա. VII-ի դարի կեսից օգտվելով Ասորեստանի թուլացումից հայերը սկսում են աստիճանաբար նվաճել և իրենց ենթարկել Հայկական լեռնաշխարհը և կենտրոնական շրջանները:
    2. VI-երորդ դարից քայքայվում է տոհմատիրական կարգերը առաջանում է մասնավոր սեփականություն: 
    3. Հայ ժողովրդի կազմավորումը իրենից ներկայացրել է երկարատև պրոցես: Սկսվել է VII-երորդ դարի վերջից և ավարտվել II-րդ դարի սկզբում: II-րդ դարում արդեն բոլորը խոսում էին մեր լեզվով` հայերեն:
    4. VI-երորդ դարում Երվանդունիների պետությանը միացավ Արարատյան դաշտը, Սյունիքը և Շիրակը:
    5. Մ. թ. ա. 585-550թթ. Երվանդ Սակավակյացը պարտվում է Մարաստանին և դառնում է հարկատու:
    6. Մ. թ. ա. IV-րդ դարի վերջում, կամ III-րդ դարի սկզբում Մեծ Հայքի մայրաքաղաքը տեղափոխվում է Արարատյան դաշտ` Արգիշտի Խինիլի քաղաքի տեղում կառուցված Արմավիր քաղաք:
    7. Մ. թ. ա. III-րդ դարում Մեծ Հայքում տեղի են ունենում տնտեսական հասարակական և սոցիալական փոփոխություններ:
    8. Մ. թ. ա. III-II դարերում Ծոփքի թագավորները առաջինն են կերտել իրենց անունով դրամներ:
    9. II-րդ դարի սկզբում մ. թ. ա Հայերը Մեծ Հայքում և Ծոփքում բարձրացնում են ապստամբություն և վերականգնում են իրենց անկախությունը: Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում սկտեղծում են թագավորություններ:
    10. II-րդ դարի սկզբում Արտաշես I-ը հիմնադրել է Հայկական կենտրոնացած պետություն և միավորել է Հայկական հողերը:
    Քանի որ Հայոց պետականության ստեղծումը և Ուրարտուի կործանումը եղել են մ. թ. ա. VII-երորդ դարում ես գտնում եմ, որ հենց այս դարերում ստեղծվել է Հայկական պետականությունները: Սկզբում լինեով Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագեն Հայկական թագավորությունները իրենց զարգացումով հասնելով որոշակի կետերի միավորվել են և II-րդ դարում Արտաշես առաջինի ձեռքով դարձել է մեկ միասնական պետություն, և այս ամենը տեղի է ունեցել 500 տարվա ընթացքում: Ես ընտրել եմ հենց այն իրադարձությունները, որը ցույց էր տալիս հայոց պետության ստեղծումը:
  2. Բնութագրել Արտաշես Ա-ին և վերլուծել նրա գործունեությունը:
    Արտաշես Ա-ն թագավորել է մ. թ. ա. 189-160թթ.: Նա ստեղծել է մի ընդարձակ պետություն: Այդ երկրի կառավարումը հանձնել է իրեն որդիներին ու մերձավորներին: Նա շատ խելացի, ստրատեգ թագավոր էր: Նրա թագավորության ժամանակ զգալի չափով զարգանում էին պետական տաճարական և մասնավոր տնտեսությունները: Արտաշեսի թագավորությունը արածվում էր Կասպիծ ծովի Արևմտյան ափերից մինչև Եփրատ գետը, վիրահայոց լեռներից մինչև Տավրոսյան լեռնաշղթա: Նա իր ավարտին է հասցնում վաղուց սկսված հայ ժողովրդի կազմավորման պրոցեսը և քաղաքական իշխանությամբ ամրապնդում է այն: Նա հողերի վերաբաժանում է կատարում և իր անունով հատուկ սահմանաքարեր է դնում: Արտաշեսը մցնում է նախնիների պաշտամունքը:Նավարկելի է դարձնում բոլոր գետերը, փոխում է Հայկական տոմարը, Հայաստան է բերում թատրոնը: Զարգանում է գիտությունը և մշակույթը: Արտաշեսի թագավորության տարիները հանդիսացել են Հայաստանի տնտեսական և մշակույթային կյանքի զարգացման սկիզբ: Նա Արաքսի ձախ ափին կառուցում է Արտաշատ մայրաքաղաքը: Հաղթելով Ալաններին կնության է վերցնում նրանց արքայադուստրին: Արտաշեսը շատ սիրված արքա էր: Նրա մահից հետո նրա հպատակերի մեծ մասը ինքնասպան են լինում թաղվելով և մտածելով, որ արանց նրա կյանքը չի կարող այդպես շարունակվել: Նրան կոչում են Արտաշես Բարերար, Աշխարհակալ և Մեծ իրեն արդար կառավարման համար: 
  3. Սահմանել «Հելլենականություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;
    Մակեդոնացու նվաճումների շնորհիվ Հունական մշակույթը տարածվեց Արևելյան երկրներում: Այնտեղ նա խառնվեց տեղական` Արևելյան մշակույթի հետ: Հունա-Արևելյան այդ մշակույթը կոչվում է Հելենիստական մշակույթ: Նրա ծագման դարաշրջանը կոչվում է Հելենիզմի: Մակեդոնացու միապետության տրոհումից հետո շատ պետություններում մեծ հարգանք էինբ վայելում հունական լեզուն, հունական գրականույթունը, գիտությունը և փիլիսոփայությունը: Հելենիստական մշակությի կենտրոններ են Ալեքսանդրիան, Եգիպտոսում, Պերգամը Փոքր Ասիայում և մի քանի ուրիշ քաղաքներ:
    1. Հունական դիցաբանություն-հունական դիցաբանություն, որին նմանեցրեցին շատ երկրների դիցարաններ:
    2. Ալեքսանդր Մակեդոնացի- Մակեդոնացի զորավար, որը միավորեց արևելքը և հունական մշակույթը հելենիզմ անունով:
    3. Ալեքսանդիրա- Եգիպտոսում Հունական ինքնավարժ թագավորական իշխանություն
    4. Էֆքլիդես- հույն մաթեմատիկոս
    5. Քաղաքներ թագավորների անուններով-այս ձևը առաջացավ Հելենիզմի շնորհիվ:
    6. Հունական ճարտարապետություն-տարբեր երկրներում տաճարներ, որոնք կառուցվեցին հունական ոճով:
    7.  Հելենիստական գիտական նվաճում-խթան, որը օգնեց գիտությանը առաջ ընթանալ:
    8. Մուսեյոն-գիտությունների ակադեմիայի նման մի բան կամ թանգարան, որտեղ կային դահլիճներ պարապմունքների համար կամ դիտական հետազոտությունների համար:
    9.  Ալեքսանդրիայի փարոզը- Փարոզ կղզու վրա հելենիստական շինություն էր:
    10. Իլիական և Ոդիսական-պոեմներ, որոնք հելենիստական ժամանակաշրջանի ստեղծագործություններ էին:

 

Աղբյուրները՝

Տիգրան և Աժդահակ

Տիգրան Երվանդյան

Հայ հանճարներ. Տիգրան Երվանդյան

Վահագն Երվանդյան

Հելլենականության դարաշրջան

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

Հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր III Մակեդոնացի

Փ/Ֆ «Ալեքսանդր Մակեդոնացի. կենսագրություն»

Փ/Ֆ «Ալեքսանդր Մակեդոնացի. Գավգամելայի ճակատամարտը»

Գ/Ֆ «Ալեքսանդր Մեծ»

Արտաշես առաջին

Արտաշես Առաջին. երևելի ու փառապանծ գործիչ

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Հայաստանի հզորացումը Արտաշեսյանների օրոք

Ձայն Արարատի 25. Ովքեր էին Արտաշեսյանները

Մեր մեծերը. Արտաշես Ա

Рубрика: Մաթեմատիկա 6

Կրկնություն

  1. Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում
    նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞
    մանրակ էր պատրաստել բանվորը։
    Լուծում
    80×30:100=24 մանրակ
    80+24=104 մանրակ

    Պատ.`104 մանրակ
  2. Համեմատե՛ք.
    ա) 16-ի 37 %-ը = 37-ի 16 %-ը,
    բ) 72-ի 94 %-ը = 94-ի 72 %-ը,
    գ) 88-ի 56 %-ը = 56-ի 88 %-ը։
  3. Համաձուլվածքը բաղկացած է 25 % կապարից և 75 % երկաթից։ Քանի՞ կիլոգրամ կապար և քանի՞ կիլոգրամ երկաթ պետք է վերցնել 15 կգ այդպիսի համաձուլվածք ստանալու համար։
    Պատ.`3,75 կապար, 12,75 երկաթ
  4. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզա­կան մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։
    Լուծում
    480×35:100=168 երեխա
    168×25:100=42 աղջիկ
    Պատ.`42 աղջիկ
  5. Ժամացույցի րոպեի սլաքը 1 ժամում պտտվում է 360º-ով։ Քանի՞ աստիճանով կպտտվի րոպեի սլաքը 5 րոպեում, 10 րոպեում, 15 րոպեում, 20 րոպեում։ Կազմե՛ք անցած ժամանակի և րոպեի սլաքի պտտվելու անկյան մեծության միջև կախման աղյուսակը։
    Ինչպիսի՞ կախում ստացվեց։
    Պատ.`5րոպե-30º, 10րոպե-60º, 15րոպե-90º, 20րոպե-120º,

Լրացուցիչ առաջադրանքներ

**Երեք խնձոր զույգ առ զույգ կշռեցին և ստացան 200գ, 204գ և 208գ: Քանի՞ գրամ է
ամենաթեթև խնձորի զանգվածը:

** Եռանիշ թվի գրության մեջ առաջին երկու թվանշանները նույնն են, իսկ երրորդը 5 է: Երբ այդ թիվը բաժանեցին մի միանիշ թվի, մնացորդում մնաց 8: Գտե՛ք այդ եռանիշ
թիվը:
**Թվային հաջորդականության առաջին անդամը 439 է, հաջորդ անդամներից յուրաքանչյուրը հավասար է իր նախորդ անդամի թվանշանների գումարի և 13-ի արտադրյալին: Ինչի՞ է հավասար այդ հաջորդականության 99-րդ անդամը:
**Ինչ-որ թիվ 1976-ի և 1977-ի բաժանելիս մնացորդում 76 է ստացվում: Ի՞նչ մնացորդ
կստացվի այդ թիվը 39-ի բաժանելիս:

Рубрика: Հայոց լեզու 6

Սպասված թատրոնը ավարտվեց…

Ահա և Մարտի 21-ի, 12:00-ին վերջացավ մեր սպասված թատրոնը, որի վերնագիրն էր <<Արտասանում ենք Չարենց, Տերյան, Թումանյան>>: Մենք այս թատրոնի սցենարը ամբողջությամբ ունեինք  միայն 2 օր առաջ` ամսի 19-ին: Ասեմ, որ կային երեխաներ, որոնք թատրոնի օրը հեռացվեցին, կային երեխաներ, որոնք հենց այդ նույն օրը բանաստեղծություն սովորեցին և ասեմ, որ նրանց մոտ ստացվեց այդ բանաստեղծությունը լավ արտասանել: Ճիշտն ասած, ես էլ եմ մտնում այդ ցուցակի մեջ: Մեր վերջի ավառտական, միասնական բանաստեղծությունը ես սովորեցի հենց այդ նույն օրը և քիչ, թե շատ իմ մոտ ստացվեց ասել այն լավ: Ովքեր հանդիսատես են եղել, գիտեն, որ կային նաև երեխաներ, որոնք չեն հիշել իրենց բանաստեղծությունները, բայց նրանց օգնության է եկել խորհրդատու-ուսուցչուհի տիկին Մարիետը, որը օգնեց նրանց հիշել բանաստեղծությունները: Ես ի հաջողություն ինձ հիշել եմ բանստեղծությունները և ասել մինչև վերջ: Մի պահ խառնվեցի իրար, բայց աննկատ շարունակեցի: Աննկատ ուղում անելը շատ պրոֆիսիոնալ է թվում լսողի համար: Այս անգամ ի օգուտ բոլոր մասնաքցողների հանդիսատեսը <<լավն էր>>: <<Լավն էր>> ասելը շատ կոպիտ է, բայց ես այդ արտահայտությամբ նկատի ունեմ էներգիա տվող: Կան հանդիսատեսներ, որոնք տխուր նստում են իմանալով, թե ինչ է լինելու, կամ ստիպված գալով, բայց մեր հանդիսատեսը այդպիսին չէր: Մեր հանդիսատեսը շատ զարմացած, անհամբեր, հետաքրքրասեր էր և էներգիա էին տալիս մեզ: Էներգիա տալը նշանակում է, համոզել, որպեսզի ժպտաս: Ես բեմի վրա ինձ շատ լավ էի զգում, շատ հանգիստ: Այսպիսի թատրոններ ես շատ եմ սիրում և ուզում եմ, որպեսզի շարունակվի մեր այս միասնական նախագիծը և դա այդպես է: Մենք շարունակում ենք այդ նախագիծը և ունենք արդեն հաջորդ թատրոնի սցենար: Եվ այսպես բոլորին հրավիրում ենք!!!

Рубрика: Անգլերեն 6

Easter in Armenia

imagesArmenia’s Easter is truly lively. It is a holiday one won’t stay home. Churches and streets are full of families, young people, and children. Easter (in Armenian Zatik) is belovedand the most expected holiday in Armenia. Armenia has been Christian country since 301, and since then Easter has been popular and participative public holiday. Everybody in the streets, at home in friendly and family gatherings greets each other and says: “Christ has arisen». The answer is “Blessed is the resurrection of Christ». Lenten fasting season lasts for 40 days before Easter. Christians, who want to fast, keep themselves away from sins and eat only vegetarian dishes. During fasting Christians attend the church and confess their sins, read Bible, keep themselves away from lasts. Towards the end of lent season a week before Palm Sunday is celebrated, when Jesus triumphantly entered Jerusalem. It’s a wonderfully decorated day: streets and homes are full of palm branches, people are crowned by flowers. During lent Armenian families also put lentils or other sprouting grains on a tray covered with a thin layer of cotton, and keep it in a light place of the house until Easter when sprouts appear. These green sprouts, symbolizing spring and awakening of nature, are the “grass» on which people place colored eggs to decorate the Easter table. Everywhere in Armenia in Yerevan and in every city Easter is celebrated with traditional events, dishes, songs, greetings. Especially remarkable are revels and merriments in Ejmiadzin, Dilijan, Garni and in many other places. Armenia hotels offer Easter discounts. The Easter atmosphere will be proliferated upon everyone. Special Easter liturgy will be held in Main Cathedral of Armenia in Ejmiatsin and in all other acting churches. Garni Pagan Temple also will join the celebrations and provide traditional Easter eggs, as presents.

Рубрика: Русский язык 6

Домашняя робота

  • Придумайте историю о телефонах или компьютерах будущего, можете сделать иллюстрации. Какие они будут, что смогут делать, какие функции смогут выполнять? Работы опубликуйте в блоге.
    Я думаю что в будущем все будут иметь кольцо-телефон. Этот телефон сможет включатся тогда, когда мы включим ее через кнопку которая на кольце. Телефон появится тогда, когда вы  включите кнопку. У телефона ест те програмы которые ест у наших телефонах. Но мы не сможем точно сказать какие они не будут. Я бы хотела чтобы телефоны были не были вредны, чтобы они не вредили глазам человека. Это бы было очень хорошо. Как говорится <<Поживем увидим>>.
  • Прочитайте один из рассказов:
Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձև

Մաթեմատիկա առանց բանաձև

 

Սիրելի 6 – րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր նախագիծը՝ լուծելով մեր տարեկիցների կազմած խնդիրները։  Բոլոր երեխաների կազմած խնդիրները լուծելու ենք։ Եթե քո կազմած խնդիրը դեռ չենք լուծել՝ կլուծենք շուտով։

Խնդիր 1, Լիլիթ Մինասյան

Թեյի  բաժակի մեջ տեղավորվում է 200 գրամ թեյ: Մայրիկը երեխայի համար  թեյ բերեց՝ բաժակի մեջ լցնելով բաժակի 3/4 մասը: Ք՞անի գրամ. թեյ լցվեց բաժակի մեջ:
Լուծում
200:4×3=150գր
Պատ.`150գր
Խնդիր 2, Ռուբեն Մովսիսյան 

Կարենը ունի 2 ձի: Առաջին ձին վազեց  6 ժամ 40կմ/ժ արագությամբ:  Երկրորդ ձիու արագությունը 20%-ով քիչ էր առաջին ձիու արագությունից։ Քանի՞ կմ վազեց երկրորդ ձին վեց ժամում։  Իսկ կարո՞ղ ես հաշվել երկու ձիերի անցած ճանապարհը 10 ժամում:
Լուծում
6×40=240կմ
40×20:100=8կմ
40-8=32կմ
32×6=192կմ

40×10=400կմ
8×10=80կմ
400+80=480կմ

Պատ.`1. 192կմ, 2. 480կմ

Խնդիր 3, Կարինե Գոմցյան

Ձին ուտում է օրական 10 կգ խոտ և 8կգ գարի: Ինչքան խոտ կխնայեն 10 օրում, եթե ձին ուտի այնքան խոտ ինքչան գարի:
Լուծում
8+8=16կգ
16×10=160կգ
10+8=18կգ
18×10=180կգ
180-160=20կգ

Պատ.`20կգ

Խնդիր 4, Գոհար Ստեփանյան 

Բիանա ձին օրական ուտում է 7 կգ աղացած գարի: Քանի՞  կիլոգրամ աղացած գարի կուտեն երեք ձիերը 5 օրում, եթե բոլոր ձիերն էլ ուտում են Բիանայի չափաբաժնով:
Լուծում
7×5=35կգ
Պատ.`35կգ

Խնդիր 5, Գոհար Ստեփանյան 

Երեք ձին միասին օրական խմում են 90 լիտր ջուր: Իննը ձին քանի՞ լիտր ջուր կխմեն 3 օրում:
Լուծում
90:3=30կգ
30×9=270կգ
270×3=810կգ
Պատ.`810կգ

Խնդիր 6, Մոնիկա Օհանջանյան 

Շնաձուկը օրը ուտում է երկու անգամ: Ամեն անգամ 30 գրամ մսեղիկ (թոք): Երեք կիլոգրամը ի՞նչքա՞ն ժամանակում կուտի:
Լուծում
30+30=60 կգ
3×100=3000 կգ
3000:60=50 օր
Պատ.`50 օր

Խնդիր 7, Մոնիկա Օհանջանյան 

Հայկական գամփռը 1.6 տարեկան է: Կյանքի տևողությունը 15 տարի է: Քան՞ի ժամ է մնացել նրան ապրելու:
Լուծում
15-1.6=13,6 տարի
13:4=3 տարի
3×366=1098 օր
10×365=3650 օր
364:2=182 օր
1098+3650+182=4930 օր
4930×24=118320 ժամ
Պատ.`118320 ժամ

Խնդիր 8, Ալինա Արզումանյան 

Երկու թռչուն թռչում են իրար հետ միշտ 12 ժամ, բայց մի անգամ, երբ նրանք սկսեցին թռչել՝ մեկ թռչունի ոտքը սկսեց ցավալ և նրանք միասին թռան ժամանակի 1/2 մասը, իսկ հաջորդ օրը, երբ նրանք թռչում էին՝ մյուսի թևը սկսեց ցավալ և նրանք անցան ժամանակի 1/4 մասը: Քանի ժամ ճամփորեցին այս թռչունները այս երկու օրում:  Իսկ որքա՞ն ճանապարհ անցան, եթե միասին թռչում էին 30 կմ/ժ արագությամբ։

Խնդիր 8, Մառա Մկրտչյան

Կար 2 հավ: Առաջին հավը ունի 46 ձագ, իսկ երկրորդը՝ 2 անգամ քիչ: Քանի՞ ձագ ունեն երկու հավերը միասին:

Խնդիր 9, Շուշան Փաշինյան 

Սեղանին կա 11 հատ փայտիկ, նրանցից 8-ը ներկում են հատուկ ներկով, որը արժի 1500 դրամ, երկուսը թողնում են նույն գույնի, իսկ վերջինն էլ ներկում են մեկ ուրիշ ներկով, որը արժի 2000 դրամ: Քանի՞ փայտիկ է մնում սեղանին:

Խնդիր 10, Շուշան Փաշինյան 

Սեղանին կա13 հատ փայտիկ, նրանցից 5-ը մեջտեղից կտրում են: Քանի՞ փայտիկ է մնում սեղանին: