Рубрика: Ուսումնական պլան, Ամառային ճամբար 2018

Ուսումնական պլան 4-րդ շրջան

Ամառային ճամբար

Հունիսի 1

Մայիսի 31

  • 09.00- 09.30- բացօթյա ընդհանուր պարապմունք. «Սեբաստիա» մարզադաշտեր
  • 9:30-10:00-երգի ուսուցում-Baby shark
  • 10:00-11:30-Աշխատանք խոհանոցում
  • 12:00-13:00-լող-փակ լողավազանում

Մայիսի 30

Մայիսի 29

 

__________________________________________________________________________

10.00-12.00՝

Լրագրողների խումբը

  • Կարինե Գոմցյան
  • Արթենի Ջանիկյան
  • Շուշան Փաշինյան
  • Ալինա Արզումանյան

Հանդիպում Րոֆֆի Պետրոսյանի հետ «Հարթակ Գեղարվեստում» ակումբում.

Ճամբարի մասնակիցներ.

  1. Կարինե Գոմցյան-թենիս, անգլերեն
  2. Շուշան Փաշինյան-ֆուտբոլ, իսպաներեն
  3. Մոնիկա Օհանջանյան-թենիս, վրացերեն
  4. Սաթինե Տեր-Պետրոսյան-սուսերամարտ, լրագրություն
  5. Միլենա Հարությունյան-սուսերամարտ, լրագրություն
  6. Արևիկ Արզումանյան-մարմնամարզություն, իսպաներեն
  7. Կարինե Դաշյան-թենիս, իսպաներեն
  8. Սաթինե Սաֆարյան-մարմնամարզություն, իսպաներեն
  9. Մանուկյան Սերգեյ-ֆուտբոլ, իսպաներեն
  10. Հակոբյան Արեգ-թենիս, իսպաներեն
  11. Սմբատյան Էրիկ-նետաձգություն, իսպաներեն
  12. Մկրտչյան Դավիթ-նետաձգություն, իսպաներեն
  13. Պետրոսյան Հայկ-բասկետբոլ, կինո-ֆոտո
  14. Անի Կարապետրայն-թենիս, իսպաներեն
  15. Սաթենիկ Սահակյան-մարմնամարզություն, անգլերեն
  16. Անրի Ներսիսյան-թենիս, անգլերեն
  17. Արամյան Ռուզաննա-
Рубрика: Անգլերեն 6

Homework

Ex. 1, (Learn the explanation of the words),  ex.2, (Listen to the dictation and write).

  1. 5
  2. Diferent-տարբեր
    each-յուրաքանչյուր
    participate-մասնակից
    prize-մրցանակ
    program-նախագիծ
    promot-խցանում
    raffle-խաղադրույք
    succes-հաջողություն
    summer-ամառ
    teenager-դեռահաս
    ticket-տոմս
Рубрика: Русский язык 6

Домашняя робота

  • Выберите рассказ по одной из тем, касающихся Москвы и ее истории.
    Сделано!
  • Подготовьте пересказ.
    Сделано!
  • Выполните задания после текста.
    Сделано!
  • С пятью словами из словаря составьте предложения.
    Экипаж
    В самолете все экипажи сидели на своих местах.
    Гид
    Гиды бывают в музеях многих стран.
    СССР
    СССР был очень большой республикой.
    Владеть языком
    Я владею 3 языка; Армянский, Русский и Англиский.
    Оформлять
    Она оформляла очень важные документы, а мальчик помогал ей.
  • Выберите одну из считалок, прочитайте, постарайтесь ее выучить.
    В ча́ще ле́са на опу́шке
    Кукова́ли две куку́шки:
    Ку-ку! Ку-ку! Принеси́те мне муку́!
    Я для угоще́нья напеку́ пече́нья.
    Ку-ку! Ку-ку! Ты иди́, неси́ муку́!
Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

  1. Պատմեք I-III դարերի հայկական իրականության մասին;
  2. Թվարկեք «Ժամանակ անիշխանության» պատճառները և հետևանքները;
    Քանի որ Հայաստանում մ. թ. 66թ.-ից իշխում էին Պարթև Արշակունիները երկար տարի Հայաստանը Պարսկաստանի բարեկամն էր: Պարսկաստանում 226թ.-ին Արտաշիրը Տիզբոնում իրեն թագադրում և կոչում է Իրանի շահ և հիմք է դնում նոր դինաստիայի, որը կոչվում է Սասանյան: Նրանց ժամանակ խիստ զարգանում է զրադաշտական կրոնը, որի հետևանքով հոգևորականները ունենում են բացառիկ դեր պետության ներսում: Սասանյանները ի տարբերություն Արշակունիների սկսեցին Հռոմի դեմ վարել հարցակվողական պատերազմներ: Նրանք ձկտում էին Հռոմին դուրս քշել Արևելքից: Նրանք սկզբից ևեթ անհաշտ թշնամական դիրք են գրավում Հայաստանի նկատմամբ, որովհետև նրանք Հայաստանւոմ իշխող Արշակունիներին համարում էին իրենց արքայատոհմի հակառակորդներ: Նրանք ձկտում էին նվաճել Հայաստանը, դարձնել Պարսկական մաս: Սասանյան դինաստիայի հաստատումը Պարսկաստանում քաղաքական ու մշակույթային տեսանկյունից լուրջ հետևանաքներ է ունենում Հայաստանի համար: Հայաստանը ստիպված էր իր անկախության համար մղել պայքար և ձկտել մտերմանալ Հեռոմեական կայսրության հետ: Հնուց Հայկական մշակույթը և հեթանոսական կրոնը սերծ կապված էր Իրանական կրոնի հետ: Սակայն Սասանյան պարսկաստանի և Հայաստանի մինջև առաջացած անհաստ թշնամության պայմաններում այդ կապերը հաճախ խանգարում ու թուլացնում էին հայ ժողովրդի միասնությունը: Այս պայքարում իրենց դիրքերը ամրապնդելու նպատակով Հայաստանը կրոնական և մշակույթային տեսակետից աստիճանաբար հեռանում է Իրանից ու մերձենում Հռոմին և Արևմուտքի երկրներին: Սասանյան դինաստիայի հաստատումը պարսկաստանում ունենում է նաև այն հետևանքը, որ Անդրկովկասի ժողովրդները`Հայերը, Աղվանները, Վրացիները քաղաքականապես ու մշակույթով ավելի սերծ կերպով մոտենում են իրար, քանի որ Սասանյանները սկսում են սպառնալ ոչ միայն Հայաստանի այլև Վրաստանի անկախությանը: Հայաստանը մենակ մնալով Պարսկաստանի դեմ 252թ.-ին թագավոր Տրդատը փախչում է Հռոմ: Շապուհ I-ը նվաճելով Հայաստանը այնտեղ սկսում է թագավոր նշանակել իրեն դրածոներին: Նվաճելով Հայաստանը և քանի որ Պարսկաստանում ուժեղացել էր զրադաշտական կրոնը նա Հայաստան է բերում քրմերին և ստիպում է Հայերին ընդունել կրակապաշտություն, որի պատճառով էլ սկսում են ավերել Հայկական աստվածների տաճարները, բայց այդ տարիներին գահ է բարձրանում Պարթևների ձեռքով սպանված Խոսրով II-ի որդի Տրդատը, որի օրոք Հայաստանը կամաց-կամաց հզորանում է և կնքվում է Մձբինի պայմանագիրը և արդեն Հայաստանը կանգնում է Քրիստոնեությունը պետական կրոն հրչակելու ճանապարհին: Սասանյանների իշխանության տարիները Հայաստանում կոչվեցին <<Ժամանակ անիշխանույթան>>
  3. Շարադրեք Տրդատ Ա և Տրդատ Գ արքաների համեմատական բնութագիրը:
    Տրդատ I-ը Արշակունիներից էր, որը 66թ.-ին դարձավ հայոց թագավոր և թագ ստացավ Մերոնի կողմից և նրա օրոք Հայաստանը ունեցավ նոր արքայատոհմ`Արշակունիների արքայատոհմը: Տրդատ Ա-ը ի տարբերություն Տրդատ Գ-ին Պարթև Արշակունի էր, իսկ Տրդատ Գ-ն Հայ Արշակունիներից էր: Տրդատ I-ը վերանորոգում է Արտաշատ մայրաքաղաքը վերակառուցում է Գառնիի բերդը հետևում է Հայոց կրոնին և հայ օրենքներին, որով սիրելի է դառնում հայերի համար: Նրա օրոք կախված Հռնդայի պայմանագրից Հայաստանում, որոշ ժամանակ տիրում է հանգստություն և մինջև 100թ.-ը Հայաստանը նրա օրոք զարգացել է և եղել է ինքնուրույն երկիր, հակառակ Վաղարշի, որը ցանկանում էր Հայաստանը դարձնել Պարսկական մաս: Տրտադ III-ի ժամանակ ավերվում են Հայկական բոլոր հին աստվածներին նվիրված տաճարները: Պարտադրվեց ընդունել Քրիստոնեություն: Տրդատ I-ը մոտ էր Հռոմի հետ և նրա ժամանակ հայ-պարթևական մշակույթը ուներ որոշակի սերծ կապեր: Տրդատ III-ի ժամանակ Պարսկաստանում Սասանյաններն էին և Հայ մշակույթը ու կրոնը ամբողջ կերպով հեռացվել էր Պարսկական մշակույթից և մոտեցել էր Հռոմին: Տրդատ I-ի ժամանակ հայերը Պարթևների դեմ ազատագրական պայքար չէին մղում, իսկ Տրդատ III-ի ժամանակ կար այդ պայքարը, որը նշանակում է, որ Տրդատ I-ը փորձում էր պահել իր ժողովուրդը ապահով, քան Տրդատ III-ը: Տրդատ I-ը գահ էր բարձրացել Պարթևների կողմից, իսկ Տրդատ III-ը Հռոմի կողմից և 298թ.-ին Պարթևների հետ կնքում է պայմանագիր Տրդատ III-ի օրոք վերականգնվեցին հայ նախարարական տները, ստացան իրենց նախքին իրավունքները: Ըստ իմ անցածի և կարդացածի կարող եմ ասել, թե’ Տրդատ I-ը, և թե’ Տրդատ III-ը երկրի համար արել են այն ամենը ինչը թելադրում էր ժամանակը: Ինձ համար ամենալավը համարվումէ  Տրդատ III-ը, որի ժողովուրդը կոչել է նաև Մեծ, նա եղել է շատ ներող, արդարամիտ և լավ դիվանագետ արքա: Նա կարողացել է ներել իր հորը սպանողին և կարողացել է հասկանալ, որ նոր կրոնով կմիավորի ժողովրդին և այն կդառնա իր ժողովրդի պահապանը և համախմբողը ամբողջ պատմության և դարերի ընթացքում ինչը ես տեսնում են այժմ: 
  4. Սահմանեք I-III դարերի հայոց պատմության հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:
    1. Դրածո արքաներ-2-52թթ.-ների հայոց գահին նշանակված օտար ազգի թագավորներ, որոնց դեմ դիմադրում էր հայ ժողովուրդը: 
    Ես ընտրել եմ սա, որովհետև մ. թ. սկսվել է Արտաշեսյան արքայատոհմի անկումով և Հայաստանի համրա անբարենպաստ պայամնով: 
    2. Ժամանակ անիշխանության-այն ժամանակահատվածը, երբ Պարթևստանում իշխում էին Սասանյանները և Արշակունիներին հեռացնելով գահից, գահ էին բարձրացնում իրենց ցանկացած արքաներին:
    Ես ընտրել եմ սա, որովհետև այս ժամանակ Հայաստանի համար եղել են շատ վատ պայմաններ, բայց հայրենը կարողացել են դուրս գալ այդ վիճակից:
    3. Զրադաշտականություն-կրոն Պարթևստանում, որով պաշտում էին կրակը:
    Ես ընտրել եմ սա, քանի որ սա մի կրոն էր, որը ժամանակ առ ժամանակ պարտադրվում էր նաև Հայերին:
    4.Հայ առաքելական եկեղեցի-քանի որ Հայաստանում Քրիստոնեությունը տարածել են Քրիստոսի երկու առաքյալները և մեր եկեղեցին կոչվել է առաքելական:
    Ես ընտրել եմ այս, քանի որ չնայած Քրիստոնեական եկեղեցիների անընդհատ անջատումների և տարբեր ուղություններով ընդանալու թե’ կաթոլիկ, թե’ ուղափառ Հայոց եկեղեցին մնաց միշտ առաքելական և ունեցավ իր մեկ և ուրույն ղեկավարը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

    Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ123-130

Տրդատ Գ

Գրիգոր Լուսավորիչ

Рубрика: Պատմություն 6

Կրոնը Հին աշխարհում…

Հնադարյան մարդկանց հասկացությամբ աշխարհում գոյություն ունեն ամենակարող ոգիներ` աստվածություններ: Բնության բոլոր երևույթները, ըստ հին մարդկանց, կախված էր բարի կամ չար աստվածներից: Հնում, բոլոր հին պետության կազմավորման զուգընթաց ձևավորվում և առաջանում էր նաև պաշտամունքը: Յուրաքանչյուր երկիր ուներ իրեն աստվածը, որը համարվում էր իր երկրի կամ ցեղի պաշտպանն ու հովանավորող: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր աստվածը, որին պաշտում էին ու աղոթում էին: Կամաց-կամաց առաջ եկան մարդիկ, որոնք հետևում էին աստվածների պաշտամունքին: Նրանք կոչվում էին քրմեր: Քրմերը խնամում էին տաճարներում դրված արձանները: Քրմերը մեծ մասամբ բարձր դասի մարդիկ էին: Հիմնականում աստվածները պատկերվում էին կենդանիների կերպարանքով: Ամեն մի ցեղ մտածում էր, որ առաջացել են տվյալ կենդանուց կամ թռչունից և տոտեմ դարձնելով տվյալ կենդանու մորթին կամ թռչյունի փետուրը` պատշում էին նրան:

Եգիպտոս
Քանի որ հին աշխարհի առաջին պետություններից է Եգիպտոսը, նրանք էլ ունեին իրենց աստվածները և նրանց դասակարգում էին բարի և չար մասերի: Բոլոր այս հավատալիքներում աշխարհի արարումը կապում էին աստվածենրի հետ` տարբեր ձևերով ու առասպելներով: Եգիպտոսում աստվածների վերաբերյալ պատկերացումներ կային նախնադարյան ժամանակներից: Նրանք առանձնապես պաշտում էին Ապիս եզին և Հատոր կովին: Սրբազան էին նաև ուրիշ կենադանիներ`օձը, բազեն, կատուն: Կենդանիներին պահում էին տաճարներում և մեռնելուց հետո թաղում դամբարանում: Եգիպտացիների ամենահարգի աստվածը`Ռան էր: Նրանք կարծում էին, որ երկիրը և մադրկանց, կենդանիներին և բսույսերին ստեղծել է Ռա աստվածը: ըստ նրանց, երբ Ռան բացում է աչքերը` աշխարհում լույս է լինում, երբ փակում է` գիշեր է լինում: Մարդկանց համար նա առաջացնում է հեղեղ ու կրակ: Ռաի մասին պատմում էին շատ առասպելներ, որով մարդկանց ստիպում էին զգալ սեփական անզորությունը, որը շատ ձեռնտու էր տերերին: Եգիպտական աստվածներից էր նաև Օսիրիսը` հողի և բերրիության աստվածը, նրա կինը`Իսիդան, Սեթը` չար աստվածը, որը սպանել է Օսիրիսին: Եգիպտացիները իրենց Աստվածներին պաշտում էին շատ ջերմորեն: Բոլոր աստվածների համար ունեին տոներ և զոհ մատուցելու արարողություններ: Եգիպտոսում այդ նվիրատվությունները առատորեն վայելում էին քրմերը: Այն աստիճան քրմերը հարստացան, որ վտանգավոր դարձան նույնիսկ թագավորների համար: Որպեսզի թուլացներ ուժեղ և հարուստ քրմերի ազդեցությունը, Էխնաթոն փարավոնը մտցրեց մեկ միասնական աստծու`Ափոնի պաշտամունքը: Այդ աստվածը պատկերվում էր արեգակի սկավառակի տեսքով: Էխնաթոնը հույս ուներ, թե այդ միջոցով կոչնչացնի տեղական քրմերի իշխանությունը, որոնք յուրաքանչյուր մարզում սպասավորում էին իրենց աստվծաներին: Նա ուզում էր տաճարների և քրմերի բոլոր հարստությունները կենտրոնացնել իր ձեռքում, սակայն դա կայուն չեղավ և արքայի մահից հետո վերականգնվեց նախկին կրոնը: Եգիպտացիները էլի սկսեցին պաշտել բազմաթիվ աստվածների:

Միջագետք
Միջագետքում ապրում էին շատ զարգացած ցեղեր` Շումերները, Աքադները և այլն: Ըստ Շումերների, սկզբում ո’չ երկիր կար, ո’չ երկինք: Եղել է միայն ծով: Այդ ծովը պատկերվել է Տիամադ հրեշի տեսքով և նրա դեմ պայքարելու է ելել Մարդուկ աստվածը: Նա սպանել է Տիամադին և նրա մարմինը շպրտել է: Մի մասը բարձրացել է վերև և դարձել է երկինք, իսկ մյուս կեսից առաջացել երկրի ծովերը ու գետերը: Նա երկրի վրա շաղ է տվել բույսերի սերմեր, հողից ստեղծել է կենդանիներ և մարդիկ, իսկ հետո կառուցել է տաճարներ և քաղաքներ: Շումերները միավորվելով ստեղծեցին քաղաք-պետություններ, որոնք ունեին իրենց կուլտուրան և կրոնը: Կա Գիլգամեշի մասին Շումերական պոեմը: Կիսամարդ, կիսաաստված Գիլգամեշը, որը եղել է Շումերական թագավոր, կատարել է շատ քաջագործություններ և ոչնչացրել է երկրի բոլոր չարիքները: Նա փնտրել և չի գտել անմահության գաղտնիքը: Շումերների  մոտ կա նաև ջրհեղեղի առասպելը, որը շատ նման Նոյի առասպելին, բայց դա Ութնապիշտինն էր, որը Գիլգամեշի նախնին էր: Բաբելոնի աստվածը Մարդուկն էր: Նրանք, որպես աստվածներ պաշտում էին երկնային լուսատուները`Արևը, Լուսինը և 5 մոլորակները: Մարդուկը համարվում էր բոլոր աստվածների թագավորը: Աշխարհի ստեղծման մասին Բաբելոնացիները իմացել և իրենց ձևով փոխել էին Շումերներից վերցրած առասպելը: Բաբելոնյան բանաստեղծը Մարդուկի առասպելը շարունակել է այսպես` Մարդուկը երնքում կառուցել է տաճար և Բաբելոն քաղաքը, որոնց օրինակով իբր կառուցվել է մարդուկի տաճարը: Դրա համար քրմերը փառաբանում էին Բաբելոն մայրաքաղաքը և իրենց Մարդուկ աստծուն: Նրանք պաշտում էին նաև բերրիության աստված Տամմուազին: Նրանք այս աստծո մասին ունեն առասպել, որը շատ նման էր Եգիպտական աստված Օսիրիսի առասպելին: Բաբելոնական աստվածների մասին տեղեկությունները մեծ ազդեցություն ունեցան հարևան երկրների `հատկապես Խեթերի և Հույների կրոնի վրա:

Փյունիքիա
Փյունիքիայի քաղաքական մասնատվածությունը ունեցավ իրեն հետևանքները նրա ամբողջ պատմության մեջ: Նրա կրոնը չուներ առասպելական համակարգ, ինչպես Բաբելոնյանը, որտեղ տարբեր քաղաքների աստվածներ ենթարկվում էին գլխավոր աստվածին, որի շուրջը հավաքված էր երկիրը: Փյունիքիան չկարողացավ ստեղծել այնպիսի քրմություն, որը կարողանար առաջադրել որևէ քաղաքում  գլխավոր աստված: Փյունիքիայում երկնքի աստվածը համարվում էր Փյունիքիայի քաղաքների աստվածը: Նա, ինչպես Բելը Աքքադների մոտ, ուղակի կոչվում էր Վալա, որը նշանակում էր քաղաքի թագավոր կամ աստված:

Հունաստան
Հին աշխարհի պետություններից է նաև Հունաստանը, որտեղ զարգամուն էր մշակույթը, ինչպես նաև կրոնը, որի վրա ազդեցություն ուներ Բաբելոնական կրոնը: Հունական կրոնը ձևավորվել է այն ժամանակ, երբ մարդիկ անզոր էին բնության դեմ մղված պայքարում: Աշխարհի ծագման մասին Հույները արտահայտվել են բազմաթիվ ֆանտաստիկական զրույցներում կամ առասպելներում: Հույները գտնում էին, որ հողը, ջուրը, երկինքը սկզբում անջատ չեն եղել: Եղել է քաոսային վիճակ և այդ քաոսից անջատվել է Գեա երկրի աստվածուհին և Ուրանոս երկնքի աստվածը: Նրանց որդին` Զևսը, սպանելով հորը, դարձել է բոլոր աստվածների հայրը և ապրել է բոլոր աստվածների հետ Օլիմպոս լեռան վրա: Զևսը ողջ տիեզերքը բաժանել էր իր կողմնակիցների միջև: Ինքը համարվում էր կայծակի աստվածը: Կինը`Հերան, երկնքի տիրուհին էր, եղբայրը` Պոսեյդոնը, ծովերի տիրակալն էր, Հադեսը` ստորերկրյա աշխարհի: Հունական դիցարանում կան բազմաթիվ աստվածներ, որոնց մասին պատմում են առասպելները: Կան նաև կիսաաստված հերոսներ, որոնք ծնվել են աստվածներից և մարդկանցից: Օրինակ` Հերակլեսը, Փեսևսը, Էդիպը և այլն: Հունական առասպելներն ու պոեմները պատմվում են մինչև այսօր: Հունաստանում բոլոր աստվածների պատվին կառուցվում էին տաճարներ, որտեղ դրվում էր նրանց արձանները և երկրպագում էին նրանց:

Հռոմ
Բնության մասին ունեցած նախնադարյան պատկերացումները Հռոմեացիներին դրդում էին հավատալ աստվածներին: Համարյա յուրաքանչյուր առարկա և երևույթ ուներ իր աստվածը: Գոյություն ուներ գետակի, անտառի, ճանապարհի, օջախի և այլ աստվածներ: Հողի մեջ գցած հատիկն ուներ իր աստվածը: Նույնիսկ ծաղկող և հասունացող հասկը ուներ իր առանձին աստվածը: Երեխայի կյանքը կառավարում էր 43 աստված: Օրինակ`Առաջին ճիչի, օրորոցի, 9-երորդ օրվա և այլն: Յուրաքանչյուր ընտանիք պաշտում էր իր հովանավոր նախնիների ոգիներին, որոնց կոչում էին լարեր: Նրանց պատկերը հատուկ պահարանի մեջ դրված էր լինում` տան օջախի մոտ: Եվ ճաշելիս նրանց պատկերի մոտ դրվում էր փոքրիկ ամանով ուտելիք: Տոն օրերին զարդարում էին նրանց պատկերները: Տնային աստվածներից էր նաև Պենաթները`մառանի և ընտանեկան աստվածները: Հռոմեացիները ունեին նաև ընդհանուր աստվածներ`Յանուսը` դարպասերի, Վեստան`օջախի, իսկ Հռոմում բարձրագույն աստվածն էր Յուպիտերը: Նա գլխավոր աստվածն էր: Նա հողին տալիս էր բերրիություն, երկրին լույս, անձրև: Մարսը պատերազմի աստվածն էր: Հռոմեացիների կյանքում մեծ դեր էին խաղում կրոնական ծեսերը: Պետք էր իմանալ որ աստծուն երբ դիմել, որպեսզի սխալ տեղի չունենա: Ինչպես բոլոր կրոններում, այստեղ էլ քուրմերը մեծ դեր էին խաղում: Նրանք համախմբված էին տարբեր միությունների մեջ: Նրանք զբաղվում էին դատական գործերի լավ ու վատ օրերը որոշելով, աստվածների կամքը գուշակելով: Ք. ա. IV դարից սկսած Հռոմեացիները սերտ կապ ունեին Իտալիայի Հույների հետ: Սկսվում է Հունական ավելի զարգացած կրոնի ուժեղ ազդեցությունը Հռոմեական կրոնի վրա: Հռոմեացիները աստվածներին մարդու կերպարանքով չէին պատկերացնում, բայց Հոնական կրոնի ազդեցության տալ երևան եկան աստվածների մարդանման կերպարները: Դրանից է, որ Հռոմեական դիցարանը նմանվել է Հունական դիցարանին: Հռոմեացիները ինչպես և հույները դեռևս չէին կարողանում գիտակցել բնության ու մարդկային կյանքի երևույթները: Նրանց թվում էր, թե ամեն ինչ կախված է աստվածների կամքից:

Հետագայում կամաց-կամաց աշխարհում առաջ եկավ մի նոր գաղափարախոսություն` Քրիստոնեությունը, որը պետք էր շատ երկրների համար դառնար մեկ ընդանուր կրոն: Հեթանոս և բազմաստված էին նաև Հայերը: Կային բազմաթիվ Ուրարտական աստվածներ: Գլխավոր աստվածը Խալդն էր: Որպես Հին աշխարհի պետություն, Ուրարտուն ևս ունեցել է դիցարան, որը ընդօրինակել է Հին աշխարհի մի շարք պետություններից:

Այսօր աշխարհում կան միասնական մի շարք կրոններ: Իսլամ, Քրիստոնեություն, Բուդիզմ, Սիոնիզմ, որը պաշտում են տարբեր մայրցամաքներում ապրող մարդիկ:

Ն.Ա. Կուն. << Հին Հունաստանի լեգենդներ և առասպելներ>>
Երևան 1956թ.

<<Мифологический словарь>>
Ленинград 1959г

Գ. Մ. Գալստյան <<Դիցաբանական անունների համառոտ բացատրական բառարան>>
Երևան 1966թ.

Г. Ф. Ильина, В. В. Струев, Е. М. Жуков <<Всемирная история. I том>>
Москва 1956г

Ա. Վ. Միշուլին <<ՀԻն աշխարհի պատմություն>>
Երևան, ՀայՊետՀրատ, 1950թ.

Ա. Ստեփանյան, Հ. Ավետիսյան, Ա. Քոսյան <<Համաշխարհային պատմություն. ՀԻն աշխարհ. 6-րդ դասարան>>
Երևան, Զանգակ, 2013թ.