Рубрика: Ուսումնական պլան, Ամառային ճամբար 2018

Ամառային ճամբար 2018. 2-րդ շաբաթ

Ահա և վերջացավ, թե’ Ամառային ճամբար 2018-ը, թե’ ուսումնական տարի 2017-2018-ը իմ համար, քանի որ Հունիսի 8-ից հետո ես գնում եմ Կապան իմ տատիկի և պապիկի մոտ: Բայց մինչ այդ ես ուզում եմ ձեզ պատմել 2-րդ շաբաթվա մասին: Այս շաբաթը ըստ իս անցավ ավելի հետաքրքիր, քան անցածը: Մենք այս շաբաթ ունեցանք և’ Ճամբարային նախագիծ՝ ներկայացման նախապատրաստություն, և’ լող, և’ պարատուն, և’ Անտիվիրուս Կոմիտաս, և’ Ճամբար News, և’ բանգլադեշյան թափառումներ, ֆիլմի նկարահանում: Այս շաբաթվա ընթացքում մենք նաև ունեցանք հանդիպներ: Նախագծերից մեկի մեջ էր մտնում նաև խոհանոցային աշխատանքը, որի ընթացքում պատրաստեցինք շաքարաքլոր: Այն պատրաստեցինք երկու անգամ, բայց առաջին անգամը ավելի լավ էր ստացվել; Ցավոք սրտի ես չկարողացա մասնակցել բանգլադեշյան թափառումներին, քանի որ վատառողջ էի, բայց փորձում եմ շատ չտխրել, քանի որ միևնույնն է ունեցել եմ շատ հետաքրքիր ժամանց իմ ընկերների, ուսուցչուհիների և ուսուցիչների հետ:

Ցտեսությու’ն ամառային ճամբար 2018: Ես կսպասեմ ամառային ճամբար 2019-ին անհամբեր…

Реклама
Рубрика: Ուսումնական պլան, Ամառային ճամբար 2018

Ամառային ճամբար 2018. 1-ին շաբաթվա ամփոփում

20180530_12003133921062_2050735458518451_5240125027587719168_n1

Ահա և վերջացավ Ամառային ճամբար 2018-ի 1-ին շաբաթը: Այն շատ անցավ շատ արագ, բայց լի դրական տրամադրություններով: Մենք այս շաբաթվա ընթացքում ունեցանք և’ լող, և’ հեծանվաերթ կրտսեր դպրոցներով, և’ առողջագիտություն և այլն: Մեր նախագծերի մեջ էր մտնում Happy ճամբար TV-ին: Այս TV-ի շրջանակում մենք պատմում էին և պատում ենք օրվա իրադարձությունների մասին` թե ով ինչ է արել: Օրինակ այս ընթացքում մենք ունեցանք հանդիպում Րոֆֆի Պետրոսյանի հետ «Հարթակ Գեղարվեստում» ակումբում: Մեր մյուս նախգծերն էին տարբեր ազգերի հարսանեկան ծիսական զարդերի ուսումնասիրում, երգի ուսուցում, խաղեր, վիկտորինաներ: Ունեցանք նաև ժամ, որի ընթացքում ընկեր Հասմիկի հետ պատրաստում էինք կոմպոստ հենց մեր բակում: Եվ ամենատպաորիչ այցը անցած շաբաթվա ընթացքում` դա Շանթի ուղիղ եթերն էր: Իմ տպավորությունների, զգացմունքների մասին կարող եք տեսնել այստեղ: Այսպես հետաքրքիր և հաճելի միջավայրում անցավ մեր Ամառային ճամբարի 1-ին շաբաթը:

Рубрика: Հայոց լեզու 6, Ուսումնական ճամբորդություններ, Չաչանակ

Մինչև Առավոտը Շանթում և Շանթի եթերից հետո…

20180601_102527-e1527854087125-169x300 20180601_100130-e1527853961295-169x300 20180601_114558-300x169

Ահա և եկավ ժամանակը, երբ մեր Չաչանակ TV-ին հասավ Շանթի ՀՏ: Այս տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչ էր կատարվում Չաչանակների մոտ մինչև եթերը և եթերից հետո:

Մինչև Առավոտը Շանթում`

Շանթի եթերից հետո…