Рубрика: Հայոց լեզու 6

Ամառային աշխատանք…

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

6-րդ դասարան

Փոքրիկ իշխանը — Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Կոնան Դոյլ — Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին

Երեքը մի նավակում՝ չհաշված շունը — Ջերոմ. Ք. Ջերոմ

Մարդկային կատակերգություն — Վիլյամ Սարոյան 

Իմ կարդացած գիրքը

Ահա և հասավ այն պահը, երբ ես վերջացրեցի իմ ամենասիրելի գիրքը իմ ամենասիրելի հերոսի ներկայությամբ: Դա Կոնան Դոյլի — <<Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին>> գիրքն է: Այդ գիրքը ինձ տվեց իմ տատիկ Կարինեն, քանի որ փորք տարիքում իմ հայրիկը նույնպես շատ էր սիրում այդ հերոսին, ինչպես նաև ժամանակի ընթացքում գիրքը: Ես այս գիրքը որոշ ժամանակ պահել եմ իմ սենյակում. չհասցնելով կարդալ: Այսպես հասավ ամառը և ես անկասկած առաջին գործը, որ պետք է անեի դա այդ գիրքը կարդալն էր: Շերլոկ Հոլմսի հետ ես ծանոթ եմ շուտվանից` նայելով նրա ֆիլմի անգլիական տարբերակը: Այդ ֆիլմը դիտելուց հետո ես սկսեցի շատ սիրել Անգլիան, Լոնդոնը, Անգլիայի մշակույթով սկսեցի հետաքրքրվել և նպատակ դրեցի սովորել Անգլիայում: Այս ամենին ես հասա միայն ֆիլմ դիտելով, իսկ ըստ ձեզ ինչերի ես պետք է հասնեմ գիրքը կարոդալով…: Այսպես մեծ հետաքրքրությամբ ես սկսեցի 267 էջանոց գիրքը և վերջացրեցի ընդհամենը 10 օրում: Դա ինձ համար շոկային նորություն էր, երբ ես այսքան կարճ ժամանակի ընթացքում կարողացա կարդալ այդ գիրքը: Ես մինչ ամառը մի փոքր կարդացել էի և 267 էջից ինձ մնաց այս 10 օրվա ընթացքում կարդալ միայն 220 էջ: Ես մինչև հիմա չեմ հավատում այն թաստին, որ կարողացա երեկ ավարտել այս գիրքը: Անկասկած,այն հիանալի էր: Ավելի հետաքրքիր գիրք  դեռ ես չէի կարդացել: Այն կարգի հիանալի, որ ես ամբողջ հոգիս դրեցի այդ գիրքը կարոդալու վրա: Կարդալու ընթացքում ես և’ ծիծաղեցի, և’ լրջացա, և ընկա մտածմունքների մեջ, և’ հուզվեցի…: Այո, այո, նաև հուզվեցի: Դա նշանակում է այն, որ ես այնքան հստակ էի պատկերացնում այդ հերոսներին, որ ինձ թվում էր, թե ես ֆիլմ եմ դիտում: Նաև դա նշանակում է, որ ես կարողացա մտերմանալ հերոսների հետ և սկսեցի անհանգստանալ նրանց հետ պատահող հետագա դեպքերի համար: Այս գրքում ես կարդացի շատ իմաստալից արտահայտություններ: Օրինակ` «Եթե լույսը անձամբ ձեզանից չի բխում, ապա, համենայն դեպս, դուք լույսի հաղորդիչ եք…», կամ «Քիչ են այն մարդիկ, որոնք տաղանդող չեն փայլում, բայց օժտված են ուրիշների մեւ այն բորբոքելու արտակարգ ընդունակությամբ» ասում էր Շերլոկ Հոլմսը: Այս գիրքը հիմնված է տարբեր հանցագործությունների մեծ խնդիրները լուծելու վրա: Ամենաերկար գլուխը, որտեղ կար XV մաս դա վերջին և ամենահետաքրքիր գլուն էր: Ամենասկզբում դու ունես միայն մի քանի փաստեր սպանության մասին և չես էլ կարող պատկերացնել, թե հետո այդ երկու կամ երեք փաստտը, ոնց են վերածվում համաշխարհային հանցագործության: Ամեն ինչ սկսում է լարվել. դու միայնակ կանգնած ես մի դաշտում, որտեղ տեղի էր ունեցել միստր Չարլզի ողբերգական մահը: Ունես ընդհամենը երկու փաստ և մեկ ոտնահետք, որը պատկանում է ահռելի մեծության շանը: Ընկերդ քեզ սպասում է տանը և պահանջում է փաստեր հանցագործության մասին…: Այս իրավիծակում էի ես, երբ կարդում էի այս գիրքը:  Այսպես, ես խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր սիրում են գաղտնիքներ լոծել, մի քիչ մտածել անպայման կարդալ այս գիրքը: 

 

2 Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

Ամառ 2018… Ինչպես է անցել այս տարվա ամառը…
Մաս 1-ին

 Բարև ձեզ…: Ինչպես միշտ սկսում են այս նույն խոսքերով…: Հիմա` հենց այս օրը, հենց այս ժամին, հենց այս րոպեին, հենց այս վարկյանին ամառ է: Շոք, արկածային, խելահեղ…: Քանի որ դեռ ամառը չի վերջացել և շատ հնարավոր է, որ հենց այս օր իմ հետ տեղի ունենա մի նոր արկած ես կբաժանեմ իմ պատմությունը երկու մասի: Դուք հիմա սկսել եք կարդալ առաջին մասը: Այս ընթացում ես հասցրել եմ լինել Գյումրիում, Վրաստանի մի քանի քաղաքում, Ստեփանավանում և Կապանում: Ես հենց հիմա ել գտնվում եմ Կապանում: Առաջինը ես, եղբայրս, մայրիկս, հայրիկս, մորաքրոջս աղջիկը և տատիկս գնացինք Ստեփանավան: Ճանապարհին մենք եղանք  մեծ տառերի մոտ:

Այսպես որոշ ժամանակից մենք հասանք Ստեփանավան: Մեր հիմնական պատճատը այնտեղ գնալու փոշոտումներ էր, որը միայն այդ ժամանակ էր տեղի ունենում: Մենք այնտեղ երկար չմնացինք միայն երկու օր և մեկ գիշեր: Հիմնականում մենք այնտեղի այգում էինք, որտեղ ել տեղի էր ունենում փոշոտումը: Փոշոտումը, դա սոճիներից թափվող փոշին է, որը լինում է տարին մեկ անգամ և տեևում մի քանի օր: Դա շատ օգտակար է մարդու համար:

Երկրորդ օրը գնալուց հետո մենք եղանք Սոճուտ դենդրոպարկում: Այն շատ մեծ էր այդ պատճառով մենք չհասցրեցինք շրջել այն ամբողջությամբ: Այս նկարներում մենք տաք շորերով ենք, որովհետև Հայաստանի այդ շրջանում շատ ցուրտ էր: Թող ձեզ չթվա այդ փաստը տարօրինակ:

Այպես մենք անց կացրեցինք շատ լավ ժամանակ Ստեփանավանում:

Այսքանից հետո մենք գնացինք Գյումրի և որոշ ժամանակ մնացինք այնտեղ: Շատ տպավորիչ էր նաև այն, որ չնայելով հանգստին մեզ հյուր եկան Ստամբուլից հայկական դպրոցի երեխաները ուսուցչուհիների հետ:

Այսքանով ուզում եմ ավարտել իմ պատմության 1-ին մասը: Իհարկե ես չհասցրեցի ամեն ինչ պատմել ձեզ, որովհետև դեռ այդքան նկարների հավաքածու չունեմ, բայց մինչև ամառվա վերջ ես կցուցադրեմ նաև 2-րդ մասը:

Реклама
Рубрика: Русский язык 6

Задания на лето

Чтение

Я прочетала рассказ <<Мишкина каша>><<Ступеньки>>

Упражнения

Игры, викторины

Для тех, кто любит читать

  • Л. Кэрролл. Алиса в стране чудес.
  • М. Твен. Приключения Гекльберри Финна.
  • Ж. Верн. Дети капитана Гранта.
  • Р. Бредбери. Марсианские хроники. Рассказы
  • А. Пантелеев. Республика ШКИД.
  • В.Короленко. В дурном обществе.
  • О.Уальд. Мальчик-звезда.
  • А.Толстой. Русалочка.
  • Дж.Барри. Питер Пенн.
Рубрика: Հայոց լեզու 6

Ամառային ընթերցարան: Կորսված օրեր: Դինո Բուցատի:

0_b9fa8_d9395780_xl

Պատասխանիր հետևյալ հարցերին.

  1. Ո՞ր օրերն էին կորած հերոսի համար՝ թվարկիր:
    Այն օրերը, երբ նա չէր մտածում ուրիշների մասին, երբ նա զբաղված էր ուրիշ գործերով և նույնիսկ մտքովել չէր կարող անցնել, որ նրա մտերիմները նրա կարիքը ունեն: Ահա այս օրերը, երբ նա միայն իր մասին էր մտածում նա համարում էր կորած:
  2. Քո կարծիքով, ինչո՞վ էին նման այդ օրերն իրար:
    Այդ օրերը իրար նման էին նրանով, որ բոլորում էլ նրա մտերիմներն էին և բոլորում էլ մտերիմները նրա կարիքը ունեին:
  3. Կա՞ն օրեր, որ դու քեզ համար կորած ես համարում:
    Այո, իհարկե կան այդպիսի օրեր, որոնց ես կորած եմ համարում: Դրանք այն օրերն են, երբ ես առանց որևէ մեկին օգնել, օգտակար լինել չէի ուզում: Միայն մտածում էի իմ մասին և օգտակար լինում միայն ինձ:

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը: