Рубрика: Հանրահաշիվ 7

Շաբաթվա աշխատանք

24.09.2018

Реклама
Рубрика: Աշխարհագրություն 7

Աշխարհի բնակչության թիվն ու շարժը

Դասի հղումը

Այլ հղումներ 1 2

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:
    Կտրուկ աճի պատճառ կարող է դառնալ բժշկության զարգացումը, քանի որ բժշկությունը կարող է բուժել 5 տարի առաջ անբուժելի հիվանդությունները և միլյոնավոր մարդիկ փրկվեն այդ հիվանդությունից: Շենքերի և լավ պայմանների շատացումը, գաղթը և այլն:
  2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
    Բնակչության մաիսն տեղեկությունները օգնում են, քանի որ այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսական հզորությունը, նյութական բարիքների արտադրության և սպառման ծավալները, աշխատանքային ռեսուրսների թվաքանակը, զինվորական ներուժի մեծությունը: 
  3. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
    Ըստ իս զարգացած երկրներում աճը ավելի քիչ է, քանի որ օդի աղտոտումը, բնության պակասը, ջրի կողտոտումը նույնպես ավելի շատ է: Այդ կարևոր հանգամանքների պակասից հետո առաջացնում են տարբեր հիվանդություններ, իսկ այդ հիվանդությունները բուժելու համար հնարավոր է պետք լինեն բժշկական միջամտություններ`վիրահատություններ, իսկ քանի որ այդ երկիրը ավելի զարգացած է քան մյուսները, հավանաբար վիրահատությունների գները նույնպես ավելի բարձր են լինելու և այդպես մարդը կարող է այս մի քանի հանգամանքի պատճառով ունենալ շատ լուրջ, կամ անբուժելի հիվանդություններ, որոնք իրենց հերթին ունեն իրենց հետևանքները:
Рубрика: Հայոց լեզու 7

Բարեկամները: Ստեփան Զորյան: Կիրակնօրյա ընթերցանություն

Ձյուն է գալիս…

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել… Читать далее «Բարեկամները: Ստեփան Զորյան: Կիրակնօրյա ընթերցանություն»

Рубрика: Ֆիզիկոսներ

Սերգեյ Մերգելյան

Սերգեյ Մերգելյան  մայիսի 19 (1928-2008)

1947 թվականին Մերգելյանն ավարտեց Երևանի Պետական Համալսարանը։ Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։ 1956 թվականին հիմնադրվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ , որը նա ղեկավարեց 1956-60 թվականներին։ Շուտով ինստիտուտը հայտնի դարձավ որպես Մերգելյանի ինստիտուտ։ Այդ ոչ պաշտոնական անվանումը մինչ օրս պահպանվում է։ 

1961 թվականին Մերգելյանը վերադարձավ տեսական մաթեմատիկայի բնագավառ։ 1963 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ Այդ պաշտոնում նա մնաց մինչ 2002 թվականը։ Նույն թվականին վերականգնվեց Լոմոնոսովի Համալսարանի պրոֆեսորի իր հաստիքում։ 1968 թվականին Մերգելյանը կրկին հրաժարվեց պրոֆեսորի հաստիքից և զբաղվեց միայն գիտական գործունեությամբ։ Մերգելյանը հաճախ էր մեկնում արտասահմանյան գործուղումների։ 1970 թվականին նա որպես հրավիրված զեկուցող ելույթ ունեցավ Նիցայի Մաթեմատիկոսների միջազգային կոնֆերանսում։

24 տարեկանում նա դարձավ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (այժմ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա), որն, իր հերթին տարիքային առումով բացարձակ ռեկորդ էր ԽՍՀՄ գիտնականների շրջանում։ Նա նախկին Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի սիմվոլ էր։ Մերգելյան բազմաթիվ հանրահայտ ընկերներ ուներ ԽՍՀՄ-ում և արտասահմանում, որոնց թվում և Ինդիրա Գանդին 1950-ականներից։ 1978 թվականին Մոսկվա պաշտոնական այցից հետո Գանդին այցելեց նաև Երևան, ուղղակի որպես Մերգելյանի հյուր։ 1971-1974 թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-1979 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-1982 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-1986 թթ.ՙ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Рубрика: Տրամաբանություն

Սովորում ենք և կրկնում

Սովորում ենք չափման միավորների մասին․ պատմական ակնարկ  երկարության չափման միավորի մասին 

Ֆրանսիայի ակադեմիայի մի խումբ անդամներ 1790 թվականին որոշեցին երկարության չափման միավորը կապել մի այնպիսի առարկայի հետ, որը կախում չունենար հանգամանքներից:  Որպես նման առարկա ընտրվեց երկրագնդի միջօրեականը:  Միջօրեականի երկարության մեկ 40 միլիոներորդական մասն էլ ընդունվեց որպես երկարության չափման միավոր և կոչվեց մետր:   Մնացած չափման միավորները սահմանվեցին մետրի միջոցով:  Ֆրանսիացիների այս նորամուծությունը այնքան արդյունավետ եղավ, որ կարճ ժամանակում բոլոր ժողովուրդները ընդունեցին այն:

1․ Գտեք սխալը:  Ոչ հեռու անցյալում խանութներում մետրանոցներիի փոխարեն գործածում էին յարդը:  Վաճառողը կտորի եզրը մի ձեռքով դնում էր քթին, մյուս ձեռքով այն ձգում էր մինչև մատների ծայրը. ստացվում էր մեկ յարդ:  Մի անգամ նման խանութից կինը գնել էր 10 յարդ կտոր:  Նա տանը ստուգեց ու համոզվեց, որ վաճառողը իրեն չի խաբել, բայց նրա ամուսինը չափեց կտորը և տեսավ, որ այն 9 յարդ է:

Պատ.`Քանի որ մարդկանց ձեռքերի երկարությունները տարբեր են, նրանց մոտ ստացվեց տարբեր թվեր:

Իսկ հիմա անգլերեն իմացողների համար․

Ովքեր անգլերեն գիտեն և ցանկանում են ավելի լավացնել իրենց գիտելիքները՝ ապա դիտեք այս նյութը և փորձեք ձեր բառերով հայերեն ամփոփ գրել քննարկվող թեմայի մասին։ Աշխատանքները հրապարակեք ձեր բլոգներում և հղումը ուղարկեք ինձ։  Նամակում չմոռանաք նշել ձեր դասարանը։

2․Գտեք սխալը:

1 ար= 100մ= 100 սմ x 100սմ = 1մ x 1մ = 1մ,  1 ար= 1մ2  

Ստուգում ենք մեր գիտելիքները․ արդյոք հիշո՞ւմ ենք  կարգային միավորները:

Օրինակ` 457903 թվի գրության մեջ մենք պետք է իմանանք, որ

3 – ը ցույց է տալիս, որ առաջին`միավորների կարգում կա 3 միավոր,

0 –ն ցույց է տալիս, որ երկրորդ`տասնյակների կարգում կա 0 տասնյակ,

9-ը ցույց է տալիս, որ երրորդ`հարյուրյակների կարգում կա 9 հարյուրյակ,

7-ը ցույց է տալիս, որ չորրորդ`հազարյակների կարգում կա 7 հազարյակ,

5-ը ցույց է տալիս, որ հինգերորդ`տասհազարյակների կարգում կա 5 տասհազարյակ,

4- ը ցույց է տալիս, որ վեցերորդ`հարյուրհազարյակների կարգում կա 4 հարյուրհազարյակ:

 

3․ Տրված թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

34=4-միավոր,3 -տասնյակ 
345=5-միավոր, 4-տասնյակ, 3-հարյուրակ 
58901=1-միավոր, 0-տասնյակ, 9-հարյուրակ, 8-հազարկյակ, 5-տասհազարկյակ
80=0-միավոր, 8-տասնյակ               
4089=9-միավոր, 8-տասնյակ, 0-հարյուրակ, 4-հազարկյակ               
60091=1-միավոր, 9-տասնյակ, 0-հարյուրակ, 0-հազարկյակ, 6-հարյուրհազարյակ
900=0-միավոր, 0-տասնյակ, 9-հարյուրակ             
6900=0-միավոր, 0-տասնյակ, 9-հարյուրակ, 6-հազարյակ               
20302=2-միավոր, 0-տասնյակ, 3-հարյուրակ, 0-հազարկյակ, 2-տասհազարյակ

4․Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով:

8000 + 20 + 6=8026                                  6000 + 300 + 20 + 1=6321

5000 + 200 + 30=5230                              2×100000 + 3×100 + 3×1=200303

3 հազ. + 2 հ. + 1տ. + 1մ=3211                     7×1000 + 5×1=7005

900000 + 3000 + 2=903002                         9000000 + 9×1=9000009

5․ Նկարում կա 5 հավասար քառակուսի: երկու գծիկ տեղափոխելով ստանալ 4 հավասար քառակուսի:

11111

6.  Թվաբանական գործողությունների և փակագծերի օգնությոմբ (ուղղահայաց, հորիզոնական կամ էլ թեք) ստացեք ճշմարիտ հավասարություն:  Օրինակ` 63=7×9, 9x(3+6)=81

Գտեք առնվազն 6 հավասարություններ:

 15  5 10 42 14 66
 7 6  9 3 56 38
 3 42 10 18 28
 63  5  49 2 31 20
 7  13 12 32 43 4
 1  9 81  5

Խնդիրներ

1. Առյուծը 1 ոչխարը կերավ 1 ժամում, գայլը`2 ժամում, աղվեսը`3 ժամում:  Քանի՞ ժամում կուտեն մեկ ոչխարը առյուծը, գայլը և աղվեսը միասին:

1/1, 1/2, 1/3

Պատ.`1 ժամ

2. Մարդը մենակ մեկ տակառիկ գարեջուրը խմում է 14 օրում, իսկ ընկերոջ հետ միասին`10 օրում:  Քանի՞ օրում կխմի այդ գարեջուրը ընկերը մենակ:

3. Խողովակներից մեկը ջրավազանը լցնում է 1 ժամում, իսկ մյուսը`2 ժամում:  Քանի՞ ժամում կլցնեն այդ ջրավազանը երկու խողովակլը միասին:

4. Ռեժիսորը երեք օրում պետք է կարդար ֆիլմի սցենարը:  Նա առաջին օրը կարդաց սցենարի կեսը, երկրորդ օրը`մնացածի երրորդ մասը, իսկ երրորդ օրը`արդեն կարդացածի կեսի չափով:  Կարողացա՞վ նա երեք օրում կարդալ սցենարը:

Պատ.`Ոչ, չի հասցնի վերջացնել սցենալը:

Рубрика: Պատմություն 7

Պատմություն դաս. աշ.

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Արշակավանը համաշխարհային պատմության բացառիկ երևույթ է;
  2. Վերլուծեք Տրդատ III Մեծի գործունեությունը;
  3. Շարադրեք Մովսես Խորենացու կարծիքը հայոց առաջին քրիստոնյա արքաների մասին և հիմնավորեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Պատմահոր տեսակետներին:
Рубрика: Русский язык 7

Домашняя робота

  • Прочитайте рассказ «Прыжок» (слайды 19-21).
  • Подготовьте пересказ истории.
  • Выполните задания 11, 12, 15, 19 после текста.
    11.прижок 1
    12.прижок 2
    15.привок 3
    19. Статья; <<Обезьяна которая украла шляпу…>>
    В тот день, когда должен был приехать корабль, который обехал вес мир, у сына капитана корабля одна обезьяна украла шляпу. Обезьяна схватила шляпу этого мальчика и взобралась на мачту корабля. Мальчик побежал за ней и они вместе оказались на мачте. Обезьяна взобралась на край мачты и там повесила шляпу. Мальчик не мог просто так достать шляпу и хотел с помашю веревки схватит шляпу на литу. В эту секунду из каюты вышил капитан корабля и увидел что его сын весит на веревки около шляпы. У него в руках была пушка. Он прицелился на сына и закричал «Прыгай в воду или застрелю». Мальчик опустил веревку и упал в воду, после чего его спасли матросы. Так мальчик не смог дастать свою шляпу из за обезянки которая играла с малчикам.
Рубрика: Ֆիզիկա. տնային աշխատանք

Հարցեր և պատասխաններ

1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության գրկում լինելու ընթացքում մենք կարող ենք լսել թռչյունների ծլվլոցը, տեսնել տերևների ընկնելը, քամու խշշոցը և այլն: Այս ամենը ֆիզիկական երևույթներ են: Մենք կարող ենք երևույթների մասին իմանալ ոչ միայն անտառներում այլև տանը, աշխատավայրում, դպրոցում, փողոցում և ձեր առորյայում:

2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտելուց հետո մեր մոտ առաջանում է վարկածը, որը մենք չենք կարող հստակ ապացուցել և ինքներս էլ վստահ չենք դրանում, իսկ փորձը անելուց հետո մենք ոչ միայն համոզվում ենք մեր ճիշտ կամ սխալ վարկածների վրա, այլև ունենում ենք հստակ փաստ այդ փորձի արդյունքներից:

4.Ինչ է վարկածը

Վարկածը դա այն միտքն է, որը առաջանում է դիտումից հետո և, որը հստակ փաստ կամ օրենք չէ: Օրինակ, եթե դուք տեսնեք, թե ոնց է տերևը ընկնում ձեր մոտ կառաչանա վարկած, որ հնարավոր է դա ձգողության ուժի շնորհիվ է:

5.Ինչ է օրենքը

Օրենքը դա հստակեցված, ապացուցված ինչ-որ վարկածի փաստն է: 

6.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Ֆիզիկայի օրենքների տեսական բնութագիրը:

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Ֆիզիկական մեծությունների չափումը մարդու կյանքում հարկավոր է եղել դեռ այն ժամանակներից, երբ մարդիկ ոչինչ չգիտեին ֆիզիկայի մասին: Մարդիկ անընդհատ փորձել են ստեղծել չափման միավորներ, որպեսզի համեմատեն դրանք և իմանան ինչ-որ մարմնի ծավալը, երկարությունը, հաստությունը: Ժամանակի ընթացքում դա նաև շատ կարևոր դեր է ունենում ֆիզիկայի մեջ, քանի որ հիմա ֆիզիկական փորձերի ընթացքում մենք չափում ենք, կշռում ենք ֆիզիկական չափման մեծությունների շնորհիվ:

8..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը` նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

9.Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք

Մկվ, մվ, մմ, սմ, դմ, մ, կլ, օր, տարի, դար: Քանոն:

10.Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք

Չափերիզ, չափագլան, վարկյանաչափ, ջերմաչափ, քանոն: 

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Վարկյանաչափ-վարկյան, ջերմաչափ-ջերմություն…

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակ:

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է բաժանման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին:

16.Որն է կոչվում ուղղակի և որը ՝անուղղակի չափում

Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ`ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն: Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի  չափման միջոցով:

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից՝սովորել էջ13-ից,մինչև էջ 16-ը,գրավոր պատասխանել էջ16-ի հարցերին : Էջ 18-20-ը կարդալ ծանոթանալ ուսումնասիրել,ցանկալի է որևէ ֆիզիկոսի հայտնագործման վերաբերյալ պատրաստել նյութ;

Рубрика: Հայոց լեզու 7, Ստեղծագործում ենք

Սովորողների պատիժը, դրանց ազդեցությունը

Եկեք սկսենք նրանից, թե ինչ է նշանակում պատժել: Իմ համար պատժելը վատ պահվացքի կամ արարքների համար պատասխան տալն է: Մեծահասակները երեխաներին պատժում են, որպեսզի նրանք կարողանան հասկանալ իրենց սխալը և ուղղել, կամ այլևս այդպիսի բան չկրկնելու համար: Պատժելու շատ տարբերակներ են հորինել մեծահասակները. սկսած ծեծելուց, վերջացրած` ինչ-որ բանից զրկելուց: Ես չեմ ընդունում ծեծելով դաստիարակությունը, քանի որ երեխան առաջին անգամ ծեծվելուց հետո կարող է հասկանալ իր սխալը, երկրորդ անգամել նույնը, բայց երրորդ, չորրոդ և մյուս բոլոր անգամները երեխան արդեն լուրջ չի ընդունելու ծեծը և միևնույնն է կրկնելու է իր սխալը: Իսկ ծեծելուց հետո երեխայի մոտ կսկսվի առաջանալ վախ, որը կլինի ոչ միայն ծնողներից այլև շրջապատից: Երեխան անընդհատ կփորձի հեռու մնալ ծնողներից, չի ցանկանա նրանց հետ ժամանակ անց կացնել և նրանց հարաբերությունները քիչ-քիչ կվատանան: Ես նախընտրում եմ խոսքի միջոցով դաստիարակությունը, քանի որ երեխայի հետ զրուցելուց հետո երեխան կարող է հասկանալ, լուրջ վերաբերվել իր սխալին և փորձել ուղղվել: Այս դեպքում երեխան չի վախենա արտահայտվելուց, կլինի ավելի ինքնուրույն և կշարունակի քննարկել իր հարցերը, կամ ուղղակի կիսվել ծնողների հետ: Պատժելը ըստ իս անիմաստ է, քանի որ ցանկացած պատիժ էլ երեխայի համար ժամանակի ընթացքում կդառնա սովորություն և նա այլևս լուրջ չի ընդունի բատժի ձևը և իմաստը: