Рубрика: Կենսաբանություն 7

Սնկեր. սնկերի մասին

Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին: Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել: 1727թ.- ֆրանցիացի կենսաբան  ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են:

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը ,ով հետագայում համարվելու  է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ Կարլ Լիննեյը սնկերը  համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին   մնալ բույսերի թագավորության մեջ:  Սնկերի առաջացումը կապվում է նաև  ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ: Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից: Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970թ. եկան այն համոզմանը , որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի  թագավորություն:

Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով:

Մակաբույծ սնկեր.

Մակաբույծ սնկերն ուրիշ օրգանիզմների հաշվին սնվող և նրանց վնասող օրգանիզմներ են: Դրանք վնասում են կենդանիների և մարդու մաշկը, մազերը, թոքերը: Մրիկ, Ժանգասուկը, Հաբեթասունկ վնասում են ծառերն ու հացահատիկը՝ հասցնելով բույսին ոչնչացման: Արտաքինով դրանք տարբերվում են, սակայն ներքին կառուցվածքը շատ նման է: Դրանք կազմված են հիֆերից (տես նկ. 8):

Հիֆեր

• Ունեն  գագաթնային աճ

• Դրանք աճելիս կարող են ճյուղավորվել

• Զարգացման ընթացքում հասնում են  մի քանի մմ-ից մինչև մի քանի մետրի

Թունավոր սնկեր

Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են։ Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են։ Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է։ Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության։

Սնկերի  սննդարար հատկությունները, դրանց կիրառումը կենցաղում և արտադրությունում

Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի: Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ: Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ: Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը:

Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր։ Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո։ Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են։ Բազմաթիվ վայրի և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ։ Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր։ Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև՝ կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են։

Սնկից պատրաստած կերակուրից թունավորվել են նաեւ պատմությանը հայտնի մարդիկ.

  • Հին հույն ողբերգակ Եվրիպիդեսի կինն ու երեխաները
  • Ներոն կայսրի անվտագության ծառայության ղեկավար` Ապիուս Սեւերիուսը
  • Հռոմեական կայսր Կլավդիուսը
  • Կլիմենտ 7-րդ պապը
  • Ֆրանսիայի Կարլոս  6-րդ թագավորը

Օգտակար խորհուրդների սնկերի մասին

  • Թարմ սնկերը լավ են պահպանվում, եթե  դրվեն  սառնարանում  թղթե կամ կտորի պարկի մեջ։ Լավ կլինի  դրանք  չդնել կծու  մթերքների  կողքին, քանի որ սնկերը կլանում են սուր հոտերը։
  • Հում սունկ ուտելուց առաջ պետք է այն մաքրել խոնավ ու մաքուր կտորով կամ արագ ցայել ջրի տակ և թողնել, որ չորանա։ Սնկերը չպետք է թողնել ջրի մեջ։
  • Եփելուց առաջ հարկավոր է պարզապես  փափուկ խոզանակով  հեռացնել մակերեսի կեղտը։
  • Սնկերը չպետք է կեղևազրկել. նրանց կեղևը  համեղ է և սննդարար։

Աղբյուրը`այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s