Рубрика: Կենսաբանություն 7

Եղևնի…

Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները: Սաղարթը խիտ է, կոնաձև, բարձրությունը՝ 20–50 մ:  Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում: Նոր տարվա առթիվ տոնածառը զարդարում են տարբեր խաղալիքներով, լույսերով և երբեմն նաև քաղցրավենիքներով, մրգերով: Եղևնին որպես տոնածառ առաջին անգամ ներկայացվել է 1846թ.-ին Վիկտորիյա թագուհու կողմից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s