Рубрика: Գրականություն 7, Իմ գրադարան

Գարնանային ընթերցանություն

230px-Թքած_ունենալու_նուրբ_արվեստը

Գիրք`Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը. Երջանկության պարադոքսալ բանաձևը»

  • Առանձնացնել դուր եկած հատվածները
  1. Երկուսի համար էլ տառապանքն իմաստ ուներ: Օնոդան որոշել էր տառապել հանուն կործանված կայսրության: Սուձուկին ընտրել էր արկածների պարգևած տառապանքն անկախ վտանգավորության աստիճանից:
  2. Մենք կապիկներ ենք: Մենք կարծում ենք, թե շատ զարգացած ենք, որովհետև գրիլ-տոստերներ ու թանկ կոշիկներ ունենք, բայց մենք ընդհամենը լավ հագնված կապիկներ ենք:
  3. Կյանքի օրենքն է. ձախողումներ էլ կլինեն, հիասթափություններ էլ, դժվարություններ էլ: Նորմալ է: Բացասական էմոցիաները հոգեկան առողջության կարևոր բաղադրիչներն են: Դրանցից հրաժարվելով ոչ թե լուծում ես խնդիրը, այլ կանսերվացնում այն:
  4. Ֆրեյդն ասում էր. <<Պայքարի մեջ անցկացրած տարիներդ հետո քեզ թվալու են քո կյանքի ամենագեղեցիկ շրջանը>>
  5. Ազնվությունը լավ արժեք է, որովհետև այն կարող ես լիովին կառավարել: Այն արտացոլում է իրականությունը և շահեկան է այլոց համար (նույնիսկ եթե երբեմն տհաճ է):
  • Հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձևը» գիրքը իր բովանդակությամբ, ասելիքով և ոճով ակնհայտ տարբերվում է մյուսներից: Եթե ուրիշ գրքերում իմաստը ընթերցողին փոխանցվում է փոխաբերական իմաստ ունեցող արտահայտուցյուններով, բառերով, նախադասություններով, ապա այս գրքում ամեն ինչ գրված է ուղիղ խոսքով, որը հետաքրքրացնում է ընթերցանությունը: Շատ հաճախ բերվում են նաև տարբեր մարդկանց կյանքից օրինակներ, որոնք որ համապատասխանում են այդ գլխի մտքին: Գլուխների վեռնագրերը նույնպես հստակ առտացոլում է կոնկրետ մասի գաղափարը, բայց միաժամանակ նաև փորձում հետաքրքրություն մցնել ընթերցողի մեջ, որպեսզի նա հետաքրքրվի տվյալ գլխի բովանդակությամբ: Ինչպես նաև բոոլր գլուխների վերջաբանները կապված են միմիանց: Գիրքը ունի նաև ենթագլխեր: Ենթագլխերը ավելի են պարզեցնում տվյալ գլքի միտքը: Ըստ ինձ դուր եկած հատվածների կարող եք տեսնել Մենսոնի ոճը: Գիքրը ավելի շատ համապատասխանում է հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև ծանր և փակ բնավորությամբ, դժվար հոգեբանությամբ մարդկանց, որպեսզի նարնք կարողանան բացվել, դառնալ ավելի ինքնավստահ և հասկանան, որ դժվարությունները անցողիկ են և հենց նրանք են մարդ էակին պարգեևում «երջանկություն» ասվածը:

Реклама
Рубрика: Աշխարհագրություն 7

Անասնապահություն

Դասի հղումը 

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:
    Անասնապահության զարգացման նախադրյալներն են հողատարծքը, ֆերմաները, բուսածածք, արոտավայրեր, կլիմա:
  2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
    Անասնապահությունը մթերք և սնունդ է տալիս թեթև արդյունաբերությանը, սպասարկման տնտեսությանը, հումք է տալիս արդյունաբերությանը:
  3. Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն-Ավստրալիա, Ղազախստան, Նոր Զելանդիա, Չինաստան
    խոզաբուծություն-Չինաստան, Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, ԱՄՆ, Բրազիլիա
    խոշոր եղջերավոր անանսապահություն-Հնդկաստան, Բրազիլիա, Չինաստան, ԱՄՆ
    ձիաբուծություն-Ասիական երկրներ
    ձնկորսություն-ԱՄՆ, Բրազիլիա, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Կանադա, Աֆրիկա մայցամաքի պետություններ
Рубрика: Հայոց լեզու 7, Գրականություն 7

Նախագծի ձևակերպում. Ուսումնական գարուն

Նախագիծ`ձայնագրություններ

Նպատակ`ընթերցանություն նոր ստեղծագործություններ, նոր բանաստեղծություններ, ծանոթացում նոր գրողների հետ, ընթերցանության լավացում:

Ձայնագրությունը`26.03.2019

Թողարկումը`26.03.2019

 

Рубрика: Առողջագիտություն

Վարակիչ հիվանդությունների ընթացքը

Վարակիչ հիվանդությունները ընդանում են մի քանի ձևով

  1. Գաղտնի կամ ինկուբացիոն շրջան
    Սա այն փուլն, երբ մարդը վարակված է, սակայն ոչ մի նշան դեռ չկա: Տարբեր հիվանդությունները ժամանակ գաղտնի փուլը տարբեր է: Օրինակ`գրիպի ժամանակ մեկ-երկու ժամից, մինչև երկու-երեք օր:
  2. Հիվանդության ծաղկման շրջան
    Այստեղ ի հայտն են գալիս տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր նշանները:
  3. Հիվանդության ելք
    1.Լավացում
    2.Մահ
    3.Բարդություններ

Վարակիչ հիվանդություններից հետո մնում է կայուն կամ ոչ կայուն իմունիտետ: Ինֆեկցիոն հիվանդություններին կանխարգելելու համար օգտագործում են պատվաստանյութեր: Պատվաստանյութը նույն հարուցիչն է թուլացած վիճակում:

Рубрика: Գրականություն 7

Երախտամոռ առյուծը

  1. Կարդալ հեքիաթը։
  2. Դուրս գրել անհասկանալի
  3. Հեքիաթը վերապատմել 5 նախադասությամբ։ 4

Ջունգլիներում ապրում էին մի փայտփորիկ և մի առյուծ: Առյուծը մի օր գտնում է մսի մի կտոր և սկսում ուտել, բայց ուտելու ընթացքում ոսկորներից մեկը մնում է կոկորդում: Այդ պահին փայտփորիկը անցնում էր մոտակայքով և տեսնում է նրան: Առյուծը օգնություն է խնդրում, բայց փայտփորիկը պայման է դնում, որ նա իրեն  հանկարծակի չուտի այն ժամանակ, երբ ինքը կլինի առյուծի կոկորդում: Անցնում է որոշ ժամանակ, և փայտփորիկը որոշում է ստուգել առյուծի երախտագիտությունը, հիշեցնելով նրան, որ օգնել է նրան և խնդրելով հիմա էլ առյուծի օգնությունը, բայց առյուծը մերժում է` ասելով, որ իր լավությունը հենց այն էր, որ նա հայտնվել է աշխարհի ամենաուժեղ կենդանու կոկորդում և անվնաս դուրս եկել այնտեղից, և դա էլ հենց նրա լածությունն է եղել:  

Հիմալայան լեռների ստորոտում, ջունգլիներում մի փայտփորիկ էր ապրում։ Ապրում էր և մի մեծ առյուծ, որը շարունակ քաղցած էր լինում։ Օրերից մի օր առյուծը մի մեծ կտոր միս գտավ ու սկսեց ագահաբար խժռել։ Հանկարծ ոսկորը դեմ առավ կոկորդին։ Առյուծը ոչ մի կերպ չէր կարողանում ոսկորը հանել։ Կոկորդը սաստիկ ցավում էր և շուտով սկսեց ուռչել։

Այնպես պատահեց, որ փայտփորիկը թռչում էր հենց այդ կողմերով, նա լսեց առյուծի մռնչոցն ու հարցրեց։

— Ջունգլիների արքա, ի՞նչ է պատահել։

— Ոսկոր է մնացել կոկորդումս, չեմ կարողանում հանել,—պատասխանեց առյուծը խռպոտ ձայնով։

— Ոչինչ,— ասաց փայտփորիկը,— ես կհանեմ, միայն թե վախենում եմ, հանկարծ կուլ տաս ինձ։

— Մի՛ վախեցիր,— ասաց առյուծը,— օգնիր, խնդրում եմ, խոսք եմ տալիս, չեմ ուտի քեզ։

Փայտփորիկը պատվիրեց նրան հանգիստ պառկել։ «Համենայն դեպս, առյուծն առյուծ է, չարժե վստահել», մտածեց նա, մի հաստ փայտ վերցրեց ու դրեց առյուծի բացված ծնոտների արանքում, այնպես, որ նա չկարողանար փակել բերանը։ Հետո կտուցով դուրս քաշեց ոսկորը։

Որոշ ժամանակ անցավ և մի արևոտ օր փայտփորիկը նորից հանդիպեց առյուծին, որը դարձյալ մի մեծ կտոր միս էր խժռում։ Փայտփորիկը մտածեց՝ հարմար առիթ է փորձելու առյուծի երախտագիտությունը։

Նստելով մոտակա ծառի բարձր ճյուղին՝ փայտփորիկն ասաց առյուծին.

— Ջունգլիների արքա, հիշում ես, ինչպես մի անգամ օգնեցի քեզ, երբ ոսկորը մնացել էր կոկորդումդ։ Հիմա էլ գուցե դու ինձ օգնես…

— Փայտփորիկ,— ասաց առյուծը,— դու մտար աշխարհի ամենահզոր գազանի բերանը և անվնաս դուրս եկար այնտեղից։ Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում։

Լսելով երախտամոռ առյուծի պատասխանը փայտփորիկն այլևս ծպտուն չհանեց ու թռավ գնաց։

Рубрика: Հայոց լեզու 7

Քննարկում

Քննարկեք Շառլ Բոդլերի հետևյալ ստեղծագործությունները:

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

Ստեղծագործությունը շատ յուրահատուկ է իր բովանդակությամբ: Իմաստը, գաղափարը հասկանալու համար ամենաքիչը 2 անգամ պետք է կարդալ: Նա ուզում է ասել, որ անընդհատ պետք է արբել որևիցե բանով, քանի որ արբելու իմաստը հենց դա է, որպեսզի կարողանաս ոգևորություն առաջացնել ինքդ քո մեջ, և հենց դա կնպաստի նրան, որ դու կհասնես ավելիին: Համեմատությունները նույնպես հետաքրքիր են արված: Արբելու օրինակը ամենայուրահատուկ համեմատությունն է: Երբեք չէի կարդացել այսպիսի օրինակով ստեղծագործություն: Խորիմաստ և հետաքրքիր: Հիացած եմ:

Рубрика: Հայոց լեզու 7

20.03.2019

282.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում:
Պահպանված կենդանիների մեջ կան աննշան թիվ կազմող տեսակներ:
Նա վերջին տիրակալն էրոր իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ:
Նա իր երկրի անտառներում խոշոռ կենդանիներ տեսած վերջին տիրակալն էր: 
Որքա՜ն զարմացավ  նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ:
Նա բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսնելով զարմացավ:
Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին:
Նա թեկուզ հեռվից արջին տեսնելու հույս ուներ:
Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք:
Ոչնչացված կենդանիների ցուցակին կրկին անդրադառնալու դեպքում կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք:

283.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր դերբայական դարձվածներով:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներինորոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք իրենց հայրենիքում բնաջնջված կենդանիներին:
Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին:
Հատկապես գորիլաներով էինք հպարտանում` նրանց մեր ամենհետաքրքիր նմուշները լինելու պատճառով:
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանունորը մեզ հարկավոր էր:
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ մեզ հարկավոր կենդանուն: 
Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ ունի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում:
Արջի նման ու կառչուն պոչ ունեցող բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: 
Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրաառջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում: Որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում:

284.Ընդգծված երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայականդարձվածներ:

Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներորոնք հաջողությամբ  ոչնչացրել են իրենց դասակարգային,կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, հավերժացվել են պատմության հուշամատյաններում: ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին: Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու: Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել: Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ: Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը` Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:

285.Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդականնախադասություններ:

Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված,մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի:
Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի էակներ ստանալումասին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներիցմեկին:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումըգուշակելու համար ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում: