Рубрика: Գրականություն 7

Ոսկի քաղաքը։ Հովհ․ Թումանյան

Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել
    հիրավի-իրավացիորեն
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
    «Ոսկի քաղաք» ստեղծագործությունը շատ խորիմաստ և հետաքրքիր էր: Այն կարելի է կարդալ տարբեր տարիքու և ամեն անգամ հայտնաբերել մի նոր գյուտ քեզ համար: Ստեղծագործությունը շատ գեղեցիկ նկարագրում էր գլխավոր հերոսի շրջապատը, ճանապարհորդությունը: 
  • որն է երջանկության բանաձև ըստ հեքիաթի։ Բացատի՛ր՝ ինչպես ես հասկանում։
    Ըստ հեքիաթի երջանկության բանաձևը կայանում է նրանում, որ մարդ պետք է ունենա իր նպատակը և հասնի նրան ցանկացած իրավիճակում և հենց դրա շնորհիվ նա կարող է երջանիկ լինել:

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ, — ասում է, — գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս, — ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։ Читать далее «Ոսկի քաղաքը։ Հովհ․ Թումանյան»

Реклама
Рубрика: Պատմություն 7

Պատմություն դաս. աշ.

1.Մանրամասնորեն նկարագրել կրոնական իրավիճակը միջնադարյան Հնդկաստանում:
Հնդկաստանում բրահմանական կարգի տապալումը կապված է Բուդայականություն կոչվող ուսմունքի լայն տարածման հետ: Այս ուսմունքը քարոզել է Բուդան` ճշմարտությունը գտած մարդը: Բուդայականությունը ունեցավ շատ հետևորդներ, դարձավ իրապետող ուսմունք: Թագավորները սկսեցինք հովնավորել այն: Բուդայի խոշոր արձաններով կառուցում էին վանքեր ու տաճարներ: Ուսմունքը գրի էին առնում արմավենու տերևների վրա, բայց քանի որ Հնդկաստանը միշտ գրավել է օտարերկրյա նվաճողներին, որպես հարուստ զարգացած երկիր սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց, պարսից շահից միշտ մինչև Միջնադարի ուրիշ նվաճողներ արշավանք են կատարել հնդկաստան, որետեղ վերցրել են Հնդկական մշակույթը, բայց նաև թողել են իրենց մշակույթային հետքը, ինչպես նաև կրոնը: Այս նվաճողական արշավանքներն են պատճառը, որ Բուդայականության հետ սկսեցինք դավանել Իսլամ: Երբ 1206թ.-ին հիմնվեց Դելիի սուլթանությունը ամբողջ Հնդկական թերակղզին ընկավ նրա տիրապետության տակ և այդ ժամանակաշրջանում տարածվեց Մուսուլմանությունը, անգամ հողատիրության ձևը Մուսուլմանական համակարգի էր: Հողի նշանակալի մասը գտնվում էր հոգևորականության ձեռքը: 1398թ.-ին Լենգթեմուրի արշավանքից հետո ծանր հարված ստացավ Դելիի սուլթանությունը: Այդ ժամանակ սրվում է պայքարը Իսլամի և Հինդուիզմ, մինչև այս կրոնական պայքարը թուլացնում է երկրի պաշտպանությունը: 1498թ.-ին Վասկոդի Դամայի արշավախումբը խարիսխ գցեց Կարմիկուդ քաղաքում: Պորտուգալացիները գրավեցին Գոա քաղաքը, Թելոմ կղզին և տիրապետող դարձան Հնդկական օվկիանոսում: Նրանք իրենց գրավված տարածքներում սկսեցին քարոզել Քրիստոնեություն: Պարսից ծոցի Կարմիր ծովի ծարածքներում սկսեցինք դավանել Քրիստոնեություն և 1526թ.-ին չդիմանալով կրոնական ներքին պայքարներին Դելիի սուլթանությունը լրիվ կործանվեց: Հնդկաստանի մուսուրման և Հնդիկ իշխանների բանակները ջախջախվեցին Հյուսիսային Հնդկաստանում: Հնդկաստանում ստեղծվեց Մեծ Մոնղոլի կայսրությունը, որը տարածվեց Միջին և Հարավային Հնդկաստանի վրա: Սա էր պատճառը, որ տարբեր նվաճողներ ստեղծեցին իրենց օրենքները ու կրոնը: Ագբարի կառավարման օրոք տարածվեց պետության սահմանները և Ագբարը ամեն ինչ անում էր հաշտեցնելու Մուսուրմաններին ու Հինդուիզմի հետևորդներին: Հետագայում կայսրությունը բաժանվեց 15 նահանգների որոնց գլուխ կանգնած էին փոխարքաները: Կրոնական այդ հակասությունները սրվեցին XI դարի վերջին XX սկզբի և Հնդկաստանից դուրս գալով Մուսուրմանները ստեղծեցին Պակիստան պետությունը և դարեր ի վեր այս կրոնական հակամարտությունը ձգվում է մինչև այսօր:
2.Վերլուծել մյուս պետությունների ազդեցությունը Հնդկաստանի վրա:
Միջնադարում Հնդկաստանի թե’ կրոնի, թե’ մշակույթի վրա մեծ դեր են խաղացել այն օտարերկրյա պետությունների մշակույթը, որոնց տիրապետության տակ է գտնվել Հնդկաստանը: Օրինակ`Մեծ Մոնղոլի պետության ծաղկման շրջանը, որը Բաբուրի թոռ Ագբարի ժամանակահատվածն է պալատում ապրում էր Աբուլ Ֆազլը: Նա Ագբարի պալատական պատմագիրն է, որը գրել է հետաքրքիր պատմություններ Հնդկաստանի, նրա ժողովրդի և ապրելակերպի մասին: Խոշոռագույն բանաստեղծ էր Թուլսի դասը, որը 10 գրքերով շարադրել է ժողովրդական ասքերը: Այն ժողովրդականություն է վայելում: Մուսուլմանական մշակույթից աչքի են ընկնում Փառահեղ ճարտարապետական կառույցները`տաճար-Մզկիթները, պալատ-ամրոցները, դամբարանները, քաղաքային դարպասները և այլն: Հատկապես Բելիում գտնվող ագբարի պալատ ամրոցը: Ճարտարապետության գլուխ գործոց է Թաջ Մահալ մզկիթ-դամբարանը: Այն Շահ Ջահանը նվիրել է իր կնոջը: Հնդկաստանում կան նաև Քրիստոնեական եկեղեցիներ, որոնք հատկապես Կալկատայում են, որտեղ բնակվել են մեծ թվով հայեր: Հնդկաստանի առևտրի, արհեստների շատ ճյուղերի վրա ազդեցություն են ունեցել հատկապես Քրիստոնյա ԵՎրոպացիները, լինելով երկար տարիներ Անգլիայի գաղութ: Հնդկաստանում կրթությունը` նույնիսկ լեզուն անգլերեն էր: Գրեթե կամաց-կամաց վերանում էր Հինդուիզմը, ճանապարհ տալով Քրիստոնեությանը և Եվրոպական մշակույթին: Շատ Հնդիկ մեծահարուստներ կրթություն էին ստանում Անգլիայում, ինչպես նաև ԵՎրոպական ուրիշ համալսարաններում: Չնայած օտարերկրների ազդեցությանը Հնդկաստանը ինքը իրեն մշակույթով տվեց աշխարհին գիտության հետ կապված որոշ գիտելիքներ, բայց գտնվելով օտարների տիրապետության տակ, այն թվերը որոնք մենք կոչում ենք Արաբական ստեղծեցին Հնդիկները: Հնդկական այդ թվանշանները Արաբները իրանց կոչեցին Արաբական: Հնդիկ բժիշկների ստեղծած դեղաբույսերով բուժիճ միջոցները այսօր էլ օգտագործում են դեղագիտության մեջ: Ոչ մի երկիր նվաճողների կողմից թե’ մշակույթի, թե’ կրոնի կողմից այնքան փոփոխական չի եղել ինչպես Հնդկաստանը: Նախ Հինդուիզմը, որի գլուխ կանգնած է Բրահման, հետո տարածվեց Իսլամը, որի հետո Քրիստոնեությունը: Հինդուիզմի ժամանակաշրջանի պատկերված Աստվածները ունեին անսովոր տեսք: Նրանք բազմագլուխ և բազմաձեռք էին: Գրականության բնագավառում`հատկապես Գուպտաների ժամանակաշրջնաներում ստեղծվել են գեղեցիկ նմուշներ: Զարգացած էր աստղաբաշխությունը: Վաղ Միջնադարում տիրապետող կրոնը Բրահմանականությունն էր: Նրա կողքին զարգանում էր Բուդակայակությունը, սակայն հաղթանակը ի վերջո մնում էր Բրահմայականությանը, բայց նոր Հինդուիզմի ձևով: Ինչքան էլ Հնդկաստանը ընդունեց նվաճողների կողմից օտար կրոններ, բայց մեծ մասամբ շատ-շատերը մինչև այսօր էլ պաշտում են Բուդային ու Հինդուիզմը: