Рубрика: Ամառային ընթերցանություն

Ամառային ընթերցանություն 2

Խոհանոցի  ժամացույցը:  Վոլֆգանգ  Բորխերտ

Նրանք  դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:

-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,-գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:

-Այն  այլևս  ոչ  մի  արժեք  չունի,-  շարունակեց  նա  հանդարտորեն,-ես  դա  գիտեմ:  Այն  նաև  առանձնապես  գեղեցիկ  չէ:  Հիմա  սովորական  ափսեի  նման  է՝  պարզապես  սպիտակ  լաքով  պատված:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  կապույտ  թվերը  բավական  գեղեցիկ  տեսք  ունեն:  Սլաքները,  իհարկե,  զուտ  թիթեղյա  են,  սակայն  այլևս  չեն  շարժվում:  Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում:

Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով:  Ապա  կրկին  ասաց  կամացուկ.

-Միայն  սա  է  մնացել:

Նրանք,  որ  նստարանին՝  արևի  տակ  էին  նստած,  հայացքները  չբարձրացրին:  Նրանցից  մեկը՝  մի  տղամարդ,  աչքը  գցեց  իր  կոշիկներին,  ապա՝  կողքի  մանկասայլակով  կնոջը:  Քիչ  անց  մեկ  ուրիշը  ասաց.

-Դուք  հավանաբար  ամեն  բան  կորցրել  եք:

-Հա՛,  Հա՛,-պատասխանեց  երիտասարդը  այնպես,  կարծես  հենց  այդ  հարցին  էր  սպասում,-պատկերացրե՛ք,  ամեն  ինչ:  Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել,-և  կրկին  ձեռքն  առավ  ժամացույցը,  քանի  դեռ  մյուսներին  այն    ծանոթ  չէր  թվացել:

-Բայց  այն  այլևս  չի  աշխատում,-ասաց  կինը:

-Չէ՛,  չէ՛,  դա  ճիշտ  չէ:  Այն  պարզապես  կոտրված  է:  Ես  դա  հաստատ  գիտեմ,  բայց  այն  ամբողջովին  առաջվա  նման  է՝  սպիտակ  ու  կապույտ,-և  նա  նորից  հայացքով  ցույց  տվեց  ժամացույցը:-Իսկ  գիտեք՝  ի՞նչն  է  ամենահետաքրքիրը,-շարունակեց  նա  ոգևորությամբ,-ես  այդ  մասին  ձեզ  դեռ  ոչինչ  չեմ  պատմել:  Ամենահետաքրքիրը  դեռևս  առջևում  է.  պատկերացնո՞ւմ  եք,  երկուսն  անց  կեսի  վրա  է  այն  կանգ  առել:  Ուղիղ  երկուսն  անց  կեսի  վրա,  պատկերացնո՞ւմ  եք:

-Հետևաբար  ձեր  տունը,  անկասկած,  երկուսն  անց  կեսին  է  փլվել,-ասաց  տղամարդը  և  մի  ինքնագոհ  շարժումով  ստորին  շրթունքը  առաջ  քաշեց:-Ես  շատ  եմ  լսել,  որ  երբ  ռումբ  է  ընկնում,  ժամացույցները  կանգ  են  առնում:  Դա  ճնշման  հետևանք  է:

Երիտասարդը  հայացքը  հառեց  ժամացույցին  և  մտածկոտ  շարժեց  գլուխը.

-Ո՛չ,  սիրելի՛  պարոն,  ո՛չ:  Դուք  սխալվում  եք:  Դա  ռումբի  հետ  որևէ  կապ  չունի:  Դուք  չպետք  է  ամենը  ռումբի  հետ  կապեք:  Ո՜չ:  Երկուսն  անց  կեսին  մի  բոլորովին  այլ  բան  էլ  է  եղել,  որի  մասին  դուք  դեռ  չգիտեք:  Դա  պարզապես  հետաքրքիր  զուգադիպություն  է,  որ  այն  ուղիղ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել,  ոչ  թե  ասենք  չորսին  կամ  յոթին  մեկ  քառորդ  պակաս:  Ես  միշտ  տուն  էի  վերադառնում  երկուսն  անց  կեսին:  Գիշերները:  Համարյա  միշտ  երկուսն  անց  կեսին:  Դա  պարզապես  զուգադիպություն  է,-նա  նայեց  մյուսներին,  բայց  թվում  էր՝  իր  աչքերը  այլևս  իրեն  չեն  պատկանում,-ես,  իհարկե,  քաղցած  էի  լինում:  Տուն  հասնելուն  պես  անմիջապես  խոհանոց  էի  մտնում:  Դա  սովորաբար  տեղի  էր  ունենում  երկուսն  անց  կեսին  մոտ:  Իսկ  քիչ  անց  մայրս  էր  գալիս:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  դուռը  կամաց  բացել,  նա  միշտ  լսում  էր:  Եվ  մինչդեռ  ես  մութ  խոհանոցում  ուտելու  բան  էի  փնտրում,  նա  վառում  էր  լույսը:  Նա  սովորաբար  իր  բրդյա  ժակետով  և  կարմիր  շալով  էր  լինում:  Եվ  բոբիկ:  Միշտ  բոբիկ  (այդ  ժամանակ  մեր  խոհանոցը  սալիկապատ  էր):  Նա  աչքերը  կկոցում  էր,  որովհետև  լույսը  նրա  աչքերին  ուժեղ  էր  թվում:  Չէ՞  որ  գիշերվա  այդ  ժամին  նա  պետք  է  արդեն  քնած  լիներ:  «Կրկին  այսքա՜ն  ուշ»,-միշտ  ասում  էր  նա:  Այլևս  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Ապա  նա  ինձ  համար  տաք  ընթրիք  էր  պատրաստում  և  նայում,  թե  ինչպես  եմ  ուտում:  Այդ  ժամանակ  նա  անդադար  ոտքերը  իրար  էր  շփում,  քանի  որ  սալիկները  շատ  սառն  էին:  Գիշերվա  ժամերին  հողաթափեր  չէր  հագնում:  Երկար  մնում  էր  ինձ  մոտ  նստած,  այնքան  երկար,  մինչև  վերջացնում  էի  ուտելը:  Ապա  ես  լսում  էի՝  ինչպես  է  նա  ափսեները  իրար  վրա  դարսում,  երբ  իմ  սենյակում  արդեն  լույսը  անջատած  էի  լինում:  Ամեն  գիշեր  հենց  այդպես  էր  լինում:  Եվ  հիմնականում`  երկուսն  անց  կեսին:  Ես  կարծում  եմ՝  ամբողջովին  հասկանալի  է,  որ  նա  գիշերը՝  երկուսն  անց  կեսին,  խոհանոցում  ինձ  համար  ուտելու  բան  էր  պատրաստում:  Ինձ  համար  դա  սովորական  էր:  Նա  միշտ  այդպես  էր  անում:  Եվ  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Նա  ամեն  անգամ  այդպես  էր  ասում:  Ես  չեմ  կարող  դա  այլևս  չլսել:  Այն  ինձ  համար  այնքան  սովորական  է  դարձել:  Ամբողջը  միշտ  հենց  այդպես  էլ  եղել  է:

Նստարանին  նստածները  լուռ  հոգոց  հանեցին:  Ապա  տղամարդը  ցածրաձայն  հարցրեց.

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Նստարանին  նստածները  լուռ  էին:  Ապա  կինը  հարցրեց.

-Իսկ  ձեր  ընտանի՞քը:

Նա  ծիծաղեց  շփոթված.

-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:

Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Այլևս  նա  ոչինչ  չասաց:  Բայց  հիմա  ավելի  էր  նմանվել  ծերունու:  Իսկ  կողքին  նստած  տղամարդը  հայացքը  գցեց  իր  կոշիկներին,  բայց  չնկատեց  դրանք.  շարունակ  դրախտ  բառի  մասին  էր  մտածում:

Հարցեր և առաջադրանքներ

ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

«Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով: «

Հենց այս նախադասությունից կարող ենք հասկանալ, որ երիտասարդը շատ մտահոգված է, կամ անհանգիստ։

«-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:»

Այս փոքրիկ հատվածը ամբողջովին նկատագրում է գլխավոր հերոսի հոգևիճակը, ցավը, կորուստը։ Նա ասում է, որ նա ամեն ինչ կորցրել է, բայց ըստ իս դա փոծաբերական իմաստ է կրում։

բ) Բացատրե՛ք հետևյալ միտքը:

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Ամեն ինչ կորցնելուց հետո, երիտասարդը ընկալեց, որ այն օրերը, որոնք նրա համար սովորական օրեր էին, իրականում «դրախտ էին», քանի որ նա իր մայրիկի հետ էր, ուներ աշխատանք, կարող էր գիշերները հանգիստ քնել, իսկ այս պահին նա ամեն ինչ կորցրեց, ինչպես նաև իր «դրախտը»

Реклама
Рубрика: Ամառային ընթերցանություն

Ամառային ընթերցանույթուն 1

Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական:  Դանիել  Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
    Այս երկու գործողություններն էլ կատարվում են րոպեների, վարկյանների ընթացքում և տեղի են ունենում շատ արագ։ Հենց այսպիսի համեմատություն է անում Դանիել Պենակը։
  • Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:
    Դու կարող ես լինել սիրահարված և ոչ։ Նույն ձևի կարելի է ներկայացնել կարդալը՝ դու կարող ես լինել ընթերցող և ոչ։ Ինչքան սերն է կենսակերպ, այդքան ել՝ կարդալը։
  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
    Ապրել ասելով մենք նկատի ունենք մեր առօրյա  գործողությունները, քնելը, վազելը ուտել և կերակրելը, աշտախել և հանգստանալը։ Այս ամենը մենք համարում են ապրելու պարտավորություն։ Չէ որ առանց հանգստանալու մարդ չի կարող ապրել, առանց նախաճաշելու, ճաշելու և ընթրելու մարդ չի կարող ապրել։ Իսկ առանց կարդալու մարդ ամենևինել կարող է ապրել։ Հենց այս ամենը դիտարկելով էլ մենք կարող ենք ասել, որ կարդալը գողացված ժամանակ է։
  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:
    Կարդալը, դա երջանկության այլ ճանապարհ է, աշխատանք, զբաղմունք, որը տարբերվում է ամեն ինչից և հենց մենք ենք որոշում, արդյոք թույլ կտանք մեզ զգալ ընթերցող լինելու զգացողությունը, թե ոչ։

բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Ներկայացրե՛ք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Վերնագիրը, ըստ իս հիանալի է ընտրված, քանի որ այն շատ ճիշտ է ասված։ Կարդալ բայը իսկապես հրամայական չես կարող դարձնել։ Մարդը ինքն է իրեն դարձնում «ընթերցող», այլ ոչ թե դիմացինը։ Կարդալ բայը հրամայական դարձնելը նույնիսկ ամոթ է։ Տեքստը կարդալուց ես ընկալում էի այն ամբողջովին, քանի որ ինքս այդ նույն կարծիքին եմ։ 

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ոսւումնական ճամբար 2019․ Օր 7 և անփոփում

IMG_0689

Այսօր ամառային ճամբարի վերջին օրն է։ Մեկ խոսքով կարելի է ասել, որ այս ամառային ճամբարը շատ էր տարբերվում մյուսներից։ Նախ աշակերտները ուրիշ էին, միջավյրը ուրիշ էր, ուսուցչուհիներիս հետ ճամբարի շրջանակում առաջին անգամ գործ ունեի և այդ միջավայրի փոփոխությունը նպաստեց ամբողջովին ուրիշ զգացողությունների։ Հետաքրքիր էր ճամփորդել տարբեր գործարաններով, փոխել միջավայրը։ Եղանակն էլ մեր կողմից էր՝ անընդհատ արև էր, շատ շոգ էր, որը բոլորիս մոտ առաջացնում էր ամառային աշխուժություն։ Ես ցավոք սրտի հարգելի պատճառներով բացակայել եմ մի քանի օր,բայց իսկապես ափսոսում եմ այդ օրերի համար, որոնց ընդացքում ես կարող էի հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերել, բարձրացնել տրամադրությունս, ինչպես նաև լինել իմ հարազատների կողքին, որոնց ես հենց այս պահից էլ սկսում եմ կարոտել։ Ուզում եմ մեծ շնորհակալություն ասել իմ ուսուցչուհիներին՝ Տիկին Սուսանին և Տիկին Գայանեին, իմ հետաքրքիր ճամբարը պլանավորելու և իրագործելու համար, ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն ասել իմ բարձր տրամադրությունը պահպանող, զվարճալի, հետաքրքիր երեխաներին, ում հետ ես անց եմ կացրել իմ ամառային ճամբարը։ Այնպես եմ ուզում, որ իմ ամառը շարունակվի այսպես հետաքրքիր, զվարճալի և հավես։ Շնորհակալ եմ անկարագրելի ամառվա բացման համար։ ԵՎ ամենատպավորիչը այս ամենի մեջ այն էր, որ ճամբարային 7-րդ օրը մեր իսկական հարսանիքն էր, որով էլ ամփոփեցինք ճամբարը։

Հարսանեկան լուսանկարները՝ Սեբաստացի TV-ի կայքում

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019. Օր 6

Օր 6-րդ սկսվեց ինչպես միշտ`ընդհանուր պարապմունքով: Այս անգամ ընդհանուր պարապունքին երգում էինք հարսանեկան երգեր`պատրաստվում էինք ավանդական հարսանիքին: Պարապմունքից հետո գնացինք դասասենյակներով: Այսօր իմ ջոկատ էին եկել Շուշանը և Մոնիկան, քանի որ ընկեր Էմանուելը քնության պետք է գնար: Այսպես այսօրվա իմ ճամբարային առօրյան ավելի հետաքրքրացավ իմ մտերիմ ընեկրուհիների հետ: Տիկին Մխիթարյանի հետ միասին նորից վերանայեցինք անհասկանալի հարցերը, քննարկեցինք դրանք, իսկ երկրորդ նախագծային ժամի ավարտին կատարեցինք փորձ, որով ապացուցում էինք Արքիմեդի օրենքը: Իսկապես գեղեցիկ փորձ ստացվեց: Մեզ բոլորիս շատ դուր եկավ: Այնուհետև մենք գնացինք ընտրություններով, իսկ ընտրությունից հետո մեզ մոտ մարզական ժամ էր: Այսպես ավարտվեց իմ 6-րդ օրը: Անհամբեր կսպասեմ ավանդական հարսանիքին:

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019․ Օր 5

20190605_103453 (1)

Այսօր արդեն ամառային ճամբարի 5-րդ օրն է (իմ հաշվարկով)։ Երեկվա ճամփորդությունից այնքան տպավորված եմ։ Այպես ասօրվա օրն էլ անցավ ոչ պակաս հետաքրքիր։ Քանի որ այսօր բնապահպանության միջազգային օրն է, որոշեցինք սկզբում զբաղվել բնապահպանությամբ և ջրել բակի ծաղիկները և ծառերը։ Ոմանք հավաքում էին աղբը, ոմանք քաղում ծառերի բերքը։ Այնքան հաճելի էր աշխատել ծառերի և ծաղիկների հետ։ Հատկապես հաճելի էր լինել այդ վառ արևի ճառագայթների տակ այս հինաալի եղանակին։ Այսպես որոշ ժամանակ դրսում աշխատելուց հետո վերադարձանք դասասենյակ և սկսեցինք աշխատել տեքստերի և զայնագրությունների վրա։ Ստուգեցինք տեքստերը, քննարկեցինք ճամփորդությունը։ Իսկ վերջում հասցրեցինք նաև լաբորատորիայում կատարել միք անի հետաքրքիր փորձել։

Рубрика: Երաժշտություն

Լեյլըմ լե լե….

Սասնա գեղէն երկու հարս,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Մտել են գետ, կը լողեն,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:
Ելել են ափ, կը դողեն
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Քանց նռան հատ կը շողեն,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Աղջի, քու անուն Շուշան,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Դեյրա ունիս խշխշան,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:
Աղջի, արի՝ բան ասեմ
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Մազերըդ մանրիկ հյուսեմ,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Աղջի, գինուց անուշ իս,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Հա՛մ խընկենի, հա՛մ նուշ իս,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:
Աղջի, քեզի բերի նուռ,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Բարով գնանք ժամու դուռ,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019․ Օր 4․ Ճամփորդություն․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր երեքշաթի է։ Ճամբարային երկրորդ շաբաթվա երկրորդ օրը։ Շուտով ամառային ճամբար 2019-ի ավարտն է։ Իհարկե, ամառային ճամբարը շարունակվելու է, բայց առանց ինձ, քանի որ ես գնալու եմ իմ տատիկի և պապիկի մոտ։ Բայց այսօր ես ձեզ ուզում եմ պատմել ոչ թե իմ ամառվա, այլ իմ ճամփորդությամ մասին․․․։ Մեր ջոկատը երկուշաբթի օրը այցելեցինք <<Armenia wine>> գինու գործարան և տեսավ թե ինչպես են լցնում գինին շշերի մեջ։ ԱՅս ամենից հետո մեզ մոտ հետաքրքեղ, թե ինչպես են պատրաստում այդ շշերը և այդ պատճառով որոշեցինք այս ճամփորդությանը գնալ։ Ճամթորդությունը սկսեցինք ժամը 10։00-ին մեր դպրոցից։ Ժամը 11։00-ին մենք արդեն գործարանի դիմացն էինք։ Մեզ սիրով դիմավորեցին և ուղեկցեցին ներս։ Ամբողջ էքսկուսիայի ընթացքում մեզ էր ուղեկցելը Պարոն Արտուրը, ով մեզ զգուշացրեց կարգապահության հատուկ կաննոներին, որպեսզի ավելի անվտանգ անցներ մեր էքսկուրսիան։ Սկզբում մենք եղանք լաբարատորիայում, որտեղ ստուգում են շշերի բաղադրության ճշգրտությունը և բաղադրությունը, քանի որ դա մեծ նշանակություն ունի։ Այստեղ մեզ ցուցյ տվեցին, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում։ Որոշ ժամանակ անց մեզ ուղեկցեցին գործարան, բայց այդ ընթացքում մենք տեսանք ապակե շշերի «գերեզման», որտեղ լցված էին ահռելի թվաքանակի շշեր։ Շշերը հավաքում էին աղբանոցից կամ մարդիկ էին հանձնում գործարանին։ Շշերը հավաքելուց հետո նրանք վերամշակում են ապակին, հալացնում, որից հետո կրկին ստանում են ապահու հումքը, որից առտադրում են շշերը։ Մենք տեսանք նաև Եգիպտոսի Սահառա անապատից բերված ավազ, որը նույնեպս օգտագործվում է շշերի բաղադրության մեջ։ Շատ հետաքրքիրլուսանկարներ մենք կարողացանք անել ավազի հետ, որից հետո ծնողներին կատակելով ասել, թե մենք եղել ենք անապատում։ Այսպես, ինչպես արդեն ասել էի հասանք գործարան։ Գործարանում ուժեղ աղմուկ էր, բայց աղկումը չէր խանգարում մեր ուսումնասիորւթյանը։ Մենք կարողացանք ծանոթանալ մեխանիզմին, որի օգնությամբ ստեղծում են շշերը։ Մենք իմացանք, որ այս ապակե շշերը օգտագործում են ոչ միայն Հայաստանում այլ նաև առտերկրներում․ օրինակի համար Վրաստանի Sapironi գարեջրի համար։ Այսքանով վերջացրեցինք էքսկուսիան, բայց դեռ չէինք շտապում վերդառանալ։ Մինչ վերադառնալը եմնք եղանք Աբովյան քաղաքի Սր․ Հովհաննես եկեղեցում։ Ես ապշած էի եկեղեցու գեղեցկությունից։ Այն շատ գեղեցիկ էր։ Որոշ ժամանակ այնտեղ էլ անց կացնելուց հետո մի փոքր զբոսնեցինք, նախաճաշեցինք և վերադարձանք Երևան։ Այսպես շատ հետաքրքիր և ուսումնական ժամբորդություն ունեցանք եմնք այսօր։

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019. Օր 3 և շաբաթվա ամփոփում

Այսօր ճամբարային 3-րդ օրն է և ինչպես նաև այս շաբաթվա վերջին դասը: Այնքան արագ անցավ այս շաբաթը, բայց նշեմ որ շատ հետաքրքիր և լի անցավ: 3-րդ օրը մենք սկսեցինք ընդհանուր պարապունքով: Շարունակելով, մենք կրկին քննարկեցինք հաջորդ շաբաթվա անելիքները, իսկ քննարկելուց հետո սկսեցինք խոհանոցային աշխատանքը: Միասին երկար քննարկելուց հետո որոշել էինք պատրաստել Պիցցա, քանի որ Պիցցա սիրում են բոլորը և այն կհագեցնի բոլորի քաղցը և սպասելիքները: Խոհանոցային աշխատանքը երկար նչտևեց, քանի որ մենք բոլորս հնարավորինս արագ կտրատում էինք: Երկար տևեց պարաստելտը, քանի որ գզոջախը մի փոքր դանդաղ էր աշխատում: Այսպես շուտով մեր սեղանին դրվեցին 8 համեղ, կլոր, գեղեցիկ Պիցցաները: Կշտանալուց հետո մենք բոլորս որոշ ժամանակ նստած զրուցեցինք, իսկ հետո որոշեցինք մինչև մարզական ժամը խաղալ «Մաֆիա» խաղը: Այսպես հիանալի օր ունեցանք 1-ին ճամբարային շաբաթը: Շաբաթը անցավ շատ հագեցաց: Բոլորս շատ տպավորված էինք: Ցավոք սրտի ես հարգելի պատճառներով բացակայեցի երկու ճամբարային օրերից,լ որոնց համար իրոք զխճում եմ: Իմ ճամբարային ամեն օրվա պատումը ես գրում էի, ինչպես նաև գրելու եմ իմ բլոգում: Փորձում եմ հնարավորինս հետաքրքրացնել իմ տեքստը: Հոսով եմ իմ ընթերցողներին դուր է եկել իմ տեսքտը: