Рубрика: Չաչանակ, Ստեղծագործում ենք

Մենք էլ ենք Աուդիտոր․․․

Սկսեմ նրանից, որ 2019 ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերից, մեր դպրոցում տեղի է ունենում աուդիտ։ Քանի որ մենք չէինք կարող այդ ամենը գցել ականջի ետև, որոշեցինք Չաչանակներով՝ես, Շուշանը, Արթենին, սկսելու սումնասիրություն։Նախ՝ փորձեցինք հասկանալ, թե ով և ինչ է աուդիտը։ Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ աուդիտը հաշվեստուգում է՝ կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթաց, իսկ ներքին աուդիտը՝ կազմակերպության աշխատողների կողմից իրականացվող աուդիտ է՝ վերահսկողություն։ Մի փոքր քննարկելուց հետո պարզեցինք, որ մենք էլ, որոշ չափով, աուդիտորներ ենք։Ասեմ, որ այս ամենը մեզ շարունակաբար սկսում էր ավելի և ավելի հետաքրքրել։ 3 օր ուսումնասիրությունից հետո, տիար Բլեյանի աջակցությամբ, կազմակերպեցինք աուդիտորների հետ շրջայց, որից հետո ենթադրում էինք հարցազրույց աուդիտորների հետ, որի ժամանակ կքննարկեինք մեզ հուզող հարցերի բոլոր մանրամասները։ Բայց, ցավոք սրտի, այդ հարցազրույցը չտեսագրվեց, քանի որ մեր հարգարժան հյուրերը տեղեկացրեցին, որ հարցազրույցը կարող է տեղի ունենալ մի այն հատուկ թույլտվությունից հետո, որը նրանք այդ պահին չունեին։ Նշեմ, որ նրանք չհրաժարվեցին քննարկում կազմակերպելուց, և մենք վերջ ի վերջո կարողացանք փոքրիկ քննարկում ուենալ և իմանալ հարցերի պատասխանները։ Հարցերը մի քանիսն էին և շատ պարզ։ Մեր հիմնական հարցն այն էր, թե որտեղ են նրանք հրապարակում իրենց ուսումնասիրությունների արդյունքները, իսկ եթե նույնիսկ չեն հրապարակում, ապա ինչո՞ւ։ Ստացանք հետևյալ պատասխանը, որի մեջ նշվում էր, որ ուսումնասիրության պատասխանները կարող են հրապարակված լինել միայն հատուկ թույլտվությամբ և ոչ ավելին, քանի որ դա արդեն կխախտի որոշակի իրավունքներ։ Մենք հարցրեցինք,  թե արդյո՞ք կարողեն սովորողներն էլ օգտակար լինել աուդիտի ընթացքում՝ ասել իրենց բողոքները, առաջարկները և այլն, բայց պատասխանը հետևայլն էր, որ աուդիտը տեղի է ունենում միայն հստակ փաստերի հիման վրա և երեխաները, այս դեպքում՝ նաև մենք, չենք կարող օգտակար լինել։ Այսպես վերջացրեցինք մեր քննարկումը, քանի որ նրանք  շտապում էին։ Ասեմ, որ կրթահամալիրի 30-ամյակի կապակցությամբ, մի քանի շաբաթ անընդմեջ, ամեն հինգշաբթի, լինելու են կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի հետ քննարկումներ։ Մենք պարտադիր մասնակցելու ենք և շարունակելու ենք մեր աուդիտները այդ քննարկումների ընթացքում։ Հուսամ, որ ի վերջո կստանանք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք ունենք այսօր։ Մենք կրկին համոզվեցինք, որ ինքներս էլ համապատասխանում ենք աուդիտորների պաշտոնին, և մենք մեր կրթահամալիրի աուդիտորներն ենք, բայց բաց և թափանցիկ, ինչպես և հենց մեր կրթահամալիրը։ Մենք չենք հուսահատվում և շարունակելու ենք մեր աուդիտը ամբողջ կրթահամալիրով և ոչ միայն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s