Рубрика: Գրականություն 8

Ամստերդամցի նավաստին։ Գիյոմ Ապոլիներ

  1. Կարդալ պատմվածքը, անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
  2. Համառոտ ներկայացնել․ ձեր կարծիքով ի՞նչ էր պատահել իրականում։
    Լոնդոնից եկած, լորդ Հենրին, որը մեղադրում էր անմեղ լեդի Ֆինգալը՝ իր կինոջը դավաճանության մեջ։ Լորդը սիրելով լեդի Ֆինգլարդին, բայց միաժամանակ նաև չկարողանալով նրան ներել, որոշում է սպանել, բայց միայն այն հանգամանքը, որ նա սիրում է կնոջը չի թողնում նրան սպանել իր ձեռքերով։ Նա ստիպված էր կազմել հիանալի պլան, որը հետագայում աշխատում է 100%-ով։ Լորդը, նախօրոք՝ ավելի ճիշտ 1 շաբաթ շուտ վաճառում է իր ամառանոցը ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետ պայմանագիր կնքելուց և տան սեփականության պայմանագիրը ստանալուց հետո սպանում է, հենց այդ պատճառով էլ ատրճանակում, որի մասին հետագայում կխոսենք 6 պատրոնի փոխարեն կար միայն 5-ը։ Հենրին թաքցնելով նրա դիակը, առավանգում և թաքցնում է լեդի Ֆինգալին, որին պահում է Քոլինգի ամառանոցում, խաբելով, որ եկել են այնտեղ հաշտվելու համար։ Սպասելով մեկ շաբաթ՝ քանի որ նախօրոք գիտեր, որ հենց այդ օրը լինելու է մառախլապատ և ոչ ոք չի կարողանա նրա դեմքը ֆիքսել, ըստ իր պլանի, <<պատահաբար>> հանդիպում է Հենդրիյկ Վերստեեգին, որը «Ալկմաար» առագաստանավով վերադառնում էր Ճավայից: Նա իր հետ բերել էր թութակ, կապիկ և գործվածքներ։ Նա հանդիպելով տվյալ ժամին, տվյալ տեղում Հենդրիյկ Վերստեեգին, ասում է որ պատրաստ է գնել թութակին, ինչպես նաև ցանկանում է տեսնել գործվածքները, որը առիթ էր նավաստուն իր ամառանոցը հրավիրելու, նաև անպայման նշելով որ իր ամառանոցում ապրում է միայնակ։ Ճանապարհին նավաստին փորձում է խոսել նաև կապիկի մասին, որին նույնպես ցանկանում էր վաճառել, բայց նավաստուն անծանոթ Հենրին սկսում է առհամարել կապիկի մասին խոսքերը, շարժվելով միայն դեպի առաջ, ձևացնելով, որ նրան պետք են միայն թութակը և գործվածքները։ Այսպիսով նավաստին հայտնվում է մութ ամառանոցում, որտեղ մոտնելով Հենրին կողպեքում է բոլոր դռները, բայց մթությունը Հենդրիյկին կասկածելի չի թվում, քանի որ Հենրին նշել էր, որ ապրում է միայնակ։ Նա խնդրում է թութակին դնել ճաղավանդակի մեջ, միաժամանակ նաև մոտեցնելով թութակին դեպի դարակը, որը հարևան սենյակին մոտիկ էր, նշելով, որ կբացթողնի նրան այն ժամանակ, երբ նա սովորի ասել այն, ինչը նա կցանկանա։ Ասյպիսով Հենրիին հրավիրում է Հենդրիյկին գնալ կողքի սենյակ, որտեղ նա կուսումնասիրի նրա գործվածքները։ Հենդրիյկի ներս մտնելը և նրան բանտարկելը մեկ են լինում և այդ պահին սկսվում է պլանի ամենաբարդ հատվածը, որտեղ նա սպառնալիքի միջոցով հրամայում է Հենդրիյկին սպանել իր կնոջը, բայց մինչ այդ,  ժամանակ տալով կնոջը կրկնելու չորս բառ՝ «Հենրի, ես մեղավոր չեմ», որը պետք է թութակը լսեր և սովորեր, քանի որ դա կլիներ պարզ ապացույց նրանում, որ սպանությունը արել է Հենդրիյկը, քանի որ Հենրին Հենդրիյկ անվան կրճատ ձևվն է, և այդ դեպքում ոչ ոք չէր էլ կասկածի, որ սպանության հեղինակը լորդ Հենրին է, ոչ թե նավաստի Հենդրիյկը։ Հենրին ատրճանակ է տալիս նավաստուն, որի մեջ 6 պատրոնի փոխարեն կար միայն 5-ը, չասելով, որ ատրճանակը այնպես է պատրաստած, որ կրակելուն միաժամանակ նաև ինքնասպան էր լինելու հենց նա։ Այսպիսով ամառանոցում են հայտնվում երկու դիակ, մեկ թութակ և մեկ կապիկ, որը սպանության ընդացքում գոռգոռում էր և աղաղակում, իսկ թութակը անըդհատ կրկնում է չորս բառ՝ «Հենրի, ես մեղավոր չեմ»։ Հետագայում հարևանները լսելով կապիկի աղաղակները կանչում են ոսկիտակություն, իսկ ոստիկանները տեսնելով դիակներին և ապացույցներին ասում են, որ Հենդրիյկը սպանել է Լեդի Ֆինգալին։ Այսպիսով լորդ Հենրիին գալով ամառանոցը ձևացնում է, որ ոչնիչ չգիտի և վերցնելով թութակին ետ վերադառնում Լոնդոն, իսկ թութակը միայն կրկնելով չորս խոսքերը հիշեցնում էր նրան լեդի Ֆինգալին, որին նա դեռ սիրում էր, բայց չէր ներում։ Ահա այսպիսի հիանալի մտածված հանցագործություն, որտեց Հենրին ջրից դուրս գալով չոր մնաց։
Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:
Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:
Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:
Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:
Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:
― Իմ ուզածը,― ասաց պարոնը,― հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին: Եվ հետո, ես մենակ եմ ապրում:
Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:
― Հետևե՛ք ինձ,― ասաց վերջինս,― ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:
Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապիկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:
Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.
― Մոտենում ենք իմ տանը:
Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային: Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:
Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:
Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:
Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:
«Խենթի մեկն է»,― մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:
  • * *
―Եթե լուցկի ունեք, լուսավորեք, ― ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:
― Թութակը մեջը դրեք,― ասաց նա, ― թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:
Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:
Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:
Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:
― Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:
Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:
Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:
― Ուշի ուշով լսեք ինձ,― ասաց անծանոթը,― և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը… Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ… Վերցրեք այն:
Հոլանդացի նավաստին ենթարկվում էր գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.
― Սենյակի խորքում վարագույր կա: Ետ քաշեք:
Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:
― Արձակեք այդ կնոջ կապերը,― ասաց անծանոթը,― և բերանի լաթը հանեք:
Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց.
-Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել… Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:
― Չեմ հավատում,― շեշտակի ասաց անծանոթը:
― Հարրի, ես անմեղ եմ,― կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:
― Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,― անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:― Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,― ավելացրեց նա,― եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ…
Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք…
Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք` նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:
  • * *
Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:
Նրանք գտան երիտասարդ կնոջ ու նավաստու դիակները:
Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ` սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա:
Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ` ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը` Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ` այդպես էլ անհասկանալի մնաց:
Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տվել մի ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինգը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր և դնովի լինել:
Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կիսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:
Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթընի իր տանը` ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.
― Հարրի, ես անմեղ եմ:
Рубрика: Русский язык 8

Домашняя робота

16

  1. Дорогу, другую сторону улицы.
  2. Этого человека.
  3. Урну.
  4. подарок в красивую бумагу.
  5. Эту бороду.
  6. Своих родителей.
  7. Ноги.
  8. Финляндию, Швецию, Норвегию на каникулы.
  9. Европу, рубли в евро.
  10. Ему.
  11. Самолет, заложников.
  12. Кошелек тысячи рублей и повесила кошелек на шею.
  13. Меня, что, стипендии.
  14. За равноправие с мужчинами.
  15. Художественные фильмы, ее любимых артистов.
  16. Ленина
    17
  17. Стол, диван или табуретку.
  18. Мне.
  19. Мою подругу на никого другого.
  20. Меня под руку.
  21. Мою поддержку.
  22. Кафедре.
  23. Обычную воду, пар.
  24. Одну таможню декларацию на всех членах семьи.
Рубрика: Աշխարհագրություն 8

7 խոչընդոտ Ռուսաստանի տնտեսության զարգացման համար․․․

1․ Տարածքի անբարենպաստ կլիման։
Ռուսաստանի կլիման այնպիսին է, որ տարածքի մեծ մասը ձյունապատ է, այդ պատճառով Ռուսաստանը ունի այնպիսզի տարածքներ, որոնք դեռ ուսումնասիրված չէ և առավել ևս օգտագործված չէ։

2․ Մարդկանց խտությունը։
Ռուսաստանի բնակչությունը այնքան անհավասար է բաշխված, համեմատած նրա ամբողջ տարածքի մեծությանը։ Ռուսաստանում այս պահին կա 145միլիոն մարդ, բայց կան տարածքներ, որտեղ 1²կմ-ի վրա ապրում է 9 հոգի։ Եկեք նաև նշենք, որ Բանգլադեշ պետությունում 1²կմ-ի վրչա ապրում է 1200 հոգի։

3․ Բնակչության միջին տարիքը։
Ռուսաստանի բնակչության միջին տարիքը 38.8ն է, բայց միջին տարիքը տարեց տարի աճում է։ Ընդհամենը 10 տարի առաջ Ռուսաստանի բնակչության միջին տարիքը 36.5–ն էր։ Ըստ կանխատեսումների 2050թ–ին Ռուսաստանի բնակչության միջին տարիքը լինելու է 41։ Այսինքն կարելի է հետևություն անել, որ Ռուսաստանը սկսում է ծերանալ։

4․ Ելք դեպի ծով։
Ռուսաստանը չունի ելք դեպքի ծով, որի միջոցով կկարողանա կապվել կամ ապրանքափոխադրում անել այլ պետությունների հետ, քանի որ այդ 13 ջրային ավազան, որից միայն 4`Լապտևների ծով, Կարայի ծով, Չուկոտի ծով, Սպիտակ ծով տանում դեպի այլ պետություն։ Այսպիսով կարելի է համարել, որ Ռուսաստանը չունի ելք դեպի ծով։

5․

6․

7․

Рубрика: Գրականություն 8

Թարգմանություն

Жил на свете добрый и сострадательный человек.
Կար չկար մի շատ բարի և հոգատար մարդ կար։
Был он счастлив, всем доволен и любил жизнь.
Ինքը երջանիկ էր, գոհ էր ամեն ինչից և սիրում էր իր կյանքը։
Всем он помогал, сочувствовал, прощал, молился, ничего не прося за это взамен.
Բոլորին օգնում էր, ցավաքցում էր, ներում էր, աղոթում էր, ոչինչ փոխադարփ չէր ուզում։
Но однажды он обратился к Господу:
Բայց մի օր, նա դիմեց Աստծուն.
— Господи, я же такой хороший, сколько добра я сделал, а что взамен?
-Աստված, ախր ես այնքան լավն եմ, այնքան լավություն եմ արել, իսկ ինչ փոխարեն։
Ни денег, ни работы хорошей, ни семьи, ни славы и власти.
Ոչ փող, ոչ նորմալ աշխատանք, ոչ ընտանիք, ոչ փատք և հայտնիություն։
Вообще-то у него была работа, которую он любил.
Բայց ինքը ուներ աշխատանք, որը սիրեւմ էր։
На жизнь ему хватало, но он считал, что за добро, которое он делает, он достоин большего.
Իր կյանքին հերիքում էր, բայց ինքը կառծում էր, որ բարության համար, որը ինքը տալիս էր, ինքը առժանի էր ավելիին։
Его молитва так и осталась без ответа.
Իրա աղոտքը այֆպես էլ մնաց առանց պատադխան։
Но вскоре жизнь его коренным образом изменилась: он нашёл престижную работу, появились деньги, женился на дочери директора фирмы, пошли у них дети.
Բայց շուտով նրա կյանքը ամբողջությամբ փոխվեց. Ինքը գտավ ավելի բարձր պաշտոնի աշխատանք, առաջացավ փող, ամուսնացավ ֆիռմայի տնորենի դստեր հետ, ու ունեցան երեխաներ։
Вроде, живи и радуйся, а счастья нет.
Ապրիր և ուրախացիր, բայց երջանկություն չկար։
Вся жизнь в бегах, в погоне за комфортом, богатством, почётом и признанием, а на жизнь и времени нет.
Ամբողջ կյանքը ոտքի վրա, կոնֆորտի հոտևից ընկած, հարստության, պաշտոնի և խոստովանության, իսկ կյանքի համար ժամանակ անգամ չկար։
Из-за этого озлобился он, стал подозрительным, жадным, перестал сострадать людям, сочувствовать и помогать им.
Այդ պատճառով նա ջղայնացավ, դառձավ կասկածելի, զզվելի, այլևս չէր խղճում ոչ մեկին, ոչ օգնում էր, ոչ ցավաքցում։
Однажды ночью приснился ему сон, будто он спрашивает у Бога, куда делось его счастье.
Մի օր գիշերը ինքը երազ տեսավ, իբրև ինքը հարցնումա Աստծուն, որտեղ է իր երջանկությունը.
— Раньше воздаянием тебе за добро были счастье, мир и любовь, которые были явными только для тебя, и никто другой их не видел.
Այն ժամանակ բարության համար եևջանկություն էր, կյանք ու սեր, որը միայն քո համար էր, իսկ ուրիշ ոչ ոք չէր տեսնում այդ։
Но ты променял своё счастье.
Բայց դու փոխարինեցիր ամբողջ երջանկությունը։
Ты пожелал, чтобы оно стало видимым, и потому оно переместилось из твоего сердца в мир внешний.
Դու ցանկացար, որպեսզի այն դառնա տեսանելի և որպեսզի այն քո սրտից տեղափոխվի աշխարհ։
Теперь, став явным для глаз окружающих, оно стало «невидимым» для тебя самого. Помни, главного глазами не увидишь.
Այս պահին, դառնալով աչքով տեսանելի, այն դարձավ անտեսանելի հենց քո համար։ Հիշիր, կարևորը աչքերով չես տեսնի։
Рубрика: Գրականություն 8

Ծեծի պատմական տեսությունը։ Լեռ Կամսար

1․ Կարդալ, դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Ակտ-գործ

2․ Ի՞նչն է երգիծվում ստեղծագործության մեջ։ Հիմնավորեք։

3․ Դուրս գրեք այն հատվածները, որոնք դուք համարում եք առավել երգիծական։

Ծեծի կողմից մարդուն բախտակից է անասուններից մեր խեղճ ավանակը։ Մարդը նրան էլ է ծեծում անխնա։ Բայց ավանակները մարդուց բախտավոր են նրանով, որ նրա քուռակին չեն ծեծում փոքր ժամանակ, ընդհակառակը, սիրում եւ փայփայում են այնքան ժամանակ, մինչեւ նա ծեծունակ է դառնում։ Իսկ մարդու հետ ճիշտ դրա հակառակն է պատահում։ Մարդու երեխան ծեծվում է տանը ծնողների կողմից, հետո իր ծեծը կատարելագործում է դպրոցում ուսուցչի օգնությամբ։

Ըստ իս այս հատվածը ամենա երգիծականն է, բայց միաժամանակ նաև ամենախորիմաստը և նույնիսկ ամոթը։ Իսկ ամոթ է, քանի որ ճիշտ է։ Իսկապես որ այդպես է։ Բոլոր մարդիկ, ի տարբերություն ավանակների ծեծում են իրենց երեխաներին, չնայած նրան, որ նույնիսկ ավանակները այդպիսի բան չէին անի։

Ծեծի պատմական տեսությունը։ Լեռ Կամսար

Թե ո՞ր դարում է առաջ եկել ծեծը, հայտնի չէ։ Այն, որ մեր աշակերտության ժամանակ մեզ ծեծում էին եւ ասում՝ «ծեծը դրախտից է եկել», պատմական փաստերով չի ապացուցվում։ Դրախտում Աստված բոլոր իրավունքներն ուներ ծեծելու Եվային իր պատվազանցության համար, բայց չծեծեց։ Հնում մարդիկ ինչքան ասես կռվել են իրար հետ, սպանել, ջարդել, փշրել են, բայց երբեք թույլ չեն տվել իրար ծեծել։

Վայրենին անգամ մորթել կերել է մարդուն, բայց վրան ձեռք չի բարձրացրել։ Ծեծի մասին մենք լսում ենք առաջին անգամ Հին Հունաստանից, մոտավորապես չորս հազար տարի Քրիստոսի թվականությունից առաջ։ Սոկրատեսի կինը, սաստիկ բարկացած, ծեծում է հույն փիլիսոփային եւ դրանով չհագեցած՝ ձեռքի կուլան փշրում է նրա գլխին։ (Զարմանալի կերպով ամեն չար բան կնոջից է գալիս)։ Ծեծն իր բնույթով անհատական է։ Չի պատահել դեպք, որ ազգ ազգի վրա հարձակվի եւ ծեծի նրան։ Հետևաբար, ծեծը մարդկությունը ծառայեցրել է միայն իր անհատական կարիքների համար։ Ծեծի կողմից մարդուն բախտակից է անասուններից մեր խեղճ ավանակը։ Մարդը նրան էլ է ծեծում անխնա։ Բայց ավանակները մարդուց բախտավոր են նրանով, որ նրա քուռակին չեն ծեծում փոքր ժամանակ, ընդհակառակը, սիրում եւ փայփայում են այնքան ժամանակ, մինչեւ նա ծեծունակ է դառնում։ Իսկ մարդու հետ ճիշտ դրա հակառակն է պատահում։ Մարդու երեխան ծեծվում է տանը ծնողների կողմից, հետո իր ծեծը կատարելագործում է դպրոցում ուսուցչի օգնությամբ։ Ավանակը մարդուց բախտավոր է եւս մի այլ կողմով։ Ամեն երկրում կենդանիների պաշտպան ընկերություններ կան կազմված, որոնք արգելում են անասունի վրա ձեռք բարձրացնել։ Քսանչորս թվականին մեզ մոտ էլ կար, որի նախագահն էր մի տիկին՝ Մալխասյան ազգանունով. նա միջամտում էր գյուղացու գործերին, թույլ չտալով (գեթ) քաղաքում ծեծել իր ավանակին։ Գյուղացին էլ նախ գյուղում ծեծում էր կենդանուն՝ հետո քաղաք իջեցնում։ Շատ երկար քրքրելով պատմական անցյալը, ես չկարողացա իմանալ, թե մարդն առաջին անգամ իրե՞ն է ծեծել, թե՞ ավանակին։ Այս կարգի պրպտումներս ինձ միայն այն եզրակացությանը բերին, որ ծեծը տեղի է ունենում միայն քաղաքակիրթ մարդու եւ ընտանի անասունի շրջանում։ Վայրի գազանին հայտնի չէ, թե ինչ բան է այդ զարմանալի ակտը։ Եթե պետք է պարզել, թե այդ ակտը մարդու ո՞ր ֆիզիոլոգիական պահանջի բավարարումն է, ես չեմ կարող ձեզ ասել, դա ձեզ կասի բժիշկը։ Սուտ, թե սխալ՝ չգիտեմ, մի բժշկական գրքում կարդացել եմ, որ սեռական անտարբերություն ունեցող ամուսինը խնդրում է կնոջը մտրակով ծեծել իրեն՝ եռանդի գալու համար։ Եթե այս բանը ճիշտ լինի, ծեծը կշարունակվի մարդկանց մեջ հավիտյանս հավիտենից ու երբեք չի վերանա աշխարհից։ Կյանքումս ես ծեծվել եմ երկու տեղ։ Մեկը՝ դպրոցում, մյուսը՝ Ստալինի ժամանակ բանտում։ Դպրոցում ծեծվել եմ թվաբանության դասին։ Սխալվում էի, չէի իմանում, որ երկու անգամ երկու անում է չորս։ Ասում էի՝ հինգ։ Իսկ բանտում ճիշտ դրա հակառակը։ Ծեծվում էի ճշմարիտը խոսելուս համար. ասում էին պետք է սխալ խոսես, որ չծեծենք։ Ինքս՝ հարազատ սովետական քաղաքացի, ոչ մի զանցանք չկատարած։ Ասել են՝ կանգնիր, կանգնել եմ, ասել են՝ նստիր, նստել եմ։ Բայց ստիպում էին ինձ խոստովանել, որ ես կառավարության «նստի՛ր» հրամանին կանգնել եմ, իսկ «կանգնի՛ր» հրամանին՝ նստել։ Իսկ ես, որովհետև սուտ խոսել չեմ իմանում, չէի խոստովանում այդ բանը եւ ծեծվում էի։ Այս փաստն էլ գալիս է ասելու, որ ծեծը հավիտենական երևույթ պիտի դառնա։ Որովհետև մարդը կամ սուտ պիտի խոսի, կամ ճիշտ ու երկու դեպքում էլ ծեծվի… Ի՞նչ արած։ Ծեծվենք, տեսնենք՝ մեր վերջն ի՞նչ կլինի։

Рубрика: Աշխարհագրություն 8

Հարավ-արևմտյան Ասիա

 Դասի հղումը

Այլ հղումներ 1 2

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
    world_map_blank (1)
  2. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
    Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է և՛ կլիմայի առումով, և՛ ռեսուրսներով։ Այն շրջապատված է այնպիսի երկրներով, որոնց հետ մի փոքր բարդ է հարևանություն անելը, քանի որ բոլորն էլ պատերազմում են միմիանց հետ տարածքի և հողերի համար։
  3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
  4. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
    Նրանով է պայմանավորված տղամարդկանց մեծ թիվը, որ Սաուդյան Արաբիայի նման պետություններում ընտանիքի գլխավորը տղամադրն է և հիմնականում աշխատում են միայն տղամարդիկ և նրանց պահանջը ավելի մեծ է, քան կանանցը, քանի որ կանանք չունեն ոչ մի իրավունքներ և չեն կարող ոչինչ անել։
  5. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։
    Ամենամեծ ազդեցությունը, դա ռեսուրսների առք ու վաճառքն է, քանի որ հարավ-արևմտյան Ասիան հարուստ է ռեսուրսներով, հատկապես նավթով։ Չնայած այդ ամենին, իր գյուղատնտեսությամբ կարողանում է նաև արտահանել տարբեր գյուղատնտեսական պաշարներ և ռեսուրսներ։
Рубрика: Հայոց լեզու 8

28.11.2019

1․ Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հիմքերը և պատասխանի՛ր հարցերին:

Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
ժխտական — (չեմ) ի, ա –

Գրել-գրել, գրելիս, գրած, գրող, գրում եմ, գրելու, գրել եմ, չեմ գրի

Կարդալ-կարդալ, կարդալիս, կարդած, կարդող, կարդում, կարդացել, չեմ կարդա

Տեսնել-տեսնել, տեսնելիս, տեսնող, տեսած, տեսնում, տեսնելու, տեսել, չեմ տեսել

Սառչել-սառչել, սառչելիս, սառած, սառչող, սառչում, սառչելու, սառչել, չես սառչել

Բարձրանալ-բարցրանալ, բարձրանալիս, բարձրացած, բարձրացող, բարձրանում, բարձրանալու, բարձրացել, չեմ բարձրանա

Մոտենալ-մոտենալ, մոտենալիս, մոտեցած, մոտեցող, մոտենում, մոտենալու, մոտեցել, չեմ մոտենա

Մոտեցնել-մոտեցնել, մոտեցնելիս, մոտեցած, մոտեցնող, մոտեցնում, մոտեցնելու, մոտեցրել, չեմ մոտեցնի

2․Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Երբ շտապ եզրակացություն է արվում, կարելի է սխալվել։
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Պետք է մտածել հետևանքի ամսին, երբ խախտվում է բնության հավասարակշռությունը։
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Բեռը, որը գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ կախենք թելից։
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց  սխալները  երբեմն  շատ  ուշ գիտակցող մարդկանց:
Իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդիկ, բնության հավասարակշռությանը խախտման վնաս են հասցնում։
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Որսի ժամանակ խփված աղվեսներին կենսաբանները հավաքեցին։
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
Կտրուկ թեքվեց դեպի լանջը այն հետախուզը, որը դեպի մորուտն էր ուղղություն վերցրել։

3․Ընդգծիր դերբայական դարձվածները։ Ուշադւություն դարձրու կետադրությանը։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում ՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին,որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Рубрика: English 8

Homework. unknown noans

Perhaps-գուցե

Perhaps, we can go one more time.

Wrong-սխա;

No, it’s wrong. you should change your answer.

Discover-հայտնաբերել

I discovered a new song about life.

Completely-ամբողջությամբ

I completely destroyed her project.

Creat-արարած

I don’t know this creat. What is it?

Exist-գոյություն ունենալ

What do you think is it any other exists in cosmos?

Possible-ընդունելի

It’s possible, that you can do it.

Unique-եզակի

Only a unique one can answer this question.

Creativity-ստեղծագործականություն

Your creativity shocked me.

Inspiration-ոգեշնչվել

My parents are my Inspiration in my life.

Safety-անհանգստանալ

You need to secure our safety.

Bounce-ցատկել

He is not able to bounce in the trampoline maybe the trampoline will be broken.

Рубрика: Հայոց լեզու 8

Առակի քննարկում

Քննարկիր և հիմնավորված գրիր տվյալ առակի վերլուծությունը այնպես, որ շարադրություն ստացվի:

Մարդուն կարելի է շատ հեշտ հունից հանել, կամ նեղացնել, ասելով այն ինչը նա չէր ցանկանա լսել։ Այդ պառճառով մարդիկ փորձում են հնարավորինս մեղմ ասել վատ կամ տխուր նորությունները։ Մեղմ ասելով նկատի ունեմ հնարավորինս հանգիստ, առանց շտապելու և ցանկալի է կարճ, ինչպես նաև ամենակարևորը՝ ճիշտ։ Խնդիրը պետք է ասել ոչ թե վատ կողմից, այլ ավելի հանգիստ և հաճելի կողմից։ Օրինակ՝ եթե ձեզ պետք է ասել, որ ինչ-որ մեկի բոլոր մտերիմները մահանալու են, պետք է ասել միանգամից և հենց այսպես, քանի որ դա շատ ծանր կհնչի և վատ հետևանքներ կունենա։ Նույն գաղափարը կարելի է մի փոքր ավելի փակագծերի մեջ վերցնել և ավելի երկրորդական գրել։ Օրինակ այսպես՝ դուք ձեր բոլոր մտերիմներից երկար եք ապրելու։ Այս դեպքում դուք ներկայացրեցիք խնդրի դրական կողմը, միաժամանակ նշելով նաև բացասականը, բայց այնպես, որպեսզի դա չնկատվի։ 

Ոչ մեծ տարբերություն                                                                                          

Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե  մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և ասում.
— Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի: Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան  քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը, ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,- հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես:

Рубрика: Հայոց լեզու 8

27.11.2019

1.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
Այդպիսզի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Բոլորովին հնարաբոր չէր ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցներ։
Քամին դեռ փչում էր:
Քամին արդեն չէր փչում։
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Ոչ ոք ուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Պատերազմքը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները միայն գարնանը չեն լինում։

2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: 

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Ինչ-որ հնար նրան կօգներ կրճատելու ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
Ինչ-որ առագաստանավ քամուն կարող էր հակառակ շարժել։
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Բոլորը զբոսնելու ցանկություն ունեին։
Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակներին:
Միջատներին իբր թունավորող այդ դեղը ամբողջովին վնասում էր այլ կենդանի էակներին։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Այդ փաստարկներ ամբողջովին համոզեզին մարդկանց։
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Բոլորը հիացած էին այդ փոշով։
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:
Վաղուց ամեն ինչ լսել էինք այդ մասին։

3. Անցյալ ժամանակով դրված բայերը դարձրու ներկա ժամանակով բայեր:

1891 թ.-ին, Սիամում (Թաիլանդ) ծնվեցին-ծնվում են աշխարհին մինչ այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած են լինում: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրել էր-դարձնում է անբաժանելի:
Մասնագետները, թերթերը գրեցին-գրում են այդ չտեսնված ու չլսված երեույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչեցին-կոչում են` «սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չփակվեց-չի փակվում: Բժշկական արտահայտությունը դարձավ-դառնում է նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ հարկ եղավ նշելու-հարկ է լինում նշել երկու արարածների հար և նմանությունը, իսկույն ասացին. «Կարծես սիամի երկվորյակներ լինեն»:

4.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանիԸնղգծի՛ր այն ածականներըորոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` ավելի գե՞ր, թե՞ ավելի նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ավելի փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է ամենաթեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն ավելի էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա ամենամեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է: