Рубрика: Գրականություն 8

Անասնաֆերմա․ Մաս 7

  1. Կարդացե’ք հատվածը և անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրե’ք:
  2. Յուրաքանչյուր հատվածի՝ ձեզ համար ամենակարևոր միտքը ձեր բառերով շարադրեք:
    Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։

Մաս 7-րդ

Ձմեռը շատ դժվարին էր։ Փոթորկոտ եղանակը փոխարինվեց անձրեւներով ու ձյունով, իսկ ապա՝ սառնամանիքով, որը տեւեց մինչեւ փետրվարի կեսերը։ Անասուններն ուժերի ներածին չափով շարունակում էին հողմաղացի վերականգնումը, լավ գիտակցելով, որ արտաքին աշխարհը հետեւում է իրենց, եւ որ նախանձ մարդիկ կցնծան ու հաղթանակ կտոնեն, եթե հողմաղացը չկառուցվի ժամանակին։

Մարդիկ, ի հեճուկս նրանց, ձեւացնում էին, թե չեն հավատում, որ հողմաղացն ավերել է Ձնագնդին՝ նրանք պնդում էին, որ հողմաղացը փլվել է պատերի բարակության հետեւանքով։ Անասունները, սակայն, գիտեին, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ այս անգամ որոշվեց երկու թիզի փոխարեն պատերը շարել երեք ոտք հաստությամբ, իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է անհամեմատ մեծ քանակությամբ քար հավաքել։ Երկար ժամանակ քարհանքը ծածկված էր ձյունով, եւ ոչինչ անել հնարավոր չէր։ Որոշ առաջընթաց նկատվեց դրան հաջորդած չոր սառնամանիքին, բայց դա դաժան աշխատանք էր, եւ անասունները դժվարությամբ էին վերականգնում իրենց առաջվա խանդավառությունը։ Նրանք անընդհատ մրսում էին եւ սովորաբար նաեւ քաղցած էին։ Թեւաթափ չէին լինում միայն Դմբուզն ու Երեքնուկը։ Զռանը հիանալի ճառեր էր ասում նվիրման բերկրանքի եւ աշխատանքի արժանապատվության մասին, բայց մյուս անասուններն ավելի շատ ներշնչվում էին Դմբուզի ուժից եւ նրա մշտական բացականչությունից՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։

Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեծ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակնդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։

Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվելով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացասական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ իմիջիայլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։

Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքում նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։

Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։

Այդ լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին։ Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանակության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է։ Նրանք արդեն պատրաստվել էին գարնանային թուխս նստել եւ ընդվզեցին` պնդելով, որ ձվերի բռնագրավումը սպանություն է։ Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ։ Երեք երիտասարդ սեւ վառեկների առաջնորդությամբ հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը։ Նրանք թառեցին տանիքի հեծաններին եւ սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում։ Նապոլեոնի անգութ պատասխանը հետեւեց անհապաղ։ Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը եւ մահապատիժ սահմանեց ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ։ Շները հետեւում էին այդ հրահանգների իրագործմանը։ Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին եւ վերադարձան իրենց թառերը։ Ինը հավ այդ ընթացքում սատկեց։ Նրանց թաղեցին բոստանում, լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր։ Վիմփըրն այդ մասին ոչինչ չիմացավ, եւ ձվերը ժամանակին հանձնվեցին նպարավաճառին, որն այդուհետեւ գալիս էր ամեն շաբաթ։

Այդ ամբողջ ընթացքում Ձնագնդուն ոչ ոք չէր տեսել։ Ասում էին, թե նա թաքնվում է հարեւան ֆերմաներից մեկում՝ Ֆոքսվուդում կամ Փինչֆիլդում։ Նապոլեոնը դրանց տերերի հետ նախկինից փոքր֊ինչ ավելի լավ հարաբերություններ ուներ։ Ֆերմայի բակում տաս տարուց ի վեր գերանների մի կույտ էր դարսված, որ գոյացել էր ժամանակին հաճարենու անտառուտը մաքրելուց։ Փայտը լավ չորացած էր, եւ Վիմըփըրը Նապոլեոնին խորհուրդ տվեց կույտը վաճառել՝ միստր Փիլքինգտոնը եւ միստր Ֆրեդերիքը, երկուսն էլ ցանկանում էին գնել։ Նապոլեոնը չէր կարողանում որոշել, թե նրանցից ում ընտրի։ Նկատել էին, որ երբ նա հակվում էր Ֆրեդրիքի կողմը, հայտարարվում էր, որ Ձնագնդին թաքնվում է Ֆոքսվուդում, իսկ երբ նախապատվությունը տրվում էր Փիլքինգտոնին, Ձնագնդին հայտնվում էր Փինչֆիլդում։

Վաղ գարնանն անսպասելիորեն տագնապալի մի բան հայտնաբերվեց։ Ձնագնդին գիշերը գաղտագողի պես թափանցում էր ֆերմա։ Անասուններն այն աստիճան հուզված էին, որ չէին կարողանում գոմում հանգիստ քնել։ Ասում էին, որ նա մթության մեջ ամեն գիշեր սողոսկում է ֆերմա եւ ամեն տեսակի չարիք գործում։ Նա գողանում էր ցորենը, շուռ էր տալիս կաթով դույլերը, կոտրում ձվերը, տրորում էր ցանքը, կրծոտում պտղատու ծառերը։ Ամեն մի ձախորդություն իսկույն եւեթ վերագրվում էր Ձնագնդուն։ Եթե լուսամուտ էր կոտրվում կամ խցանվում էր ջրատարը, մեկնումեկն անպայման կասեր, որ այդ Ձնագնդին է գիշերով եկել ու արել։ Երբ շտեմարանների բանալին կորավ, ամբողջ ֆերման վստահ էր, որ Ձնագնդին այն գցել է ջրհորը։ Նրանք շարունակում էին դրան հավատալ, անգամ այն ժամանակ, երբ բանալին գտնվեց ալյուրի պարկի տակ։ Կովերը միաձայն հայտարարեցին, որ Ձնագնդին սպրդում է գոմ եւ քնի մեջ թաքուն կթում իրենց։ Առնետները, որոնք այդ ձմեռ բավական նեղություն էին պատճառել, հայտարարվեցին Ձնագնդու դաշնակիցներ։

Նապոլեոնն ազդարարեց Ձնագնդու գործունեության համակողմանի հետաքննություն։ Շների ուղեկցությամբ նա մանրամասն զննեց ֆերմայի բոլոր շինությունները, մինչ մնացած անասունները հետեւում էին պատշաճ հեռավորության վրա։ Մի քանի քայլը մեկ Նապոլեոնը կանգ էր առնում ու հոտոտում ամեն անկյուն՝ ամբարում, գոմում, հավաբնում, բոստանում, համարյա ամեն տեղ գտնելով Ձնագնդու հետքերը։ Դունչը սեղմելով գետնին, նա մի քանի անգամ խորը շունչ էր քաշում եւ սոսկալի ձայնով բացականչում՝ «Ձնագնդի՛ն։ Նա այստե՛ղ էր։ Ես հստակ զգում եմ նրա հոտը»։ «Ձնագնդի» խոսքի վրա բոլոր շները սարսռազդու գռմռոցներ էին արձակում՝ ժանիքները ցցելով։

Անասունները սաստիկ վախեցած էին։ Նրանց թվում էր, թե Ձնագնդին մարմնավորում է անտեսանելի մի սպառնալիք, որը համակել է ամբողջ շրջապատը եւ հղի է ամեն տեսակի փորձանքով։ Երեկոյան Զռանը բոլորին կանչեց եւ տագնապած տեսքով ասաց, որ լուրջ նորություն ունի հայտնելու։

— Ընկերներ,— բացականչեց նա, ջղային դես ու դեն անելով,— քիչ առաջ հայտնաբերվել է սոսկալի մի փաստ։ Ձնագնդին ծախվել է Փինչֆիլդի Ֆրեդրիքին, որը դավեր է նյութում մեր դեմ ֆերման զավթելու նպատակով։ Պատրաստվող գրոհի ժամանակ Ձնագնդին ծառայելու է որպես նրա ուղեվար։ Սակայն ամենավատը դեռ դա չէ։ Մենք բոլորս կարծում էինք, թե Ձնագնդու ըմբոստացման պատճառը նրա հավակնոտ եւ ունայն նկարագիրն է։ Պարզվեց, ընկերներ, որ մենք մոլորվում էինք։ Գիտե՞ք, թե ինչն է իսկական պատճառը։ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի դաշնակիցը։ Այդ ամբողջ ընթացքում նա Ջոնզի գաղտնի գործակալն էր։ Դա ապացուցվում է նրա թողած փաստաթղթերով, որոնք մենք քիչ առաջ հայտնաբերեցինք։ Ըստ իս դա շատ բան է բացատրում, ընկերներ։ Չէ՞ որ մենք ինքներս ականատես եղանք, թե ինչպես նա, բարեբախտաբար անհաջող, փորձ արեց մեզ պարտության մատնել եւ ոչնչացնել Գոմի ճակատամարտում։

Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել՝ նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեծագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։

— Ես դրան չեմ հավատում։— Ասաց նա։— Ձնագնդին քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ Ես ինքս եմ այդ տեսել։ Չէ՞ որ մենք նրան իսկույն եւեթ առաջին կարգի «Հերոս Անասուն» շնորհեցինք։

— Ընկերներ, դա մեր սխալն էր։ Քանի որ հիմա ստույգ հայտնի է,— այդպես է գրված մեր հայտնաբերած գաղտնի փաստաթղթերում,— որ իրականում նա փորձում էր մեզ ծուղակը գցել ու կործանել։

— Բայց չէ՞ որ նա վիրավորվեց։— Ասաց Դմբուզը։— Բոլորս տեսանք, թե ինչպես էր նրա վերքերից արյուն կաթում։

— Դա նախնական պայմանավորվածության մասն էր կազմում։— Գոռաց Զռանը։— Ջոնզի կոտորակը նրան ընդամենը քերծեց։ Ես ձեզ ցույց կտայի իր վկայությունը, եթե դուք կարդալ կարողանայիք։ Ըստ այդ դավադրության, վճռական պահին Ձնագնդին պիտի փախուստի նշան տար եւ ռազմի դաշտը թողներ թշնամուն։ Քիչ էր մնում, որ դա նրան հաջողվեր, ես անգամ կասեի, ընկերներ, որ նա անպայման հաջողության կհասներ, եթե չլիներ մեր հերոսական Առաջնորդը՝ ընկեր Նապոլեոնը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ճիշտ այն պահին, երբ Ջոնզը իր մարդկանց հետ մտավ բակը, Ձնագնդին հանկարծ շուռ եկավ ու փախավ, եւ կենդանիներից շատերը հետեւեցին նրան։ Ինչպե՞ս կարող եք նաեւ չհիշել, որ նույն այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորել է, եւ արդեն խուճապ էր սկսվում, ընկեր Նապոլեոնը, «Կորչի՛ մարդկությունը» ճիչով, առաջ ցատկեց եւ ատամները մխրճեց Ջոնզի ոտքի մեջ։ Այդքանը հո հիշում եք, չէ՞, ընկերներ։— Բացականչեց Զռանը, դեսից դեն ցատկելով։

Հիմա, երբ Զռանն ամեն ինչ պատկերավոր նկարագրեց, անասուններին թվաց, որ նրանք իսկապես դա հիշում են։ Ամեն դեպքում նրանք հիշեցին, որ ճակատամարտի վճռական պահին Ձնագնդին փախուստի է դիմել։ Սակայն Դմբուզը դեռեւս թեթեւակի անհանգստացած էր։

— Ես չեմ հավատում, որ Ձնագնդին դավաճան էր հենց սկզբից։— Վերջապես ասաց նա։— Հետագայի նրա արարքներն ուրիշ բան։ Բայց Գոմի Ճակատամարտում նա իսկական ընկեր էր։

— Մեր առաջնորդ ընկեր Նապոլեոնը,— դանդաղ ու հատ֊հատ ազդարարեց Զռանը,— վճռականապես հայտարարել է,— վճռականապե՛ս, ընկերներ,— որ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի գործակալը, այո՛՝ անգամ Ապստամբության գաղափարը ծագելուց շատ ավելի առաջ։

— Այ, դա ուրիշ բա՛ն։— Ասաց Դմբուզը։— Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է։

— Ահա՛ ճիշտ մոտեցումը, ընկերներ։— Բացականչեց Զռանը, միեւնույն ժամանակ իր փոքրիկ պսպղուն աչքերով ծայր աստիճան անդուր մի հայացք նետելով Դմբուզի կողմը։ Նա շրջվեց, որ գնա, եւ ազդեցիկ ձայնով ավելացրեց։— Զգուշացնում եմ բոլոր կենդանիներին՝ աչքներդ լայն բաց պահեք։ Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ հենց այս պահիս Ձնագնդու ծպտված գործակալներ կան նաեւ մեր մեջ։

Չորս օր անց կեսօրից հետո Նապոլեոնը հրամայեց անասուններին հավաքել բակում։ Երբ բոլորն եկան, Նապոլեոնը, իր երկու շքանշանը կապած (վերջերս նա իրեն առաջին եւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն» էր շնորհել) տնից դուրս եկավ ինը ամեհի շների ուղեկցությամբ, որոնց սահմռկեցուցիչ գռմռոցներից անասունների մեջքով դող էր անցնում։ Բոլորն անխոս կծկվեցին իրենց տեղերում, կարծես կանխազգալով, որ սարսափելի մի բան է պատահելու։

Նապոլեոնը խոժոռ հայացքով աչքի էր անցկացնում ներկաներին։ Հանկարծ նա զիլ մի խռինչ արձակեց։ Նույն պահին շները նետվեցին առաջ եւ, ականջներից բռնելով, սարսափից ու ցավից վնգստացող չորս խոզերի քարշ տվեցին Նապոլեոնի ոտքերի տակ։ Խոզերի անանջները արնել էին, շները, արյուն ճաշակելով, էլ ավելի գազազեցին։ Նրանցից ոմանք, ի զարմանս բոլորի, հարձակվեցին Դմբուզի վրա։ Տեսնելով այդ, Դմբուզն օդի մեջ սմբակով գետնին գամեց շներից մեկին։ Շունը կաղկանձեց, գթություն աղերսելով, իսկ մնացածները փախան, պոչերը սեղմած ոտքերի արանքում։ Դմբուզը նայեց Նապոլեոնին, որ իմանա, շանը ջախջախի՞, թե բաց թողնի։ Այլայլված Նապոնեոնը կտրուկ հրամայեց շանն ազատ արձակել եւ ճմրթված ու կաղկանձող շունը ծլկեց։

Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիների ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։

Ձվերի ապստամբության անհաջող փորձի պարագլուխ երեք հավերն առաջ եկան եւ խոստովանեցին, որ Ձնագնդին նրանց երազում հրահրել է Նապոլեոնի կարգադրություններին չենթարկվել։ Սրանք նույնպես մորթվեցին։ Ապա մի սագ խոստովանեց, որ անցյալ տարվա բերքահավաքին թաքցրել ու գիշերով կերել է գարու վեց հատիկ։ Մի ոչխար խոստովանեց, որ Ձնագնդու դրդմամբ միզել է խմելու ջրավազանի մեջ, ուրիշ երկուսն ընդունեցին, որ սպանել են Նապոլեոնին հատկապես նվիրված մի ծեր խոյի, վերջինիս խարույկի շուրջը վազեցնելով։ Բոլորին տեղնուտեղը մորթեցին։ Խոստովանությունների եւ մահապատիժների պատմությունը շարունակվեց, մինչեւ որ Նապոլեոնի առջեւ դիակների մի կույտ գոյացավ, եւ օդը լցվեց արյան ծանր շնչով, որն անծանոթ էր Ջոնզի վտարման օրից ի վեր։

Երբ ամեն ինչ ավարտվեց, ընկճված ու ցնցված անասունները, բացի խոզերից ու շներից, առանց խոսքի թողեցին֊հեռացան։ Նրանք չգիտեին, թե որն է ավելի սոսկալի՝ Ձնագնդու հետ դաշնակցած անասունների դավաճանությո՞ւնը, թե՞ այն դաժան հատուցումը, որին իրենք ականատես եղան։ Հին օրերին նրանք հաճախ ներկա էին գտնվել ոչ պասակ արյունահեղ տեսարանների, սակայն բոլորին թվում էր, որ այժմ ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ տեղի է ունեցել հենց իրենց մեջ։ Ջոնզի փախուստից մինչեւ օրս ոչ մի կենդանի ուրիշ կենդանու չէր սպանել։ Անգամ առնետներին վնաս չէր հասվել։ Բոլորը դիմեցին դեպի կիսավարտ հողմաղացի բլրակը եւ, կուչ գալով, պառկեցին ու իրար սեղմվեցին, ասես տաքանալու համար՝ Երեքնուկը, Մյուրիելը, Բենիամինը, կովերը, ոչխարները, հավերն ու սագերը, փաստորեն՝ բոլորը, բացի կատվից, որն անհետացել էր ճիշտ Նապոլեոնի կանչած ժողովից առաջ։ Որոշ ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Միայն Դմբուզն էր մնացել ոտքի վրա։ Երկար սեւ պոչը խփելով կողերին, նա դես ու դեն էր անում, երբեմն զարմանքից թեթեւակի խրխնջալով։ Վերջապես նա ասաց։

— Ես ոչինչ չեմ հասկանում։ Երբեք չէի հավատա, որ մեր ֆերմայում կարող են նման բաներ պատահել։ Երեւի թերությունը հենց մեր մեջ է։ Միակ ելքն, ըստ իս, ավելի եռանդուն աշխատանքի մեջ է։ Այսուհետեւ ես առավոտյան մեկ ժամով շուտ կարթնանամ։

Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։

Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մասը երեւում էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, երբ ամենուր կատաղած շներ էին վխտում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրներ խոստանալով, աչքիդ առջեւ հոշոտվում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարիմ մնալ, քրտնաջան աշխատել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։

Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։

Հազիվ էին նրանք ավարտել երրորդ անգամը, երբ Զռանը, երկու շների ուղեկցությամբ, կարեւոր ասելիք ունեցողի տեսքով մոտեցավ նրանց։ Նա տեղեկացրեց, որ, Նապոլեոնի հատուկ հրովարտակով, «Անգլիայի գազանները» հայտարարվում է չեղյալ։ Այսուհետեւ այդ երգն արգելված է։

Անասունները շանթահար էին։

— Ինչո՞ւ։— Գոռաց Մյուրիելը։

— Դրա կարիքն, ընկերներ, այլեւս չկա։— Սառը պատասխանեց Զռանը։— «Անգլիայի գազանները» Ապստամբության երգն էր։ Սակայն Ապստամբություն այժմ արդեն ավարտված է։ Դավաճանների մահապատիժով այսօր այն հասավ իր վերջակետին։ Ե՛վ արտաքին, ե՛ւ ներքին թշնամին պարտված է։ «Անգլիայի գազաններ»֊ում մենք արտահայտում էինք գալիք կատարյալ հասարակարգի մեր բաղձանքը։ Սակայն, քանի որ այդ հասարակարգն արդեն հաստատված է, պարզ է դառնում, որ նշված երգն այլեւս իմաստ չունի։

Չնայած իրենց երկյուղածությանը, անասուններից ոմանք թերեւս բողոքեին, բայց այդ պահին ոչխարները սկսեցին իրենց սովորական մկկոցը․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց մի քանի րոպե, վերջ դնելով ցանկացած վիճաբանության։

Այդուհետեւ «Անգլիայի գազաններն» էլ ոչ ոք չլսեց։ Դրա փոխարեն բանաստեղծ Մինիմուսը գրեց մի ուրիշ երգ, որը սկսվում էր հետեւյալ տողերով․

Երբեք, օ՜ ֆերմա անասունների,
Դու իմ պատճառով վնաս չե՛ս կրի…

Այս երգը կատարվում էր ամեն կիրակի, առավոտյան դրոշը բարձրացնելուց հետո։ Բայց անասուններին չգիտես ինչու թվում էր, որ ոչ բառերը, եւ ոչ էլ մեղեդին «Անգլիայի գազաններին» չէին հասնի։

Рубрика: Գրականություն 8

Անասնաֆերմա․ Մաս 6

  1. Կարդացե’ք հատվածը և անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրե’ք:
  2. Յուրաքանչյուր հատվածի՝ ձեզ համար ամենակարևոր միտքը ձեր բառերով շարադրեք:
    Այս անգամ ամենակարևոր հատվածը ըստ իս հողմաղացի փլումն էր և Նապոլեոնի հայտարարությունը, քանի որ այդ մասում բարձ գրվում է որ Ձնագնդին ոչինչ չի արել, բայց Նապոլեոնը ելնելով իր շահերից այդ ամենը բարդում է նրա վրա և հրամայում սպանել նրան։ 

Մաս 6-րդ

Այդ ամբողջ տարին անասուններն աշխատում էին ստրուկի պես։ Բայց նրանք երջանիկ էին, ջանք ու եռանդ չխնայելով, քանի որ գիտեին, որ այդ աշխատանքի պտուղներն իրենց եւ իրենց նմանների սերունդների համար են եւ ոչ թե՝ անբան ավազակների՝ մարդկային ոհմակի։

Ամբողջ գարունն ու ամառը նրանք աշխատեցին շաբաթական վաթսուն ժամ, իսկ օգոստոսին Նապոլեոնը հայտարարեց, որ կիրակի օրերը մինչեւ կեսօր նույնպես կլինեն աշխատանքային։ Այդ օրերի աշխատանքը խստիվ կամավոր էր, սակայն բացակայողների օրաբաժինը կիսով չափ կկրճատվեր։ Դրանով հանդերձ անհրաժեշտ եղավ որոշ ծրագրեր թողնել անավարտ։ Բերքահավաքը նախորդից պակաս հաջող դուրս եկավ, իսկ վաղ ամռանը պտղարմատների համար նախատեսված երկու դաշտը չցանվեցին, որովհետեւ ժամանակին չէին հերկվել։ Կարելի էր կանխատեսել, որ ձմեռը ծանր է անցնելու։

Հողմաղացի շինարարությունն անսպասելի դժվարությունների հանգեց։ Ֆերմայում կրաքարի լավ հանք կար, իսկ պահեստներից մեկում՝ բավական քանակությամբ ցեմենտ ու ավազ, այնպես որ շինանյութի պակաս չէր զգացվում։ Սակայն սկզբում անասունները չէին կարողանում լուծել քարերը հարմար կտորների կիսելու հարցը։ Թվում էր, թե դա հնարավոր է միայն քլունգների ու բրիչների օգնությամբ, իսկ անասուններն այդ անել չէին կարող, քանի որ ընդունակ չէին կանգնել հետեւի ոտքերի վրա։ Մի քանի շաբաթվա ապարդյուն փորձերից հետո միայն ինչ֊որ մեկը երկնեց ճիշտ գաղափարը, մասնավորապես՝ օգտագործել ձգողության ուժը։ Քարհանքով մեկ հսկա ապառաժներ էին ցրված, որոնք որպես այդպիսին ոչ մի բանի պիտանի չէին։ Դրանց շուրջը պարաններ գցելով, բոլոր անասունները՝ կովերը, ձիերը, ոչխարները, ամեն ոք, ով կարող էր պարան բռնել,— վճռական պահերին միանում էին անգամ խոզերը,— կրիայի արագությամբ ապառաժները քաշում էին քարհանքի եզրին ու ցած հրում, մանր կտորների փշրելով։ Բեկորները տեղափոխելն արդեն համեմատաբար հեշտ էր։ Ձիերը քարը տեղափոխում էին սայլերով, իսկ ոչխարները քարշ էին տալիս առանձին բեկորներ։ Մի հին սայլակի լծվելով, իրենց լուման էին ներդնում նույնիսկ Մյուրիելն ու Բենիամինը։ Ամառվա վերջին, երբ արդեն բավականաչափ քար էր կուտակվել, խոզերի վերահսկողությամբ սկսվեց շինարարությունը։

Աշխատանքը դանդաղ ու ծանր էր ընթանում։ Հաճախ մի ամբողջ օրվա ուժասպառ ջանքեր էին պահանջվում ընդամենը մեկ ապառաժ վեր հանելու համար, իսկ ցած գցելուց այն երբեմն չէր փշրվում։ Առանց Դմբուզի ոչ մի բան գլուխ չէր գա, նրա ուժը գրեթե հավասար էր մնացած անասունների գումարված զորությանը։ Երբ ապառաժը ցած էր սողում, իսկ անասունները սկսում էին հուսահատ ճչալ, լանջն ի վար սահելով, ամեն անգամ միայն Դմբուզն էր, որ պարանին ուժ տալով կասեցնում էր սողքը։ Ամենքը լցվում էին հիացմունքով, տեսնելով, թե ինչպես նա, կողերը քրտնաթաթախ, սմբակները հողին մխրճելով, հեւալով, քայլ առ քայլ ընթանում էր վեր։ Երեքնուկը նրան բազմիցս զգուշացրել էր, որ խուսափի ուժերի գերլարումից, բայց Դմբուզը նրան ականջ չէր դնում։ Նրա համար իր երկու կարգախոսները՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» եւ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», բավարար պատասխան էին թվում բոլոր հարցերին։ Նա անգամ պայմանավորվել էր, որ աքլորը կես ժամի փոխարեն իրեն արթնացնի մնացածներից քառասունհինգ րոպե շուտ։ Իսկ իր ազատ պահերին, որոնք վերջերս այնքան էլ շատ չէին, նա մենակ գնում էր քարհանք, բեկորներ հավաքում եւ առանց օգնության քարշ տալիս շինհրապարակ։

Չնայած աշխատանքի ծանրությանը, անասուններն այդ ամառն այնքան էլ վատ չանցկացրեցին։ Եթե նրանց ստացած կերը Ջոնզի օրերից շատ չէր, համենայն դեպս պակաս էլ չէր։ Սեփական ջանքերով կերակրվելու առավելությունը, առանց հինգ անբան մարդկանց ապրուստ ապահովելու անհրաժեշտության, այնքան զգալի էր, որ այն վարկաբեկելու համար չափից շատ ձախողություններ կպահանջվեին։ Բացի այդ շատ բաներում անասունների գործելակերպը մարդկայինից ավելի արդյունավետ էր ու խնայողական։ Օրինակ, քաղհանելու տիպի աշխատանքները կատարվում էին մարդու համար անհասանելի մանրախնդրությամբ։ Դեռ ավելին, քանի որ ոչ մի անասուն այլեւս չէր գողանում, վերացել էր արոտները դաշտերից անջատելու անհրաժեշտությունը, որից խնայվում էր ցանկապատների ու դարպասների նորոգման աշխատանքը։ Չնայած այդ ամենին, աշնան գալուստի հետ սկսեցին նկատվել մի շարք չնախատեսված պակասություններ։ Առաջացավ պարաֆինայուղի, մեխերի, պարանների, շների բլիթների եւ պայտերի պակասորդ, որը հնարավոր չէր բավարարել ֆերմայի միջոցներով։ Ավելի ուշ պահանջվելու էին նաեւ սերմեր ու արհեստական պարարտանյութ, չհաշված բազմապիսի գործիքները եւ, վերջապես՝ հողմաղացի համար մեքենաներ։ Ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես է այդ ամենը ճարվելու։

Հերթական կիրակի առավոտյան, երբ անասունները հավաքվել էին հրահանգներ ստանալու, Նապոլեոնն ազդարարեց նոր քաղաքականության սկիզբը։ Այսուհետեւ Անասնաֆերման առեւտուր էր անելու հարեւան ֆերմաների հետ, անշուշտ, ոչ թե շահադիտական նկատառումներով, այլ պարզապես հրատապ անհրաժեշտություն կազմող որոշ նյութեր ձեռք բերելու համար։ Հողմաղացի կարիքները պետք է գերիշխեն մնացած ամեն ինչի վրա, ասաց նա։ Դա նրան ստիպում է վաճառքի հանել խոտի մեկ դեզ եւ ցորենի բերքի մի մասը, իսկ ավելի ուշ, եթե դրամի կարիք առաջանա, այն կծածկվի ձվերի վաճառքով, որոնք Վիլինգդոնում միշտ լայն պահանջարկ ունեն։ Հավերը, ասաց Նապոլեոնը, պիտի ողջունեն այդ զոհողությունը որպես իրենց հատուկ ներդրում հողմաղացի շինարարության գործին։

Անասուններին այս անգամ էլ ինչ֊որ անորոշ անհանգստություն համակեց։ Երբեք գործ չբռնել մարդկանց հետ, երբեք առեւտուր չանել, փողի հետ չշփվել՝ արդյո՞ք Ջոնզին վռնդելուց հետո կայացած ցնծագին Միտինգում նման որոշումներ չէին ընդունվել։ Բոլոր անասունները հիշում էին, որ ընդունվել են, համենայն դեպս նրանց թվում էր, թե հիշում էին։ Չորս երիտասարդ գոճիները, որոնք բողոքել էին Նապոլեոնի կողմից Միտինգների վերացման դեմ, փորձեցին երկչոտ առարկել, բայց շների սարսռազդու գռմռոցը նրանց լռեցրեց։ Ապա, ինչպես միշտ, ոչխարները սկսեցին՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», եւ փոքրիկ թյուրիմացությունը հարթվեց։ Վերջապես Նապոլեոնը բարձրացրեց իր տոտիկը, լռություն պահանջելով, եւ հայտնեց, որ արդեն տեսել է բոլոր անհրաժեշտ պատրաստությունները։ Անասուններից եւ ոչ մեկը կարիք չի ունենա շփվել մարդկանց հետ, որն անկասկած խիստ անցանկալի է։ Նապոլեոնն ամբողջ ծանրությունը վերցնում է իր ուսերին։ Ոմն միստր Վիմփըր, Վիլինգտոնում բնակվող մի փաստաբան, համաձայնել էր միջնորդ ծառայել Անասնաֆերմայի եւ արտաքին աշխարհի միջեւ, եւ ամեն երկուշաբթի պիտի առավոտյան այցելի ֆերմա` հանձնարարություններ ստանալու։ Նապոլեոնն իր ելույթն ավարտեց սովորական կոչով՝ «Կեցցե՛ Անասնաֆերման», եւ «Անգլիայի գազանները» երգելուց հետո, անասունները ցրվեցին։

Ավելի ուշ Զռանը ֆերմայով մեկ պտույտ գործեց, փարատելով անասունների կասկածները։ Նա հավաստիացրեց, որ առեւտրի եւ դրամի դեմ որոշում երբեք չի ընդունվել կամ անգամ առաջարկվել։ Այն մաքուր երեւակայության արդյունք է, որի հետքերը, թերեւս, հասնում են Ձնագնդու տարածած հերյուրանքներին։ Անասուններից ոմանք դեռեւս երկմտում էին, բայց Զռանը նրանց կտրուկ հարցրեց՝ «Դուք վստա՞հ եք, ընկերներ, որ այդ ամենը երազում չեք տեսել։ Որտե՞ղ է հիշատակվում նման որոշումը։ Որտե՞ղ է այն արձանագրված»։ Եվ քանի որ միանգամայն ակնհայտ էր, որ նման բան ոչ մի տեղ արձանագրված չէ, անասունները ստիպված էին ընդունել, որ սխալվել են։

Ամեն երկուշաբթի միստր Վիմփըրն ըստ պայմանավորվածության այցելում էր ֆերմա։ Նա խարդախ տեսքով ու այտմորուսով փոքրիկ մի մարդ էր, ցածրորակ փաստաբան, սակայն բավականաչափ ճարպիկ, մնացածներից շուտ հասկանալու համար, որ Անասնաֆերման միջնորդի կարիք կունենա, եւ որ գործը եկամտաբեր է։ Անասունները որոշակի երկյուղով էին հետեւոււմ նրա անցուդարձին եւ նրանից հնարավորին չափ խուսափում էին։ Բայց եւ այնպես Նապոլեոնի տեսքը, որը չորեքթաթ հրահանգներ էր տալիս երկու ոտքի վրա կանգնած Վիմփըրին, հպարտությամբ էր լցնում նրանց սրտերը եւ մասամբ հաշտեցնում նոր կարգի հետ։ Նրանց հարաբերությունները մարդկային ցեղի հետ այժմ փոքր֊ինչ այլ էին, քան նախկինում։ Հիմա, երբ Անասնաֆերման բարգավաճում էր, մարդիկ նրան պակաս չէին ատում՝ իրականում ատում էին ավելի։ Ամեն մարդ անսասան հավատում էր, որ ֆերման վաղ թե ուշ կսնանկանա, իսկ հողմաղացի ծրագիրը կձախողվի։ Նրանք հավաքվում էին գինետներում ու գրաֆիկների միջոցով փորձում էին իրար ապացուցել, որ հողմաղացն ուզած֊չուզած պիտի փլվի, իսկ եթե անգամ չփլվի, ապա երբեք չի գործելու։ Բայց եւ այնպես, հակառակ իրենց կամքին, նրանք որոշակի հարգանք էին տածում սեփական գործերն արդյունավետ կերպով վարելու անասունների հատկության հանդեպ։ Դրա դրսեւորումներից մեկն այն էր, որ նրանք սկսել էին Անասնաֆերման կոչել իր իսկական անունով, փոխանակ ձեւացնելու, թե այն «Մենըր ֆերմա» է կոչվում։ Նրանք նաեւ դադարել էին օգնել Ջոնզին, որը հրաժարվել էր ֆերման վերագրավելու իր հույսերից եւ տեղափոխվել էր ապրելու ուրիշ երկրամասում։ Վիմփըրին չհաշված, Անասնաֆերման արտաքին աշխարհի հետ դեռ կապեր չէր պահպանում, սակայն համառ լուրեր էին շրջում, որ Նապոլեոնն ուր որ է գործնական համաձայնություն է կնքելու Ֆոքսվուդի միստր Փիլքինգդոնի կամ Փինչֆիլդի միստր Ֆրեդրիքի հետ, սակայն՝ ոչ, նշվում էր, երկուսի հետ միաժամանակ։

Մոտավորապես հենց այդ ժամանակ էր, որ խոզերը տեղափոխվեցին բնակելի տունը եւ հաստատվեցին այնտեղ։ Անասուններին վերստին թվաց, որ ժամանակին դրա դեմ ընդունված է եղել բանաձեւ, սակայն Զռանը կրկին կարողացավ նրանց համոզել, որ դա այդպես չէ։ Բացարձակապես անհրաժեշտ է, ասաց նա, որպեսզի խոզերը, որոնք ֆերմայի ուղեղն են, աշխատելու հարմարավետ պայմաններ ունենան։ Բացի այդ Առաջնորդին (վերջերս նա սկսել էր Նապոլեոնին անդրադառնալ «Առաջնորդ» տիտղոսով) ավելի վայել է ապրել տանը, քան գոմում։ Չնայած դրան, այն լուրը, թե խոզերը ոչ միայն ուտում են խոհանոցում եւ հանգստանում հյուրասենյակում, այլ նաեւ քնում անկողիններում, որոշ անասունների մոտ անհանգստություն առաջացրեց։ Դմբուզը սովորականի պես դրան պատասխանեց՝ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», սակայն Երեքնուկը, որը կարծես թե անկողինների դեմ որոշակի օրենք էր հիշում, գնաց ամբարի մոտ եւ փորձեց վերծանել պատին գրանցված Յոթ պատվիրանները։ Չկարողանալով կարդալ առանձին տառերից ավելին, նա կանչեց Մյուրիելին։

— Մյուրիել,— ասաց նա,— կարդա’ ինձ համար Չորրորդ պատվիրանը։ Այնտեղ ոչինչ չի՞ գրված անկողիններում երբեք չքնելու մասին։

Մյուրիելը որոշ դժվարությամբ հանգերով կարդաց Պատվիրանը։

— Այստեղ գրված է՝ «Անասունը երբեք չի քնի անկողնում սավանով»։— Վերջապես հայտնեց նա։

Զարմանալի է՝ սակայն Երեքնուկը Չորրորդ պատվիրանում սավանների հիշատակություն չէր մտաբերում, բայց քանի որ դա գրված էր պատին, ուրեմն այդպես էլ կար։ Զռանը, որը մի երկու֊երեք շան ուղեկցությամբ պատահաբար անցնում էր կողքով, հարցը լուսաբանեց ճիշտ անկյան տակ։

— Ուրեմն դուք, ընկերներ,— ասաց նա,— արդեն լսե՞լ եք, որ մենք, խոզերս, անկողնի մեջ ենք քնում։ Իսկ ի՞նչ կա որ։ Դուք, իհարկե, չէի՞ք կարծում, թե երբեւէ օրենք է եղել անկողինների դեմ։ Անկողին պարզապես նշանակում է քնելու տեղ։ Խոտի խուրձը գոմում փաստորեն նույնպես անկողին է։ Մենք հանել ենք տան անկողինների սավանները եւ քնում ենք վերմակների միջեւ։ Պետք է ասել, որ դրանք շատ հարմարավետ անկողիններ են։ Սակայն ոչ ավել, քան մեզ հարկավոր է, ընկերներ, հաշվի առնելով մեզանից պահանջվող մտավոր աշխատանքը։ Դուք հո չե՞ք ուզում մեզնից խլել մեր հանգիստը, ընկերներ։ Դուք չեք հանդուրժի, որ մենք հոգնածության պատճառով թերանանք մեր պարտականություններում։ Ձեզանից ոչ մեկն, իհարկե, չի ցանկանում Ջոնզի վերադարձը, այդպես չէ՞։

Անասուններն իսկույն հավաստեցին նրա իրավացիությունը, եւ անկողիններում քնելու հարցին ոչ ոք այլեւս չանդրադարձավ։ Իսկ երբ որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ այսուհետեւ խոզերն առավոտյան արթնանալու են մնացածներից մեկ ժամ ուշ, այդ հարցով նույնպես ոչ մի գանգատ չեղավ։

Աշնանն անասունները հոգնած էին, բայց երջանիկ։ Դժվարին տարուց, խոտի եւ հացահատիկի մի մասը վաճառելուց հետո անասնակերի ձմռան պաշարն այնքան էլ առատ չէր, բայց հողմաղացը հատուցում էր այդ ամենը։ Այն համարյա կիսով չափ կառուցված էր։ Բերքահավաքից հետո եղանակը դեռ որոշ ժամանակ բարենպաստ էր, եւ անասուններն աշխատում էին ավելի եռանդուն, քան երբեւէ, արդարացված համարելով ամբողջ օրը քար կրելը, եթե դրանով հողմաղացի պատերը գեթ մի քիչ պիտի բարձրանային։ Դմբուզը լուսնի լույսի տակ մեկ֊երկու ժամ աշխատում էր անգամ գիշերները։ Ազատ պահերին անասունները ճեմում էին կիսավարտ հողմաղացի շուրջը, զմայլվելով պատերի ուղղաձիգությամբ ու ամրությամբ եւ հիանալով, որ ընդունակ են եղել այդքան տպավորիչ մի կառույց ստեղծել։ Միայն ծեր Բենիամինն էր հրաժարվում հողմաղացով խանդավառվել, չնայած, ինչպես միշտ, ոչինչ չէր ասում, բացի իր առեղծվածային դիտողությունից, որ էշերը երկար չեն ապրում։

Նոյեմբերին սկսվեցին հարավ֊արեւմտյան կատաղի քամիները։ Շինարարությունն ընդհատվեց, որովհետեւ ցեմենտ շաղախելու համար օդը չափից ավելի խոնավ էր։ Վերջապես մի գիշեր քամին այնքան սաստկացավ, որ ֆերմայի կառույցները սկսեցին դղրդալ, իսկ ամբարի տանիքից մի քանի կղմինդր պոկվեց։ Հավերն արթնացան, սարսափից կչկչալով՝ նրանք երազում հրացանի հեռավոր կրակոց էին լսել։ Առավոտյան գոմից դուրս գալով, անասունները հայտնաբերեցին, որ դրոշի կայմն ընկած է, իսկ բոստանի ծայրի ծփին բողկի պես արմատախիլ է արված։ Հազիվ էին նրանք հասցրել դա նկատել, երբ բոլորի կոկորդից հուսահատության ճիչ դուրս թռավ։ Նրանց առջեւ սոսկալի մի տեսարան էր։ Հողմաղացն ավերված էր։

Մի ընդհանուր մղումով նրանք նետվեցին դեպի բլուրը։ Նապոլեոնը, որը հազվադեպ էր շտապում, վազում էր բոլորի առջեւից։ Այո, նրանց տքնաջան աշխատանքի արդյունքը հավասարեցված էր հողին, այդքան դժվարություններով կտրված ու կրած քարերը թափված էին շուրջ բոլորը։ Չկարողանալով խոսել, բոլորը վշտահար նայում էին ցաքուցրիվ քարերին։ Նապոլեոնը լուռ հետ ու առաջ էր անում, երբեմն հոտոտելով գետինը։ Նրա պոչը տնկվել եւ կտրուկ տարուբերվում էր, որը լարված մտավոր գործունեություն էր վկայում։ Հանկարծ նա կանգ առավ, ասես որոշում կայացնելով։

— Ընկերներ,— ասաց նա անվրդով,— գիտե՞ք թե ո՛վ է սրա պատասխանատուն։ Ո՛վ է այն թշնամին, որը գիշերով եկել ու փլել է մեր հողմաղացը։ ՁՆԱԳՆԴԻ՛Ն։— Հանկարծ բացականչեց նա ամպագոռգոռ մի ձայնով։— Ձնագնդի՛ն է արել այս ամենը։ Քինախնդրությունից դրդված, ցանկանալով լուծել իր անփառունակ արտաքսման վրեժը, այդ դավաճանը գիշերով սպրդել է ներս եւ ավերել է մոտ մեկ տարվա մեր աշխատանքի արդյունքը։ Հենց այստեղ, ընկերներ, ես մահվան եմ դատապարտում Ձնագնդուն։ Երկրորդ կարգի «Հերոս Անասուն» եւ կես բուշել խնձոր կստանա նա, ով իրագործի դատավճիռը։ Մի ամբողջ բուշել խնձոր նրան, ով դավաճանին կենդանի բռնի։

Անասուններն անսահման ցնցված էին, իմանալով, որ անգամ Ձնագնդու պես մեկն ընդունակ էր այդ աստիճանի չարագործության։ Լսվեցին վրդովմունքի բացականչություններ, ամեն մեկը սկսեց Ձնագնդուն բռնելու ձեւեր հորինել, եթե վերջինս փորձեր վերադառնալ։ Բլրակից ոչ հեռու համարյա իսկույն խոզի ոտնահետքեր հայտնաբերվեցին։ Դրանք կարծես թե տանում էին ցանկապատի միջի անցքի ուղղությամբ։ Հետքերը հոտոտելով, Նապոլեոնը հայտարարեց որ դրանք Ձնագնդունն են։ Նրա կարծիքով, Ձնագնդին ամենայն հավանականությամբ եկել էր Ֆոքսվուդ ֆերմայի կողմից։

— Ընկերներ, այլեւս ոչ մի րոպե չենք կորցնում։— Ասաց Նապոլեոնը, հետքերն ուսումնասիրելուց հետո։— Անելիք դեռ շատ կա։ Հենց այս առավոտից սկսում ենք հողմաղացի վերականգնումը եւ կշարունակենք ամբողջ ձմեռ, անկախ եղանակից։ Մենք ցույց կտանք այդ ողորմելի դավաճանին, որ մեզ այդքան էլ հեշտ չէ կասեցնել։ Լավ հիշեք, ընկերներ, ոչ ոք չի կարող խափանել մեր ծրագրերը՝ դրանք անշեղորեն կիրագործվեն մինչեւ վերջ։ Առա՛ջ, ընկերներ։ Կեցցե՛ հողմաղացը։ Կեցցե՛ Անասնաֆերման։

Рубрика: Աշխարհագրություն 8

Թուրքիա

Դասի հղումը

Այլ հղումներ 1 2 3

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
    Թուրքիայի աշխարհագրական դիրքըշատ բարենպաստ է, հատկապես բնակուրության համար։ Քանի որ Թուքրիայի Ասիական հատվածում եղանակը ավելի սուր է և տարվա ընթացքում փոփոխությունները ավելի մեծ են, այնտեղ ավելի դժվար է գյուղատնտեսությամբ զբացվել, բայց Եվրոպական հատվածը իդիալական տարածք է գյուղատնտեսության համար, քանի որ այնտեղ կլիման ավելի մեղմ է, տաք ձմեռ և շոգ ամառ։
  3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
  4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
    Թուրքիայի զարգացման հիմնական նախադրյալներն են՝ կլիման, ռեսուրսները, տարածքի մեծությունը, լեռնային տարածքները։
Рубрика: Անհատական ուսումնական պլան

Առաջին շրջանի հաշվետվություն

  • Հաճախում/բացակայություն/բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.

Այս կիսամյակի ընթացքում բացակայել եմ 12 դասաժամ` հիվանդանոց հաճախելու պատճառով, բայց նախօրոք զգուշացված էլեկտրոնային հասցեով։ Ինչպես նաև բացակայել եմ մարմնամարզության դասաժամերից առողջական խնդիրների պատճառով և կրկին զգուշացումից հետո։ Անհարգալից և առանց զգուշացումների բացակայություն ես չունեմ։

  • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,

1․Հայոց լեզու 8 (62)
2.Русский язык 8 (26)
3․English 8 (16)
4․Հանրահաշիվ 8 (6)
5․Հասարակագիտություն 8 (3)
6․Պատմություն 8 (14)
7․Ստեղծագործում ենք (61)
8․Տեխնոլոգիա (1)
9․Տրամաբանություն (14)
10․Քիմիա 8 (6)
11․Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում (4)
12․Անգլերեն ընտրություն (6)
13․Աշխարհագրություն 8 (11)
14․Գրականություն 8 (45)
15․Երկրաչափություն 8 (2)
16․Կենսաբանություն 8 (7)
17․ Ֆիզիկոսներ  (5)

  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ,

Սիրով մասնակցել եմ բոլոր ուսումնական պարապունքներին, բացի այն նախօրոք զգուշացրած և բացակայած օրերից։ Ուշացումներ եղել է մոտավորապես 5 անգամ, 3 րոպեով։

  • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության
    Մոտավորապես 5 անգամ բացակայել եմ դասաժամերից նախագծային աշխատանքների պատճառով, որի մասին տեղյակ էին ուսուցչուհիները։ Ինչպես նաև 16 դասաժամերից մեդիա ուրբաթի նախապատրաստության պատճառով։ Ընտրության դասաժամերից բացակայել եմ միայն նախագծային աշխատաքների պատճառով։
  • խմբի ուսումնական ճամփորդություններին. ուսումնասիրություն լուսաբանում
    Այս կիսամյակ մասնակցել եմ 2 ճամփորդությունների, որոնցից մեկը եղել է դեպի Գութանասար, իսկ մյուսը եղել է դեպի Գյումրի քաղաքագիտական ակումբի հետ։
  • մասնակցություն ուսումնական նախագծերի․ նախագծերի թվարկում անհատական աշխատանքը նախագծում
    Մասնակցել եմ տարբեր նախագծերի։ Գլխավոր նախագծերից մեկը Չաչանակ TV է, որի շրջանակում կատարել եմ բտարբեր այլ նախագծեր։ Օրինակ՝ Խոհանոցի նախագիծը, որի շրջանակում ուսումնասիրել ենք մեր դպրոցի խոհանոցը։ Կամ ցանկապատինախագծին, որի շրջանակում պայքարում էինք ցանակապտի դեմ։ Ռուսերենից մասնակցել եմ Старожилы նախագծին։ Հասարակագիտությունից կանանց իրավունքների մասին նախագծին։ Ինչպես նաև պատրաստվում եմ սկսել նոր նախագիծ հասարակագիտություններից, որի շրջանակում ուսումնասիրելու եմ

    Հայաստանը և հարևան պետությունները։

  • մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին.
    Մասնկացել եմ թթուդրիքին, օգնել եմ դասավորել սեղաններ, աթոռներ և այլն առարկաներ։
  • մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.
    Այո մասնակցել եմ։ Հավաքել եմ շրջակա միջավայրի աղբը։
  • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.
    Մասնակցել եմ հարիսայի ծեսին, Աստղիկի ծննդյան արարողությանը։
  • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման
    Մասնակցել եմ համերգների և ներկայացումների։
  • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.
    Խախտումներ չեմ ունեցել։
  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.
    Հայոց լեզուն և գրականությունը- գերազանց
    Հանրահաշիվը և երկրաչափությունը-լավ
    Անգլերենը-գերզանաց
    Ռուսերենը-գերազանց
    Պատմությունը-գերազանց
    Հասարակագիտությունը-գերազանց
    Աշխարհագրությունը-գերազանց
    Քիմիա-գերազանց
    Ֆիզիկան-գերազանց
    Կենսաբանություն-գերազանց
    Պար-գերազանց
    Երգ-գերազանց
    Տեխնոլոգիա-գերազանց
    Ընտրությունը-գերազանց
    Նախագծային աշխատանք-գերազանց
  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իր հարցադրումները, առաջարկությունները.
  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
    Նախագծային աշխատանք՝ Չաչանակ TV, առաջին կիսամյակի անհասկալի առաջադրանքների քննարկում, կլոր սեղաններ։
  • Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ
    ընթերցանություն ուսումնասիրություն ուսումնական այլ աշխատանք
    Ամանորից հետո իմ բլոգում կներկայացնեմ, թե ինչպես այս տարի նշեցի Ամանորս և կպատրաստեմ տեսանյութ-շնորհավորանք ամենքին։

Ֆիլմերի դիտում։

  • ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
    Հիմնական և մաշտաբային նախագծի շարունակություն՝ Չաչանակ TV:
  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
    Չաչանակ TV-ի բոլոր նյութերը։
    Старожилы
  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ
  • իր ընտրած ճամբարային ջոկատը
    Գայանե Մխիթարյան և Սուսաննա Սահակյան։
Рубрика: Գրականություն 8

Անասնաֆերմա։ Մաս 5-րդ

Ձմեռվա մոտենալուն պես Մոլին սկսեց անհանգստության գնալով ավելի շատ առիթներ տալ։ Ամեն օր նա ուշանում էր աշխատանքից, ասելով, թե չէր կարողացել արթնանալ, եւ գանգատվում էր ինչ֊որ խորհրդավոր ցավերից, թեպետ հրաշալի ախորժակ ու տեսք ուներ։ Նա աշխատանքից խուսափելու զանազան պատրվակներ էր գտնում եւ գնում կանգնում էր ջրավազանի ափին, ժամերով հիմնավոր դիտելով սեփական արտացոլումը։ Սակայն լուրեր էին շրջում նաեւ ավելի լուրջ բանի մասին։ Մի օր, երբ Մոլլին, իր երկար պոչն օրորելով ու մի ծղոտ ծամելով, զվարթ մտավ բակ, Երեքնուկը նրան մի կողմ քաշեց։

— Մոլլի,— ասաց նա,— ես քեզ շատ լուրջ ասելիք ունեմ։ Այս առավոտ ես տեսա, թե ինչպես էիր դու նայում Անասնաֆերման Ֆոքսվուդից բաժանող ցանկապատից այն կողմ։ Մյուս կողմում կանգնած էր միստր Փիլքինգտոնի մարդկանցից մեկը։ Եվ… Ես բավական հեռու էի, բայց համարյա վստահ եմ, որ տեսա, թե ինչպես էր նա քեզ հետ խոսում, իսկ դու թույլ էիր տալիս քիթդ շոյել։ Սա ի՞նչ է նշանակում, Մոլլի։

— Նա ոչինչ չէր անում։ Ես չէի… Սո՛ւտ է։— Գոռաց Մոլլին, խլրտալով ու գետինը դոփելով։

— Մոլլի, նայի’ր աչքերիս։ Կարո՞ղ ես ազնիվ խոսք տալ, որ այդ մարդը քիթդ չի շոյել։

— Դա ճիշտ չէ։— Կրկնեց Մոլլին, բայց Երեքնուկի աչքերին նայել չկարողացավ ու վարգով փախավ դաշտ։ Читать далее «Անասնաֆերմա։ Մաս 5-րդ»

Рубрика: Հայոց լեզու 8

18.12.2019

  1. Ուղղի՜ր սխալները.

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
Գիտնականը հարցրեց, թե ի՞նչ են անում նրանք այսքան ուշ:
Աշակերտը ասաց, որ աշխատում է:
Ռեզերֆորդը զարմացավ և հարցրեց, թե ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էին անում:
Աշակերտը պատասխանեց, որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:
-Այո՛, պրոֆեսոր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե ե՞րբ է մտածում:

2. Կետադրի՛ր:

Պլատոնի Ատլանտիդան ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը ավելի քան երկու հազար տարի հուզում է մարդկությանը: Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր են ծավալվում Ատլանտիդսւյի այդ առեղծվածային «երկրի» շուրջ, որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները։ Սակայն այդ հեռավոր անցյալում Հին Եգիպտոսի պատմության առաջին հայտնի շրջանից էլ՝ 4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում։ Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է։ Օվկիանոսների ստորջրյա խորությունները նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից։ Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում այնտեղ։ Գլխավորն իհարկե դեռ առջևում է, չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են։ Պլատոնը գրում է որ Ատլանտիդայի մասին լսել է իր պապից՝ Կրիտիոսից, իսկ վերջինս «իմաստունների իմաստուն» Սոլոնից։ Դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը դեռևս մ. թ. ա. վեցերորդ դարում։ Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին Հելլադայում չգիտեին, կամ գուցե արդեն մոռացել էին։ Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբրալթարի նեղուցի ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների՝ Ատլանտիդայի կործանման մասին:

Рубрика: Русский язык 8

Сказка. Секрет динозавров…

IMG-40a353d195732c59a383bf93da66dad0-V

До XX века, та история которая я вам расскажу была величайшим секретом мира, особенно моего народа. Но сейчас когда уже XXI век, я думаю что можно открыть этот секрет потому что уже время настало и эта история может помочь человечеству открыт ответы на многие вопросы.

В далеком прошлом, тогда когда на материках еще не было людей, жили динозавры. Ну про этот факт знали все, но зачем то, не кого не интересовался или не кто никогда не думал, а как жили эти динозавры и что они делали. Моя история именно про жизнь динозавров и про главного события. Да, да, все динозавры отмечали, и праздники, и день рождения, но самый отмечаемый и любимый праздник динозавров был Новый Год, потому что он был особенным. А этот день начинался вот так….

В один прекрасный день, на материке Ервопазариуз, ночью впервые в жизни выпал снег. Все динозавры тогда спали, и только утром первый динозавр который вышел из пещеры увидев снег сперва закричал а потом упал в обморок. И только через несколько минут опять очнулся. Обычно ни один динозавр так рано никогда не просыпался, а даже если просыпались, оставались в пещерах до 12 часов, потому что тогда была время охоты. К сожалению в обморок упал один из самих больших динозавров, и было трудно не очнутся от этого звона.  Все динозавры взглянув на снег тоже с начало не поняли что случилось, но поняв очень испугались. Потом после шока они начали исследовать его и поняли что оно не вредно или опасно. Динозавры начали играть с ним а потом уже кидаться ими. Для них этот фокус был незабываемым. Они так порадовались снегом что не вспомнили не про дом, не про голод. Так настал вечер и в ночь нового года все звезды так рассеялись, что они стали отражаться в снегу. Динозавры не поверили этой красоте.  Динозавры начали верят в существо который сделал снег и назвали его Снегатой. И после этого они отмечали этот день как старт чего то нового… А поточнее первым днем года…

Спустя много лет, когда уже человечество начало умнет и эволюционировать, когда они уже начали делать дороги, дома, они начали откапывать и узнавать про динозавров. Они спросили многих племей, что динозавр и когда они жили. В ответ они  только слушали Санта, что за многие времена стала от Снегатой в Санту. И до сих пор в Новый Год люди верят в Санту и дарят друг другу подарки с билетики в которых надпись  «Санта придет и принесет снег».  Так они праздновали Новый Год с фруктами, ананасами, шампанским.

Рубрика: Գրականություն 8

Շառլ Ազնավուր։ Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Շառլ Ազնավուր
Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն իսկապես հետաքրքիր և խորիմաստ էր։ Ես այն ընթերեցի մեծ հաճույքով։ Ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձնում տեքստերի, ստեղծագործությունների կամ պատվածքների վեռնագրերին, այդ պատճառով այս մեկն էլ բացառություն չեղավ։ Ես ուսումնասիրում էի ցուցակը և բոլորից ամենաշատը հավանեցի այս մեկի վերնագիրը և հենց նրան էլ ընտրեցի։ Հատկապես հետաքրքրում էր այն փաստը, որ պատվմվածքը հնարավորինս անկեղծ էր գրած և ցանկանում էիր հավատալ ամեն մի խոսքին։ Իսկապես հետաքրքրեց և զարմացրեց։ Խորհուրդ կտամ կարդալ և հնարավորինս երկար մտածել պատմվածքի շուրջը, քանի որ այն պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն, քան առաջին հայացաքից է թվում։

 

Рубрика: Հայոց լեզու 8

17․12․2019

  1. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛րԻնչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան պայծառ ես, ինչքան (որքան) արևը երկնքում:

Այնպես ուրախ է, ինչպես երբեք չէր եղել:

Այնտեղ հեռվում, որտեղ (ուր) ապրում է իմ եղբայրը շատ ցուրտ է:

Երբ արթնացա, հենց այդ ժամանակ ստացա այս նվերը:

Հենց որ դուրս եկա սրահից, թռավ գիրկս և համբյուրեց:

Ոչ, այնպես որ հեռացիր:

Երեկոյան, մինչդեռ դու կգաս դասերս ավարտած կլինեմ:

Քանի դեռ այստեղ եմ, ոչ ոք քեզ չի մոտենա:

Սպիտակ, թե կարմիր էր այս տունը։

Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Գիտնականները ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունները: Նրանք պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Գիտնականներին գիտափորձեր են կատարել։ Վերջապես հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է։ Այն դարձնում է մոտակայքում գտնվող  բոլոր մեղուներին և իշամեղուներին ագրեսիվացնում է։
Անցկացվել են հետազոտություններ։ Նրանք ցույց են տավել, որ էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենք է ընդունվել, ըստ որի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ հյուրերը վատ են հաղթահարում ցուրտ կլիման: Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: 

Рубрика: Անգլերեն ընտրություն

Christmas in Armenia

The Armenian Apostolic Church celebrates Christmas on January 6th. On this day it also celebrates the Epiphany (which means the revelation that Jesus was God’s son). Epiphany is now mainly the time Churches remember the Visit of the of Wise Men to Jesus; but some Churches, like the Armenian Apostolic Church, also celebrate the Baptism of Jesus (when he started his adult ministry) on Epiphany.

Some Armenians fast (don’t eat anything) in the week before Christmas. The Christmas Eve meal is called khetum ‘Խթում’. It often includes dishes such as rice, fish, nevik ‘նուիկ’ (green chard and chick peas) and yogurt/wheat soup called tanabur ‘թանապուր’. Desserts include dried fruits and nuts, rojik (whole shelled walnuts threaded on a string and encased in grape jelly), bastukh (a paper-like dessert made of grape jelly, cornstarch and flour). This lighter menu is designed to ease the stomach off the week-long fast and prepare it for the larger Christmas Day dinner. Children take presents of fruits, nuts, and other candies to older relatives.

Santa Claus Gaghant Baba / Kaghand Papa traditionally comes on New Year’s Eve (December 31st) because Christmas Day itself is thought of as more of a religious holiday in Armenia.

In Armenian Happy/Merry Christmas is Shnorhavor Amanor yev Surb Tznund (Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ) (which means ‘Congratulations for the Holy Birth’). Happy/Merry Christmas in lots more languages.

At the beginning of December a big Christmas Tree (Tonatsar) is put up in Republic Square in Yerevan, the capital of Armenia.

Favorite and traditional Holiday foods in Armenia include Anooshaboor (Armenian Christmas Pudding), Khozee bood (glazed ham) and dried fruits. Every house is ready with lots of sweets because anyone might knock on the door and come in for a party!

Link