Рубрика: Հանրահաշիվ 8

Տեսագրում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները

Մաթեմատիկայի ջոկատը մեկնարկեց նոր նախագիծ, որի նպատակն է առավել մատչելի և հասանելի դարձնել մաթեմատիկական խնդիրները: Տեսագրության համար ընտրվեցին մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերում առաջարկվող խնդիրները: Սովորողները ցանկանում են այս միջոցով մեծացնել ամենահետաքրքիր, ամենաուսումնական և ամենաընտանեկան Ֆլեշմոբ-«մրցույթի» նկատմամբ հետաքրքրությունն ու ներգրավել հնարավորինս մեծ թվով մասնակիցներ:

Մաթեմատիկայի ջոկատն առաջարկում է նոր ՖԼԵՇՄՈԲ՝ պատրաստել նմանօրինակ նյութեր, ընտրել, լուծել և տեսագրել ամենահետաքրքիր մաթեմատիկական խնդիրները:

Առաջարկում ենք դիտել մի քանի խնդիրներ, որոնք տեսագրել են 8-1 դասարանի սովորողները.

Рубрика: Գրականություն 8

Աստվածահաճո փայտահատի պատմությունը: Նիկոլայ Լեսկով

Քննարկել ,,Աստվածահաճո փայտահատի պատմությունը,,

Այս պատմվածքը շատ հետաքրքիր և խորիմաստ էր։ Ըստ իս այն նրա մասին է, որ Աստծուն ավելի շուտ է հասնում այն մարդկանց ձայնը, ով շնորհակալ և արդար է, ով ամեն անգամ գնահատում է իրեն բնության և Աստծո կողմից տված հրաշքները և շարունակում ապրել, ով չոր արդարությամբ սոված է մնում այնքան ժամանակ, մինչև աշխատի և նոր կուշտ փորով հաց ուտի։

Շատ հին ժամանակներում Կիպրոսի շրջակայքում մի անգամ սարսափելի և տևական երաշտ սկսվեց: Բոլոր պտուղները և դաշտային հացահատիկեղենը ոչնչացան, իսկ մարդիկ, տեսնելով իրենց սպառնացող քաղցի անխուսափելի աղետը, ամենածանր, ամենաճնշող վհատության մեջ ընկան: Բոլորն աղոթում էին և անձրև աղերսում, սակայն անձրևն այդպես էլ չկար:
Տեղական հոգևորականության գլխավորն այդ ժամանակ մի եպիսկոպոս էր. անձնավորություն, որը, պետք է ենթադրել, շատ բարի, հոգատար և մաքուր սիրտ ունեցող անձնավորություն էր: Նա իր սրտին մոտ ընդունեց ժողովրդի վիշտը և անձամբ ջանադիր աղոթում էր, որ Աստված անձրև ուղարկի երկիր, սակայն անձրևն այդպես էլ չկար ու չկար:
Շիկացած երկիրը շարունակում էր մնալ անամպ, և արևն անգթորեն այրում էր այն ամենն, ինչ դեռևս չէր այրվել այդ դժբախտ երկրում:
Ժողովուրդը սարսափի մեջ էր . այն արդեն հուսահատության էր հասնում:
Ուրիշ որտե՞ղ կարելի է փրկություն որոնել: Ուրիշ ինչի՞ն ապավինել և հուսալ, եթե եպիսկոպոսի աղերսն էլ չի օգնում:
Ուրիշ ո՞վ կարող է ավելի լավ աղոթել, քան եպիսկոպոսը, և ո՞ւմ աղոթքը կարող է ավելի մոտ լինել Աստծուն: Արդյո՞ք եպիսկոպոսն առաջին դեմքը չէ ամբողջ հոգևոր դասի մեջ, և նրանից բացի կա՞ արդյոք որևէ մեկը, որ նրանից ավելի լավ իմանա՝ ինչպես աղոթել, որ Աստված տա մարդկանց այն, ինչ նրանք խնդրում են իրենից:
Այդ ժամանակ «երկնքից ձայն հնչեց» եպիսկոպոսին. «Առավոտյան ժամերգությունից հետո գնա՛ դեպի քաղաքի դարպասները և անմիջապես կանգնեցրու այն առաջին մարդուն, որը քաղաքին կմոտենա այդ դարպասներով: Թո՛ղ նա աղոթի, և այդ ժամանակ անձրև կլինի»:
Եպիսկոպոսը մարդկանց պատմեց այն մասին, թե ինչ է լսել «երկնքից», և բոլորը համաձայնեցին հաջորդ օրը, վաղ առավոտյան գնալ եկեղեցի, իսկ այնտեղից՝ դեպի քաղաքի դարպասները՝ տեսնելու նրան, ով կմոտենա և ամեն ինչ կանի այնպես, ինչպես հրամայել էր երկնքից հնչող ձայնը:
Հաջորդ օրը վաղ կատարելով ժամերգությունը՝ եպիսկոպոսն իր հոգևորական բարձր դասի հետ միասին մոտեցավ քաղաքի դարպասներին:
Նրա հետ, բնականաբար, այնտեղ մեկնեցին նաև իրենց՝ հոգնաբեկ և ջուր փափագող հողի համար օրհնյալ հրաշքի սպասող բոլոր մարդիկ: Ողջ համայնքը դուրս եկավ քաղաքի դարպասներով: Այստեղ մարդկային այդ հոտը սպասում էր այն ընտրյալին, ում Աստված Ինքը մատնացույց կանի՝ որպես լավագույն աղոթողի:
Մարդիկ ծալովի աթոռ դրեցին ճանապարհի մեջտեղում և եպիսկոպոսին նստեցրին նրա վրա, իսկ հոգևորական բարձրաստիճան դասը և բոլոր այցելուները խմբվեցին նրա շուրջն ու սկսեցին դիտել հեռուն…ու՞մ կուղարկի Աստված իրենց համար: Բոլորն անհամբեր սպասում էին շուտափույթ տեսնել այն մարդուն, որը կաղոթի անձրևի համար, և ում աղոթքը կլսվի Աստծո կողմից:
Եվ ահա իրենց հոգնեցուցիչ սպասումների մեջ շատ ժամանակ անցավ, թե քիչ, հեռվից, շիկացած դաշտերի մոտ ինչ-որ բան երևաց…
Սկզբում անհնար էր որևէ բան ջոկել. արդյո՞ք այդ մարդը հետիոտն է, թե՞ գալիս է ավանակի վրա նստած…Տարածությունը հեռու էր, իսկ այրող տոթի ճառագումներից արցունքակալում էին աչքերը …Բայց ահա նա մոտենում է և ավելի ու ավելի հստակ է երևում: Այժմ արդեն պարզ է, որ նա ամենահասարակ, ոտքով քայլող անձնավորություն է և, ընդ որում, ծեր, տանջված, մարդկային համեստ դասից, ամբողջովին կքած, որ հազիվ է շարժում ոտքերը տոթակեզ խոտերի ու ծղոտների վրա… Մի՞թե այս անձնավորությունն էլ կլինի այն աղոթողը, ում աղոթքն ավելի լավ կհասնի Աստծուն, քան հոգևորական ողջ բարձրաստիճան դասի և հենց իր՝ եպիսկոպոսի աղոթքը:
Եպիսկոպոսը և բոլոր մարդիկ նայեցին միմյանց և շփոթահար թոթվեցին ուսերը: Զարմանալի է, որ մի կապ փայտի ծանրության տակ ոտքերը հազիվ քարշ տվող այս գյուղացին բոլորից լավն է: Որ նա հասարակական աղետի համար պետք է աղոթք հղի Աստծուն: Սակայն, քանի որ այդ ծեր մարդուց բացի ոչ ոք չէր երևում, ընտրություն չէր կարող լինել, և եպիսկոպոսը վճռեց կանգնեցնել փայտահատին և նրան խնդրել, որ աղոթք հղի Աստծուն, այն Աստծուն, ում ուղղված իրենց աղոթքները հաջողություն չէին ունեցել:
Իսկ ծերունին, օրորվելով և սայթաքելով, քիչ-քիչ մոտենում էր քաղաքի դարպասներին, և ինչքանով հոգնությունն ու տոթը թույլ էին տալիս, նա նույնպես զարմացավ… ի՞նչ առիթով և ի՞նչ նպատակի համար էր դարպասների մոտ հավաքվել անսովոր քանակի այդ բազմությունը և ինչո՞ւ էր բոլորից առաջ, աթոռին նստել անձամբ Կիպրոսի եպիսկոպոսը:
Անկասկած է, որ ծանր բեռան տակ կքած ծերունին մտքի ամենահեռավոր ծայրով անգամ չէր կարող անցկացնել, որ մարդկային այդ բազմությունը եպիսկոպոսի հետ միասին այստեղ է, որ դիմավորի հենց իրեն՝ կորաքամակ աղքատին, և խնդրի աղոթել ողջ երկրամասի համար:
Ծերունին ավելի մոտեցավ և տեսավ, որ բոլորն իրեն են նայում, և թե ինչպես եպիսկոպոսն ինքը ոտքի կանգնեց և խոնարհվեց իր՝ հասարակ, աղքատ աշխատավորի առաջ:
Ծերունին քարացավ տեղում, մեջքից արագ գետնին նետեց ցախի կապոցը և հազիվ արտաբերեց.
— Ների՛ր, ըը՜ըմ, հա՛յր,- և օրհնություն խնդրեց եպիսկոպոսից:
Սակայն եպիսկոպոսը նորից խոնարհվեց նրա առաջ և ասաց.
— Ա՛բբա (sic), Տերն ուրախ է, աղոթի՛ր մեզ համար, և թող Տերն Ինքը ուղարկի Իր ողորմությունը, և թող այսօր անձրև լինի երկրի վրա:
Ծերունին ապշեց լսածից: Ի՞նչն է պատճառը, որ եպիսկոպոսն իրեն՝ անգրագետ և հասարակ մարդուն խնդրում է աղոթել: Եվ նա պատասխանեց.
— Անարժան եմ ես, հա՛յր, որ քո ներկայությամբ աղոթքի խոսքեր դուրս գան իմ շուրթերից: Այդ քեզ է պատշաճ, հա՛յր, բոլորից առավել, աղոթել համընդհանուր աղետի համար: Հենց դո՛ւ աղոթիր, ես չեմ համաձակվի:
Սակայն ծերունուն բացատրեցին, որ եպիսկոպոսն արդեն աղոթել է, սակայն Աստված չի կատարել նրա խնդրանքը և անձրև չի ուղարկել երկրի վրա:
— Իսկ հիմա, – ասում են, – քեզ վրա է եպիսկոպոսի հրամանը, և դու չպետք է հրաժարվես, հենց հիմա պետք է սկսես աղոթել:
Ծերունին այդ ժամանակ էլ դեռևս չէր համարձակվում, այդ պատճառով փայտահատի երկչոտությունը հաղթահարելու համար նրան «հարկադրաբար» ծնկի իջեցրին իր ցախերի վրա և ստիպեցին աղոթել:
Ծերունին այլևս չվիճեց և ինչպես կարողանում էր, այնպես էլ սկսեց աղոթել, իսկ երկինքն անմիջապես խտացավ, և հոսեց օրհնյալ անձրևը:
Ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան երախտապարտ պետք է լինի այդ օրհնության համար, և չգիտեին՝ ինչպես շնորհակալություն հայտնել նրան՝ Աստծո և Նրա սրտին հաճո աղոթողի համար, որին երկնքից հնչած «ձայնը» ցույց էր տվել որպես լավագույն երկրպագողի:
Եվ հենց որ երկար սպասված անձրևն առատորեն ոռոգեց և առավելագույնս հագեցրեց ծարավ հողը, և ամեն ինչ թարմացավ դաշտերում ու այգիներում, մարդկանց սրտերն էլ ճչացին ուրախությունից, և սկսվեցին զովասահ զրույցները՝ յուրաքանչյուրն իր մերձավորի հետ: Ժամանակն էր, որ եպիսկոպոսն էլ զրուցի փայտահատի հետ, և նա ցանկացավ իմանալ, թե ի՛նչ կյանքով է ապրում այդ մարդը, ում Աստված հաճեց և ընդունեց:
Եպիսկոպոսը հենց այդպես էլ ուղիղ հարցրեց այդ մասին, սակայն ծերունին ոչ մի առանձնահատուկ բան չկարողացավ ասել նրան: Եպիսկոպոսին թվաց, որ նա ինչ-որ բան է թաքցնում իրենից:
— Սե՛ր դրսևորիր իմ հանդեպ, հա՛յր (sic), – սկսեց եպիսկոպոսը, – ես հետաքրքրությունից չեմ հարցնում, հանուն շատ մարդկանց օգուտի խնդրում եմ՝ հայտնիր մեզ, այդ ինչո՞վ հաճո եղար Աստծուն, որ Նա քո աղոթքը բոլորից լավ լսեց և տվեց քո խնդրանքի պատասխանը:
Ծերունին պատասխանեց.
— Աստված գիտի, հա՛յր, չգիտեմ:
— Դե, հենց դրա համար էլ պատմի՛ր մեզ, թե ինչպես ես ապրում, և մենք բոլորս նախանձախնդիր կլինենք, որ քեզ նման դառնանք, որ մեր աղոթքներն էլ անմիջապես Աստծո ընդունարանը մտնեն: Ոչինչ մի՛ թաքցրու, արագ ասա՛…
Այդ ժամանակ ծերունին եպիսկոպոսին ասաց.
— Հավատա՛ ինձ, տե՛ր, ես հաճույքով ամեն ինչ կպատմեի քեզ, բայց հարցն այն է, որ ես իսկապես ոչինչ չունեմ քեզ պատմելու: Ես ամենասովարական մեղավոր մարդ եմ և իմ կյանքն անց եմ կացնում ամենօրյա կենցաղային ունայնության և հոգսերի մեջ: Ինձ այնպիսի ճակատագիր է բաժին ընկել, որ ժամանակ էլ չունեմ աստվածահաճո գործերի մասին մտածելու, որովհետև մինչև հիմա ծերության համար ոչ մի պաշար չեմ կուտակել և այժմ արդեն թույլ ու անզոր եմ, ո՛չ հանգիստ ունեմ, ո՛չ էլ խաղաղություն:
— Բայց ինչպե՞ս է անցնում քո կյանքը:
-Դե՛, տես, թե ինչպես է անցնում…ես վաղ եմ արթնանում և կացինը ձեռքիս քաղաքից անտառ եմ գնում: Այնտեղ մի լավ կապոց չորացած և ժամանակն անցած փայտ եմ կոտորում, որը թույլ է տրվում բոլորին: Ապա քաղաք եմ քարշ տալիս կապոցը, ինչպես այսօր բոլորդ տեսաք, երբ ինձ դիմավորեցիք դարպասների մոտ:
— Լա՛վ, իսկ հետո՞:
— Իսկ հետո քաղաքում իմ ցախը փոխանակում եմ վառելիքի հետ, իսկ ցախից խնայած փողերով հաց եմ գնում և սնվում:
— Եվ ոչ մի ուրիշ զբաղմունք չունե՞ս:
— Ո՛չ մի զբաղմունք, հա՛յր:
— Իսկ որտե՞ղ է քո կացարանը:
— Դե, ոչ մի կացարան էլ չունեմ ես և երբեք էլ չեմ ունեցել: Իսկ երբ հոգնում եմ և ցանկանում եմ հանգստանալ կամ գիշերել, սողոսկում եմ եկեղեցու տակ և տեղավորվելով հատակին, քնում եմ:
(Դա վաղուց է եղել, այդ ժամանակ եկեղեցիները փոքրիկ էին ու փայտաշեն: Դրանք կառուցում էին «ցցերի» վրա, կամ, ավելի պարզ, սյուների վրա, և կարելի էր կռանալով մտնել այդպիսի փոքրիկ եկեղեցիների հատակի տակ և թաքնվել ցուրտ եղանակին կամ անձրևին: Այդպիսի եկեղեցիներ կային նաև Ռուսաստանում, և դեռևս հանդիպում են հյուսիսային որոշ աղքատ շրջաններում: Դրանց հատակին հանգիստ են գտնում ոչխարները, հորթերն ու աղքատները):
— Դե, իսկ եթե ցուրտ է կամ այնպիսի վատ եղանակ, որ հնարավոր չէ փայտ հավաքել,-հարցրեց եպիսկոպոսը,-ի՞նչ ես անում այդ ժամանակ:
-Այդ ժամանակ ես, թեկուզ մեկ-երկու օր, այնտեղ՝ եկեղեցու հատակի տակ նստած, սպասում եմ:
— Իսկ ի՞նչ ես ուտում այդ ընթացքում:
— Իսկ ինչո՞ւ պետք է առանց աշխատելու ուտեմ: Այդ ժամանակ ես քաղցում եմ, մինչև որ Տերը նորից բարի ժամանակներ կտա: Իսկ երբ եղանակը լավանում է, ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը, ոտքի կանգնում և դարձյալ գնում ցախ հավաքելու: Ահա և քեզ իմ ողջ կյանքը:
Այս հասարակ պատմությունից, – ասում է նախաբանը, – «օգուտ» քաղեցին ոչ քիչ եպիսկոպոսներ՝ հոգևորական բարձր դասի հետ մեկտեղ:
Եպիսկոպոսն այդ ցախ հավաքողին վերցրեց իր մոտ և սնեց նրան, հանգստացրեց, մինչև որ եկավ Աստծո մոտ կանգնելու ժամանակը:

Рубрика: Գրականություն 8

30.01.2020

Քննարկի առակները․

Իմաստուն մարդը

Մարդիկ միշտ գալիս էին իմաստուն մարդու մոտ և միշտ նույն բանից բողոքում: Մի օր իմաստունը նրանց պատմեց մի ծիծաղելի պատմություն․ բոլորը սկսեցին ծիծաղել:

Մի քանի րոպե անց նա նույն պատմությունը նորից պատմեց։ Մի քանիսը ժպտացին:

Երրորդ անգամ էլ պատմեց նույնը, բայց ոչ մեկ չծիծաղեց:
Իմաստուն մարդը ծիծաղեց և ասաց.

— Չես կարող ամեն անգամ նույն պատմության վրա ծիծաղել: Բա ինչո՞ւ եք ամեն անգամ լաց լինում նույն խնդրի վրա:

Կապ չունի ասելիքը ծիծաղել է, թե հուզիչ, նույնը անընդհատ կրկնելը անիմաստ է։ Մարդիկ անընդհատ բողոքում էին նույն բանից, բայց չէ որ անընդհատ նույն կատակը անելուց մարդիկ այլևս չէին ծիծաղում։ 

Քննարկեք առակները․

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր իրենք իրենց են վերագրում նույնիսկ այն ամենը, ինչը իրենցից ոչնչով կախված չէ։ 

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Առակը այն մադկանց մասին է, ովքեր կարծում են, որ եթե նրանք շատ են ուրեմն նաև ավելի ուժեղ են։ 

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր կարծում են, որ ճշմարտությունը միայն իրենց մոտ է և երբեք չեն ընդունում դիմացինի ճիշտը։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր կարծում են, որ այն ամենը ինչը նրանք չեն կարող անել՝ չեն կարող անել նաև մյուսները։ Առակը սահմանափակ մարդկանց մասին է։ 

Рубрика: Հայոց լեզու 8

29.01.2020

  1. Դուրս գրել գոյականներըածականները, դերանունները՝ իրենց բոլոր հատկանիշերով:

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ-կապույտ վիզը։

Գարնանային-ածական, հարաբերական

Առավոտը-հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում

պայծառ-ածական, դրակակ աստիճան

արևոտ-ածական, դրական

Օր-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, արտաքին հոլովում

Կուշտ-ածական, դրական աստիճան

մեր-դերանուն, անձնական

ձիերը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում

քարոտ-ածական, դարական աստիճան

արահետը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, արտաքին հոլովում

Քրտնքից-գոյական,հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, բացառական հոլով, արտաքին հոլովում

ձիերի-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում։

վիզը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, արտաքին հոլովում

Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերը չծակծկեին։

Ինչքան-դերանուն, հարցական

Արահետն-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում

Գյուղից-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, բացառական հոլով, արտաքին հոլովում;

Անտառը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, արտաքին հոլովում։

Հաստաբուն-ածական, դրական

Ծառերի-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, սեռական հոլով, արտաքին հոլովում

Արահետի-գոյական, թանձրացական, հասարակ, ոչ անձ, եզակի, սեռական հոլով, արտաքին հոլովում

Ճյուղերն-գոյական, թանձրացական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, հայցական հոլով, արտաքին հոլովում

Թամբից-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, բացառական հոլով, արտաքին հոլովում

2. Բառերը ենթարկել բառակազմական վերլուծության: (Օգտվեք ածանցների տրված ցանկից):

Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր։ Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից գրատախտակը։ Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար։ Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ։

3. Կետադրել հատվածը.

Դասերից հետո ես համարյա միշտ տանն էի։ Օհան ապերը գնում էր գոմը` տավարին ապուր տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը, լվանում ընթրիքի ձավարը։ Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ, նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Рубрика: Քիմիա 8

Քիմիական հավասարումներ

1.Քիմիական հավասարումներ

2.Քիմիական ռեակցիաների տեսակները

3.Հաշվարկներ ըստ քիմիական ռեակցիաների

Կրկնել օքսիդ, թթու, հիմք, աղ։

Քիմիական հավասարումը, դա քիմիական ռեակցիա պայմանական գրառումն է բանաձևերի, և եթե անհրաժեշտ է գործակիցների միջոցով։

1.միացման֊միացման են կոչվում այն ռեակցաները, որոնց ժամանակ երկու նյութից առաջանում է մեկ բարդ նյութ։

Մագնեզիեւմը վերցրթցինք ակցանով միջոցով պահեցինք սպիռտայրոցի բոցի վրա և այրեցինք։ Մագնեզիումը  բոցավառվեց։

2Mg + O² = 2Mg+²O-²

Գործակիցը ցույց է տալիս մոլեկուլների կամ ատոմների թիվը։

4K + O =K²O

2.քայքաման֊a

3.տեղակալման

4.փոխանակման

 

Рубрика: Ձմեռային ճամբար 2020, Ուսումնական ձմեռ

«Գիտասերունդ» նախագծի շրջանակում…

Հունվարի 24-ին և 25-ին AUA-ում (Ամերիկյան համալսարանը Հայաստանում) ներկա գտնվեցի «Գիտասերունդ» մաշտաբային և երկարաժամկետ նախագծի առաջին պարապմունքներին: Սովորողները հրավիրված էին որպես աուդիտներ, որոնց հետ բնագիտական առարկաներից 45 րոպեանոց դասընթացից հետո նրանք պետք է պատմեին, թե ինչպես անցավ դասընթացը, արդյոք այն տարբերվում էր, հասկանալի էր և այլն: Ես այս պահին կպատմեմ իմ կարծիքը այդ ամբողջ դասընթացի և ընդհանրապես նախագծի մասին: Նախագիծը հենց ամենասկզբից էլ ես շատ էի հավանել և անպայման պետք է ներկա գտնվեի իրագործմանը: Ամենահուզիչը, ամենատպավորիչը այս ամենում AUA-ում գտնվելն էր և փորձելը ուսանողի կերպարը մեզ վրա: Այդ բաձր տպավորությունների ներքո ամեն մի քայլը դառնում էր ավելի հետաքրքիր և գրավիչ: Դասընթացի ընթացքում օգտագործվեցին այնպիսի ուսուցման մեթոդներ, որոնք անպայման կցանկանայի լինեին այլ կրթական հաստատություններում: Ամենահետաքրիր և պետքական մեթոդներից էր քարտային ուսուցումը: Ուսուցման ժամանակ սովորողները հարցերին պատասխանում են տարբեր գույների քարտեի միջոցով: Եթե սովորողի կարծիքով ճիշտ պատասխանը կանաչ գույնի տողում գված պատասխանն է, նա բարձրացնում է կանաչ քարտը: Այսպիսով սովորողների մոտ չի լինի արտագրության հնարավորությունը, ինչպես նաև ուսուցիչը կհասցնի իմանալ բոլորի պաասխանները, այլ, ոչ թե ոմանց: Դասընթացների ժամանակ շատ կարևոր էր նաև մթնոլորտը: Ուսուցիչը չէր խոսում բարձր ձայնով, որովհետև այլ խանգարող աղմուկ չկար: Ուսուցիչները չէին ասում «ոչ» բառը, որին ես նույնպես շատ համամիտ եմ: Ասելով «ոչ»բառը սովորողի մոտ կարող է չտպավորվել ճիշտ պատսխանը, իսկ չասելով «ոչ» ը այլ, խնդրելով սովորողին բացատրել իր սխալը, նա վերջում կգա այն եզրահանգման, որ սխալ է: Ըստ իս այս ձևը ավելի ճիշտ է: Հետաքրքիր էր նաև այն, որ սովորողները չճանաչելով ուսուցչին վստահում էին նրան և տրամադրում նրան իրենց ուշադրությունը, այն դեպքում, որ կարող էր տեղի ունենալ ամբողջությամբ հակառակը: Ես շատ եմ հավանել հենց նախագիծը և մեծ հաճույքով կշարունակեմ մասնակցել մնացած փուլերին:

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Ճամփորդություն դեպի Զառ գյուղ․․․

Հունվարի 24-ին, մենք՝ ընկեր Լուսինեի և ընկեր Լիաննայի խմբով գնացինք Զառ գյուղ։ Ամեն ինչ սկսեց առավոտյան ընհանուր պարապունքից հետո, երբ մենք նստեցինք ավտոբուսը, տեղավորվեցինք և շարժվեցինք։ Առաջին կետը, որտեղ պետք է կանգ առնեինք դա «Լևոնի Աստվածային Քարանձավն էր», որի մասին տեղյակ են շատերը և հետաքրքրված օտարերկրացիները։ Այն իսկապես Աստվածային էր, քանի որ նայելով և շրջելով նույնիսկ չես էլ հավատում, որ դա կարող էր ստեղծել մարդ և ավելի զարմացնում է այն փաստը, որ այդ մարդը միայնակ է դա արել։ Մենք մտանք գլխավոր մուտով դեպի քարանձավի հիմնական սենյակը։ Իսկ դուրս եկանք տան մեջ։ Քարանձավը ուներ 21 մետր խորություն։ Քարանձավի պատմությունը նույնպես շատ հետաքրքիր էր։

Это слайд-шоу требует JavaScript.

Շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի դաշտավայր, որը առատ էր ձյունով։ Սպիտակությունը, որը գերում էր և հիացնում, որին նայում էիր և կուրանում։ Այնպիսի փայլ, իդիալական, անթերի գորգ, որը ստեղծել կարող է միայն բնությունը։ Սովորողները անհամբեր էին իրենց աչքերով վայելելու այդ հրաշքը։ Կարոտ էինք այս ամենին։ Դուրս եկանք և լցվեցինք ձյան մեջ։ Իրար հրում էինք, խփում, գցում, ընկնում, բայց միայն զվարճանում։ Այնքան ժպտերես էին բոլոր երեխաները, այնքան երջանիկ էին նրանց աչքերը։ Խաղալու ընթացքում սկսում ես գիտակցել, որ դու էլ ես բնության մի մասնիկ և առանց բնության և նրա հրաշքների ապրել ուղղակի չես կարող, կամ էլ կարող ես, բայց ռոբոտացված կյանքով։ Ում են պետք ռոբոտները, եթե մենք մեր կյանքում բաց ենք թողնում այսպիսի հրաշքները, ինչպիսին են ձյունը, արևը, ջուրը, հողը և մյուսները։ Հիանալի ժամանակ անց կացրեցինք ձյան հետ, իսկ ձյուննը մեզնից գոհ մնաց։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020. Օր 9

Այսօր, մենք անբողջ օրը աշխատում էինք նախագծերով, քանի որ մեր դիմացն է ճամփորդությունների շարքը և մենք պետք է քիչ-քիչ ավարտի հասցնենք մեր նախագծերը: Մենք արդեն ավարտել ենք «ֆլեշմոբային խնդիրների տեսագրում» նախագիծը, որը նաև ներկայացրել ենք Դիջիտեք ամենամյա մրցույթին: Այսօր ավարտեցինք նաև քիմիա-մաթեմատիկա միջառարկայական նախագիծը, որի շրջանակում քիմիական փորձերի օգնությամբ կատարում էինք մաթեմատիկական հաշվարկներ պարզելու լուծույթի տոկոսային բաղադրությունը, ինչպես նաև մրգի ջրային մասը: Այս նույն նախագծի շրջանակում այսօր եղնաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գինեգործության մառանում, որտեղ ընկեր Արտակի հետ պարզեցինք սպիրտի տոկոսյաին բաժինը օղու մեջ: Այս պահին ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են լուծում այդպիսի խնդիրները:

Մեր խնդրում մեզնից պահանջվում է գտնել x-ը`

20%. 500գ + 70%. 300գ = x%. 800գ

Կազմենք հավասարում`

500·20/100+300·70/100=800x/100

Այնուհետև լուծում ենք այս մեկ անհայտով հավասարումը`

10000+21000=800x

31000=800x

x=31000:800

x=38,75

Այս նույն հավասարումով էլ մենք լուծում էինք մեր խնդիրները: Իրականում այս աշխատանքը շատ հետաքրքիր և ուսուցողական աշխատանք է, քանի որ փորձերի օգնությամբ միշտ ավելի հեշտ է ընկալվում առաջադրանքը և նրա բացատրությունը: Հենց այդ պատճառով էլ բոլոր սովորղները սիրում են փորձեր: Հենց այսպես էլ անցավ մեր օրը:

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Օր 9

Այսօրը անցավ շատ խատռը և հետաքրքիր։ Այսօրը սսկեցինք ժաննա Ալբերտովնայի նախագծի հետ, որի ժամանակ զբաղվեցինք այն նախագծերով, որը նախօրոք սկսել էինք։ Օրը շարունակեցինք մի շատ հետաքրքիր հանդիպմամբ։ Մենք հանդիպեցինք Ամերիկյան համալսարանից երկու դասավանդողների հետ, որոնք իրենց նախագծով եկել էին մեր դպրոց։ Նրանք որոշել էին սկսել մի նախագիծ, որի շրջանակում նրանք ունենալու էին հատուկ դասընթաց-վերապատրաստումներ, որոնց ժամանակ ներկայացնելու էին բնագիտական առարկաները ավելի հետաքրքիր կողմից՝ «գլխիվայր»։ Նախագծին մասնակցելու են տարբեր ուսուցիչներ և ուսուցչուհիներ այլ մարզերից, ինչպես նաև տարատարիք սովորողներ և այլն։ Առաջին դասընթացը տեղի է ունենալու ուրբաթ օրը, հենց Ամերիկյան համալսարանում։ Մինչ այդ խոսենք ասյօրվա մասին։ Այսօր մենք իրագործեցինք մեր սովորղ-սովորեցնող նախագիծը, որի շրջանակում, Արևմտյան դպրոցի 1-ին դասարանցիներին սովորեցնում էինք ժամացույցը և թե ինչպես հասկանալ ժամերը։ Շատ հետաքրքիր էր զգալ մեր մաշկի վրա ուսուցիչների աշխատանքը և պորձել ճիշտ բացատրել երեխաներին։ 1-ին դասարանցիների հետ նաև բարդություն է համարվում այն, որ նրանք կարող են ձանձրանալ, կամ նրանց կարող է չհետաքրքրել այն ինչի մասին, որ մենք քննարկում ենք։ Այսպիսով, ըստ իս իմ մոտ ստացվեց նրանց հետաքրքրել և նրանք էլ մեծ սիրով պատասխաեցին բոլոր հարցերին և ամեն ինչ հասկացան։ Այսպիսի աշխատանքները կարող են մտերմացնել և՛ տարատարիք երեխաների շփումը, և՛ սովորեցնողի ունակությունները։ Մեծ հաճույքով կիրականացնեմ այսպիսի աշխատանքներ։