Рубрика: Հայոց լեզու 8, Ստեղծագործում ենք

Հիշիր․․․ Առանց նրա․․․

thumbnail_IMG-4e2ecebe10cad2da00d9db176becbfd6-V

Հիշիր, դժվար է առանց նրա, ով քեզ աջակցում է, ով քեզ չի թողնում զգալ մենակությունը, թուլությունը, հուսահատությունը։ Գնահատիր, ցանկացած մի վարկյան, ցանկացած րոպե, ցանկացած ժամ, որ դու նրա հետ ես, քանի որ կգա մի պահ և դու կմնաս մենակ և կհասկանաս, թե ինչ ունեիր, ինչ կորցրեցիր և ինչը ցանկանում ես վերադաձնել։ Գնահատիր, սիրիր և վայելիր․․․

Ես մնացի մենակ այն մարդկանց հետ, ում հետ երբեք առանձնապես չեմ շփվել, չեմ ճանաչել։ Զգում էի, որ սկսում եմ կարոտել։ Բայց, լիքը մարդ էր, հաստատ մի բան կգտնեի զբաղվելու։ Պատրաստվում էինք ճամփորդության, տրամադրությունը ընդհանուր լավ էր, ավելի շուտ նորմալ։ Շուտով, սկսեցի զգալ, որ եղանակը փչանում է, եղանակը սկսում փոխվել։ Զանգերը քչացել են, նամակներ համարյա չկար։ Օրեց օր ավելի էր անձրևում, եղանակը դառնում էր ավելի վատը, մառախուղ, մշում։ Նույնիսկ երգերը չէին փրկում, բարձրացնելու տրամադրությունը։ Ես ժպտում էի, ծիծաղում, բայց ուրախ չէի։ Չգիտեմ ոնց, բայց անցավ 4օր։ Արդեն անտանելի էր դառնում եղանակը, նամակները, ամեն ինչը, բոլորը։ Ուզում ես նստես մի տեղ, մենակ ու սկսես լացել, բայց որ ոչ ոք չգա քեզ հանգստացնելու, այլ լացես ու լացես․․․անվերջ։ Գնում ես, նստում ես, ոչ ոք չկա, որ զանգի, հարցնի որտեղ ես, ինչ ես անում, ոնց ես։ Զգում ես, որ մենակ ես։ Ոչ ոք չի հասկանում քեզ, ճիշտն ասած, չի էլ փորձում։ Մենակ և վերջ։ Մենակությամբ ամենը չի վերջանում։ Մենակ ես, ուրեմն թույլ ես։ Հարցերի դեպքում ստիպված ես պատասխանել առանց խորհրդակցելու, ճնշման դեպքում դիմակայել մենակ։ Զգալ, թե ինչ է լինել թույլ, անպաշտպան։ Դիմացինդ ունի այն, ինչի կարիքը ունի, իսկ դու ոչինչ ես առանց նրա ու վերջ։ Դու այն չես, ինչը նրա հետ ես։ Ի վերջո՝ հուսահատություն։ Դու չկաս։ Վերջապես հասար հատակին։ Վերջ, ավելի ներքև այլևս տեղ չկա։ Դու խորտակված ես, դու օվկիանոսի հատակին ես և միակ ճանապարհը վերևն է։ Բայց, ո՞նց։ Առանց նրա։ Սկսում ես գնահատել, ինչը ունեիր, ինչպիսի ուժ ունեիք միասին, ինչքան ուժեղ էիք։ Դու հուսահատության այնպիսի ալիքի փորձեցիր դիմադրել մենակ, որը փակեց, խորտակեց, խեղդեց։ Ինչպես կարող ես մնալ ջրի տակ առանց թթվածնի։ 20 վայրկյան, լավ է։ 40 վայրկյան, ոչինչ։ 1 րոպե, 2 րոպե և վերջ։ Դու ալևս չես շնչում։ Վախ կա մեջդ, որ այլևս երբեք էլ չես շնչի, որտեղից թթվածին։ Դու հատակին ես։ Խորտակված։ Միայնակ։ Թույլ։ Հուսահատված։ Բայց․․․։ Մեկ զանգ, մեկ նամակ, սովորական՝ բարև և հոգու խորքում առաջանում է կրակ՝ հույս, որ թթվածինը դեռ կա, չի վերացել, մնում է միայն լողալ, լողալ դեպի վերև։ Չդադարել լողալ, չդադարել սպասել, լինել հույսով լի, որ կգա, նա էլ կգա։ Կրկին զանգ, կրկին խոսք, նկար, բարև, հաջող, ոնց ես, կարոտել եմ և ահա, դու կրկին շնչում ես։ Դու տեսնում ես նրան, առանց ում ապրելուդ ցանկությունը կորում է, հասկանում ես, որ նվիրված ես նրան։ Նվիրված ես ընկերոջդ, նվիրված ես նրան ամբողջությամբ։ Մենակ ընկերդ կարող է օգնել, հասցնել քեզ և հասկանալ։ Դու ունեիր ընկերոջդ կարիքը։ Ամեն մի զանգը, ամեն մի նամակը, ամեն մի բառը մի ձեռքի պտույտ էր, որը քեզ օգնում էր բարձրանալ վերև, շարունակել լողալ։ Ամեն մի շարժումից հույսի կրակը մեծանում է և վերջապես լցնում քեզ լույսով և ջերմությամբ։ Ընկերս․․․ Դու իմ ամեն ինչն ես, ես կարող եմ ապրել առանց շքեղության, առանց ճոխության, առանց ամեն ինչի, բայց առանց քեզ՝ իմ ընտանիքը լի չի, առանց քեզ ես խորտակվում եմ տան պատերից դուրս։ Երբ լինում եմ մենակ, միայն դու ես ինձ օգնում լինել հանգիստ, չդադարել ուրախանալ, ժպտալ։ Իսկ առանց քեզ ես ստիպված եմ կրկին ընկնել օվկիանոսի հատակը և մնալ առանց թթվածին, առանց լույս, առանց շունչ։

Հիշիր, դժվար է առանց նրա, ով քեզ աջակցում է, ով քեզ չի թողնում զգալ մենակությունը, թուլությունը, հուսահատությունը։ Գնահատիր, ցանկացած մի վարկյան, ցանկացած րոպե, ցանկացած ժամ, որ դու նրա հետ ես, քանի որ կգա մի պահ և դու կմնաս մենակ և կհասկանաս, թե ինչ ունեիր, ինչ կորցրեցիր և ինչը ցանկանում ես վերադաձնել։ Գնահատիր, սիրիր և վայելիր․․․

Рубрика: Գրականություն 8

Լևոն Շանթ․ Գիշերպահը

Գիշերապահը

Գիշեր է. տա՜նկ, տա՜նկ, հսկայ ժամացոյց։
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց
փողոցներ կ՛անցնի լուռ, քայլամոլոր։

Պաղ հովը կու գայ, կը զարնէ ճակտին,
ուր հին-հին յուշեր յանկարծ կը յածին,
ինչպէս երկնքի քօղէն ալ անդին
մոռցուած աստղեր մերթ վառ կ՛առկայծին։

Ու միտքն ակամայ թափով մ՛ինքնաբեր
կը թռչի հեռուն՝ տունը հայրենի.
է՜, կեանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր
այն լեռներուն մէջ վեհ ու ամեհի։

Ու պարզ կը յիշէ… Գիշեր է խորին.
իրենք քոյր-եղբայր լարումով անհուն
լռիկ պաշարած ալեհեր հանին՝
կ՛ունկնդրեն անոր վէպերն հմայուն։

Եւ հանին ինքն ալ ներշնչուած արդէն
Մհերի ուժը կը պատմէ տղոց.
երբ յանկարծ բուքը տնակի երդէն
այլանդակ ձայնով կը հանէ հոգոց։

Ահեղ ոռնումով կարծես կը խօսի,
կը սուլէ բառեր բիրտ ու չլսուած,
բա՛ռ, որ դժոխքի խորքէն կը հոսի…
Ու խաչ կը հանէ հանին երկիւղած։

Իսկ տղաքը լուռ կը նային իրար
ու ամէն մէկը կը խորհի ինքնին,
որ նոր Մհեր մը դառնայ անպատճառ,
երբ ինքն ալ հասնի անոր տարիքին։

Եւ ահա՜… տա՜նկ, տա՜նկ, խորհո՛ղ ժամացոյց։
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց
փողոցներ կ՛անցնի լուռ, քայլամոլոր։

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն 8

28.04.2020

Կալանավորը

Համակենտրոնացման ճամբարի նախկին  բանտարկյալը շատ տարիներ հետո հանդիպեց իր ընկերոջը, որի հետ անցել էր շատ փորձությունների միջով:

—  Դու ներեցի՞ր  նացիստներին:
—  Այո՛:
—  Իսկ ես` ոչ:  Ես մինչև հիմա ատելությամբ լի եմ:
—  Այդ դեպքում, — մեղմ ասաց ընկերը,- դու առաջվա պես  գտնվում ես պատերի ետևում:

Սովորեք ապրել բաց սրտով

Ուսուցիչը աշակերտներին հարցրեց:

— Ինչու՞ է պատուհանը ջարդվում, երբ քարով հարվածում ես:

— Որովհետև քարը ծանր է,- պատասխանեց առաջին աշակերտը:

— Որովհետև ապակին փխրուն է,- ասաց երկրորդը:

— Որովհետև հարվածը և ուժգին էր և դիպու, — ասաց երրորդը:

— Ձեզնից ոչ ոք ճիշտ չպատասխանեց,- աաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր։

Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամու նետ չի կոտրի այն ՝ անցնելով հոգու բարակ հյուսվածքով:

Շարունակեք թռչել

Եթե զինվորական օդաչուի թռիչքից հետո վերլուծվի թռիչքի մատյանը, ապա կպարզվի, որ գրեթե բոլոր որոշումները, որոնք օդաչուն թռիչքի ընթացքում ընդունել է, սխալ են։

Գրեթե բոլորը սխալ են, մարդի՛կ։
Ժամանակի ամեն պահին կարելի էր ընտրել մի փոքր բարձր անկյուն, մի փոքր ավելի արագություն, մի փոքր ավելի ճիշտ  բարձրություն վերցնել։

Եվ դա օդաչուներին ղեկին չնստեցնելու պատճառ չէ:
Ճիշտ մոտեցումը, որը սովորեցնում են օդաչուներին,  որոշումներ կայացնել շարունակելն է։
Դա որոշիչ կետն է։

Շարունակել ընդունել որոշումներ։ Շարունակել ինչ-որ բան անել։
Շարունակի՛ր թռչել։

Рубрика: Հայոց լեզու 8

Սասնա ծռեր․ ընթերցանություն։ Մաս 2

Ընթերցում են Կարինե և Արսեն Գոմցյանները։

==ՃՅՈՒՂ ԵՐԿՐՈՐԴ. ՄԵԾ ՄՀԵՐ==
===Մասն Ա ֊ Մհերը խնամում է Սասունը===

Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
Յոթ շենք էղավ իր բոյ։
Էնոր վանք—վարժատուն դրին.
Քիչ մի սորվավ, շնորհքով լցվավ,
Օր մէլ իր մոր ասաց.
— Մարե՛, հերիք էսպես մնամ.
Հրաման տու ինձ՝ էրթամ սարեր, քարեր շրջեմ,
Գազան ու հավք զարկեմ,
Մարդերու շարք մտնեմ։
Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.— Մհեր,
Պստիկ ես, չես կարնա գնա,
Քանի մի տարի համբերե։
Ամա Մհեր ասաց.— Մարե՜,
Քանի մեր տուն դեռ մարդ չկա՝
Դևեր մեր տան վերա տի գան, վնաս տի տան։
Աղեկ է, որ հիմիկվանե պատրաստ ըլնեմ՝
Թըշնամու դե՛մ կայնեմ։
Դեղձուն Ճուղ-Ծամ տեսավ՝ չի կարնա վեր տղուն,
Հրաման էտուր։
Էդ ժամանակ Մհեր գնաց որսի.
Կը պտտվեր սար ու դաշտեր,
Ցերեկ կ’էրթար՝ որս անելու,
Գիշեր կը գար՝ իր տեղ կը քներ։
Ոտքով կ’էրթար կը գար—ձի-բան չըկար։
Օր մի Մհեր շատ էր լարե,
Աղվեսներու հետև շատ էր վազե,
Էլ չըկարցեր էր բան բռնի։
Իրիկուն էկավ հերսոտ, դադրած,
Իր ձեռաց փետ թալեց գետին։
Քեռին հարցուց.— Տըղա, հորի՞ ես հերսոտե։
Մհեր ասաց.—Քեռի Թորոս,
Անտե՛ր մնա էդ տեսակ որս,
Էս մեկ օր ես շա՛տ եմ վազե,
Էս մեկ օր ես շա՛տ եմ լարե…
Գազաններ որ կան՝ կը փախնեն,
Չեմ կարնա հասնի լարելով.
Հեռվանց նետ-աղեղ կը թալեմ՝
Չի՛ հասնի, դարդակ կը դառնամ։
Ա՜խ, քեռի, իմա՜լ կը դադրեմ…
Ինք որ մարմնով ծանրացեր էր՝ վատ կը վազեր.
Որ կը վազեր՝ չոքերեն հետ հող կը խրվեր։

Рубрика: Հայոց լեզու 8

25.04.2020

183․Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Ծաղկել, քարանալ, անվանվել, քարոզել, ձևանալ։
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափականալ, սրել։
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ։
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Կրկնել, արագանալ, դանդաղանալ, հաճախել։
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
Վայել, մկըկալ, տզզալ, թրըխկալ։

  1. Տրված բայերից նորե՛րն ստացիր` դրանք միացնելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցել, արտագրել, մակագրել, հակաճառել։

185.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բոլոր բայերը ունեն մեկ արմատ, Բ խմբկիր բոլոր բառերը երկու արմատ, իսկ Գ խմբի բայերը գրվում են առանձին արմատից։ 

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Ընկերանալ, թանձրանալ, խորանալ։

Բ. Վախ, կամ, մոտ:

Վախենալ, կամենալ, մոտենալ։

Գ. Հաս, անց, հագ:

Հասնել, անցնել, հագնել։

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Թռչել, սառչել, կպչել։

188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

189.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ-հեռացել է — ան-ը դառնում է աց, մոտենալ-մոտեցել է-են-ը դառնում է եց, դալկանալ-դալկացել է-ան-ը դառնում է աց, ամրանալ-ամրացել է-ան-ը դառնում է աց, գտնել-գտնում է -նե-ը դառնում է նու, տեսնել-տեսնում է- նե-ը դառնում է նու, թռչել — թռնում է -չե-ը դառնում է նու, փախչել — փախնում է -չե-ը դառնում է նու, հասցնել — հասնում է —ց-ն սղվում է, իսկ նե-ը դառնում է նու, մեծացնել- մեծանում է- ց-ն սղվում է, իսկ նե-ը դառնում է նու :

190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել— հանել է, վանել-վանել է, բարձրանալ-բարձրացրել է, մանկանալ-մանկացել է, հենել-հենել է, վախենալ-վախեցել է, մեռնել-մեռել է, բռնել-բռնել է, թռչել-թռել է, խաչել-խաչել է, հառաչել-հառաչել է:

191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա) ել, ալ, բ) ում, գ) ել, դ) ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

192.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) ամրացրեցիք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել) արածացրեցիր:
Հավերը (երկարեցել)երկարացրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն (մեծացնել)մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել)ձանձացրեցի ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել)թռչեցինք արևկող անող թռչուններին:

193.Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

194.Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:

Ուտ,կեր: Լին, եղ:

Рубрика: Քիմիա 8

Ջրածին

Ջրածնի անձնագիրը՝

Это слайд-шоу требует JavaScript.

Հեղինակ՝ Ղարիբյան Աննա

Ջրածին․ No1 տարը տիեզերքում

Ինչպես արդեն նշվել էր Երկիր մոլորակի վրա ջրածինը կազմում է ընդհամենը 1%-ը` ջրի մեջ, թթուների մեջ և այլն, բայց տիեզերքում այն No1 տարն է։

590d2fd348ac3433-1024x682

Տիեզերքի 92%-ը կազմում է ջրածինը։ Ահա, թե ինչ ահռելի տարածություն է կազմում ջրածինը, և թե ինչքան կարևոր է այն։

5

Մեզ ամենամոտիկ աստղը արեգակն է և այն կազմված է 70%-ով ջրածնից։

6

Այս նկարում պատկերված է Յուպիտերի կազմը։ Առաջին շերտը ամպն է։ Երկրորդը գազատիպ ջրածինը, երրորդը հեղուկ ջրածինը, չորրորդը մետալիկ ջրածինը և հինգը՝ միջուկ։

6

Նույն պատկերը անգլերենով կարող ենք տեսնել այստեղ։

7

Այսպիսով մենք կարող ենք ասել, որ ջրածինը տիեզերքի No1 տարն է։

Рубрика: Русский язык 8

20-24.04.2020

  1. Продолжаем работать по  фразеологизмам
    Работа по аудированию: вы прослушали лекцию » Как первобытные люди заселили мир». Давайте побеседуем по тексту:
  • Итак, в глубокой древности люди,путешествуя, передвигались пешком, у них не было лодок, самолетов, поездов и транспортов. 
  • их путешествия были долгими больше 1 года сколько лет?
  • они питались ягодами, травами, даже жуками еще чем?
  • докажите, что есть прямая связь между питанием древних и миграцией
  • что нашли в пещере на Алтае?
    Нашли ДНК древнего человека, но не Homosapiensa, а кого то другого. 
  • как Homosapien пришли в Австралию?
    Ест версия что они приплыли туда, ну так как тогда не было лодок, это немножко невероятная версия.  Ест еще одна версия, где ученые думают что их просто выбросило на берег. 
  • придумайте предложения с фразами  страшно подумать, факт остается фактом, есть версия

    Страшно подумать, как жили без еды и воды наши предки.
    Может некоторые не верят, но динозавров было на земле, факт остается фактом.
    Есть версия, что людей помогали инопланетяне.

3. разговариваем по проекту “Русская классика в мультфильмах”

Рубрика: Հայոց լեզու 8

23.04.2020

Հետևայլ հատվածը ենթարկել խոսքիմասային վերլուծության․

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Պարիսպների-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

գլխին-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, տրական հոլով, արտաքին ի հոլովում

բույն-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, հայցական հոլով, արտաքին ի հոլովում

դրել-դերբայ, կախյալ, վաղակատար

ցինը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

անգղը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

բերդի-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, սեռական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

ոտնաձայն-գոյական, հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, անորոշ, արտաքին ի հոլովում

լսվում-դերբայ, կախյալ, անկատար

նրանք-դերանուն, անձնական, երրորդ դեմք, հոգնակի

կռնչյունով-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, գործիական հոլով, արտաքին ի հոլովում

աղմկում-դերբայ, կախյալ, անկատար

թռչում-դերբայ, կախյալ, անկատար

բներից-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, բացառական հոլով, արտաքին ի հոլովում

ահարկու-ածական, որակական, դրական

պտույտներ-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, հայցական հոլով, արտաքին ի հոլովում

անում-դերբայ, կախյալ, անկատար

կատարին-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, տրական հոլով, անորոշ, արտաքին ի հոլովում։

բարձրանում-դերբայ, կախյալ, անկատար

քարե-ածական, հարաբերական

արծիվը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

կտուցը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

կեռ-ածական, որակական, դրական

թուր-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

մագիլները-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում

սրածայր-ածական, որակական, դրական

նիզակներ-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

փետուրները-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

որպես-դերանուն, ցուցական

պողպատե-ածական, հարաբերական

զրահ-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում