Рубрика: Հայոց լեզու 8

20.05.2020

  1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Կարելի է սխալվել, եթե շտապ եզրակացություն ես անում։
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Պետք է մտածել հետևանքի մասին, երբ բնության հավասարակռությունը հաղթում ես։
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Այն բեռը, որը գտնվում է ձգողության ազդեցության տակ կախենք թելից։ 
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, ովքեր իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին, որոնք որսի ժամանակ խփվել էին աղվեսներին։
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
Այն հետախույզը, որը դեպի մորուտը ուղղություն էր վերցրել, կտրուկ թեքեց դեպի լանջը։

Կետադրի՛ր հատվածը․

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ՝ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը՝ կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց՝ որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կա՛մ, քսան ռուբլի տուգանք՝ անտառից փայտ գողանալու համար, կա՛մ էլ, Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան՝ արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ո՛չ Պանինը երևաց, ո՛չ էլ՝ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։