Рубрика: Տեխնոլոգիա

Անտոնիո Գաուդի

 

Այս տեսանյութում ներկայացված են Անտոնիո Գաուդիի անկրկնելի աշխատանքները, որոնք տարբերվում են մյուսներից և յուրահատուկ են իրենց ոճով։ Ես Անտոնիո Գաուդիի արվեստի մասին լսել էի, բայց մանրամասն ծանոթ չէի նրա աշխատանքին և ոճին։ Այսօր ես դիտեցի այս տեսանյութը իմ ուսուցչուհու խորհրդով և շատ հավանեցի այն։ Այնտեղ այնքան հետաքրքիր և գեղեցիկ կադրեր կան, որոնք կարելի է կանգնեցնել և ուսումնասիրել ժամերով։ Այսպիսով հետաքրքրությունից ելնելով որոշեցի ուսումնասիրելի մի փոքր նաև Գաուդիի կյանքը։

250px-Antoni_Gaudi_1878

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին Կատալոնիայի Ռեուս քաղաքում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում ճարտարապետի համոզմամբ նրա մեջ արթնացավ տարածության զգացումը։ Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ 1876 թվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։ 1879 թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ 1906 թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։ 1870-1882 թվականներին Անտոնի Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։ Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։ Շուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայտ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝ մեկը մյուսից անսովոր։

1926 թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտնվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։

Գաուդին մահացավ 1926 թվականի հունիսի 10-ին և թաղվեց երկու օր հետո իր թերկառուցված տաճարի գետնադամբարանում։

Այսպիսով Գաուդին ուներ դժբախտ, բայց ազդեցիկ կյանք, քանի որ նրանից հետո մնաց այնպիսի ոճ, այնպիսի արվեստ, որը ճանաչում են բոլորը և սիրված է ամբողջ աշխարհում։

Աղբյուրը՝այստեղ

Рубрика: Գրականություն 8

«Սասնա ծռեր» էպոսի մասին առանձնացված հուշումներ

Կանայք

Ծովինար
Դեղձուն-Ճուղ-Ծամ
Դեղձուն-Ճուղ-Ծամի քույր
Արմաղան
Սառյե
Իսմիլ Խաթուն

Տղամարդիկ

Գագիկ թագավոր
Քեռի Թորոս
Խալիֆա
Բաղդասար
Սանասար
Վերգո
Ձենով Հովհան
Մհեր
Մըսրա Մելիք
Դավիթ
Փոքր Մըսրա Մելիք
Չարբահար Քամի

Նմուշներ և հուշումներ

Ջուրը, աղբյուները
Դևերը
Օրհնանքը
Աղոթքը
Երդումը
Կրակը
Խոստումը
Հայրենիքը