Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստան և Պուրերտո Ռիկո․ համեմատություն

Հենց առաջին հայացքից էլ մենք կարող ենք ասել, որ Հայաստանը ավելի զարգացած և կայացած պետություն է, քան Պուերտո Ռիկոն։ Սկսենք համեմատել ցուցանիշները ամենասկզբից։ Բնակչության թվով Հայաստանը, ոչ շատ մեծ տարբերությամբ, բայց ավելի առաջ է, քան Պուերտո Ռիկոն։ Եթե ուսումնասիրենք տվյալ երկու պետությունների բնակչության կանխատեսումները 2050թ․-ին, կարող ենք տեսնել, որ պատկերը նույնն է մնալու։ Չնայած նրան, որ երկու պետությունների բնակչության թիվը կիջնի, բայց տարբերությունը չնչին փոփոխությունների կենթարկվի, իսկ դա արդեն կախված է բնակչության տոկոսային աճից։ Այս առումով երկու պետությունները նման են միմիանց։

Նույնիսկ այս երկու ցուցանիշներից կարող ենք տեսնել, որ ի վերջո երկու պետություններն էլ եկել են նույն թվին՝ մեկը քչանալով, իսկ մյուսը շատանալով։

Հաջորդ ցուցանիշը բնակչության աճի տոկոսային հարաբերությունն է, որը, ինչպես նկատում ենք, Պուերտո Ռիկոյի դեպքում շատ վատն է։ Հայաստանի տարեկան բնակչության աճը կազմում է 0,19%, որը իհարկե մեծ փոփոխություններ չի կատարում, բայց չի էլ նվազեցնում։ Հայաստանի դեպքում 0,19%-ը կազմում է 7538 հոգի։ Փաստացի Հայաստանի բնակչությունը թիվը մնում է նույնը, իսկ Պուերտո Ռիկոյի դեպքում մենք նկատում ենք հակառակ պատկերը։ Պուերտո Ռիկոյում տարեկան բնակչության աճը կազմում է -2,47%։ -2,47%-ը դա -72555 հոգի է, որը հսկայական թիվ է այդպիսի փոքր պետության համար։ Այս ցուցանիշը ուղիղ ազդում է պետության զարգաման վրա։ Պուերտո Ռիկոյում բնակչության նվազում է տեղի ունենում, որը չնայած արդեն վերջին 4 տարում գնալով ավելի է ստաբիլանում։ Ըստ կանխատեսումների Պուերտո Ռիկոյում 2050թ․-ին տարեկան աճը կլինի -1.02%, բայց նայելով Հայատսանի կանխատեսմանը կտեսնենք, որ -0,34% է։ Փաստացի այս առումով երկու պետություններն էլ նման են միմիանց, քանի որ երկուսն էլ գալու են համարյա նույն հարաբերության, քանի որ Պուերտո Ռիկոյի ծնելիության մակարդակը ավելի բարձր է, իսկ Հայաստանինը ավելից ցածր։

Պուերտո Ռիկո
Հայաստան

Դիտարկելով անցած ցուցանիշները, այդքան էլ չենք զարմանում տեսնելով արտագաղթի ցուցանիշները։ Հայաստանում տարեկան արտագաղթը կազմում է -4998 հոգի, որը ոչ շատ լավ է, բայց ոչ էլ շատ վատ։ Եթե դիտարկենք կանխատեսումները Հայաստանի համար, կտեսնենք, որ արտագաղթը 2045թ․-ի դրությամբ կկազմի -4998 հոգի, որը հիանալի ցուցանիշ է, քանի որ դա նշանակում է, որ թիվը ոչ կմեծանա, ոչ կքչանա։ Նայելով Պուերտո Ռիկոյի արտագաղթի ցուցանիշները, տեսնում ենք, որ այն կազմում է տարեկան -97986 հոգի, որը կրկին հսկայական թիվ է այս պետության համար։ Ըստ կանխատեսման 2045թ․-ի դրությամբ կնվազի և կհասնի -5001-ի որը հսկայական առաջընթաց է։ Այստեղ մենք կրկին եկանք նմանության տվյալ երկու պետությւոնների միջև։

Պուերտո Ռիկո 2020
Պուերտո Ռիկո 2045

Բնակչության խտության ցուցանիշները, համեմատաբար, ամենահաջողվածն են։ Հայաստանի խտությունը կազմում է 104 հոգի/1կմ2, որը նորմալ ցուցանիշ է։ Պուերտո Ռիկոյում մարդիկ ապրում են ավելի խիտ, քանի որ նրանք խտությունը կազմում է 323 հոգի/1կմ2, որը բավականին խիտ է շատվի առնելով, որ Հայաստանի տարածքը կազմում է 28470կմ2, իսկ նրան տարածքը կազմում է 8701կմ2։ Այս առումով մեր երկու պետությունները իրարից տարբերվում են թե՛ տարածով, թե՛ մարդկանց խտությամբ։

1․ Հայաստան, 2․ Պուերտո Ռիկո

Հայաստանում միջին հաշվարկով ամեն մեկ ընտանիքում ապրում է 1․8 երեխա, որը շատ նորմալ թիվ է տվյալ պետության համար։ Այս թիվը ուղիղ ազդում է պետության միջին տարիքի վրա։ Այս պահին ձեզ ներկայացնեմ Հայաստանի միջին տարիքը՝ 35։ Իրականում 35-ը բավականին հաջողված թիվ է, որովհետև 35-ը աշխատող մարդկանց տարիքն է։ Դիտակենք Պուերտո Ռիկոյի դեպքը։ Պուերտո Ռիոկյում միջին հաշվարկով մեկ ընտանիքում ապրում է 1․2 երեխա, որը առաջին հայացքից այդքան էլ չի տարբերվում Հայաստանի ցուցանիշիչ, բայց տխրեցնեմ ձեզ, ասելով, որ այս տարբերությունը հսկայական է։ Պուերտո Ռիկոյի բնակչության միջին տարիքը՝ 44-ն է։ 44-ը ոչ շատ վատ, բայց նաև ոչ լավ ցուցանիշ է։ 44 տարեկան բավականին կայացած մարդ է, բայց միևնույնն է, ավելի երանելի է 35-ը։ Դիտարկելով Պուերտո Ռիկոյի կանխատեսումը կարող են տեսնել, որ ըստ նրա, 2050թ․-ի դրությամբ Պուերտո Ռիկոյի միջին տարիքը կկազմի 50 տարեկանը, որը արդեն շատ մեծ թիվ է։ Հայաստանինը նույնպես բարձրանում է, բայց 2050 թ-ին այն կլինի 43 տարեկան։

Պուերտո Ռիկո

Վերջին կարևոր ցուցանիշներից մեկը, դա բնակչության քաղաքներում ապրելու ցուցանիշն է։ Հայաստանի բնակչության 63%-ը ապրում է քաղաքներում, որը բավականին լավ ցուցանիշ է։ Պուերտո Ռիկոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է, քանի որ պարզ չէ, թե բնակչության ո՞ր տոկոսն է ապրում քաղաքներում։ Ցավոք, ես չեմ կարող համեմատել այս երկու ցուցանիշները։
Իսկ վերջին ցուցանիշները շատ պարզ և շատ նման են միմիանց։ Եվ՛ Հայաստանի, և՛ Պուերտո Ռիկոյի բնակչությունները կազմում են ախարհի 0,04%-ը, որը արդեն կախված է բնակչության թվից։ Այսպիսով որպես ամփոփում կասեմ, որ Պուերտո Ռիկոն և Հայաստանի որոշ բաներով միմիանց նման են և ի վերջո գնում են դեպի նույն կանխատեսումները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s