Ո՞րն է մեր առաքելությունը

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ մեր երրորդ հանդիպում-քննարկումը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Քննարկման թեմաներից էր՝ Արցախի հիմնախնդիրը ներկա փուլում, ՀՀ ներքաղաքական կյանքը և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Այս բուռն քննարկման ժամանակներում շատ դժվար է գտնել հավաստի տեղեկություն, այնպիսի մարդկանց, ովքեր կարող է ճիշտ խորհուրդ տալ, հանգստացնել մարդկանց։ Ըստ իս այդպիսի մեկն է Ստեփան Գրիգորյանը։ Նա այս պահի դրությամբ դարձավ այն մեկը, ով կարողացավ մեզ ներկայացնել ապագայի տարբերակներ, խորհուրդներ տալ և բացատրել մեզ, թե ինչ էր կատարվել իրականում։ Ստեփան Գրիգորյանի հետ հանդիպումը իսկապես մի կարևոր քննարկում էր մեր բոլորիս համար, քանի որ շատ էին ուզում ի վերջո հասկանալ մեր անելիքները այս իրավիճակում, ո՞րն է մեր առաքելությունը։ Եվ մենք հասանք մեր նպատակին։ Նա մեզ բացատրեց, որ անկախ ամեն ինչից ներկա աշխարհում, Արցախը մերն է և մենք երբեք չպետք է կասկածենք Արցախի մերը կամ ուրիշինը լինելու հարցում։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք քննարկել նաև տարբեր այլ հարցեր, նրա տեսակետները այս ամենի մասին, նրա կարծիքը և ապագայի կանխատեսումը։ Հուսով ենք, որ ամեն ինչ կունենա լավ ավարտ և ի վերջո մենք կհասնենք մեր նպատակին։ Այն ամենը ինչի մասին մենք քննարկեցինք շատ ցավոտ և ծանր թեմա էր բոլորիս համար, բայց նաև, ըստ իս, շատ կարևոր, քանի որ նույնիսկ տարատարիք սովորողները պետք է ասեն իրենց կարծիքը, քանի որ մենք էլ ենք կազմում հասարակության մի մաս։ Այսպիսով դեռ կսպասեմ նույնատիպ քննարկումների, հատկապես Ստեփան Գրիգորյանի հետ։

Оставьте комментарий