Рубрика: Без рубрики

Կամուրջ: Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Рубрика: Без рубрики

15․09․2020

  1. Կետադրել հատվածը.

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը՝ Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը․ այսօր ձկան գլուխ կա տանը։ Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի թե «սոված եմ»՝ այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը, բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ չի քսվում նրա ոտներին։ Ի՞նչ է պատահել։ Ամուրին զարմանում է։ Մի քիչ ասենք, այդպիսի դեպք հաճախ է պատահում զարմանալու ոչինչ չկա։ Նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

Рубрика: Без рубрики

«Պարացելսի վարդը» նովելի քննարկում

Վերջերս ես ընթերցեցի Խորխե Լուիս Բորխեսի «Պարացելսի վարդը» նովելը։ Նովելը իրենից ներկայացնում էր մեծ գիտնականի և աշակերտելու եկած մարդու միջև։ Գիտենալով ո՞վ է նովելի հերոսը հասկանում ենք, որ խոսքը գնում է գիտության և հավատքի մասին։ Պարացելսի փորձերը ժողովրդի աչքերում երևում էին որպես հրաշք։ Ոմանք այդ հրաշքին հավատում էին կուրորեն և փառաբանում ու աստվածացնում էին նրան։ Իսկ ոմանք՝ չարախոսում ու բամբասում։ Մարդը ով եկել էր աշակերտելու նրան ուզում էր իր աչքերով տեսնել, թե ինչպես իր բերած վարդը մոխիր կդառնա և նորից մոխրից կվերածնվի գիտնականի շնորհիվ։ Սա խոսում էր այն մասին, որ նա ճշմարիտ հավատով չէր լցված։ Այդ չնչահավատությունը զայրացրեց ուսուցչին։ Ուսուցիչը բացատրելով հավատքի ուժի, գիտության լույսի զորությանը կարողացավ ապացուցել, որ դիմացինը դեռ պատրաստ չէ ամբողջ հոգով ու մտքով հավատալ հրաշքի գոյությանը, որն էլ ստիպում է աշակերտին հետ կանգնել իր որոշումից և գալ ուսանելու մեծ գիտնականին, երբ ավելի հասուն կլինի։ Ընթերցելուց հետո հետաքրքրություն առաջացավ իմանալու, թե ո՞վ էր Պարացելսը։ Արդյունքում պարզեցի, որ նա մեծ ալքիմիկ էր 16-րդ դարում, իսկ միջնադարում ալքիմիկները համարվում էին կախարդներ։ Երբ իմացա ով էր Պարացելսը, հասկացա ինչի մասին է գնում խոսքը աշակերտել ցանկացողի և մեծ գիտնականի միջև։ Պարացելսը իրեն բացատրությամբ վերհիշել տվեց աշխարհի արարումը, որ Աստված ոչնչից ստեղծեց Երկիրը, Դրախտը, որին մենք միշտ հավատում ենք։ Ապա ինչու՞ նա չի կարող հավատալ, որ ոչնչից կարելի է նաև վերականգնել վարդը։ Երբ ինքը հավատա, որ ոչնչից կարելի է ստեղծել տիեզերք ու մարդկություն, ուրեմն կհավտա նաև Պարացելսի գիտությանը։ Այցելուն մտածելով ու զգալով այդ խոսքերի իմաստը որոշեց, որ ինքը դեռ պատրաստ չէ հավատալու հրաշքի։

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Մայիսյան հավաք․ Բարի գալուստ Միջին Դպրոց․․․

Ուղիղ 3 տարի առաջ Արևելյան դպրոց եկավ մեր սիրելի ընկեր Գոհարը իր 8-րդ դասարանցիների հետ և մեզ ներկայացրեցին ընկեր Գոհարին, որպես մեր ապագա դասավանդող։ Ֆիզիկական միջավայրում շատ մեծ սիրով ընդունեցինք ընկեր Գոհարին։ Այսօր արդենք մենք, որպես 8-րդ դասարանցի պետք է ներկյանանք մենք մեր կրթսեր ընկերներին և ներկայացնենք նրանց ապագա դասավանդող՝ անկրկնելի ընկեր Գոհարին։ Ինչևէ, ստիպված ենք նույնը անել առցանց տարբերակով։ Իհարկե, ավելի նախընտրելի է ֆիզիկական միջավայրը, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պատվով և մեծ սիրով դիմավորենք ապագա 6-րդ դասարանցիներին։ Այս պահին հեռթը հասել է մեզ։

Մինչև առցանց հանդիպումը, ես պետք է ուսումնասիրեմ մեր ընկերների բլոգները, առանձնացնեմ ոմանց հետաքրքիր ախատանքները և գնահատեմ դրանք։

Ես ուսումնասիրում եմ Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողների բլոգները։

  1. Նշանյան Կարապետ
  2. Շատվերյան Արեն
  3. Պապոյան Հայկ
  4. Սարատիկյան Նարե
  5. Սարոյան Նարեկ
  6. Բրուդյան Արմեն
  7. Պարսիլյան Արեգ
  8. Աղայան Մարի
  9. Շիրինյան Գուրգեն
  10. Ղազանչյան Անգելինա (մուտք)
  11. Մարկ Մարուքյան(մուտք)
  12. Հովսեփյան Ռուսլան(մուտք)
  13. Հակոբյան Նարինե(մուտք)
  14. Եղիազարով Արման(մուտք)

Սովորողների բլոգները ես շատ հավանեցի։ Աշխատանքները շատ-շատ էին, իսկ ուսումնասիրությունները անկրկնելի հետաքրքիր։ Առաջին հայացքից էլ, կարող եմ պնդել, որ սովորողները շատ հետաքրքրասեր են և ընդունակ։ Ինձ մոտ շատ մեծ ցանկություն առաջացավ շփվել նրանց հետ և ծանոթանալ նաև ֆիզիկական միջավայրում։ Այնքան զանազան նյութեր եմ կարողացել փնտրել սովորղների մոտ։ Շատ հետաքրքիր և խրախուսիչ էր նաև այն, որ սվոորղները անկեղծ արտահայտվում են իրենց սեփական բլոգներում և չեն վախենում գրի առնել նրանց սեփական կարծիքները։ Կցանակնամ առանձնացնել մի քանի շատ հետաքրքիր աշխատնքներ՝

Պապոյան Հայկի՝ «Հին և նոր Երևան» ուսումնասիրությունը

Նարե Սարատիկյանի՝ «Ինչպես պաշտպանվել covid19-ից» անկեղծ խորհուրդները

Սարոյան Նարեկի՝ «Խոշորացույց TV»

Պարսիլյան Արեգի՝ «Անգլերեն հարցազրույց Անիից» ընտանեկան նախագիծը

Գուրգեն Շիրինյանի՝ Շատ հետաքրքիր ուսումասիրությունները

Մարկ Մարուքյանի՝ «Վիրտուալ ճամփորդությունը դեպի Լաս Վեգաս»-ը, որի կարիքը այս պահին ունենք բոլորս

Սովորողները նաև շատ ակտիվ են «Սասնա Ծռեր» նախագծում։ Շատ են ընտանեկան ընթերցումները այն նախագծի շրջանակում։

Рубрика: Без рубрики

Իմ բլոգը․ Ուսումնասիրություն

Այստեղ ներկայացված է սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ։ Իսկ հիմա ես ձեզ կներկայացնեմ, թե ինչքանով է իմ բլոգը համապատասխանում այս պահանջներին։ Բոլոր պահանջները բավարարելու դեպքում ես կհավաքեմ 30 միավոր։ Ամեն մի հարցը գնահատվում է 2 միավոր։

1․ Անուն-ազգանուն (հայատառ) — ունեմ

1

2. Ուսումնական  հաստատությունը — ունեմ

2

3․ Դասարանը — ունեմ

3

4․ Կրթահամալիրի կայքը — ունեմ

4

5․ Հղում կրթական ծրագրի ենթակայքին — ունեմ

5

6․ Հղում դասավանդողների բլոգներին — ունեմ

6

7․ Հղում դասընկերների բլոգներին — ունեմ

7

8․ Ունի արխիվ — ունեմ

8

9․ Նյութերի հրապարակման օր ամիս, թիվ — ունեմ

9

10․ Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ — ունեմ

10

11.

  • Առարկայական բաժիններ  — ունեմ
  • առաջադրանքներ
  • ստուգատեսներ
  • ֆլեշմոբներ

11

12․ Ընտրությամբ գործունեությունը — ունեմ

12

13․ Լրացուցիչ կրթությունը — ունեմ

13

14․ «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր — ունեմ

14

15․ Ուսումնական նախագծեր                                        — ունեմ
դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
ընտանեկան նախագծեր
հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
ուսումնական ճամփորդություններ
ինքնակրթություն

Չաչանակ TV

Իկ անհատական Չաչանակը

Ուսումնական ճամփորդություններ

15

Այսպիսով ես ունեմ բոլոր պարտադրված կետերը, որը նշանակում է, որ իմ բլոգը կարելի է գնահատել 100%-անոց և տալ 30 միավոր։ Ուսումնասիրության հաջորդ քայլը կլինի՝ վիճակագրությունը։ Այս պահին կնայեմ իմ բլոգի դիտումների թիվը ըստ տարիների։

16

Ըստ վիճակագրության իմ դիտումների թիվը տարեց տարի ավելանում է համեմատած 2011թ-ի, երբ ես նոր սկսել էի իմ բլոգավարությունը։ 2011-ից մինչև 2014թթ-ները իմ բլոգի դիտումների թիվը ավելանում էր 0%-ով։ 2014-ից մինչև 2015-ը այն ավելացավ 3,04%-ով։ 2015-ից 2016-ը՝ 14%-ով։ 2016-ից 2017-ը՝ 13%-ով։ 2017-ից 2018-ը՝ 21%։ 2018-ից 2019-ը՝ 23%։ Ընդհանուր թվով 2015-ից մինչ այսօր ավելացել է 74%-ով և դեռ շարունակում է ավելանալ։

Ես նաև պարզել եմ, որ կառանտինի ժամանակ իմ բլոգի դիտումների թիվը զգալիորեն ավելացել է։ Փետրվար ամսվա հետ համեմատած մարտ ամսվա դիտումների քանակը ավելի շատ է։

17

Դիտումների քանակը ավելացել է 14%-ով, որը մեկ ամսվա համար շատ հաջողված ցուցանիշ է, նույնիսկ զարմացնող ցուցանիշ։ Դա բնական է, քանի որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անց կացնում համացանցում և հատկապես իմ բլոգում, որտեղ շատ են անգլերեն և ռուսերեն շարադրությունները, նյութերը, շատ են նաև դիտումների քանակները, ինչպես նաև շատ են օտարերկրյա դիտումները։

Рубрика: Без рубрики

Ռենե Դեկարտ

Frans_Hals_-_Portret_van_René_Descartes

Ռենե Դեկարտ՝ ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, ով կյանքի մեծ մասն անց է կացրել Հոլանդական Հանրապետությունում։ Նա ծնվել է մարտի 31, 1596, իսկ մահացել փետրվարի 11, 1650, 53 տարեկանում Ստոկհոլմ, Շվեդիայում, բնական մահով։ Դեկարտը ծնվել է Լա Հայը էն Ծյուղեյն քաղաքում, Ֆրանսիայում։ Նա մի տարեկան էր, երբ մայրը՝ Ժոն Բոքադը, մահանում է։ Հայրը Ռեննայում Բրիտանական Խորհրդարանի անդամ էր։ 1606 (կամ 1607) թվականին նա ընդունվում է Ժեսույտ Քոլեջ Ղոյալ Անժուի-լէ-Գղանդ ատ լա Ֆլեչե ճիզվիտական դպրոցը, որտեղ սովորում է մաթեմատիկա ու ֆիզիկա, ներառյալ՝ Գալիելոյի աշխատանքները։ 1616 թվականի դեկտեմբերին այն ավարտելուց հետո, շարունակում է ուսումը Պոյտերես համալսարանում՝ օրենքի մասնագիտացվածությամբ, քանի որ հայրը ցանկանում էր, որ Դեկարտն իրավաբան դառնա։ Իր «Մեթոդի հակաուղեցույց» գրքում Դեկարտը գրում է․ «Ես անվերջ վայելում էի տառերի ուսումնասիրությունը։ Փորձելով գտնել գիտելիքի աղբյուրն իմ մեջ կամ աշխարհի բոլոր գրքերում, երիտասարդությանս մնացյալ մասն անց կացրի ճանապարհորդության մեջ՝ դատարաններ ու բանակներ այցելելով, խառնվելով տարբեր տեսակի ու մակարդակի մարդկանց հետ, արժեքավոր փորձառություն հավաքելով, ինքս ինձ փորձելով տարբեր իրավիճակներում, որ ճակատագիրն էր առաջարկում։ Ու միաժամանակ աշխատում էի ինձ համար որոշ օգուտ քաղել»։

1619 թ. նոյեմբերի 10-ից 11 գիշերը, Գերմանիայի Նոյբուք ան դաը Դունաուում, Դեկարտն ինքն իրեն փակել է «վառարանում»(հավանաբար՝ քարտաշային)՝ ցրտից խուսափելու համար։ Ինչի ընթացքում Դեկարտը երեք տեսիլք է ունենում, ու հավատում է, որ դա Աստվածային հոգին է իրեն նոր փիլիսոփայություն բացահայտում։ Խանդավառված տրամադրությամբ նա սահմանում է անալիտիկ երկրաչափությունն ու մաթեմատիկան փիլիսոփայությունում կիրառելու գաղափարը։ Այդ տեսիլքներից Դեկարտը նաև եզրակացնում է, որ գիտության առաքելությունը գոյությունն ապացուցելն է, իսկ իրական իմաստության առաքելության բացահայտումը կդառնա նրա կյանքի կենտրոնական գործը։ Դեկարտը նաև շատ պարզ տեսնում էր, որ բոլոր ճշմարտությունները փոխկապակցված են։ Այդպիսով, հիմնարար ճշմարտության ճանաչումը կբացի բոլոր գիտություններ տանող ճանապարհները։ Այդ հիմնարար ճշմարտությունը Դեկարտը բացահայտեց զարմանալիորեն արագ․ «Մտածում եմ․ այսինքն, գոյություն ունեմ»։

Դեկարտի ամենահարատև ժառանգությունը, թերևս, կարտեզիական կամ անալիտիկ երկրաչափության զարգացումն էր․ մեթոդ, որ օգտագործում է հանրահաշիվը երկրաչափությունը բացատրելու համար։ Նա «հայտնագործել է հավասարման մեջ անհայտները՝ x, y, կամ z-ով, իսկ հայտնիները a, b կամ c-ով նշանակելու մեթոդը»։ Նա նաև «առաջինն էր, ով օգտագործեց ինդեքսների ստանդարտ գրելաձևը»՝ բաղադրիչների աստիճանը ցույց տալու համար․ օրինակ, օգտագործելով 4-ը x4 ձևով քառակուսու քառակուսին նշանակելու համար; գիտելիքների համակարգում հանրահաշվին հիմնարար տեղ հատկացրեց ու հավատում էր, որ հանրահաշիվը պատճառականության (մասնավորապես՝ աբստրակտ, անհայտ մեծությունների) ավտոմատացման կամ մեքենայացման մեթոդ է։
Դեկարտի աշխատանքները ներկայացնում են հետագայում Նյուտոնի ու Գոտֆղեյդի կողմից զարգացրած թվաբանությունը։ Վերջինս նաև անվերջ փոքրերի թվաբանությունը կիրառեց շոշափողի հետ կապված խնդիրներին, ինչը խթանեց ժամանակակից մաթեմատիկայի այդ ճյուղի զարգացմանը։ Նրա նշանների մասին օրենքը մինչ այսօր լայնօրեն կիրառվում է տարաստիճան հավասարումների դրական կամ բացասական արմատների քանակը ճշտելու համար։
Դեկարտը հայտնագործել է մոմենտի պահպանության օրենքը՝ իր նախնական տեսքով, ու ասել, որ կիրառելի է ուղղագիծ շարժման համար, ի հակադրություն կատարյալ շրջանագծային շարժմանը։ Նա դուրս է բերել իր՝ տիեզերքի մասին պատկերացումները Փիլիսոփայության սկզբունքներում։

Рубрика: Без рубрики

Мы на ферме в Агараке…

Это слайд-шоу требует JavaScript.

Я, мои одноклассники и ынкер Шушан два раза в неделю идем в наш агарак (ферма). Наша ферма находится неподалеку от нашей школы. В агараке у нас есть много собак, птиц, лошадей, кур и других домашних животных. Лично я очень люблю наш агарак. Мы там проводим около 30 минут и идем обратно. Бывают дни когда мы прогуливаем собак, или чистим двор. У нас еще будет пикник в ферме, а в другой день мы даже будем кататься на лошади. Не дождусь этого дня. Если в тот день когда у нас день ферми погода ясная, то наше путешествие бывает более красивым и впечатлительным. Но и в плохою погоду бывает интересно. Сейчас уже весна и жарка, а в агараке в эти жаркие дни более красива и приятно. Всех приглашаю в нашу ферму-агарак.

Рубрика: Без рубрики

Անասնաֆերմա: Ջորջ Օրուել. Մաս 1

Գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել։ Շորորալով, լապտերի լույսը դեսուդեն պար տալով, նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ, լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով, դիմեց վեր, ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը։

Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։

Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին, եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւից փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։

Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու դեն էին անում, որ ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց, եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։

Հիմա արդեն ներկա էին բոլոր անասունները, բացի Մովսեսից, ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․

— Ընկերներ, դուք արդեն լսել եք անցյալ գիշեր իմ տեսած արտասովոր երազի մասին։ Սակայն դրան ես կանդրադառնամ ավելի ուշ։ Նախքան այդ ես ուրիշ ասելիք ունեմ։ Ես չեմ կարծում, ընկերներ, որ դեռ շատ ամիսներ ունեմ ձեզ հետ անցկացնելու, բայց նախքան մեռնելը ես իմ պարտքն եմ համարում ձեզ փոխանցել ունեցած֊չունեցածս փորձը։ Բավական երկար ապրելով՝ ես շատ ժամանակ եմ ունեցել գոմում մենակ պառկած մտածելու եւ, թերեւս, իրավունք ունեմ հավակնելու, որ աշխարհիս կյանքը հասկանում եմ ցանկացած այլ կենդանուց ոչ պակաս։ Եվ այդ մասին է ահա, որ այժմ կցանկանայի խոսել ձեզ հետ։

Ուրեմն, ընկերներ, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։

Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։

Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։

Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։

Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։

Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։

Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։

— Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։

Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց, որ առնետները բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․

— Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։

Իսկ այժմ, ընկերներ, ես կպատմեմ երեկվա իմ երազը։ Ես չեմ կարող այն ձեզ նկարագրել։ Դա մի երազ էր այն երկրի մասին, որը կլինի, երբ վերանա Մարդը։ Այդ երազն ինձ հիշեցրեց վաղուց մոռացված մի բան։ Շատ տարիներ առաջ, երբ ես փոքրիկ մի խոճկոր էի, մայրս եւ ուրիշ մերունները մի հին երգ էին երգում, որի միայն մեղեդին գիտեին եւ առաջին երկու բառը։ Ես էլ էի իմացել այդ մեղեդին, բայց այն վաղուց արդեն ջնջվել էր իմ հիշողությունից։ Բայց եւ այնպես անցյալ գիշեր երազում ես նորից այն գտա։ Դեռ ավելին՝ խոսքերը նույնպես վերադարձան։ Վստահ եմ, որ կենդանիներն անհիշելի ժամանակներից են երգել այդ երգը, բայց հետագա սերունդները կորցրել են խոսքերը։ Ընկերներ, հիմա ես ձեզ համար կերգեմ այդ երգը։ Ես ծեր եմ եւ իմ ձայնը՝ խռպոտ, բայց երբ ես ձեզ մեղեդին սովորեցնեմ, դուք ավելի լավ կերգեք։ Երգը կոչվում է «Անգլիայի գազաններ»։

Ծեր գնդապետը մաքրեց կոկորդն ու սկսեց երգել։ Ձայնը, ինչպես եւ նա զգուշացրել էր, խռպոտ էր, բայց նա բավական լավ էր երգում, իսկ մեղեդին հուզիչ էր՝ «Clementine»֊ի եւ «La Cucuracha»֊ի միջեւ ընկած մի բան։ Բառերը հետեւյալն էին․

Օ՜, գազաններ Անգլիայի

Եվ գազաններ ողջ աշխարհի,

Ավետի՜սն եմ բերել ես ձեզ

Մեր գալիքի ոսկեդարի։
Շուտով անդարձ կտապալվի

Բռնակալ Մարդը չարանենգ,

Եվ բերրի հողն Անգլիայի

Մենք, միայն մենք կկոխկրտենք։
Կընկնի լուծը մեր ուսերից,

Կժանգոտեն սանձ ու լկամ,

Կփշրվե՜ն բիրտ մտրակներն

Ու շղթաները ստրկական…
Այդ օրը մերը կլինեն

Լափն ու կերը ողջ աշխարհի —

Առվույտ լինի, թարմ ճակնդեղ,

Թե անհատնում խոտ ու գարի…
Ազատության այդ մեծ տոնին

Ջրերն ուրախ կկարկաչեն,

Լույսն ավելի վա՜ռ կշողա,

Դաշտ ու արոտ կկանաչեն։
Կովեր, ձիեր, սագ ու հավեր,

Առա՜ջ հանուն ազատության,

Եթե անգամ մարտում զոհվենք,

Չտեսած օրն այդ փրկության։
Օ՜, գազաններ Անգլիայի

Եվ գազաններ ողջ աշխարհի,

Ավետիսն եմ բերում ես ձեզ

Մեր նոր կյանքի ոսկեդարի։
Երգն ալեկոծեց կենդանիներին։ Գնդապետը դեռ չէր հասցրել վերջացնել, երբ նրանք իրենք սկսեցին երգել։ Նույնիսկ ամենից տխմարներն ընկալել էին մեղեդին եւ որոշ խոսքերը, իսկ խելացիները՝ ինչպես, օրինակ, խոզերը կամ շները, ամբողջ երգն արդեն անգիր էին արել։ Ի վերջո, մի քանի նախնական փորձից հետո, ամբողջ ֆերման միաձայն պոռթկաց «Անգլիայի գազանները»։ Կովերն այն բառաչում էին, շները՝ կաղկանձում, ոչխարները՝ մայում, ձիերը՝ խրխնջում, բադերը՝ կռկռում։ Երգն այն աստիճան բոլորի սրտովն էր, որ այն երգեցին հինգ անգամ անընդմեջ, եւ թերեւս շարունակեին ամբողջ գիշեր, եթե նրանց չընդհատեին։

Դժբախտաբար աղմուկն արթնացրել էր միստր Ջոնզին, որն անկողնուց վեր էր ցատկել, միանգամայն վստահ, թե սակն աղվես է մտել։ Նա ճանկեց ննջարանի անկյունում մշտապես դրված իր հրացանն ու 6 համարի կոտորակը պարպեց մթության մեջ։ Գնդակները մխրճվեցին ամբարի պատը, եւ ժողովը շտապ կարգով ցրվեց։ Ամեն մեկը պատսպարվեց իր քնելու տեղում։ Թռչունները ցատկեցին իրենց թառերին, անասունները թաղվեցին հարդի մեջ, եւ քիչ անց ամբողջ ֆերման խորը քուն մտավ։

Նկարը՝  Էմմա Միրզոյանի

Рубрика: Без рубрики

Թարգմանություն․ իմաստուն առակներ

Let us enjoy reading this story of The Thirsty Crow!.

Եկեք պատմենք պատմությունը ծառավ ագռավի մասին։

Once, a crow was very thirsty.
Մի անգամ ագռավը շատ ծարավ էր։

The crow searched for water everywhere.
Ագռավը ջուր էր փնտրում ամենուր։

“Kaa, Kaa, Kaa…»
«Կառ, կառ, կառ․․․»

AT last he saw a pot with very little water in it.
Վերջապես, նա տեսավ ջրով փոքրիկ տարայիկ։

He put his beak inside. But he could not reach down the water.
Նա գցեց կիր կտուցը մեջը։ Բայց նա չկարողացավ հասնել ջրին։

The crow thought of a plan.
Ագռավը պլան մտածեց։

He picked some pebbles and dropped then into the pot one by one.
Նա վերցրեց քարեր և հաթ առ հաթ գցեց դրանք տարայիկի մեջ։

The water level rose.
Ջրի մակարդակը բարցրացավ։

The crow drank the water and flew away happily.
Ագռավը խմեց ջուրը և ուրախ հեռացավ։

The Wolf
and The Crane

Գայլը և կռունկը

Let us enjoy reading this story of The Wolf and The Crane.

Եկեք պատմենք պատմությունը գայլի և կռունկի մասին։

Once a wolf killed a lamb and started eating it.
Մի անգամ գայլը սպանում է մի գառ և սկսում ուտել նրան։

Suddenly a piece of bone stuck in its throat. It cried out of pain and called for help. There came a crane. The wolf lured the crane that it will give lot of rewards.
Հանկարծ ոսկոռի մի կտոր կանգնեց իր կոկորդին։ Նա սկսեց ցավից գոռալ և օգնություն խնդրեց։ Գայլը գայթակղեց կռունին խոստանալով պարգևավճար։

The greedy crane immediately agreed and removed the piece of bone with its long nose. The wolf was relieved of its pain. Then the crane asked for the rewards.
Ագահ կռունկը անմիջապես համաձայնեց և իր կտուցով կանես ոսկորը։ Գայլի ցավը հանգստացավ։ Կռունկը ցանկացավ իր պարգևավճարը։

The wolf laughed at the crane and said, «I have already rewarded you without biting your head. Run away from here, else I will kill you». The crane was very much disappointed and ran way to save its life.
Գայլը ծիծաղեց և ասաց․

-Ես գայթակղեցի քեզ։ Գնա այստեղից, թե չէ ես քեզ կուտեմ։ Կռունկը շատ դժգոհ էր և փախավ այդտեղից փրկվելու համար։