Рубрика: Հայոց լեզու 7, Ակսել Բակունց

Լառ-Մարգար: Ակսել Բակունց. Կիրակնօրյա ընթերցանություն

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
    Շվաք-ստվեր
    Թոնթորալ-նվնվալ
  3. Համառոտ պատմել Լառ Մարգարի մասին:
    Լառ Մարագը աշխատասեր, համառ, բարի, հոգատար, կատակասեր մարդ էր, որը անցել էր շատ դժվարությւոնների միջով և օրեց-օր ծերանալու փոխարեն երիտասարդանում էր, տեսնելով իր թոռան հաջողությունները և ծիրանենու պտուղները: Չէր սիրում այն մարդկանց, ովքեր առանց հերթի ջուր էին գողանում և օր ու գիշեր աշխատում էր այնտես, որպեսզի մարդիկ նրանից գոհ լինեն և բոլորին էլ իրենց հեռթը շուտ հասնի:

Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում։

Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։ Читать далее «Լառ-Մարգար: Ակսել Բակունց. Կիրակնօրյա ընթերցանություն»

Реклама
Рубрика: Ակսել Բակունց

Ակսել Բակունց կենսագրություն

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։