Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ոսւումնական ճամբար 2019․ Օր 7 և անփոփում

IMG_0689

Այսօր ամառային ճամբարի վերջին օրն է։ Մեկ խոսքով կարելի է ասել, որ այս ամառային ճամբարը շատ էր տարբերվում մյուսներից։ Նախ աշակերտները ուրիշ էին, միջավյրը ուրիշ էր, ուսուցչուհիներիս հետ ճամբարի շրջանակում առաջին անգամ գործ ունեի և այդ միջավայրի փոփոխությունը նպաստեց ամբողջովին ուրիշ զգացողությունների։ Հետաքրքիր էր ճամփորդել տարբեր գործարաններով, փոխել միջավայրը։ Եղանակն էլ մեր կողմից էր՝ անընդհատ արև էր, շատ շոգ էր, որը բոլորիս մոտ առաջացնում էր ամառային աշխուժություն։ Ես ցավոք սրտի հարգելի պատճառներով բացակայել եմ մի քանի օր,բայց իսկապես ափսոսում եմ այդ օրերի համար, որոնց ընդացքում ես կարող էի հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերել, բարձրացնել տրամադրությունս, ինչպես նաև լինել իմ հարազատների կողքին, որոնց ես հենց այս պահից էլ սկսում եմ կարոտել։ Ուզում եմ մեծ շնորհակալություն ասել իմ ուսուցչուհիներին՝ Տիկին Սուսանին և Տիկին Գայանեին, իմ հետաքրքիր ճամբարը պլանավորելու և իրագործելու համար, ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն ասել իմ բարձր տրամադրությունը պահպանող, զվարճալի, հետաքրքիր երեխաներին, ում հետ ես անց եմ կացրել իմ ամառային ճամբարը։ Այնպես եմ ուզում, որ իմ ամառը շարունակվի այսպես հետաքրքիր, զվարճալի և հավես։ Շնորհակալ եմ անկարագրելի ամառվա բացման համար։ ԵՎ ամենատպավորիչը այս ամենի մեջ այն էր, որ ճամբարային 7-րդ օրը մեր իսկական հարսանիքն էր, որով էլ ամփոփեցինք ճամբարը։

Հարսանեկան լուսանկարները՝ Սեբաստացի TV-ի կայքում

Реклама
Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019. Օր 6

Օր 6-րդ սկսվեց ինչպես միշտ`ընդհանուր պարապմունքով: Այս անգամ ընդհանուր պարապունքին երգում էինք հարսանեկան երգեր`պատրաստվում էինք ավանդական հարսանիքին: Պարապմունքից հետո գնացինք դասասենյակներով: Այսօր իմ ջոկատ էին եկել Շուշանը և Մոնիկան, քանի որ ընկեր Էմանուելը քնության պետք է գնար: Այսպես այսօրվա իմ ճամբարային առօրյան ավելի հետաքրքրացավ իմ մտերիմ ընեկրուհիների հետ: Տիկին Մխիթարյանի հետ միասին նորից վերանայեցինք անհասկանալի հարցերը, քննարկեցինք դրանք, իսկ երկրորդ նախագծային ժամի ավարտին կատարեցինք փորձ, որով ապացուցում էինք Արքիմեդի օրենքը: Իսկապես գեղեցիկ փորձ ստացվեց: Մեզ բոլորիս շատ դուր եկավ: Այնուհետև մենք գնացինք ընտրություններով, իսկ ընտրությունից հետո մեզ մոտ մարզական ժամ էր: Այսպես ավարտվեց իմ 6-րդ օրը: Անհամբեր կսպասեմ ավանդական հարսանիքին:

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019․ Օր 5

20190605_103453 (1)

Այսօր արդեն ամառային ճամբարի 5-րդ օրն է (իմ հաշվարկով)։ Երեկվա ճամփորդությունից այնքան տպավորված եմ։ Այպես ասօրվա օրն էլ անցավ ոչ պակաս հետաքրքիր։ Քանի որ այսօր բնապահպանության միջազգային օրն է, որոշեցինք սկզբում զբաղվել բնապահպանությամբ և ջրել բակի ծաղիկները և ծառերը։ Ոմանք հավաքում էին աղբը, ոմանք քաղում ծառերի բերքը։ Այնքան հաճելի էր աշխատել ծառերի և ծաղիկների հետ։ Հատկապես հաճելի էր լինել այդ վառ արևի ճառագայթների տակ այս հինաալի եղանակին։ Այսպես որոշ ժամանակ դրսում աշխատելուց հետո վերադարձանք դասասենյակ և սկսեցինք աշխատել տեքստերի և զայնագրությունների վրա։ Ստուգեցինք տեքստերը, քննարկեցինք ճամփորդությունը։ Իսկ վերջում հասցրեցինք նաև լաբորատորիայում կատարել միք անի հետաքրքիր փորձել։

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019․ Օր 4․ Ճամփորդություն․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր երեքշաթի է։ Ճամբարային երկրորդ շաբաթվա երկրորդ օրը։ Շուտով ամառային ճամբար 2019-ի ավարտն է։ Իհարկե, ամառային ճամբարը շարունակվելու է, բայց առանց ինձ, քանի որ ես գնալու եմ իմ տատիկի և պապիկի մոտ։ Բայց այսօր ես ձեզ ուզում եմ պատմել ոչ թե իմ ամառվա, այլ իմ ճամփորդությամ մասին․․․։ Մեր ջոկատը երկուշաբթի օրը այցելեցինք <<Armenia wine>> գինու գործարան և տեսավ թե ինչպես են լցնում գինին շշերի մեջ։ ԱՅս ամենից հետո մեզ մոտ հետաքրքեղ, թե ինչպես են պատրաստում այդ շշերը և այդ պատճառով որոշեցինք այս ճամփորդությանը գնալ։ Ճամթորդությունը սկսեցինք ժամը 10։00-ին մեր դպրոցից։ Ժամը 11։00-ին մենք արդեն գործարանի դիմացն էինք։ Մեզ սիրով դիմավորեցին և ուղեկցեցին ներս։ Ամբողջ էքսկուսիայի ընթացքում մեզ էր ուղեկցելը Պարոն Արտուրը, ով մեզ զգուշացրեց կարգապահության հատուկ կաննոներին, որպեսզի ավելի անվտանգ անցներ մեր էքսկուրսիան։ Սկզբում մենք եղանք լաբարատորիայում, որտեղ ստուգում են շշերի բաղադրության ճշգրտությունը և բաղադրությունը, քանի որ դա մեծ նշանակություն ունի։ Այստեղ մեզ ցուցյ տվեցին, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում։ Որոշ ժամանակ անց մեզ ուղեկցեցին գործարան, բայց այդ ընթացքում մենք տեսանք ապակե շշերի «գերեզման», որտեղ լցված էին ահռելի թվաքանակի շշեր։ Շշերը հավաքում էին աղբանոցից կամ մարդիկ էին հանձնում գործարանին։ Շշերը հավաքելուց հետո նրանք վերամշակում են ապակին, հալացնում, որից հետո կրկին ստանում են ապահու հումքը, որից առտադրում են շշերը։ Մենք տեսանք նաև Եգիպտոսի Սահառա անապատից բերված ավազ, որը նույնեպս օգտագործվում է շշերի բաղադրության մեջ։ Շատ հետաքրքիրլուսանկարներ մենք կարողացանք անել ավազի հետ, որից հետո ծնողներին կատակելով ասել, թե մենք եղել ենք անապատում։ Այսպես, ինչպես արդեն ասել էի հասանք գործարան։ Գործարանում ուժեղ աղմուկ էր, բայց աղկումը չէր խանգարում մեր ուսումնասիորւթյանը։ Մենք կարողացանք ծանոթանալ մեխանիզմին, որի օգնությամբ ստեղծում են շշերը։ Մենք իմացանք, որ այս ապակե շշերը օգտագործում են ոչ միայն Հայաստանում այլ նաև առտերկրներում․ օրինակի համար Վրաստանի Sapironi գարեջրի համար։ Այսքանով վերջացրեցինք էքսկուսիան, բայց դեռ չէինք շտապում վերդառանալ։ Մինչ վերադառնալը եմնք եղանք Աբովյան քաղաքի Սր․ Հովհաննես եկեղեցում։ Ես ապշած էի եկեղեցու գեղեցկությունից։ Այն շատ գեղեցիկ էր։ Որոշ ժամանակ այնտեղ էլ անց կացնելուց հետո մի փոքր զբոսնեցինք, նախաճաշեցինք և վերադարձանք Երևան։ Այսպես շատ հետաքրքիր և ուսումնական ժամբորդություն ունեցանք եմնք այսօր։

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019. Օր 3 և շաբաթվա ամփոփում

Այսօր ճամբարային 3-րդ օրն է և ինչպես նաև այս շաբաթվա վերջին դասը: Այնքան արագ անցավ այս շաբաթը, բայց նշեմ որ շատ հետաքրքիր և լի անցավ: 3-րդ օրը մենք սկսեցինք ընդհանուր պարապունքով: Շարունակելով, մենք կրկին քննարկեցինք հաջորդ շաբաթվա անելիքները, իսկ քննարկելուց հետո սկսեցինք խոհանոցային աշխատանքը: Միասին երկար քննարկելուց հետո որոշել էինք պատրաստել Պիցցա, քանի որ Պիցցա սիրում են բոլորը և այն կհագեցնի բոլորի քաղցը և սպասելիքները: Խոհանոցային աշխատանքը երկար նչտևեց, քանի որ մենք բոլորս հնարավորինս արագ կտրատում էինք: Երկար տևեց պարաստելտը, քանի որ գզոջախը մի փոքր դանդաղ էր աշխատում: Այսպես շուտով մեր սեղանին դրվեցին 8 համեղ, կլոր, գեղեցիկ Պիցցաները: Կշտանալուց հետո մենք բոլորս որոշ ժամանակ նստած զրուցեցինք, իսկ հետո որոշեցինք մինչև մարզական ժամը խաղալ «Մաֆիա» խաղը: Այսպես հիանալի օր ունեցանք 1-ին ճամբարային շաբաթը: Շաբաթը անցավ շատ հագեցաց: Բոլորս շատ տպավորված էինք: Ցավոք սրտի ես հարգելի պատճառներով բացակայեցի երկու ճամբարային օրերից,լ որոնց համար իրոք զխճում եմ: Իմ ճամբարային ամեն օրվա պատումը ես գրում էի, ինչպես նաև գրելու եմ իմ բլոգում: Փորձում եմ հնարավորինս հետաքրքրացնել իմ տեքստը: Հոսով եմ իմ ընթերցողներին դուր է եկել իմ տեսքտը:

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019. օր 2

Ահա և վերջապես եկավ 2-րդ օրը: Օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով, բայց այս պարապունքը յուրահատուկ էր, քանի որ նախահարսանեկան էր: Այսօր կազմակերպվեց ֆլեշմոբ ամբողջ կրթահամալիրով: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում, ինչպես նաև քոլեջում 9:15 պետք է սկսեին միաձայն երգել հարսանեկան երգեր և պարել ազգագրական պարեր: Ըստ իս ֆլեշմեբը ստացվեց: Այնուհետև օրը շարունակեցինք երգի դասընթացով`ընկեր Հասմիկի հետ: Երգեցինք տարբեր ոճերի երգեր մեր ցանկությամբ: Այսպես ավելի բարձրացրեցինք մեր բոլորիս տրամադրությունները: Հետո գնացինք մեր ջոկատավաների մոտ, որոնց հետ էլ շարունակեցինք դասը: Մենք միասին սկսեցինք քննարկել ճամփորդությունները, որտեղ գնալու ենք հաջորդ շաբաթ: Ամբողջ հաջորդ շաբաթը մենք տրամադրել ենք ճամփորդություններին: Ասեմ, որ մե սպասվում շատ հետաքրքիր և զվարճալի ամփորդություններ: Օրը շարունակեցինք ֆոտբոլի հավաքականը դիտելով, որից հետո արեցինք մարզական ժամ: Այսպես ավարտեցինք այս օրը:

Рубрика: Ամառային ճամբար 2019

Ամառային ճամբար 2019. 1-ին օր

Это слайд-шоу требует JavaScript.

Ահա և սկսվեց հերթական ամառային ճամբարը, բայց այն տարբերվում է մյուսներից: Առաջին տարբերությունը անկընհայտ է`2019 թիվը: Երկրորդն էլ այնն է, որ այս տարին լի է նոր առաջարկություններով, մտքերով, ճամփորդություններով և գժություններով: Ուզում եմ շնորհավոր եմ բոլորին Ամառային ճամբար 2019-ի բացման արդիվ, որը տեղի ունեցավ այսօր`09:06-ին, ընդհանուր պարապունքին: Օրը շարունակեցիքն ամենքս մեր ջոկատներևի հետ: Առաջին երեք նախագծային ժամերի ընթացքում ուսումնասիրում էինք և քննարկում էինք մեր ապագա անելիքները, նախագծերը: Որոշել ենք շատ ճամփորդությունների գնալ, որոնք կլինեն ուսումանակն, հետաքրքիր և զվարճալի: Ասքանից հետո եղանք կավագործարանում, որտեղ աշխատեցինք կավերով: Ամեն մեկը փորձում էր ստանալ իր «գեղեցուկությունը» կավի մեջ ներդնելով իր ամբողջ ուժերը և հոգին: Հիանալի հնչեց: Ասեմ, որ ի վերջով մեզ մոտ ոչնիչ չստացվեց, բայց կարևորը չհուսահատվելն է և առաջ շարժվելը: Ընդմիջումից հետո վերադառնալով դասասենյակ որոշեցինք միասին զվարճանալ և խաղացինք «Ալիաս» խաղը: Շա~տ զվաճալի է: Այնքան ենք ծիծաղել: Այսպիսով վերջացրեցինք այսօրվա օրը: Անհամբեր սպասում եմ հեռթական ճամբարական օրին: