Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ տնտեսություն ըստ նրա աշխարհագրական դիրքից

Image result for տնտեսություն

ՀՀ տնտեսությունը բավականին զարգացած է, չնայած որ մեր պետությունը բավականին փոքր պետություն է, իսկ մեր աշխարհագրական դիրքը շատ վատ։ Աշխարհագրական դիքրքից ուղիղ կախված է տվյալ պետության տնտեսությունը։ Ըստ աշխարհագրական դիքի որոշվում է պետության հանքաարդյունաբերությունը, ելք դեպի ծովից գյուղատնտեսության ոլորտներ, արդյունաբերությունը և այլն։ Այս և այն տարբեր առումներով Հայատսանը շատ անբարենպաստ աշխարհագրական դիրք ունի։ Սկսենք նրանից, որ մենք չունենք ելք դեպի ծով։ Միայն այս հանգամանքը արդեն մեզ զրկում է բավականին շատ տնտեսական ոլորտներից և ամենակարևոր հանգամանենքրից էլ նաև այն, որ ելք դեպի ծով ունենալու դեպքում մենք կարող էինք ջրային միջոցներով ներկրել Հայաստան ապրանքներ, նավթ, գազ, ինչպես նաև հակառակը։ Մեր դեպքում շատ մեծ խնդիր է կազմում նաև այն հանգամանքը, որ մենք չունենք կողակից պետություն, իսկ սահմանակից պետությունների հետ ամենամեծ սահմանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ է։ Եկեք աչքաթող չանենք նաև այն փաստը, որ մեր հարևանների մեջ միայն մեր պետությունն է Քրիստոնեական, որը կրկին ուղիղ ազդում է տնտեսության վրա։ Ինչևիցէ, խոսենք արդյունաբերությունից։ Մենք ունենք շատ քիչ քանակությամբ պղինձ, մոլիտեն, ոսկի և քարի հանքեր։ Այս ամենից ամենամեծը քարի հանքն է, քանի որ մենք ունենք լեռնային և քարքարոտ երկիր։ Կարող ենք այս փաստը համարել մինուս, քանի որ մենք չունենք նաև գազ և նավթ, որոնք աշխարհում ամենաշահավետ և ամենակարևոր արդյունաբերվող էներգակիրներից են։ Այսպիսով կարող ենք ենթադրել, որ եթե դիտարկենք ՀՀ-ի տնտեսությունը ըստ նրա աշխարհագրական դիրքի, կարող ենք ասել, որ այն ուղղակի անբարենպաստ է։ Բայց կա մի ոլորտ, որի մեջ Հայաստանի աաշխարհագրական դիրքը քիչ թե շատ ստացվել է օգտագործել։ Դա գյուղատնտեսությունն է։ Մեր լեռնային պայմաններում, բնականաբար, ոչ բոլոր բույսերն են աճեցվում, բայց մենք ունենք բավականին բերգառատ հողեր, որտեղ ստացվում է աճեցնել ծիրան, նուռ, խաղողի լայն տեսականի և այլն։ Մեր կլիմայական պայմանները նույնպես բավականին էքստրեմալ են գյուղատնտեսության համար, բայց ժողովուրդը ժամանակի ընթացքում կարողացել է կոնկրետ տեղել ճիշտ բույսեր աճեցնել։ Իսկ տնային կենդանիների առումով, մեր տարածքները բավականին հարմար են, քանի որ կան երկար արոտավայրեր, որտեղ անասունները գնում են արածելու։ Ես չեմ կարող խոսել սպասարկման ոլորտից, քանի որ, ըստ իս, սպասարկման ոլորտը այդքան էլ մեծ կապ չունի աշխարհագրական դիրքի հետ։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստան և Պուրերտո Ռիկո․ համեմատություն

Հենց առաջին հայացքից էլ մենք կարող ենք ասել, որ Հայաստանը ավելի զարգացած և կայացած պետություն է, քան Պուերտո Ռիկոն։ Սկսենք համեմատել ցուցանիշները ամենասկզբից։ Բնակչության թվով Հայաստանը, ոչ շատ մեծ տարբերությամբ, բայց ավելի առաջ է, քան Պուերտո Ռիկոն։ Եթե ուսումնասիրենք տվյալ երկու պետությունների բնակչության կանխատեսումները 2050թ․-ին, կարող ենք տեսնել, որ պատկերը նույնն է մնալու։ Չնայած նրան, որ երկու պետությունների բնակչության թիվը կիջնի, բայց տարբերությունը չնչին փոփոխությունների կենթարկվի, իսկ դա արդեն կախված է բնակչության տոկոսային աճից։ Այս առումով երկու պետությունները նման են միմիանց։

Նույնիսկ այս երկու ցուցանիշներից կարող ենք տեսնել, որ ի վերջո երկու պետություններն էլ եկել են նույն թվին՝ մեկը քչանալով, իսկ մյուսը շատանալով։

Հաջորդ ցուցանիշը բնակչության աճի տոկոսային հարաբերությունն է, որը, ինչպես նկատում ենք, Պուերտո Ռիկոյի դեպքում շատ վատն է։ Հայաստանի տարեկան բնակչության աճը կազմում է 0,19%, որը իհարկե մեծ փոփոխություններ չի կատարում, բայց չի էլ նվազեցնում։ Հայաստանի դեպքում 0,19%-ը կազմում է 7538 հոգի։ Փաստացի Հայաստանի բնակչությունը թիվը մնում է նույնը, իսկ Պուերտո Ռիկոյի դեպքում մենք նկատում ենք հակառակ պատկերը։ Պուերտո Ռիկոյում տարեկան բնակչության աճը կազմում է -2,47%։ -2,47%-ը դա -72555 հոգի է, որը հսկայական թիվ է այդպիսի փոքր պետության համար։ Այս ցուցանիշը ուղիղ ազդում է պետության զարգաման վրա։ Պուերտո Ռիկոյում բնակչության նվազում է տեղի ունենում, որը չնայած արդեն վերջին 4 տարում գնալով ավելի է ստաբիլանում։ Ըստ կանխատեսումների Պուերտո Ռիկոյում 2050թ․-ին տարեկան աճը կլինի -1.02%, բայց նայելով Հայատսանի կանխատեսմանը կտեսնենք, որ -0,34% է։ Փաստացի այս առումով երկու պետություններն էլ նման են միմիանց, քանի որ երկուսն էլ գալու են համարյա նույն հարաբերության, քանի որ Պուերտո Ռիկոյի ծնելիության մակարդակը ավելի բարձր է, իսկ Հայաստանինը ավելից ցածր։

Պուերտո Ռիկո
Հայաստան

Դիտարկելով անցած ցուցանիշները, այդքան էլ չենք զարմանում տեսնելով արտագաղթի ցուցանիշները։ Հայաստանում տարեկան արտագաղթը կազմում է -4998 հոգի, որը ոչ շատ լավ է, բայց ոչ էլ շատ վատ։ Եթե դիտարկենք կանխատեսումները Հայաստանի համար, կտեսնենք, որ արտագաղթը 2045թ․-ի դրությամբ կկազմի -4998 հոգի, որը հիանալի ցուցանիշ է, քանի որ դա նշանակում է, որ թիվը ոչ կմեծանա, ոչ կքչանա։ Նայելով Պուերտո Ռիկոյի արտագաղթի ցուցանիշները, տեսնում ենք, որ այն կազմում է տարեկան -97986 հոգի, որը կրկին հսկայական թիվ է այս պետության համար։ Ըստ կանխատեսման 2045թ․-ի դրությամբ կնվազի և կհասնի -5001-ի որը հսկայական առաջընթաց է։ Այստեղ մենք կրկին եկանք նմանության տվյալ երկու պետությւոնների միջև։

Պուերտո Ռիկո 2020
Պուերտո Ռիկո 2045

Բնակչության խտության ցուցանիշները, համեմատաբար, ամենահաջողվածն են։ Հայաստանի խտությունը կազմում է 104 հոգի/1կմ2, որը նորմալ ցուցանիշ է։ Պուերտո Ռիկոյում մարդիկ ապրում են ավելի խիտ, քանի որ նրանք խտությունը կազմում է 323 հոգի/1կմ2, որը բավականին խիտ է շատվի առնելով, որ Հայաստանի տարածքը կազմում է 28470կմ2, իսկ նրան տարածքը կազմում է 8701կմ2։ Այս առումով մեր երկու պետությունները իրարից տարբերվում են թե՛ տարածով, թե՛ մարդկանց խտությամբ։

1․ Հայաստան, 2․ Պուերտո Ռիկո

Հայաստանում միջին հաշվարկով ամեն մեկ ընտանիքում ապրում է 1․8 երեխա, որը շատ նորմալ թիվ է տվյալ պետության համար։ Այս թիվը ուղիղ ազդում է պետության միջին տարիքի վրա։ Այս պահին ձեզ ներկայացնեմ Հայաստանի միջին տարիքը՝ 35։ Իրականում 35-ը բավականին հաջողված թիվ է, որովհետև 35-ը աշխատող մարդկանց տարիքն է։ Դիտակենք Պուերտո Ռիկոյի դեպքը։ Պուերտո Ռիոկյում միջին հաշվարկով մեկ ընտանիքում ապրում է 1․2 երեխա, որը առաջին հայացքից այդքան էլ չի տարբերվում Հայաստանի ցուցանիշիչ, բայց տխրեցնեմ ձեզ, ասելով, որ այս տարբերությունը հսկայական է։ Պուերտո Ռիկոյի բնակչության միջին տարիքը՝ 44-ն է։ 44-ը ոչ շատ վատ, բայց նաև ոչ լավ ցուցանիշ է։ 44 տարեկան բավականին կայացած մարդ է, բայց միևնույնն է, ավելի երանելի է 35-ը։ Դիտարկելով Պուերտո Ռիկոյի կանխատեսումը կարող են տեսնել, որ ըստ նրա, 2050թ․-ի դրությամբ Պուերտո Ռիկոյի միջին տարիքը կկազմի 50 տարեկանը, որը արդեն շատ մեծ թիվ է։ Հայաստանինը նույնպես բարձրանում է, բայց 2050 թ-ին այն կլինի 43 տարեկան։

Պուերտո Ռիկո

Վերջին կարևոր ցուցանիշներից մեկը, դա բնակչության քաղաքներում ապրելու ցուցանիշն է։ Հայաստանի բնակչության 63%-ը ապրում է քաղաքներում, որը բավականին լավ ցուցանիշ է։ Պուերտո Ռիկոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է, քանի որ պարզ չէ, թե բնակչության ո՞ր տոկոսն է ապրում քաղաքներում։ Ցավոք, ես չեմ կարող համեմատել այս երկու ցուցանիշները։
Իսկ վերջին ցուցանիշները շատ պարզ և շատ նման են միմիանց։ Եվ՛ Հայաստանի, և՛ Պուերտո Ռիկոյի բնակչությունները կազմում են ախարհի 0,04%-ը, որը արդեն կախված է բնակչության թվից։ Այսպիսով որպես ամփոփում կասեմ, որ Պուերտո Ռիկոն և Հայաստանի որոշ բաներով միմիանց նման են և ի վերջո գնում են դեպի նույն կանխատեսումները։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ բնակչությունը

  1. Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Ես փորձել եմ ընտրել համեմատաբար ավելի մոտիկ երկու պետությունների՝ Հայաստանի և Բելարուսի 2020 թվականի սեռատարիքային բուրգերը։ Ինչպես դեռ առաջին հայացքից էլ երևում է այս երկու բուրգերը միմիանց բավականին նման են իրենց ծալվածքներով։ Երկու բուգերում էլ մենք կարող ենք նկատել ծնելիության նվազում վերջին 5 տարիների ընթացքում։ Կարելի է նկատել բավականին լուրջ ծնելիության նվազում 30-40 տարվա ընթացքում։ Այս երկու բուրգերում շատ քիչ տարբերություններ կան, նրանք ավելի շատ իրար նման են քան տարբեր։ Նմանություն մենք կարող են դիտարկել նույնիսկ այն փաստը, ոչ երկու բուրգերում էլ 40 տարեկանից վերև գերակշռում են կանայք։ Երկու պետություններում էլ ծնելիությունը գնալով քչանում է և ամենաբարձր ծնելիությունը եղել է 40 տարի առաջ, որից հետո այն միայն նվազել է։ Սա պայմանավորված է երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ բնական աղետների հիման վրա։ Երկու պետություններն էլ 1995թ․-ից սկսած քչացել են բնակչության թվով։ Այս պահին մեր ուշադրությունը դարձնենք մեկ բուրգերի վրա։

Այս երկւ բուրգերն էլ նույնն են, շատ փոքր տարբերությամբ։ Կզարմացնեմ ձեզ ասելով, որ այս երկու բուրգերը Հայաստանի և Բելարուսի 2100թթ-ների բուրգերն են։ Որքան էլ զարմանալի, որքան էլ անիրական թվա այդ փաստը, բայց դա այսպես է։ Այսինքն այսպիսի տեմբերով, ընդհամենը 80 տարի հետո մենք ունենալու ենք նույն բնակչության աճի տեմպեր, որը նույնիսկ գնալով քչանում է։ Կարող ենք արձանագրել, որ այս փաստը տվայլ երկու պետությունների դեպքում սարսափելի է, քանի որ ստացվում է, որ բնակչության թվը մնալու է 2 միլիարն, իսկ Բելարուսում 7 միլիարդ։ Այս թիվը, բնականաբար, ավելի սարսափելի է Հայաստանի համար։

  1. Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Այս պահին ունենք երկու ցուցանիշներ՝ Հայաստանի և ամբողջ աշխարհի 2020 թվականի սեռատարիքային բուրգերը։ Եթե սկսենք համեմատել կանանց և տղամարդկանց թվանիշները իրար հետ, ապա երկու բուրգերը նման են, քանի որ ի սկզբանե մեծամասնություն են կազմում տղաները, բայց ժամանակի ընթացքում շատանում են աղջիկները։ Այդ առումով նրանք նման են միմիանց։ Եթե նայենք ընդհանուր պատկերը, որը ունենք, նրանք ամբողջովին տարբերվում են իրարից։ Աշխարհում համեմատաբար 30 տարի առաջ ավելի ցածր էր ծնելիությունը քան այս պահին, իսկ Հայաստանի համար կարող ենք ասել ամբողջովին հակառակը։ Հայաստանում 30 տարի առաջ ավելի շատ մարդ կար, քան այսօր։

Այս պահին մեր դիմացն է Հայաստանի և աշխարհի 2100թ․-ի սեռատարիքային բուրգերը։ Եկեք համաձայվենք, որ այս երկու բուրգերը միմիանց ավելի են նման, քան 2020-ի բուրգերը։ Այս բուրգում արդեն ավելի դժվար է գտնել տարբերություն, քան նմանություն։ Այս պահին մենք տեսնում ենք, որ երկու բուրգերում էլ ծնելիությունը քչանում է, բայց արդեն փոփոխությունը երկուսում էլ չնչին է։ Ի վերջո, այս երկու բուրգերն էլ գնում են դեպի նույն պատկերը և գալու է ժամանալ, երբ նրանք նույնն են դառնալու։

  1. Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:
  2. Կազմել ՀՀ տարիքային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ՝ նշելով նաև փոփոխությունների պատճառներ:
  3. ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:
  4. Համեմատել աշխարհի ու ՀՀ բնաչկության բնական աճի տեմպերը վեջին 200 տարում
  5. Համեմատել աշխարհի և ՀՀ բնակչությունն տարիքային կազմերի փոփխությունները վերջին 200 տարում:
Рубрика: Աշխարհագրություն 9

Աշխատանք ինտերակտիվ քարտեզով

1.ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան  — նշված է մանուշակագույնով
Ախունք՝ Արփի լիճ
Գետաբերան՝ Արաքս գետ
Երկարություն՝ 186կմ

Հրազդան Արփա — նշված է կապույտով
Ակունքը ՝ Սևան
Գետաբերան՝ Արաքս
Երկարությունը ՝ 141կմ

Դեբեդ — նշված է կարմիրով
Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Գետաբերան՝ Խրամ
Երկարությունը ՝ 178կմ

Որոտան — նշված է կանաչով
Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Գետաբերան՝ Հագարի
Երկարությունը ՝ 178կմ


Ողջի —  նշված է դեղինով
Ակունքը ՝ կապուտջուղ
Գետաբերան՝ արաքս
Երկարությունը ՝ 85կմ

3․ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.


բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

4․Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստան: Հայկական լեռնաշխարհ

1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:
Հայկական լեռնաշխարհը սկսում է Սև ծովից՝ Բակու քաղաքից և անցնում է Հայաստանի միջով։ Այն անցնում է նաև Արցախով, Նախիջևանով։



2.Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնականսահմանների հետ:

Ըստ ռուսական Yandex map-ի Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադերբեջանի կազմի մեջ։ Այլ որևէ տարբերություն չկա։

Ըստ Ամերիկական google map-ի նույնպես Արցախի հանրապետություն գոյություն չունի։

Իսկ եթե մենք ուսումնասիրենք MapHub.com ինտերակտիվ քարտեզը, ապա կտեսնենք, որ նրանում պարզ ուրվագծած է Լեռնային Ղարաբաղը։ Ես չեմ կարող ասել, թե որ պետությանն է պատկանում տվյալ քարտեզը, քանի որ ինքս էլ չգիտեմ։


3.Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:
Աշխարհագրական դիրք արտահայտության մեջ է մտնում՝ կորդինատները, եղանակը, տնտեսությունը։
4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:
Քաղաքաաշխարհագրական դիրքը շատ կարևոր է քանի որ այն ուղիղ կապ ունի տնտեսության հետ, բնակչության պայմանների հետ, եղանակի հետ և այլն։ Տնտեսա-աշխարհագրական դիրքը նույնպես շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված պետության հարուստ կամ աղքատ լինելը, իր հնարավորությունները և մարկեդինգը։
5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:
Փոփոխման պատճառ կարող է հանդիսանալ թշնամի պետությունների կողմից հարձակումները, այլ դավադրությունները, պետության ոչ կայուն հարաբերությունները։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ աշխարհագրական դիրք․ Նախագիծ

Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Նեպալ- լեռնային պետություն է և չունի ելք դեպի ծով։


Շվեցիարիյա- չունի ելք դեպի ծով, լեռնային պետություն է, ելքը դեպի ծով ամենամոտիկներից՝ Միջերկրականն է։

Մոլդովա- ուրվագծով, չունի ելք դեպի ծով


Իսրայել-պետության չափսերով, հարևան պետությունների հետ հարաբերություններով

Բութան-լեռնային պետություն է, չունի ելք դեպի ծով