Рубрика: Առողջագիտություն

Առողջագիտություն․ հաշվետվություն

Ընկեր Քրիստինեի հետ միասին, այս տարի ուսումնասիրում էինք առողջագիտություն առարկան, որը ես շատ եմ հավանել։ Ըստ իս ամենահետաքրքիր դասը վարակիչ հիվանդություններն էին, քանի որ ընկեր Քրիստինեն մեզ պատմեց շատ հիվանդությունների մասին, որոնց մաիսն մենք երբևիցէ չենք լսել։ Այս դասից հետո ես արդեն գիտեմ, թե ինչպես պետք է պաշտպանվեմ տարբեր հիվանդություններից։ Մենք անցանք շատ տարբեր հիվանդությունների մասին, այլ նաև հարբեցողության, նույնիսկ թմրամոլության մասին։ Այս դասընթացը նույնպես շատ հետաքրքիր էր։ Մենք դասաժամերի ընթացքում խաղացինք նաև տարբեր ուսումնմական խաղեր, որոնց օգնոթւյամբ ամրապնդում էինք մեր իմացածը։ Հուսով եմ, որ մենք դեռ կշարունակենք մեր դասընթացները ընկեր Քրիստինեի հետ։

Реклама
Рубрика: Առողջագիտություն

Բոտուլիզմ

Վերջին ժամանակներս Հայաստանում ավելացել է բոտուլիզմի դեպքերի քանակը՝ ծանր տոքսիկոինֆեկցիոն հիվանդության, որն ախտահարում է նյարդային համակարգը: Վերջին ամսվա ընթացքում արդեն մի քանի հիվանդ է հոսպիտալացվել, որոնց մեջ նույնիսկ հղի կին է եղել: News.am Medicine –ը պարզել է, թե ինչ է իրենից ներկայացնում բոտուլիզմը, ինչով է այն այդպես վտանգավոր, ինչպես կարելի է վարակվել եւ ինչպես խուսափել վարակումից: Բոտուլիզմի հարուցիչը՝ բոտուլիզմի կլոստրիդիան, ապրում է հողում: Ինքն իրենով այն վտանգ չի ներկայացնում, սակայն թթվածնի ցածր պարունակությամբ միջավայրում նրա արտադրած թունանյութը՝ բոտուլոտոքսինը, շատ վտանգավոր է։ Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը բոտուլիզմի դեպքում տեւում է մի քանի ժամից մինչեւ մի քանի օր, սակայն համարվում է, որ ինչքան ավելի ծանր է հիվանդությունը, այնքան ավելի կարճ է գաղտնի շրջանը: Առավել հաճախ հիվանդությունը սկսվում է հետեւյալ ախտանիշներից, որոնք մարդիկ հազվադեպ են ընդունում որպես բոտուլիզմ.

Սրտխառնոց

Փսխում

Կծկումանման ցավեր որովայնում

Ջրիկ կղանք

Բարձր ջերմություն

Ինչպես կանխարգելել բոտուլիզմը՝

Քանի որ բոտուլիզմով ավելի հաճախ հիվանդանում են տնային պահածոներ օգտագործելիս, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը առաջին հերթին խորհուրդ է տալիս զգույշ լինել պահածոյացված մթերքի հետ, իսկ լավագույն դեպքում ընդհանրապես այն չօգտագործել: Աշխատեք չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Խուսափեք անհայտ ծագումով, անհայտ պայմաններում պատրաստված պահածոներից։ Եթե պատրաստվում եք տնային պահածոներ ուտել, ապա նախօրոք դրանք եռացրեք (20-25 րոպե)։ Առաջին իսկ ախտանիշների, կամ բոտուլիզմով վարակման առաջին իսկ կասկածի դեպքում բժշկի դիմեք: Ցանկացած դեպքում ավելի լավ է ստուգվել եւ հերքել բոտուլիզմի ախտորոշումը, քան հիվանդանալ դրանով եւ հայտնվել բժիշկների մոտ չափազանց ուշ:

Рубрика: Առողջագիտություն

Վարակիչ հիվանդությունների ընթացքը

Վարակիչ հիվանդությունները ընդանում են մի քանի ձևով

  1. Գաղտնի կամ ինկուբացիոն շրջան
    Սա այն փուլն, երբ մարդը վարակված է, սակայն ոչ մի նշան դեռ չկա: Տարբեր հիվանդությունները ժամանակ գաղտնի փուլը տարբեր է: Օրինակ`գրիպի ժամանակ մեկ-երկու ժամից, մինչև երկու-երեք օր:
  2. Հիվանդության ծաղկման շրջան
    Այստեղ ի հայտն են գալիս տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր նշանները:
  3. Հիվանդության ելք
    1.Լավացում
    2.Մահ
    3.Բարդություններ

Վարակիչ հիվանդություններից հետո մնում է կայուն կամ ոչ կայուն իմունիտետ: Ինֆեկցիոն հիվանդություններին կանխարգելելու համար օգտագործում են պատվաստանյութեր: Պատվաստանյութը նույն հարուցիչն է թուլացած վիճակում:

Рубрика: Առողջագիտություն

Վարակիչ հիվանդություններ. Ինֆեկցիոն հիվանդություններ

Սրանք այն հիվանդություններն են, որոնք առաջանում են միկրոօրգանիզմների ազդեցությամբ: Որպեսզի զարգանա ինֆեկցիոն պրոցես պառտադիր է երեք պայման`

  1. Հիվանդության հարուցիչ`վիրուսներ, բակտերիաներ, սնկեր
  2. Փոխանցման ճանապարհ`
    Օդակաթիլային ճանապարհ
    Սննդային ճանապարհ
    Կենցաղ-կոնտակտային ճանապարհ
    Ջրային ճանապարհ
    Արյունային ճանապարհ
    Սեռական ճանապարհ
    Մորից երեխային
  3. Ընկալունակ օրգանիզմ
Рубрика: Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում: Առողջությունը լինում է երեք տեսակ. ֆիզիկական`մարդու մարմնի և օրգանների առողջությունը, հոգեկան` մտածել, հասկանալ, հիշել, ուշադրություն, սոցիալական`երբ մարդը ենթարկվում է այն հասարակության կանոներին, որտեղ նա ապրում է: Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.

  1. Հիգիենա
  2. ժառանգականություն
  3. Շրջակա միջավայրից
  4. Նորմալ հոգևիճակից
  5. Առողջ սնունդ
  6. Վնասակար սովորություններից
  7. Մարզանքից
  8. Կրթությունից
  9. Աղքատություն
  10. Պատասխանատու վարքագիծ

Վերադասավորում եմ ըստ կարևորության.

  1. Պատասխանատու վարքագիծ
  2. ժառանգականություն
  3. Նորմալ հոգևիճակից
  4. Շրջակա միջավայրից
  5. Առողջ սնունդ
  6. Կրթությունից
  7. Վնասակար սովորություններից
  8. Աղքատություն
  9. Մարզանքից
  10. Հիգիենա
Рубрика: Առողջագիտություն

Հագուստի և կոշիկների խնամք

Դաս 6՝ Հագուստը և կոշիկները մեր կյանքի անբաժան մասն են: Նրանք մեզ պաշտպանում են շոքից, ցրտից, քամուց, խոնավությունից: Հագուստի գործվածքի ընտրությունը շատ կարևոր է առողջության համար: Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի բորբոքում, ալերգիկ ցան: Այդ պատճառով պետք է ընտրել բնական գործվածքներից կարված հագուստ/բանբակ, բուրդ/: Այդ մասին գրված է լինում պիտակի վրա: Հագուստը լինում է արտահագուստ և ներքնազգեստ: Հատկապես ներքնազգեսը պարտադիր պետք է լինի բամբակից: Հագուստը պահելու, մաքրելու, լվանալու, չորացնելու, արդուկելու մասին նույնպես գրված է պիտակների վրա պայմանական նշաններով:

Рубрика: Առողջագիտություն

Եղունգների խնամք

Եղունգների խնամք

Դաս 5՝ Հարթ, փայլուն եղունգները առողջության նշան են:

Կեղտոտ, չխնամված եղունգների տակ հավաքվում է կեղտ, որը կարող է հիվանդություն առաջացնել, այդ թվում և ճիճվակրություն: Եղունգները կրծլը շատ վատ սովորություն է: Եղունգները կտրում ենք լողանալուց հետո, երբ նրանք փափկում են: Ձեռքերի եղունգները կտրում ենք կլորավուն, իսկ ոտքերինը՝ ուղիղ:

Рубрика: Առողջագիտություն

Ականջների խնամք

 

doctors-am-ear

Դաս 4` Մեր ականջը կազմված է երեք մասից՝ արտաքին, միջին, ներքին: Արտաքին մասը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Անցուղու մեջ կան շատ մանր մազիկներ և կա հատուկ նյութ՝ ականջածծումբ, որոնք պաշտպանում են ականջը փոշուց և մանրեներից: Չոպիկով ականջը մաքրելիս մեխանիկորեն ծծումբը հրում ենք ներս: Այն կուտակվելով կարող է առաջացնել ականջի խցանում: Ուստի ականջը չոփիկով խորը մաքրել խորհուրդ չի տրվում: Ականջը ինքնամաքրվում է խոսելու և ծամելու ժամանակ: Պետք է մաքրել միայն երևացող հատվածները և ականջի ետևը: