Рубрика: Ավետիս Իսահակյան

Մեկը չեղավ, որ իմանար…

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Реклама
Рубрика: Ավետիս Իսահակյան

Կյանքից թանկ բանը

%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%af-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a8Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:

Քնքուշ պարիկը* տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Պարիկ-փերի

Դալկահար-գույնը քցած, գունատ

Խորհել-մտածել, կշռադատել

Ցող-օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ

Խնդագին-զվարճագին

Սրտաբեկ- սիրտը կոտրված

Սրտուկ-ծուծ, միջուկ

  1. Մի օր մի աղավնիի կուրցքը վիրավորվեց: Նա ընկավ մի աղբյուրի ափին: Մեկ էլ աղբյուրի ոգին դուրս է գալիս և ասում է աղավնուն.

-Ես քեզ կյանք կտամ: Միայն պետք է ինձ տաս քո ամենաթանկ բանը:

Աղավնին մտածեց և ասաց.

-Դու ինձ կյանքը տուր հետո վերցրու:

Նա քսեց ցողը թռչնի վերքի վրա և թռչնի աչքերը բացվեցին: Թռչունն ուրախացավ, կանգնեց ասաց.

-Երբ ես ուզում իմ կյանքը, նազելի ոգի:

-Ես քո կյանքը չեմ ուզում: Ես ուզում եմ քո թևերը,-ասաց ոգին:

-Թևեր՜ս… ոչ, ոչ ես իմ թևերը չեմ տա քեզ: Առանց թևերի ես չեմ կարող թռչել: Առանց նրանց ես կյանք չուեմ:

Թռչունը մի քիչ մտածելուց հետո ասաց.

-Կյանքս հետ առ, բայց իմ թևերը մի տար:

-Թռիր սիրելիս, թռիր: Պետք չեն ինձ քո թևերը: Գնա ասա ստուկ աշխարհին, թե ինչն է կյանքից ավելի թանկ:

Եվ ոգին թողեց աղավնուն ու գնաց:

 

  1. –Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար, էն թանկագինը, կյանք տամ քեզ իսկույն:
  2. Ստրուկ աշխարհ-աշխարհը ստրուկ է, որովհետև չի կարողա տարբերել գլխավորը երկրորդայինից:

Ջրի երազ-ջրին կարոտ:

  1. Այո, ես համամիտ եմ աղավնու հետ, որովհետև նրա կյանքի իմաստը թռիչքն է, առանց դրա նա չի կարող ապրել:
  1. %d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%af-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a8
Рубрика: Ավետիս Իսահակյան

(Ուշինարա) առաջադրանք

  1. Մերձավոր-բարեկամ

Ապաստան-պաշտպանվելու տեղ

Աղերսել-աղաչել

Մահապուրծ-մահվանից հազիվ պրծաց

Սառսուռով-վախենալով

Գանգես-սրբազան գետ Հնդկաստանում

Հիմալայ-լեսներ Հնդկաստանում

Վեդաներ-Հնդկաստանի նախնադարյան շրջանի կրոնն ու դիցաբանությունն ամփոփող գրավոր հուշարձաններ

 

  1. 1 հատված-<<ՈՒշինարայի մասին>>

2 հատված-<<Անգղը և աղավնին>>

3 հատված-<<Աղավնուփրկությունը>>

4 հատված-<<Անգղի և Ուշինարայի վեճը>>

5 հատված-<<Ուշինարայի ինքնազոհությունը>>

6 հատված-<<Անգղի բացահայտումը>>

 

  1. Ուշինարան իմաստուն, բարի, պարզ, մաքուր և ճշտախոս մարդ էր:

Ուշինարան  անթերի մարդ էր:

 

  1. Իմ կարծիքով երկուսն էլ ճիշ էին:

 

  1. -Ա՛նգղ,-թախանձեց Ուշինարան,-ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին-ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

 

-Դատավո՛ր,-պատասխանեց անգղը,-քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն, փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

 

-Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,-սրտահոժար ասաց Ուշինարա,-սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

 

  1. <<Ուշինարայի ինքնազոհությունը>>
Рубрика: Ավետիս Իսահակյան

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

  1. Մահախուճապ-մահվան խուճափի մատնվող

Անհուն-անծայր, անվերջ

 

  1. Արարատի ծեր կատարին դար է եկել, վայրկյանի պես, ու անցել:

Արարատի գագաթը ծեր, լույսավոր, սեփգ է:

  1. Մահախուճապ-մահվան խուճափի մատնվող
  2. Արարատ լեռը դարեր, տարիներ դիմանում է իր հավետ գագաթի շնորհիվ:

 

Рубрика: Ավետիս Իսահակյան

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

1 Ալմաստ-չկոտրվող, թանկարժեք քար

Սեգ-հպարտ

Փիրուզ-կապույտ, թանկարժեք քար

Պերճ-ճոխ

Գիլ-հոսող

Աբրեշումե-մետաքս

Զառ-հրաշք

2 Բարձր-Սեգ ժայռեր՝ առծվի բույն

Ջռարատ-լճակներդ՝ լույս-փերուզ, աղբյուրներդ գիշեր ու զոր

Ծաղկաշատ-Ծաղիկներդ հազար գույնի, հազար անուն, հազար բույր

3 Գագաթները բյուրեղ վրանի, թափառական ամպերի համար:

Առուները ոսկեհուզ, պեջ գոտիների հետ:

Թիթեռներ հուր-հրեղեն կրակների հետ:

4 Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ

Քանց որ ջրերը հոսում են խշոցով նրանց ձայնը համեմատում է իրար հետ անհնդատ խոսող մարդկանց հետ:

5 Արագածը բարձր, աղբյուրներով և առուներով հարուստ, ծաղկաշատ, ձյունագագաթ: Նրա առվակները այնքան գեղեցիկ են հոսում, որ նման են գոտու: Ծաղիկները հազարավոր գույներով և բույրերով: Իսկ թիթեռները իրենց տեսքով նման են ծաղկիղ-ծաղիկ թռչող կրակների:

Рубрика: Ավետիս Իսահակյան

Հայոց լեզվի տնային աշխատանք [Ավ. Իսահակյան]

Ծնվել է 1875թ-ին Ալեքսանդրապոլում [ներկայիս Գյումրի:

Իսահակյանի մանկությանն անցել է Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում:
1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում:
1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր:

1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ, որի պատճառով մի քանի անգամ ձեռբակալվել է:

1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից:  Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում:

Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: