Рубрика: Արևմտահայերեն գրականության օրեր

Նապաստակի մը օրագիրը

 

Հարցեր և առաջադրանքներ`

  1. Ինչ իմաստով է օգտագործված սիրել բառը հետևյալ նախադասությունների մեջ:                    Որքան կսիրեի ես ալ ուրիշ աշխարհներ տեսնել:                                                                              Կտուց ունենալ չէի սիրեր:                                                                                                                      Այստեղ սիրել բառը օգտագործվում է որպես ապագայում եթե լինել ես կանեի…:
  2.  Բացատրիր տրված արտահայտությունները:                                                                                    Մժեղները պարս կուգան:                                                                                                                      Մրջունները պարում են:                                                                                                                          Ականջներես կախվեցա օդին մեջ:                                                                                                        Ականջներիցս կախվեցի օդի մեջ:
  3. Դու’րս գրիր տողեր, որոնցից երևում է, որ նապաստակի օրագիր ենք կարդում:                       Հոս կվերջանա նապաստակի օրագրությունը:
  4. Ինչ հարաբերությունների մեջ է նապաստակը մյուս կենդանիների հետ:                                    Նապաստակը չի սիրում մյուս կենդանիներին բացի նապօաստակներից և իրենից:
  5.  Ինչու ընդհատվեց օրագիրը: Ինչ պատահեց նապաստակին: Կարդա այն հատվածը, որտեղ ասվում է այդ մասին:                                                                                                                   Օրագիրը ընդհատվեց նրա համար, որ որսորդը եկավ իր շնի հետ և սպանեց նապաստակներին:
Реклама
Рубрика: Արևմտահայերեն գրականության օրեր

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հարցեր և առաջադրանքներ`

  1. Տարվա որ եղանակը և օրվա որ պահն /պահերը/ է նկարագրված:                                                 Եղանակը աշուն է, իսկ օրվա պահը երեկո է:
  2. Տրված մակդիրները բացատրիր`Անսահման դող-անհդատ վշարժուն, բլուրին գեղադալար կողեր-բլուրների գեղադալար կողմեր, ալետատան հովիտ-տարուբերող հեվիտ, ցորյաններու մոլեգինհ ծովեր-ուժեղ օրօրվող հասկերը նման են ալեկոտ ծովերի:
  3. Դուրս գրիր ցորենի ամենապատկերավորնկարագրությունն, նկարիր ու ընտրությունդ բացատրիր:
  4. Ինչ տրամադրությունն է արտահայտում բանաստեղծությունը: Պատճառաբանիր:
Рубрика: Մայրենի 5, Ուսումնական ճամբորդություններ, Արևմտահայերեն գրականության օրեր

Փոքրիկ իշխանի հետ…

Այսօր մենք ներկա գտնվեցինք Ստանիսլավսկու անվան թատրոնում՝ դիտելու <<Փոքրիկ Իշխան>> ներկայացումը: Մենք գնացել էինք ամբողջ Արևելյան դպրոցով՝ 3-5 դասարաններով: Հասանք, զույգերով մտանք թատրոն: Թատրոնը շատ մեծ էր: Սկզբում մենք նստեցինք, հետո լույսերը անջատեցին: Բոլորը վախեցան: Այնուհետև վարագույրները բացվեցին, և հայտնվեց սպիտակ վարագույր, որի հետևում լույս էր թափանցում: Լույսը լուսավորում էր մի նստարան, որի վրա նստած էր մի պապիկ: Քիչ հետո մենք հասկացանք, թե ով էր այդ պապիկը: Պապիկը այն օդաչուն էր, ով մի անգամ հանդիպել էր Փոքրիկ իշխանին: Նա պատմում էր իր երիտասարդ ժամանակվա հանդիպումը: Հետո լույսը, որը գալիս էր սպիտակ վարագույրի ետևից, անջատվեց, և ինքնաթիռի ձայն լսվեց: Լույսերը միացան և բեմի վրա մի ինքնաթիռ և օդաչու հայտնվեցին: Օդաչուն պապիկի երիտասարդ ժամանակն էր: Այնուհետև հայտնվեց Փոքրիկ իշխանը և սկսեց խոսել: Հետո հայտնվեցին ուրիշ հերոսներ: Օրինակ՝ Վարդի հայտնվումը շատ անսպասելի էր: Նա մի փոքրիկ զամբյուղի միջից հայտնվեց: Երբ ժամանակը հասավ թագավորի հայտնվելուն, թագավորը եկավ և սկսեց խոսել: Խոսելը վերջացնելուց հետո նա սկսեց պարել: Նույնը արեցին նաև մյուս հերոսներից ոմանք: Ներկայացման վերջում Փոքրիկ իշխանի խայթման ժամանակը շատ հուզիչ էր: Ես շատ էի հուզվել: Իմ նման հուզվել էին նաև Շուշանը, Ալինան և ուրիշ երեխաներ: Ըստ ինձ ներկայացման բառերը և գրքի բառերը նույնն էին: Բայց երգերը, պարերը չկային գրքի մեջ: Ես կերպարներին այդպես էի պատկերացրել ինչպես նրանք կային այնտեղ: Ինձ ամենաշատը դուր եկավ Փոքրիկ իշխանի, Օդաչուի, Աղվեսի, Վարդի և Թագավորի դերերը: Ես կուզենայի խաղալ Փոքրիկ իշխանի, Օդաչուի և Վարդի դերերը: Ինձ ամենաշատը դուր եկավ Վարդի հայտնվելու հատվածը: Ես բեմադրությունը այսպես չէի պատկերացնում, բայց բեմադրությունը իմ պատկերացումից ավելի լավն էր: Ինձ շատ է դուր եկել <<Փոքրիկ իշխան>> ներկայացումը: