Рубрика: Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների բնորոշ հայտկանիշները և նրանց կապը շրջակա միջավայրի հետ

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների րնթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարեանները, բարեկամները և րնկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:
  2. Ի՞նչ է էկոլոգիան:
  3. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:
Реклама
Рубрика: Բնագիտություն

Բույսերի կառուցվածքը և կեսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլն: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ես բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  5. Դիտարկհք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում
Рубрика: Բնագիտություն

Բույսերի բազմացումն ու տարածումը

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոները: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմերը: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմը կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերը, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերը միասին անվանում են ֆլորա:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։
  2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:
  3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:
  4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:
  5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:
  6. Ի՞նչ է ֆլորան:
  7. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:
  8. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

Գտեք հանելուկների պատասխաները

Կանգնած են դաշտում քույրիկներ

Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով: (Երիցուկ)

 

Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.

Հյութալի ե րնդարձակ ու շատ կլոր,

Ամռանր դեռ կանաչ, իսկ աշնանր շատ կարմիր: (Լոլիկ)

 

Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,

Ինձ սիրում են մեծերր ե փոքրիկ երեխաներր: (Խնձոր)

Рубрика: Բնագիտություն

Կենսոլորտ, նրա բաղադրիչները

կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական Էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Рубрика: Բնագիտություն

Մթնոլորտային տեղումներ առ.

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ փետրավոր(առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և  (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտում շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է Մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային ՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ: Իր ուղղությունը չի փոխում պասսատները։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են անձրև և ձյուն:
Рубрика: Բնագիտություն

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմաններր միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմաններր գրեթե նույն ձևով կրկնվում են:

Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռր ցուրտ է, գարունն ու աշունր համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիմայի իմացությունր մարդկանց համար շատ կարեոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումր, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։

Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երեանն ու Սևանր գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:

Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:

Կիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի ե օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռր ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումներր քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառր ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմալի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

 

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Рубрика: Բնագիտություն

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ըրնթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակր՝ ամպերր ցրվում են, անձրևր դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակր կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսներր և ամբողջ եղանակը:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակև նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն-Անգլերեն թարգմանություն

 

Թարգմանություն

Եղանակներ
Այսօրվա մեր թեման է՝ եղանակը: Հունվարից մինչև մայիս շա տաք է, հունիսից մինչև սեպտեմբեր անձրևոտ, հոգտեմբերից մինչև դեկտեմբեր ցուրտ: Այս ամբողը եղանակի պատճառով է: Կա հինգ եղանակ՝ ամառ, ձմեռ, անձրևային սեզոն, աշուն, գարուն:
Նմուշ 1` դեմո մարդ:
Մերժված է:
Նմուշ 2՝ դեմո մարդ:
Մերժված է:
Նմուշ 3՝ դեմո մարդ:
Ընտրված է:

Ամառ
Ամառը տարվա ամենատաք եղանակն է, որտեղ օրերը ավելի երկար են և ավելի շոգ է:

Ձմեռ
Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է, որտեղ օրերը կարճանում են, իսկ գիշերը ավելի ցուրտ է:

Անձրևոտ եղանակ
Մենք այդ ջամանակաջրջանում շատ փորձառություններ ենք անում ջրով:
Անձրևոտ եղանակը ֆերմայում
Անձրևը շատ օգուտ է տալիս պատշաճ աճող մշակաբույսերի համար:

Աշունը քաղաքում
Աշնան եղանակին ծառերը թափում են իրենց տերևները և եղանակը մի փոքր կալանատուն է:

Գարունը այգում
Ընթացքում գարնանային եղանակը տաքացնում է երկիրը և այնպես է անում, որ օրերը երկարում են: Շատ ծաղիկներ ծաղկում են գարնանը: Նկատվում են եղանակային տարբերություններ աճման և նորոգման մեջ:
Ֆիլմին վերջ:

 

Рубрика: Բնագիտություն

Մթնոլորտիտ խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
Рубрика: Բնագիտություն

Քամի առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիներն առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:
Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը բրիզներն և լեռնահովտային քամիները։

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում պասատները։