Рубрика: Գրականություն 7, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց. Առավոտ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ
Հնացել եմ ես:
Ես արդեն հնացել եմ
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Հեռացել ու անցել եմ _
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ իմ սիրտը պահել է
Կրակները հին: _
Ախ, գիտեմ, որ այդ դո´ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր:
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկանչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսկում է
Իմ հոգին հուզել_
Ես կարծես ծերացե´լ եմ.
Ծերացել ու դարձել եմ
ՈՒ նորից երազել եմ
Կարոտանք ու սեր…

Рубрика: Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

  1. Ընթերցել Եղ․ Չարենցի բանաստեղծությունները:

    Տաղ անձնական

    Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
    Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
    Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
    Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

    Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
    Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
    Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
    Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

    Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
    Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
    Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
    Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

    Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
    Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
    Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
    Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

    Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
    Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
    Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
    Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

  2. Ընտրել բանաստեղծություններից մեկը, դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:
    մով-բաց կապույտ
    տախտուկ-ձանձրալի
    կարոտակեզ-կարոտից այրված
    արճիճով-ծանրություն
  3. Հիմնավորել ընտրությունը, գրել՝ ի՞նչ զգացողություններ է առաջացնում բանաստեղծությունը, ինչի մասին է այն:
    Այս բանաստեղծությունը ասմունքելուց, ընթերցելուց իմ աչքերը լցվում եմ, հայտնվում են արցունքները, բայց այդ արցունքները ոչ տխրության, ոչ էլ ուրախության արցունքներ են, այլ հպարտության, բարձր գնահատման արցուքներ են: Այս ստեղծագործությունը ինձ համար գլուխգործոց է, քանի որ այնտեղ նկարագրված է քնարական հերոսի կարոտը, հուզմունքը, սերը դեպի իր հայրենիք, ընկերներին, ընտանիքին: Անկրկնելի ստեղծագործություն է, որում երևում է իսկական հայրենասիրությունը:
  4. Ընթերցել դասարանում՝ ընկերների համար:
Рубрика: Հայոց լեզու 7, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց

Վ. Տերյան, Հովհ. Թումանյան և Եղ. Չարենց…

Վահան Տերյան. Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հովհաննես Թումանյան. Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի…

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին…
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ…
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար…
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։

Եղիշե Չարենց. Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար …

Рубрика: Եղիշե Չարենց

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի…

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: –
– Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Рубрика: Հայոց լեզու 6, Եղիշե Չարենց

Մեռած պոետին

Նրանք ասում են, որ դու անցել
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
— Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․
— Վերադարձի՛ր, օ, մենք քեզ կտանք
Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե՛ խնդություն․
Ինչպես սիրած մի թափառական
Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն․․․
Կգգվի դեմքիդ քամի մի զով,

Օրերի շունչը, արդեն հնչե՜ղ,
Կլցնի հոգիդ անհուն հույզով —
Ու նո՜ր, նո՜ր երգեր կներշնչե․․․
— Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․
— Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր —
Անցան թափորներ արևավոր
Ու նոր բյուրավոր դռներ բացին․․․
Այն երկրում, ուր դու մի օր լացիր
Ու մորմոքացիր այն սեւ բոցում —
Ահա գարուններ արեւածին
Ու շռինդ, ու վառք, ու կառուցում․․․

— Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․