Рубрика: Գրականություն 7, Իմ գրադարան

Գարնանային ընթերցանություն

230px-Թքած_ունենալու_նուրբ_արվեստը

Գիրք`Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը. Երջանկության պարադոքսալ բանաձևը»

  • Առանձնացնել դուր եկած հատվածները
  1. Երկուսի համար էլ տառապանքն իմաստ ուներ: Օնոդան որոշել էր տառապել հանուն կործանված կայսրության: Սուձուկին ընտրել էր արկածների պարգևած տառապանքն անկախ վտանգավորության աստիճանից:
  2. Մենք կապիկներ ենք: Մենք կարծում ենք, թե շատ զարգացած ենք, որովհետև գրիլ-տոստերներ ու թանկ կոշիկներ ունենք, բայց մենք ընդհամենը լավ հագնված կապիկներ ենք:
  3. Կյանքի օրենքն է. ձախողումներ էլ կլինեն, հիասթափություններ էլ, դժվարություններ էլ: Նորմալ է: Բացասական էմոցիաները հոգեկան առողջության կարևոր բաղադրիչներն են: Դրանցից հրաժարվելով ոչ թե լուծում ես խնդիրը, այլ կանսերվացնում այն:
  4. Ֆրեյդն ասում էր. <<Պայքարի մեջ անցկացրած տարիներդ հետո քեզ թվալու են քո կյանքի ամենագեղեցիկ շրջանը>>
  5. Ազնվությունը լավ արժեք է, որովհետև այն կարող ես լիովին կառավարել: Այն արտացոլում է իրականությունը և շահեկան է այլոց համար (նույնիսկ եթե երբեմն տհաճ է):
  • Հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձևը» գիրքը իր բովանդակությամբ, ասելիքով և ոճով ակնհայտ տարբերվում է մյուսներից: Եթե ուրիշ գրքերում իմաստը ընթերցողին փոխանցվում է փոխաբերական իմաստ ունեցող արտահայտուցյուններով, բառերով, նախադասություններով, ապա այս գրքում ամեն ինչ գրված է ուղիղ խոսքով, որը հետաքրքրացնում է ընթերցանությունը: Շատ հաճախ բերվում են նաև տարբեր մարդկանց կյանքից օրինակներ, որոնք որ համապատասխանում են այդ գլխի մտքին: Գլուխների վեռնագրերը նույնպես հստակ առտացոլում է կոնկրետ մասի գաղափարը, բայց միաժամանակ նաև փորձում հետաքրքրություն մցնել ընթերցողի մեջ, որպեսզի նա հետաքրքրվի տվյալ գլխի բովանդակությամբ: Ինչպես նաև բոոլր գլուխների վերջաբանները կապված են միմիանց: Գիրքը ունի նաև ենթագլխեր: Ենթագլխերը ավելի են պարզեցնում տվյալ գլքի միտքը: Ըստ ինձ դուր եկած հատվածների կարող եք տեսնել Մենսոնի ոճը: Գիքրը ավելի շատ համապատասխանում է հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև ծանր և փակ բնավորությամբ, դժվար հոգեբանությամբ մարդկանց, որպեսզի նարնք կարողանան բացվել, դառնալ ավելի ինքնավստահ և հասկանան, որ դժվարությունները անցողիկ են և հենց նրանք են մարդ էակին պարգեևում «երջանկություն» ասվածը:

Реклама
Рубрика: Ստեղծագործում ենք, Գրականություն 7, Իմ գրադարան

Ինչպիսի՞ ընթերցող եմ ես…

Ինչպիսի՞ ընթերցող եմ ես…Հետաքրքիր հարց է: Ճիշտն ասած, ես ինքս էլ չգիտեմ այդ հարցի պատասխանը: Եկեք այն գտնենք միասին`քննարկումների օգնությամբ: Ես կպատմեմ իմ մասին և ըստ դրա կանենք հետևություններ: Ինձ թվում է միայն այս տարբերակի օգնությամբ կարող ենք պարզել, թե ինչպիսի ընթերցող եմ ես: Նախ սկսեմ նրանից, որ ես ընթերցել շատ եմ սիրում: Փորձում եմ ազատ ժամանակ զբաղվել ընթերցանությամբ: Չեմ կարող ասել, որ օր ու գիշեր կարդում եմ, բայց փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել այդ գործին: Ընթերցելուց ես ստեղծում եմ իմ փոքրիկ աշխարհը, որում ստեղծում եմ այն հերոսին ում մասին, որ կարդում եմ և զուգահեռ այն ամենին ինչի մասին, որ կարդում եմ նաև պատկերացնում եմ այդ ամենը: Կարճ ասած ստեղծում եմ իմ ֆիլմը ըստ գրքի սյուժեի: Գիրք կարդալու համար ինձ հարկավոր է շատ լուռ, միայնակ, հանգիստ անկյուն, տարածք, սենյակ, որպեսզի ես ընթերցելուն միաժամանակ նաև ընկալեմ այն ամենը, ինչը որ կարդում եմ: Գիրքը կարդալուց հետո տպավորությունները այնքան լի են լինում, որ ես անպայման պատմում եմ այդ գրքի մասին ցանկացած մեկին ում տեսնում եմ: Գիրքը ինձ կարող է այնպիսզի խորհուրդներ տալ, որ ես ընդմիշտ հիշեմ: Այն երբեմն օգնում է որոշ ժամանակով կտռվել այս աշխարհից և մտածել ամբողջությամբ ուրիշ բանի մասին, լինել անհոգ, հանգիստ: Այսքանից հետո ինձ թվում է, որ կարելի է կազմել որոշ կարծիք, թե ինչպիսի՞ ընթերցող եմ ես:

Рубрика: Հայոց լեզու 6, Իմ գրադարան

Խորհուրդ եմ տալիս կարդալ…

Այս վերջերս ես կարդացի մի գիրք, որի վերնագիրն էր <<Մերի Փոփինս>>: Այս գիրքը ինձ համար շատ հետաքրքիր էր և միևնույն ժամանակ զվարճալի: Այն ծավալով կարող է մի քիչ մեծ է, բայց հետաքրքրությունը ծավալիցել մեծ է: Այս գիրքը սկսվում է նրանով, որ մի ընտանիքին հարկավոր է լինում դայակ իրենց երեխաների համար` Ջեյնի, Մայքլի, երկվորյակների և Անաբելի համար: Այս երեխաները ունեն իրենց պահանջներրը և խորհուրդները, այդ պատճառով նրանց պետք էր այնպիսզի դայակ, որը կկարողանար հոգալ նրանց բոլոր պահանջները: Այդպիսին էր մեր գրքի հերոս Մերի Փոփինսը, որը գալիս է մի մութ օր, երեկոյան, անձրևի ժամանակ…: Շարունակությունը դուք կարող եք կարդալ հենց գրքում:

Рубрика: Իմ գրադարան

Մենք և Շրջի գրադարանը

Բարև ձեզ: Ես այսօր ուզում եմ պատմել մեր (Շրջի գրադարան)-ի, և ընդհանուր գրադարանի համագործակցելու մասին: Մենք գրադարանի մետ համագործակցում ենք շատ շուտվանից: Մենք շատ անգամ հյուր ենք գնում գրադարան: Հիմնականում գնում ենք նոր գրքեր կարդալու, գնելու և հանդիպելու տարբեր գրքերի հեղինակների հետ: Հրատարաքչությունները լինում են տարբեր: Օրինակ՝ Եդիթ-Պրինտ և այլն: Մի օր մեզ մոտ էր եկել Շրջի գրադարանը: Նա մեզ էր բերել շատ հետաքրքիր գրքեր: Մենք ընտրեցինք մեզ դուր եկող գրքերը և կարդացինք: Եթե այդ գիրքը մեզ շատ է դուր գալիս մենք երկարացնում ենք ժամկետը, իսկ երբ վերջացնում ենք կարդալը հանձնում ենք ետ գրադարան: Մեր վերջին հանդիպումներից էր Յուրի Սահակյանի հետ հանդիպումը: Մենք օնլայն կապվեցինք նրա հետ զրուցեցինք: Հետո արտասանեցինք և կարդացինք նրա գրած ստեղծագործությունները: Այդպես շատ հետաքրքիր ենք մենք համագործակցում գրադարանի հետ:

Рубрика: Իմ գրադարան

Ինչպես մենք գնացինք գրադարան…

Այսօր ընկեր Հարությունյանի հետ մենք եղանք գրադարանում՝ տիկին Մարիի մոտ: Մենք ուզում էին ընտրել մի այնպիսի գիրք, որը կկարդայինք հաճույքով: Տիկին Մարին մեզ խորհուրդ տվեց կարդալ պարսկերենից թարգմանած հեքիաթների գիրքը: Հեքիաթները շատ-շատ հետաքրքիր էին և զվարճալի: Գիրքն ուներ երեք հատոր: Ինձ հասավ երրորդ հատորը: Տիկին Մարին մեզ խոստացավ ծանոթացնել այդ հեքիաթները թարգմանողի հետ: Ես անհամբեր սպասում եմ այդ հանդիպմանը:

Рубрика: Իմ գրադարան

Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը

real-life_2

Ես կարդում եմ Օլիվեր Մունի արկածների մասին գիրքը: Օլիվեր Մունը մի փոքրիկ տղա է, ով ապրում է հրաշագործների ընտանիքում: Նրա ընտանիքի անդամներն են՝ մայրիկը, հայրիկը և Օլիվերի քույրը՝ փոքրիկ վհուկը: Նա իր դպրոցի ամենափոքր աշակերտն է: Նրա ընտանիքը մի օր, կարելի է ասել, հրաժարվում է հրաշագործ լինելուց: Նա փորձում է վերահամոզել իր ընտանիքին, բայց նա չի կարողանում: Հաջորդ օրը նա դպրոց գնալիս պատմում է այդ վատ լուրը իր ամենամտերիմ ընկերոջը: Ընկերը ասում է, թե ուշքի կգան: Բայց Օլիվերը կասկածում է այդ պատասխանին: Երբ նա դպրոց է գնում, նրա օրը սկսվում է վատ, օրինակ՝ նա իր ուսուցչին դարձնում է  ավանակ: Իսկ հետո գալիս է տնօրենը և ասում…

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է լինելու հետո, պետք է ընդամենը կարդալ այս գիրքը: Իսկապես, շատ զվարճալի և հետաքրքիր է <<Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը>> գիրքը:

Կարով եք կարդալ այստեղ

Рубрика: Իմ գրադարան

Իմ գրադարանի գիրքը

nkar 001_1Ես գրադարան հաճախակի եմ գնում և վերցնում տարբեր գրքեր: Ես վերջերս վերցրել եմ << Ալիսը հրաշքների աշխարհում>> գիրքը: Դա գեղեցիկ, նկարազարդ, հետաքրքիր գիրք է:Ինձ այն շատ դուր եկավ, որովհետև նրա մեջ շատ արկած կար որոնք Ալիսի մասին են:  Ալիսը փոքրիկ աղջիկ էր որը տեսել էր նապաստակին և նրա հետևից էր վազում: Ալիսը իմ կարծիքովնման է ինձ, որովհետև ես նույնպես շատ եմ սիրում արկածներ: Ձեզ ել եմ առաջարկում կարդալ այդ գիրքը

Рубрика: Իմ գրադարան

Դեպի գրադարան…

SAM_1303Այսօր մենք եղանք գրադարանում: Մենք գնացել էինք գրքերը հանձնելու: Տիկին Մարին մեզ պատմեց գրքերի մասին տեղեկություններ. ինչպես են գրքերը արտադրվում, ինչ մասեր ունեն գրքերը, ոնց են գրքերը գալիս գրադարան: Քանի որ մենք անցնում ենք Ղազարոս Աղայանի մասին,  տիկին Մարին մեզ ցույց տվեց նրա ստեղծած դասագրքերը՝ 1, 2, 3 և 4 դասարանների համար և այբբենարանը: Ինձ շատ դուր եկավ այբբենարանի նկարազարդումները: Մենք որոշեցինք նոր գրքեր վերցնել: Ես վերցրեցի Շեքսպիրից <<Ամառան Գիշերվա Երազ>> գիրքը: Մեզ շա՜տ-շա՜տ հետաքրքիր էր:՛

Рубрика: Իմ գրադարան

Հանդիպում գրադարանի հետ

SAM_1111

Այսօր մեզ մոտ է եկել «Շրջիկ գրադարանը»: «Շրջիկ  գրադարանը» բերել էր տիկին Մարին: Տիկին Մարին մեզ բաժանեց գրքեր և ասաց, որ պետք է այդ գրքերը կարդանք 15 րոպեում և գովազդենք այն: Ես ընտրեցի <Փոքրիկ իշխանը>: Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ գիրքը: Ես նրան կարդացի մինչև 20 էջ, և տիկին Մարին դադար տվեց կարդալը: Տիկին Մարին լավ լուր հայտնեց. մենք կարող ենք մեր կարդացած գիրքը տանել տուն և 15 օրից վերադարձնել: Ես շատ ուրախացա և վերցրեցի իմ գիրքը: Իմ ընկերուհիները նույնպես շատ հետաքրքիր հեքիաթներ են վերցրել: Ինձ շատ դուր եկավ «Շրջիկ  գրադարանը»: