Рубрика: Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան

Картинки по запросу Խաչատուր Աբովյան

Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։

Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն: 1819-1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826 թվականի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին: Կես տարի (1827-1828 թվականների միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։

Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

Реклама
Рубрика: Խաչատուր Աբովյան

Ղ. Աղայան Էս գրքի ճամփի խրատը

ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

Գնա՛, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ։
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր։
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա։
Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա։
Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ։
Էսպես բանիցը ով շուտ վախենա,
Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ոչինչ չի շահվիլ, դարդակ կմնա։
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա։
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն։
Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ։
Աշխարքի բերանն ջվալի բերան։
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն։
Հալբաթ մեկ օր էլ արև դուրս կգա,
Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա։
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա՛։
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ, ինձ էլ խայտառակ։
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
Էլ իր տունը գա։ Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց։
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց։
Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել։
Ասածը ծերը լսեց, վեր եկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ։
Մեկն էլ էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց։
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»։
Սրան էլ լսեց լողլող հալևորն.
Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն։
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն, էլ մարդ չի մնաց,
Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ։
Բեղ, միրուք՝ բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով։
Խղճի որ ճարը կտրվեց, վեր էկավ,
Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին։
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին։
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ։
Հազար ուշունց ու անեծք կարթալով,
Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով։
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ՝ ա՛յ իմ էշ»՝ ասեց։
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուրս էկել,
Ո՛չ ուրիշի լսել, ո՛չ մեր տունն քանդել։
Ինձ տեսնողը՝ թող՝ իր գլուխը լա,
Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»։–
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը։
Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա։
Քա՛ր ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի:

Рубрика: Խաչատուր Աբովյան

Խ. Աբովյան Ժանդ փուշը, ծառերը և կացինը

Ժանդ փուշը

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։―
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի՛ նըրանց մեկ օր կըրակին տան։

Իմաստը

Այս առակը խոսում է նրա մասին, որ մի օր փշին հարցրին, թե ինչու երբ նրա կողքով քարավանը անցնում է, նա նրանց բեռը քաշում, պոկում, խարաբ անում: Նա պատասխանեց.

-Խեր ուզողը խեր էլ պետք է տա, իմ սիրտը ուրիշի տունը քանդելով է հովանում: Առակի վերջում գրված էր, որ այսպիսզի մարդիկ շատ կան աշխարհում, որ ուզում են ուրիշին նեղացնել, ուրիշի կյանքը խարաբ անել: Հեղինակը այսպիսի մարդկանց չի ներում և գրում է, որ նրանց մարդկանց պետք է կրակի տալ:

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։

Իմաստը

Այս առակը պատմում է, որ կացինը ծառերին կտրում է և նրանք չեն իմանում ինչ անել: Նրանցից մեկը ասում է.

-Մենք ենք մեղավոր, որ այս օրն ենք ընկել: Եթե մենք կացնին կոթ չտանք, կացինը կարող է հեչ մեզ մոտենալ:

Առակը ասում է, որ անելուց առաջ պետք է լավ մտածել, թե չե հետո կարող է ավելի վատ բան լինել:

Рубрика: Խաչատուր Աբովյան

Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին

1 Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին Արժեր առանց հիշողության չթողնել Երևանի դպրոցի տեսչի գալուստը: Ամառն է, հուլիսի տժտժան շոգերն են, բայց մենք սովորում ենք: Կրակ էլ որ թափվեր երկնքից, Շաբոն (այսպես էր կոչում ռամկությունը մեր վարժապետ Շապուհին) մեզ արձակողը չէր: Գոնե պարապմունքը պակասացներ.-ոչ, Շապուհի համար ամառ- ձմեռ չկար: Ձմեռներն «Ամենափրկիչ» կոչված եկեղեցու արևելա-հյուսիսային խարխուլ ավերակումն էր փոշեխեղդ անում մեզ, ամառը` նույն եկեղեցու հյուսիսային պատի երկարությամբը, կամ արևմտյան բակի տերևաշատ նալբանդենի, կամ չինարի կոչված թեղի ծառի հովանու ներքևն էր քրտնքախաշ անելով, վաղ առավոտից մինչև ուշ երեկոն, հոգիներս հանում, դաս տալիս: Մոռացա ասել, որ իր գալստյան առաջին ձմեռը, «Ռուբ» մականվանյալ Ղափանցոնց Ստեփանի գոմի օդումն էր թրքահոտությունը մեզ խեղդում: Զուգադիպությանն ենք պարտական, որ այն դժոխքից ազատվեցինք: Դեպքն աննշան է, բայց ծիծաղաշարժ լինելու պատճառով պատմելն աղալի և արժան է: Չամչյանի քերականության վերա ենք, հոլովում ենք «Գետ, գետո, գետով»: Ողորմածիկ «Ռուբ» Ստեփանը նստել է մի անկողնում և ապշած լսում է: Մեկել, միամտաբար, Շապուհ վարժապետը հրամայում է մեկին հոլովել «Ռուբ», որ նշանակում է մաթ, բաքմազ, խաղողի օշարակ: Читать далее «Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին»