Рубрика: Հովհաննես Թումանյան, Կարդում ենք

Կարդում ենք Թումանյան

https://soundcloud.com/user-640621324-362583310/oafoji1zvluw

Реклама
Рубрика: Հովհաննես Թումանյան, Կարդում ենք

Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա և առ.

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:

Ինձ թվում է, որ այս բանաստեղծության մեջ գարուն է, որովհետև ծաղիկները հիմնականում գարնանն են լինում: 

  1. Դուրս գրիր բնության պատկերները:

Վարդ է թափում սարուն-քարին, թարմ առավոտ, շաղ են շողում ծաղիկ ու խոտ, շվին փչեց հովիվն ահա աղջիկն ու սերն անուշ անուշ:

  1. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին, քարին:

Երբ առավոտը բացվեց, ամենուրեկ վարդի բուրմունքը տարածվեց:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

Ինձ թվում  է, որ այս բանաստեղծության մեջ ավելի շատ է զգացմունքը: 

5. Դուրս գրիր 5 գոյական` նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը:

Օրինակ` շվին- գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում:

Վարդը-գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլովում, որոշյալ առում: 

Սարի-գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, սեռական հոլովում, որոշյալ առում: 

Բուրմունք-գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլովում, անորոշ առում:  

Օրեր-գոյական, իր, հասրակ գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլովում, անորոշ առում: 

Ամպ-գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլովում, անորոշ թիվ: 

Рубрика: Հովհաննես Թումանյան, Կարդում ենք

Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Рубрика: Հովհաննես Թումանյան, Կարդում ենք

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Վահան Տերյան Թողի երկիրն իմ հայրենի

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ.

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ:

Հասա մինչև Չինումաչին,

Հասա մինչև ծովը ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը` կրակ:

Հազար անգամ ծագեց արև,

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հրատերև,

Տեսա ակունք արեգական,

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը` բոց, իրենք` խավար,

Եվ փերիներ տեսա թեթև,

Փրփուրի պես` ճերմակ ու վառ:

Բոլորը` ծուխ, բոլորն` ավազ,

Բոլորն` ավար ջուրն ու քամուն.

Չկա’ քեզնից գերիչ երա~զ,

Քո անունից անու~շ անուն…

Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Թախիծ, հողմավար, վհատություն, բաղձալի, դողդոջուն բառերը բացատրիր և գրիր հոմանիշները:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները:
  3. Ինչպես ես հասկանում հետևյալ բառակապակցությունները՝ թախծալի երգ, գոհար արցունքներ, հողմավար տերևներ բառակապակցությունները:
  4. Դեղին գույնով ներկիր աշունը նկարագրող բառերը, տողերը, իսկ կարմիր գույնով ներկիր քնարական հերոսի զգացողությունն արտահայտող  բառերն ու տողերը:
  5. Կա՞ նմանություն աշնան նկարագրության և քնարական հերոսի տրամադրության միջև. փորձիր պատասխանդ ապացուցել և համոզել համապատասխան տողերով:
  6. Սովորիր անգիր:
Рубрика: Եղիշե Չարենց, Կարդում ենք

«Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Ոսկեհանդերձ եկար և միգասքող…

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ի՞նչ ձայնի տպավորություն է ստեղծվում բանաստեղծությունը կարդալիս: Ինչպե՞ս է ստեղծվում այդ ձայնը /ուշադրություն դարձրու որոշ բառերի հնչյուններին/:
  3. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխող՝ գույնը, թե՞ ձայնը. պատասխանդ պատճառաբանիր:
  4. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:
  5. Բնութագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը/:
Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Գարնանամուտ և առ.

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր: 

Քնքշաբույր ծաղիկներ-քնքուշ բույր ունեցող ծաղիկներ

Հրեղեն խաղ-մարտական խաղ

Պայծառ աչքեր-երջանիկ, հույս ունեցող աչքեր

2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:

Գարունը եկել է քնքուշաբույր ծաղիկներով, արևի պայծառ ճառագայթներով, ձյունը հալվել է և քչքչալով հոսում է ձորակներով: Գարունը զուգել է ամենուրեք, և ամեն տեղ նոր կյանք է սկսվել: Անգամ բանաստեղծի տխուր հոգում վառվել է նոր սեր: Բանաստեղծը պատրաստ է նոր կյանքը երգել նորովին:

3. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-…, գույն-…, բույր-….: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

Ողջույն-ողջունել, գույն-գունել, բույր-բուրել:

Գոյականները դառել են բայեր, յ տառը բայ դառնալուց սղվել է: