Рубрика: Կոմիտաս

Տնային աշխատանք

Կյանք

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Շարաչելով սարից հեղեղ իչավ, շարժվում էր առաջ: Հողից պոկում էր ծառերը և քարերը: Լցվեց գետի սիրտ և պարուրեց նրան: Ամպից արևը ելավ, Կանաչը նազում է: Արևը ժպտում է սարին, կպնում է ծառին, Սառը գետին ջերմուցյուն է տալիս, խավար սրտին սեր է տալիս:

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր հեղեղ, խավար բառերը:                                           Հեղեղ-ջրհեղեղ, խավար-մթություն
  2. Պատմիր հեղեղի մասին:                                                                                                                  Հեղեղը սարից ուժեղ իչնում է: Ծառերը քաշելով, քարերը պոկելով իչնում է առաջ: 
  3. Պատմիր արևի մասին:                                                                                                                      Ամպերից արևը դուրս եկավ: Սարի ծայրին ժպտալով: Ծառի հետև պախկվելով, սառը գետին տաքացնելով: 
  4. Սովորիր լավ կարդալ:
Рубрика: Կոմիտաս

Տնային նաշխատանք

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻն

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ`

  1. Օրվա ո՞ր պահն է նկարագրված բանաստեղծության մեջ. պատասխանդ պատճառաբանիր` դուրս գրելով համապատասխան տողերը:                                                 Բանաստեղծությունում մութն նոր է ընկնում: Երկիր քուն դրավ: Հալեց աշուն օր: 
  2. Դուրս գրիր պատկերները:                                                                                                                Երկիր քուն դրավ, հուզված առու, ձորում մշուշ կախ տվավ, քամին ելավ, հալեց աշուն օր:
  3. Ո՞ր պատկերը քեզ շատ դուր եկավ. դուրս գրիր և նկարիր:                                                      %d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9  Երկիր քուն դրավ
  4. Բացատրիր մոխիր ամպեր մակդիրը:                                                                                             Սև ամպեր:
  5. Մեկ բառով գրիր` քուն դրավ, փախ տվավ, կախ տվավ, ելավ վեր, տարուբեր արավ, ժիր եկան, ցիր եկան հարդրությունները:                                                                                      Քուն դրավ-քնեց, փախ տվավ-փախավ, կախ տվավ-կախեց, ելավ վեր-բարձրացավ, տարուբեր արավ-որորեց, ժիր եկավ, ցիր եկավ-ցրվեցին:
  6. Բառարանի օգնությամբ գրիր դալուկ, մշուշ բառերի հոմանիշները:                                       Դալուկ-գունատ, մշուշ-մեգ
  7. Շարադրիր /գրավոր պատմիր/ բանաստեղծությունը:                                                              Երկիրը քնեց, և թռչունը թռավ: Հուզված առուն սողալով փախավ, մշուշը պատեց ձորը: Քամին բարձրացավ և ամենը տարավ և բերեց: Մուգ ամպերը ժրեցին, սարի վրա ցրվեցին: Հալեց սևավոր կյանքիս աշնան օրը:
Рубрика: Կոմիտաս

Բանաստեղծություններ

Ծաղին ու շաղին

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Երկիրը քնեց, և թռչունը թռավ: Հուզված առուն սողալով փախավ, մշուշը պատեց ձորը: Քամին բարձրացավ և ամենը տարավ և բերեց: Մուգ ամպերը ժրեցին, սարի վրա ցրվեցին: Հալեց սևավոր կյանքիս աշնան օրը:

 

Рубрика: Կոմիտաս

Կոմիտաս բանաստեղծություններ

Ես սիրեցի անփուշ վարդ

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Տեսա սիրուն մի վարդ: Դոշիս դրեցի ինչպես զարդ: Փորձեցի բույր զգալ, բայց նա բույր չուներ: Տեսա գեղեցիկ, փշոտ վարդ: Ծակոտեց մատս: Թեև արյուն էր հոսում մատիցս, բայց բույրը մնաց քթիս մեջ:

 

Հունձ

%d5%b0%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a1%d6%80%d5%b8%d5%bfՋեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Եկավ տաք-տաք ամառն, աճեց դեղին ցորենը: Ճանապարհում կյանք է եռում:Դաշտի կալը վառվելով, հասկի շարքը դիզելով: Երգելով ոսկեգույն սայլերն են օրորում:Վարծ արտեր և այգիներ, պղինձ քայլեր շորորում:

***

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Հոգիս թիթեռ
Մի վայր մի վեր
Հույս ծովերով թեւելով
Հոգիս մի բեռ
Անմայր անսեր
Լույս հովերով թեւելով

Հոգիս թիթեռ, մեկ վերև, մեկ ներքև: Հույսերով լի թռնելով: Հոգիս մի բեռ, որբ և չսիրված: Լույսի շողերով թռնելով:

Рубрика: Կոմիտաս

Կոմիտաս կենսագրություն

Gomidas

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր ԱսիայիՔյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթնգավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Рубрика: Կոմիտաս

Կոմիտասի ձայնը

Արօրն ասաց տատրակ հաւքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Երթայ լցուի բարակ առուն»,
Տատրակն ասաց արօր հաւքուն.
«Գընաց գարուն, եկաւ աշուն,
Կըտրաւ ջըրիկ աղբիւրներուն,
Կըտրաւ խոտիկ ծաղիկներուն,
Կըտրաւ ձէնիկ կաքաւներուն:
Էնքան պիտի լամ երերուն,
Արիւն կաթէ իմ աչքերուն,
Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»:

Ասաց. «Դու մի լայ էս աշուն,
Չէ՞, վաղ կուգայ բարի գարուն,
Լոյս կը բացուի վեր աշխարհուն,
Դուռ կը բացուի խեղճիկներուն,
Ես քեզ կ’առնեմ իմ թեւքերուն,
Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն,
Սար կը հանեմ վեր սարերուն,
Բուն կը դնեմ մէջ քարերուն,
Տուն կը շինեմ մէջ գազերուն,
Երթիկ բանամ դէմ հով քամուն,
Ծուխ կը հանեմ հետ ամպերուն,
Մեր ցաւ կը տանք հարաւ քամուն»