Рубрика: Համո Սահյան

Համո Սահյան․ Երկրորդ հարկի պատշգամբը

Պարիսպներով շրջապատված
Բերդի պես էր ձեր տունը հին.
Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
Մի դղյակ էր հեքիաթային։

Ես մեր բակից ամեն անգամ
Նայում էի ձեր դղյակին…
Եվ նախանձում էի անգամ
Կտրին իջած կաչաղակին։

Տենչում էի հավքի թևով
Հասնել մի օր երկրորդ հարկին,
Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
Արժանանամ ես այդ փառքին։

Նայում էիր հաճախ ինչպես
Տասնհինգօրյա լուսինն ամպից
Եվ չքանում վայրկենապես
Երկրորդ հարկի պատշգամբից։

Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
Կրակված էր իմ սիրտն անբիծ,
Ու նայելով չէր կշտանում
Երկրորդ հարկի պատշգամբից։

Անցնում էի ես ձեր դռնով,
Մնում էի գիշերն անքուն,
Եվ մի օր էլ դափ ու զուռնով
Ձիավորներ եկան ձեր տուն…

Նոր առավոտ բացվեց գյուղին,
Ժպտաց գյուղին արևն անշեջ,
Մնացել է ձեր տունը հին
Նոր շենքերի ստվերի մեջ։

Բոլորեցին ու կյանք դարձան
Որքան կային երազ ու տենչ,
Մխրճվել է կտուրն իմ տան
Երևանի երկնքի մեջ։

Փաթաթեցի իմ մատներին
Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
Առա անգամ Կարպատների
Գագաթները ոտքերիս տակ։

Աստղերի հետ վեճի մտած
Բարձունքները ելա փառքի…
Բայց ինձ համար անհաս մնաց
Պատշգամբն այն երկրորդ հարկի։

Реклама
Рубрика: Համո Սահյան

Համո Սահյան.Կենսագրություն

250px-Hamo_Sahyan

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։ Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։

«Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան… Ասմունքողների սիրած բանաստեղծն է… Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել… Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը… թեթև ու վստահ տանում են իրենց բեռը… Խոսքի վարպետը գիտե իր գործը… Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն…» Ասում է Լևոն Հախվերդյան Համո Սահյանի մասին։ 

«Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը…» Ասում է Կայսին Կուլիև Համո Սահյանի մասին։

 

Рубрика: Համո Սահյան

Փնտրում ես դու… Համո Սահյան

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

Рубрика: Համո Սահյան

Համո Սահյան Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Առ. և հարցեր

  1. Կարծես քանդակված մի տերև լինի հորթը, որի մոր լեզվի հետքը լինի ճակատին: Նա ունի խոնավ դունչ, նրա ականջներից մեկը կախված է, իսկ մյուսը ինչ-որ բան է լսում, աչքից մի առված է կաթում, բերանից բփրփուր է հոսում: Կանաչել է նրա լեզուն, իսկ աչքի առվակի ակունքի վրա մի ճանճ է նստել:
  2. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…-ձորն ի վար թեթև քմի է փչում:

Հովը

Հորովելներն են ոլորվում դաշտում…-գյուղացիները դաշտում հորովել երգելով վար են անում: 

պատկեր

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից նայում:-հիշում է իր մանկության օրերին դաշտում արածող հորթին:

պատկեր 3

Рубрика: Համո Սահյան

Ինչ տվեց մեզ Համո Սահյան նախագիծը

Համո Սահյան նախագիծը մենք սկսել էինք մեկ շաբաթ առաջ: Մեկ շաբաթ առաջ ես կամ դասընկերներս հիշում էինք նրա նասին մի քանի տեղեկություն, բայց հիմա՝ մեկ շաբաթ անց, ես և դասընկերներս նրա մասին կարողացանք իմանալ ավելի մանրամասն:

Սկզբում մենք նորից կարդացինք նրա կենսագրությունը, հետո նրա բանաստեղծությունները: Քանի որ մեզ շատ ոգեշնչեց նրա բանաստեղծությունը, մենք որոշեցինք ինքնուրույն գրել այդպիսզի բանաստեղծություն: Իհարկե Համո Սահյանի նման գեղեցիկ չստացվեց, բայց շատ հետաքրքիր դարձավ: Դու կարող ես իմ հորինած բանաստեղծությունը կարդալ այստեղ:

Ինձ այս նախագիծը շատ է դուր գալիս, որովհետև մենք նախագծի օգնությամբ կարողանում ենք ավելի լավ իմանալ նրան, նրա կյանքը, նրա բանաստեղծությունները և այլն:

Рубрика: Համո Սահյան, Ստեղծագործում ենք

Հայաստան անունդ տալիս… Կ. Գոմցյան

115

Հայաստան անունդ տալիս,

Հիշում եմ քո լեռները,

Արարատը, Արագածը, Խուստուփը

Եվ մյուս շքեղ սարերը:

 

Հիշում եմ արևահամ բարերտ,

Արևով հիացած և լցված,

Հիշում եմ քո պատմությունը

հնուց ի վեր եկած:

 

Հիշում եմ քո մեծերին՝

Խորենացուն, Նարեկացուն, Քուչակին,

Հիշում եմ քո մայրաքաղաքները,

Վանը, Դվինը, Արմավիրը:

 

Հիշում եմ քո մատենադարանը,

Հին գրերը և գրքերը,

հիշում եմ երգահաններին

Սայաթ Նովային և Կոմիտասին:

 

Ես քեզ սիրում եմ իմ Հայաստան

Քո խաղաղությամբ և լիությամբ,

Քո եկեղեցիներով սուրբ, սրփազան,

Քո արձաններով և բնությամբ,

Քո հնությամբ և նորությամբ,

Քո զարթերով, ուլունքներով,

Հայաստանս…

 

Գրող՝ Կարինե Գոմցյան

Նկարիչ՝ Կարինե Գոմցյան

Рубрика: Համո Սահյան

Համո Սահյան Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնուրյամբ բացատրի`ր:

Ալևոր-ծեր, հոնք-ունք, մատուռ-աղոթարան, տողահան-տեղաշարժված, վեմ-հիմք, բեկված-իշխանացած, խուփ-կափարիչ, որմ-պատ, խոռոչ-փոս, ցուպ-ձեռնափայտ, պատառ-կտոր, հայրեն-Հայկական, տաղիկ-քնքուշ երգ, առվույտ-երեքնուտ, մենավոր-մենակ: 

  • Գտիր այն մակնդիրներն, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության ինչպիսին է այն:

Ալևոր կամուրջ, ավերակ տաճար, վարսաթափ մի թուփ, արևոտ մի սար, կապույտ մի ծաղիկ:

  • Տրված պատկերները բացատրիր.

լքված թոնիր-դատարկ օջախ; մամռոտած խուփ-չաշխատող գործիք; խոռոչում մասրենու վարսաթափ թուփ-մենակություն; աշխարհի քարերին մաշված-աշխարհ ման եկած, աշխարհից խռոված ցուպ-նեղացած

  • Բանաստեղծության մեջ ինչ զգացում է արտահայտված:

Ըստ ինձ այսբանաստեղծության մեջ ավելի շատ արտահայտված է մի քիչ կարոտ, սեր, հուզմունք, երջանկություն:

  • Նկարիր բանաստեղծության էջը:

Հայաստան

  • Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:

Հիշում եմ-առաջին դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Անունդ տալիս-երկրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Խռովում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Թեքվում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

Рубрика: Համո Սահյան

Հ. Սահյան Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Արձակ շարադրիր բանաստեղծությունը:

Չվող թռչունները գնում են: նրանք իրենց հետ տանում են վերջին կանաչ-կարմիր տերևները, տանում են վերջին որոտի կանչերը և անգուշակելի ծիվ-ծիվը: Իսկ որ թռչունները, որ չեն գնում նստում են ծառի վրա՝ սառած մատիկներով և ետևում երևում է նրանց սառավ կմաղքը: Այդ ժամանակ շնչահատ եղած քամին գետնին ընկած, չորացած տերևները մեղմ շարժում է:

  • Թվարկիր բանաստեղծության հերոսներին և դուրս գրիր նրանց բնութագրող դիպուկ բառերը, տողերը:

Չվող թռչուններ-Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան

Մնացած թռչուններ-Ծառերը մրսած մատ ների վրա

Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:

Քամի-Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի

  • Որ պատկերը քեզ ավելի շատ դուր եկավ. պատճառաբանիր ընտրությունդ:

Ինչ ամենաշատը դուր եկավ իրենց քրքրված ստվեր-կմախքի
կողերն են հաշվում պատկերը, որովհետև այս պատկերը այնքան ճիշտ է նկարագրում այդ թռչուններին, նաև, որ նրա մեջ և՛ տխրություն կա, և՛ կարոտ, և՛ ցուրտ, և՛ լաց և այլն:

  • Նկարիր բանաստեղծության էջը:

Безымянный

  • Դուրս գրիր բառակապակցությունները. որ բառակապակցությունն է քեզ զարմացրել, հիացրել:

Չվող թռչուններն, որոտի կանչեր, կանաչ-կարմիր, մրսած մատներ, ստվեր-կմախքի,  ուշքը շաղված շնչահատ քամի:

Ինձ զարմացրեցին ստվեր-կմախքի,  ուշքը շաղված շնչահատ քամի բառակապակցությունները:

Рубрика: Համո Սահյան

Պապը

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,

Իմ պապը պայտել է

Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի

Պատերը շարել է

Եվ բոլոր կամերը

Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,

Ու մարգը բահել է,

Եվ արդար քրտինքով

Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,

Իմ պապը ցանել է,

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ

Խորհել ու խոսել է,

Ամպի հետ արտասվել,

Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը

Եվ շունչը պահել է,

Եվ հետո քրտինքը

Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում

Պառկել ու քնել է,

Խառնվել այն հողին,

Որ իրեն սնել է: