Рубрика: Հայոց լեզու 7

10․04․2019

  1. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի :
    Օրինակ՝ Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :
    — Ես շատ արագ եմ վազում ,- ասաց Արան :

Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:

-Ինչու են փայլում աստղերը,-միշտ ուզում է իմանալ Փոքրիկ իշխանը։

Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:

-Բոլոր աստղերը ինձ են ենթարկվում,-ասաց թագավորն։

Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը,-պատմում էր ճանապարհորդը։

Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը։

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը,-պնդում էր գործարար մարդը։

Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա արդյոք:

-Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա արդյոք,-հարցնում էր աշխարհագրագետը։

Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

-Ինչ հարայրհորոց կբարձրացնեին, եթե միս ուտողը ես լինեի,- հովիվների իրենց վրանում գառան միս ուտելը, նախատելով տեսավ գայլը։

2.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով:

-Նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ես եմ, այլ հողմը, որը թռչում էր իմ վրայով,-ասաց նավաբեկյալին ծովը։

Շունը գայլին հարցրեց, թե ի՛նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած՝ եկել է նրան փախցնելու:

-Ինչ ես անելու մի ամլիկ գառին, որ բան ու գործ թողած՝ եկել ես նրան փախցնելու,-հարցրեց շունը գայլին։

Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի։

-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ ի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի,-ասաց գյուղացին որդիներին։

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի ետևից ընկնելով կյանքն է կորցնում:

-Որսի ետևից ընկնելով կյանքս եմ կորցնում,-շների ճանկն ընկած, շատ ափսոսանքով ասաց գայլը։

3. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան:

-Ինչ երաշխավորագիր կտաս ինձ,-հարցրեց նա ընկերոջը։

Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա:

-Ուզում եմ, որ դու իմ նվագախմբի անդամ դառնաս,-պատասխանեց վերջինս։

Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ:

-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ,-ասաց շատ զարմացած մարզիկը։

Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր և շատ հայտնի անուն կունենաս,-պատասխանեց տնօրենը։

Реклама
Рубрика: Հայոց լեզու 7, Չաչանակ

Ուսումնական նախագիծ․ Դասամիջոցի փոփոխություն․ Կլոր սեղան

Ինչպես արդեն շատերը գիտեն, վերջերս Չաչանակներով սկսեցինք մի նախագիծ, որի շրջանակներում սովորողների հետ քննարկում էինք դասամիջոցի փոփոխությունը, որի ընթացքը արդեն մեկ տարի է տիրում է կրթահամալիրում։ Նախագիծը սկսելով միտք ունեինք, իհարկե շատ սովորողների համաձայնությունը ստանալուց հետո,վերադարձնել դասամիջոցի հին ձևը և կարգը։ Սովորողների հետ Չաչանակ TV-ով քննարկում էինք երկարացված 10 րոպեանոց և կրճատված՝ 15 րոպեանոց դասամիջոցների առավելությունները և թերությունները։

1.

2.

Բազմաթիվ ուսուցիչների, սովորողների ակտիվ մասնակցությունից և հետաքրքրությունից ելնելով՝ կկազմակերպվի կլոր սեղան՝ 15․05․2019,  ժամը 11։00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, որը հիմնված կլինի մեր կազմած ուսումնասիրություն թերթիկի,  արդյունքների և սովորողների արձագանքների վրա։ Քննարկումը կլինի տիար Բլեյանի, Էրիկ Թելունցի, այլ սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ։

Рубрика: Հայոց լեզու 7

Աշխարհը և ես․․․

Աշխարհ․․․ոմանց համար սովորական մոլորակ, որի վրա ապրում են 7 միլիարդից ավել մարդ։ Ամեն մեկը տարբեր էությամբ, տարբեր տեսքով, տարբե բնավորությամբ էակներ, որոնցից ամեն մեկը այս պահին զբաղված է ինչ-որ գործով։ Եկեք համաձայնենք, որ ցանկացած մարդ փորձում է տարբերվել մյուսներից, զգալ իրեն առանձին։ Ցանկացած մարդ ցանկանում է, որեպսզի իրեն ասեն, որ ոչ թե դու ես պտտվում աշխարհի շուրջը, այլ աշխարհը քո։ Բայց արդյո՞ք մեկ այլ մարդ պետք է քեզ դա բացատրի, ասի։ Եթե մարդ կարողանա ինքն իրեն համոզել, որ տարբերվում է մյուսներից, ապա նա կկարողանա իրեն զգալ տարբերվող, առանձին էակ, որը անկախ է մյուսներից։ Փորձեք լինել աշխարհի մասնիկ, միաժամանակ տարբերվելով մյուսներից։ ԳԻտեմ, հնչում է ինչպես անհնարին մի խնդիր, բայց հենց դա կարող է մարդուն հասցնել իսկապես երջանկությանը։ Հիշեք, դուք միշտ տարբերվում եք մյուսներից և չարժե համեմատել ձեզ նրանց հետ։ Մի փորձեք նման նրանց, դառնալ նրանց նման, փորձեք վերցնել նրանցից լավ վարքագծերը, հետաքրքիր խոսքերը, շարժումները և դարձնել այն ձևերը։

Рубрика: Հայոց լեզու 7

The pig who tried to fly. Խոզը, որը ուզում էր թռնել

1

Խոզը, որը ուզում էր թռնել

Մի անգամ խոզը մտահոգված նստած էր և ամբողջ սրտով երազում էր թռչել։ Նրա անունն էր Իկառուս։

-Դու կարող ես թռչել, եթե իսկապես ցանակնաս, փոքրիկ խոզ, բայց ես պետք է փոխեմ քեզ և դարձնեմ թռչուն,-ասաց ցանկությունը։

-Բայց ես ուզում եմ լինել թռչող խոզ,-ասաց խոզը։

-Խոզերը չեն թռչում,-ասաց ցանկությունը։

Այսպես տխուր Իկառուսը գնաց տուն, մտածելով, թե ինչ կարելի է անել, որպեսզի թռչել։ Հաջորդ առավոտ, նա գնաց անտառ և ասաց թռչուններին, որպեսզի նրանք նրան փետուրներ տան։ Նրանք տվեցին նրան փետուրներ և ասացին․

-Դու գնում ես թռչե՞լ սովորելու, Իկառուս։

-Այո,-ասաց Իկառուսը։

2

Նա խնդրում էր բոլորից, որեպսզի իրեն թևեր դառնային, այնուհետև նա բարձրացավ ծովի մոտ գտնվող բլրի գագաթ։ Եվ կատուն, և առնետը, և թռչունը, և երկու նապաստակները, որոշ բզեզներ և խխունջը եկան տեսնելու նրան։ Նա կապեց թևերը իր արմունկներին և թափարաեց դրանք վերև և ներքև։ Կամաց-կամաց նա բարձրացավ օդ։ Նա գոհ էր։ Բոլորը կենդանիները ուրաղացան նույնպես։ Իկառուսը բարձրացավ բարձր և ավելի բարձր, դեպի արևը։

-Ինչպիսի խելոք փոքրիկ խոզում եմ ես,-ասաց նա ինքն իրեն,-ցանկությունը սխալ էր, խոզերը կարողանում են թռչել։

Նա այնքան մոտիկացավ արևին, որ այրվեցին այն թելերը, որոնք պահում էին նրա թևերը արմուկներին։ Նա արյված ընկնում էր։ Ընկավ Իկառուսը։ Նա անընդհատ պտտվում և պտտվում էր և վերջում «սպլաշ» ընկավ ծովը։ Խեղճ Իկառուսը, ամբողջությամբ թաց էր, բայց նա լողում էր դեպի ափը և վազելով գնաց տուն, իր մայրիկի մոտ։ Մայրիկը ասաց․

3

-Մի տխրիր Իկառուս, դու մի փոքր թռար»

Նա տվեց նրան տորթ և ջեմ թեյի համար։ Բոլոր կենդանիները եկան  և սկսեցին պարել Իկառուսի շուրջը երգելով՝

Իկառուս, Իկառուս, Իկառուս խոզ,
Մենք բոոլրս եկանք այնտեղ պարելու համար,
Ճագարներ․ և թչունները, և բզեզները նույնպես,
Ուրախանում են խոզուկի համար, որը թռավ։

Այդ գիշեր Իկառուսը ցանկացավ տեսնել ցանկույանը։ Եվ նայելով ներքև նա ասաց․

«Գիտես, խոզերը, խոզեր են, չեն կարողանում թռչել»

Եվ արցունքը գլորվեց իր այտով։

«Մի մտածիր,- ասաց ցանկությունը,- ես սիրում եմ քեզ այնպես, ինչպիսին դու կաս։

Рубрика: Հայոց լեզու 7

30.04.2019

  1. Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,․․․:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,….:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,….:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված
բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:

2. .Տրված բառերից առանձնացրու այն արմատներըորոնք
 ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում,

ա)Զուգել— զուգ(զույգ )- ույ-ը դառձել է ու, լուսավոր-լուս (լույս), ույ-ը դարձել է ու, ջրամբար-ջր (ջուր) — ամբար, ու տառը դարձել է ը, գնել-գն (գին), ի տառը դարձել է ը, չվերթ -ցչ(չու)-երթ, ու տառը դարձել է ը, շինության-շին-ություն, շին արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում, լճափ-լճ (լիճ) -ափ, ի տառը դարձել է ը, հանգստություն-հանգստ(հանգիստ)-ություն, ի տառը դարձել է ը:
բ) Խորաքնին-քնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ խորը օգտագործվում է, հետախույզ-խույզ արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ հետը օգտագործվում է, մեծասքանչ-սքանչ արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ մեծը օգտագործվում է, զորասյուն-քնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ խորը օգտագործվում է, զբոսանավ-զբուս արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ նավը օգտագործվում է, կենտրոնախույս-խույս արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ կոնտրոնը օգտագործվում է, ճյուղակոտոր-կոտոր արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ ճյուղը օգտագործվում է, փառամոլ-մոլ արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում, իսկ փառը օգտագործվում է:

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելովստացի՛ր նոր

բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու)-արագավազ, կակղամորթ-սևամորթ, մարտունակ-ընդունակ, արճճապատ-ձյունապատ, մեծասքանչ-հիասքանչ, հողածին-բնածին, փառամոլ-կնամոլ, ատոմակայան-գազալցակայան:

4.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդբառեր:

Հեռախոս-հեռադիտակ, հանրածանոթ-հանրային, ձյունածածկ-ձյունափայլ, երկրագունդ-երկրակեղև, կենսակերպ-կենսաբանություն, հնավանդ-հնավոճ, մտահոգ-մտամոլոր, բարենպաստ-բարելավել, ակնթարթ-ակնհայտ, լուսանցք-լուսատիտիկ:

Рубрика: Հայոց լեզու 7

15.03.2019

Քննարկենք Աշոտ Բլեյանի Գիր մանիֆեստի հետևյալ հատվածները…

  1. Ազատվենք պարտադիր 12-ամյայից, հիմնական համընդհանուր կրթությունից հետո պարտադիր-առաջնային համարել նախնական (արհեստագործական)-միջին մասնագիտական ուսուցումը՝ առաջարկելով 9-րդ դասարանի շրջանավարտների ազատ ընտրությամբ բազմաձև, տարաժամկետ, սկսած երեք ամսից, մասնագիտական ուսուցում անվճար՝ քոլեջում, թե վճարովի կամ անվճար ուսումնական կենտրոնում, մի այլ տեղում… Այնպես, որ պատանին Հայաստանում օր առաջ ինքնուրույն մասնակցի տնտեսական-արտադրական կյանքին, դրա աշխուժացմանը… Այսպիսով հանրակրթությունը կմասնակցի կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։
  2. Հիմնական կրթության՝ ինչպես տարեկան, այնպես և ավարտական գնահատումը՝ բաց-թափանցիկ, թողնենք ուսուցչին. իսկ հունիս ամսին հասարակության ակտիվ խմբերով, բոլոր կարգի իշխանություններով կենտրոնանանք շրջանավարտի մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային ամառային գործունեության կազմակերպման վրա՝ աշխատանքային ջոկատներ, երկրագործական, համայնքային նախաձեռնություններ…

    Այս մանիֆեստի հետ և համաձայն եմ։ Տարեկան և ավարտական գնահատումը պետք է թողնել ուսուցչին, որովհետև հենց նա կարող է ամենաճիշտը և ամենաարդարը գնահատել երեխային, քանի որ իր աչքերով տեսել է, թե ինչպես է երեխան սովորում, նրա առաջընթացները, խոչընդոտները և այլն։ Մասնագիտական կողմնորոշման հետ որոշ չափով համաձայն եմ, քանի որ արդեն գալիս է ժամանակ, երբ սովորողին պետք է ավելի կոնկրետանալ իր մասնագիտության վրա և փորձել ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ առարկաներին։

  3. Ուսումնական դարձնենք ամառը՝ ամառային դպրոցներով, ճամբարներով, նախագծերով, հայրենագիտական ճամփորդության գրավիչ առաջարկներով՝ ուսուցչին, սովորողին մատչելի…

    Որոշ չափով համաձայն եմ, իսկ որոշ չափով ոչ։ Համաձայ չեմ, քանի որ այդ երեք ամիսները սովորողին տրվում են հանգստանալու, առանձնանալու, նախապատրաստվելու հաջորդ, նոր ուսումնական շրջանին։ Իսկ որոշ չափով համաձայն եմ նրա հետ, որ ամառը նույնպես կարող է ուսումնական լինել իր ճամբարներով, նապագծերով և հայրենագիտական ճամփորդություններով, իսկ այս ամենը սովորողին, ըստ իս, պարտադիր են, քանի որ այս բոլոր կետերին սովորողը չի կարող մասնակցել ուսումանական երոկւ շրջանների ժամանակ։ 

Рубрика: Հայոց լեզու 7

23.04.2019

1․ Կետադրի՛ր

2․ Դերբայական դարձվածները դարձրու երկրորդական նախադասություններ։

Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ` հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:
Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ, որը հոգեվարքի մեջ թալի-թալիկ էր գալիս։

Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան, հավաքվեցին քննելու համար՝ արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:
Մծեհամբավ բժիշկները և վհուկները եկան, հավքվեցին քնելու համար, որ բուժիչ հնար գտնեն արքայորդու ահավոր հիվանդությանը։

1905 թվականի ամառը երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին՝ Ալեքսանդրապոլ, Արագած լեռան գագաթը բարձրանալու համար:
1905 թվականի ամառը երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ, որպեսզի Արագած լեռան գագաթ բարձրանան:

Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական  երկրներից մանր ու խոշոր հողամասեր:
Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ, որպեսզի գրավի նրանց սեփական  երկրներից մանր ու խոշոր հողամասեր:

Պաշարում է քաղաքը բանակը, զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ օր ու գիշեր՝ դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար:
Պաշարում է քաղաքը բանակը, զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ օր ու գիշեր, որեպսզի դավեր որոճի քաղաքին տիրանալու համար:

2․ Նախադասությունները կետադրիր։

Նա, թագավորին նամակ էր գրել միայն իր որդու՝ Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

3․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպեսոր իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին․ շնորհավորեցին իրար:

Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված՝ շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

Խաղաղ գիշերվա մեջ, թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում  Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:

Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

4․ Կետադրի՛ր:

Պլատոնի Ատլանտիդան, ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը, ավելի քան երկու հագար տարի հուզում է մարդկությանը։ Երկուսուկես հազարամյակ շարունակ, վեճեր են ծավալվում Ատլանտիդայի այդ առեղծվածային «երկրի» շուրջ, որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները, սակայն այդ հեռավոր անցյալում Հին Եգիպտոսի պատմության առաջին հայտնի շրջանից էլ  4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում։ Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է օվկիանոսների ստորջրյա խորությունները՝ նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից, սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում այնտեղ։ Գլխավորն իհարկե դեռ առջևում է, չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են, Պլատոնը գրում է․ որ Ատյանտիդայի մասին լսել է իր պապից Կրիտիոսից, իսկ վերջինս «իմաստունների իմաստուն» Սոլոնից։ Դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը դեռևս մ. թ. ա. վեցերորդ դարում։ Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին Հելլադայում չգիտեին կամ գուցե արդեն մոռացել էին։ Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբրալթարի նեղուցի ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:

Рубрика: Հայոց լեզու 7, Գրականություն 7

Հովհաննես Թումանյանը Զատկի առիթով

  1. Կարդալ։
  2. Գրեք՝ ի»նչ հասկացաք, ի»նչ էր ուզում ասել Հովհ․ Թումանյանը։
    Թումանյանը ուզում է ասել, որ Զատկի տոնին պետք չէ մտածել միայն ճոխությունների մասին։ Փորձեք հասկանալ, թե ինչ է իսկապես Զատիկը։ Եթե Աստված սեր է, ապա Զատկի տոնին պետք է բոլորի մոջ սեր առաջանա, բարությունը առաջանա և Աստված գիտի, թե իսկապես, այս ախարհում, քանի մարդու մեջ է Քրիստոսը հարություն առնում։ ՊԵտք է Զատկին զատվել այն ամենից, ինչին մենք անվանում ենք մեղք։ 
  3. Համաձա»ն եք Հովհ․ Թումանյանի ասելիքի հետ։
    Ես ամբողջությամբ համաձայն եմ Թումանյանի ասելիքի հետ, քանի որ շատ ժամանակներում մենք մոռանում ենք, թե ինչ է Զատիկը իրականից և ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում ճոխություններին, գեղեցիկ զգեստներին, սեղանին դրված ուտեստներին, մոռանալով Զատկի իսկական նպատակը, ասելիքը։ 

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:

Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»

Կամ ինչպես մեր հներն էին երգում.

«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:

Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի: