Рубрика: Հասարակագիտություն 8

Տիգրան Հայրապետյան

274px-Айрапетян_Тигран

Տիգրան Արտյուշի Հայրապետյանը ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Տիգրանը եղել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։Նա սկսել է աշխատել 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Տիգրան Հայրապետյանը ուներ շատ չտպագրված հոդվածներ, որոնք մինչև օրս էլ շարունակվում են դուրս գալ ջրի երես և տեղադրվել։ Օրինակ՝ «Ծուռ հայելիների թագավորությունում» հոդվախը առաջին անգամ տեղադրել է armtimes լրատվաթերթը, որում գրված է, որ չտպագրված թերթը նրանց է հասել Տիգրան Հայրապետյանի հիմնադրամի տնօրեն Նազենի Ղարիբյանից: Նա հիմնադիրն էր <<Արևելք>> կենտրոնի, որը զբաղվում էր քաղաքական հետազոտություններով։ Նրա մի հրապարակումը 90-ականներին առիթ դարձավ կապերը խզել <<Արևելքի>> հետ․ <<Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման հիմնադրությունները>> փաստաթուղթը։ <<Եթե մոմը սեղանի տակ չես պահում՝ աչք է ծակում։ Եթե մոմը սեղանի տակ չես պահում, առավել ևս՝ գործող նախագահի կամ անբան ընդդիմության՝ այն դատապարտում ես մարելու։ Եթե մոմը սեղանի տակ չես պահում, ուրեմն սիոնիստ ես, մասոն, հերետիկոս, կաչևոչ չէ՝ ով, բայց հաստատ, մի ինչ-որ բան, թե չէ, ինչու՞ մոմը սեղանի տակ չես պահում։ Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ <<եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ջգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել>>․․․ >>։ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 շենքի պատին փակցված է հուշատախտակ Տիգրան Հայրապետի հիշատակին․ <<Մի փնտրեք ողջին մեռյալների մեջ>> պատվիրանով։ Շատ քիչ տեղեկություններ կան նրա մասին և հատկապես մահվան մասին։ Տիգրան Հայրապետյանը մահացել երիտասարդ հասակում ՝ 34 տարեկան։ 1999 թվականի մարտի 9-ին ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Վարկածներ կան, որ նրա մահը եղել է նախօրոք պլանավորված և պատվիրված։ Ինչևէ, այդ վարկը հաստատում չիո ունեցել մինչ այսօր։

Рубрика: Հասարակագիտություն 8

Իշխանություն և ժողովրդավարություն

Կարծում եմ՝ իշխանությունը  այն մարդկանց խումբն է, որը կառավարում է պետությունը և հոգ է տանում պետության մասշտաբային բոլոր կարիքները։ Իշխանությունը պարտավոր է հոգալ ժողովրդի կարիքները, ապահովել նրա  անվտանգությունը, որոշ հոգսերը, ինչպես նաև հնարավորին  չափ արտաքին աշխարհի վտանգներից՝ պատերազմերից և կոնֆլիկտներից։ Իշխանությունը լինում է մի քանի տեսակի, որոնցից մեկը ժողովրդավարությունն է։ Իհարարկե, կան նաև անպատասխանատու իշխանություններ, որոնք չեն հետևում իրենց աշխատանքին և հոգ տանում պետության, ժողովրդի համար, այլ միայն մտածում են սեփական շահերի մասին։ Ժողովրդավորության ժամանակ իշխում է ժողովուրդը և պետության սահմանադրության, կամ որոշ այլ ավելի մասշտաբային հարցերի լուծման մեջ մասնակցում է նաև ժողովուրդը և ժողովրդի կարծիքը՝ հանրաքվեների օգնությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով: Իսկ ժողովրդավարության ժամանակ Ազգային ժողովի կազմը նույնպես ընտրում է ժողովուրդը։

Рубрика: Հասարակագիտություն 8

Պատասխանատվություն

Ես Կարինեն եմ և ունեմ իմ պատասխանատվությունները, որոնց հետևում եմ և կատարում։ Ես պատսխանատում եմ իմ մայրիկի, հայրիկի և եղբերս համար։ Ես այնքանով եմ նրանց համար պատասխանատու, որ պետք է եղբորդ ուտելիք տամ, մայրիկիս օգնեմ, հայրիկիս դիմավերեմ և այլն։ Կյանքում ոչ միայն ես, այլ նաև բոլոր ուրիշները ունեն պատասխանատվություն։ Ոմանք պատասխանատում են մեծ ֆիռմայի համար, ոմանք մեծ գումարների, բոլոր ծնողները իրենց երեխաների։ Մարդիկ չեն ծնվում պատասխանատվությամբ այլ ժամանակի ընթացքում սովորում են այն և զարգացնում։ Անպատասխանատու մարդը չի կարողանում գոյատևել սոցիալական կյանքում` պատասխանատու մարդկանց հետ։ Նրանք դառնում եմ հասարակությունից օտարված, իսկ մենք գիտենք որ այդպիսի մարդիկ երկար կյանք չեն ունենում։ Որպեսզի հասարակությունը քեզ ընդունի և հարգի, առաջնահերթ պետք է պատասխանատվությունը, քանի որ առանց պատասխանատվության, մարդ չի կարող ոչ կրթվել, ոչ դաստիարակվել, ոչ հարգվել և սիրվել։ Պատասխանատու մարդը՝ հարգված մարդն է։ Ըստ իս մարդը չի կարող մարդ կոչվել, եթե պատասխանատու չէ։ Ամեն մի քայլ պետք է պատասխանատու լինի։ Նույնիսկ ամենապարզ քայլելը, պետք է պատասխանատու լինի։ Ինքս որոշ դեպքերում լինում եմ ոչ պատասխանատու, բայց այս պահին չեմ թվարկի դրանք, քանի որ բոլորիս մոտ էլ այդպիսի դեպքեր լինում են։

Рубрика: Հասարակագիտություն 8

Նախագիգ՝ Հայաստանը և հարևան պետությունները․ Հասարակագիտություն

Նախագծի կազմակերպիչ՝

Կարինե Գոմցյան

Մասնակիցներ՝

Չաչանակ TV, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներ և ուսուցիչներ։

Ժամկետ՝ Երկարաժամկետ

Նպատակ՝

Ուսումնասիրություն Հայաստանի և նրա հարևան պետությունների մշակույթը, պատմությունը, կապերը, կախվածությունը։ Տարբերություններ և նմանություններ։

Խնդիրներ՝

1․ Պարզել, թե ինչքան է մեր պետության կախվածությունը հարևաններից։

2․ Արդյոք ․հնարավոր է ավելի ամրացնել նրանց հարաբերությունները և դարձնել ավելի արդյունավետ։

3․ Տուրիզմ։ Տուրիզմի զարգացում հարևան պետությունների օգնությամբ։

4․ Նոր կամուրջներ, հարաբերություններ։

Մեթոդ՝

Հարցազրույցներ, քննարկումներ։

Ակնկալվող արդյունքներ՝

Մեդիափաթեթի ստեղծում․ Տեսանյութեր, հարցազրույներ, քննարկում էր ուղիղ եթերով։

Հարևան պետությունների փոխհարաբերությունների ամրապնդում։

Հայաստանը դարձնել ավելի տուրիստական երկիր, համացանցի միջոցով տարածել Հայաստանը, իր մշակույթը և պատմությունը։

 

Рубрика: Հասարակագիտություն 8

Մարդը և հասարակությունը

«Հասարակություն» տերմինը ծագել է լատիներեն «սոցիետաս» բառից, որն էլ իր հերթին համարվում է որպես հասարակության հոմանիշ, տերմինն օգտագործվում է իբրև բարեկամանական կամ քաղաքացիական կողմերի փոխհարաբերությունների նկարագրություն: Ցանկացած մարդ իր կյանքի ընդացքում ամենաքիչը 1 անգամ լսել է հասարակություն բառը, և առաջինը, ինչը իմ մտքին է գալիս հասարակություն ասելուց հետո, դա մեր շրջապատն է, առօրյան։ Հասարակագիտություն առարկան, ըստ իս պետք է ուսումնասիրի մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը, համեմատի մարդկանց կյանքի տարբեր փուլերը։ Հարակաությունը դա, մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ: Համացանցում ես գտա այսպիսի հետաքրքիր փաստ հասարակության մասին։ ԱՀա այն՝

Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Երեխան սկզբից չի ծիծաղում, մայրն է իրեն սովորեցնում ծիծաղել: Կենդանիները չեն ծիծաղում, ժպիտը կա, բայց ոչ ծիծաղը: Ծիծաղը սոցիալական փաստ է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են ցույց տալ, որ դա միայն մարդուն հատուկ մի բան է՝ ստեղծված կոլեկտիվում:

Այսպիսի ուսումնասիրություններ է անում հասարակագիտությունը։ Հուսով եմ, որ այս առարկան նույնպես կլինի հետագայում ինզ ամենաշատ հետաքրքրող առարկաներից մեկը։