Рубрика: Հետաքրքիր է իմանալ..., Ուսումնական ճամբորդություններ

Կոնդ թաղամասի մասին…

Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգկամ բոլորակ բլուր Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է: Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ 

Реклама
Рубрика: Հետաքրքիր է իմանալ...

Շերլոկ Հոլմս Sherlock Holmes

can_we_deduce_the_air_date_for_sherlock_series_four_from_this_hint_

Շերլոկ Հոլմս (անգլ.՝ Sherlock Holmes), գրական կերպար, որը ստեղծվել է գրող Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Նրա աշխատանքները՝ նվիրված Շերլոկ Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակ։ Ընդհանուր գրվել է 56 պատմվածք և 4 վեպ Շերլոկ Հոլմսի մասին։

«Շերլոկ Հոլմս» գրական կերպարի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և հեռուստասերիալներ։

Ինքը՝ Արթուր Կոնան Դոյլը, իր ստեղծագործություններում երբեք չէր հայտնում Շերլոկ Հոլմսի ծննդյան թվի մասին։ Ենթադրաբար՝ նա ծնվել է 1854 թվականին (ըստ «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքի)։ Տպագրությունում նաև հայտնվեց այն տեսանկյունը, որ Հոլմսը ծնվել է 1850 թվականին։ Ասվում է, որ այն հիմնվում էր կենսագիր Ջոսեֆ Բելլին, որի մասին Արթուր Կոնան Դոյլը բազմիցս խոսել է, որպես Շերլոկ Հոլմսի սկզբնաղբյուր, իսկ ըստ գրողի պատմվածքների՝ Բելլը Հոլմսից մեծ էր 9 տարով, այսինքն նրա ծննդյան տարեթիվն է 1850 թիվը (ինքը՝ Արթուր Կոնան Դոյլը ծնվել է 1859 թվականին)։ Սակայն իրականում Ջոսեֆ Բելլը ծնվել է 1837 թվականին, ինչը զրկում է այս հիպոթեզը հիմքից։ Համենայն դեպս՝ Վաթսոնի ու Հոլմսի առաջին հանդիպման ժամանակ «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպում, մենք հանդիպում ենք Վաթսոնի բառերով Հոլմսի տարիքի մակերեսային նկարագրմանը։